— Եվ հետո,— ավելացրեց Ջիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ՝ օրինակ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:
— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա ճիշտ անսխալ եմ կարդացել հետքերը, ապա սպիտակ ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործները ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց Ջիմլին,— և հետո հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ մեջ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:
— Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքերները ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք, նրանք երկար չեն վազի: ՍակայնԹեպետ, թե ինպես ենք նրանց օգնելու՝ դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն, նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Ջիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում: