''Ինձ վատ լուրեր են հասել: Շտապում եմ, ժամանակ բոլորովին չկա, իսկ դու Պարկուտից արագ դուրս արի հուլիսի վերջին, ամենաուշը, որպեսզի Հոբիթստանում հետքդ անգամ չլինի... Հենց կարողանամ՝ կվերադառնամ, կուշանամ՝ հետևներիցդ կհասնեմ: Եթե անցնեք Լեռնամոտով, ինձ համար տեղեկություն թողեք: Պանդոկպանին (Նարկիսին) կարելի է վստահել: Հուսով եմ, ճանապարհին կհանդիպեք իմ ընկերոջը. բարձրահասակ, թխահեր, կոչում են Պանդուխտ: Նա ամեն ինչ գիտե և կօգնի: Գնացեք Ազատք՝ այնտեղ արդեն անպայման կտեսնվենք, իսկ եթե չհասցնեմ, Էլրոնդը ձեր մասին հոգ կտանի և կասի ինչ անել հետագայում: Գանդալֆ:''
''Հա, իդեպ, չհագնես այն, ոչ մի դեպքում չհագնես... Գնացեք ցերեկը, գիշերը թաքնվեք... Դարձյալ ի դեպ, երբ հանդիպեք Պանդուխտին, զգույշ եղեք՝ ո՞վ գիտե, էլ ով կարող է այդպես կոչվել: Նրա իսկական անունը Արագորն է:''
''Դարձյալ ի դեպ, երբ հանդիպեք Պանդուխտին, զգույշ եղեք՝ ո՞վ գիտե, էլ ով կարող է այդպես կոչվել: Նրա իսկական անունը Արագորն է:''
''<poem>
Որիշ է փայլը հնագույն ոսկու,
Հին սրի շեղբին դեռ ժանգ չի պատել,
Արքային արքա կկոչեն դարձյալ՝
Ի պատիվ անցած մի այլ արքայի:
</poem>''