— Մենք արդեն հասել ենք նրանցից ոմանց,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվողը իրականում թե բլուր է, այլ իրար վրա թափթփված հինգ օրքերի մարմիններ:Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծվել էր օրքերի մուգ արյունով:
— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց Ջիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:
— Ինչ էլ որ եղած լինի մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Օրքերի թշնամիները ամենայն հավանականությամբ մեր դաշնակիցներն են: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:
— Ոչ , չկան,— պատասխանեց Արագորնը: —Ռոհիրրիմները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:
— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,— հարցրեց Ջիմլին: