Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով, և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվում էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր ու լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:
–Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան կուրունիր Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպ էր կուտակվել,– ասաց Արագորնը: –Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց ինչ որ չար կախարդանքի է նախապատրաստվում: –Միայն ոչ նա,– ծիծաղեց Փինը: –Նա նստած էր իր աշտարակում և, երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար մթերանոցում ևս մեկ դուռ գնտվեց, իսկ դռան հետևում պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և նման էր մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սնկի: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լուռ էր, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ: Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին. որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր, և ոչ մի շնչավոր արարած: Ոչ էնտ կար մոտակայքում, ոչ էլ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ որ բան է կատարվելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի էնտերն ու հվորններն էին վերադառնում հարավ գնացած, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Եկավ խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ այնպես կքնեի... Լռեցին: Ջիմլին նորից լցրեց իր ծղամորճը: –Մի բան ինձ համար դեռ հանելուկ է,– վառելով ծամորճը և ծուխ բաց թողնելով ասաց նա: –Օձի Լեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել: –Ախ, հա, մոռացա պատմել,– մտաբերեց Փինը: –Այսօր առավոտյան բարեհաճեց:
–Միայն ոչ նա,– ծիծաղեց Փինը: –Նա նստած էր իր աշտարակում և խեղդվում էր ծխից: Այժմ նա ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար մթերանոցում ևս մեկ դուռ գնտվեց, իսկ դռան հետևում պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: