Changes

Հայոց պատմություն, Առաջին հատոր, Հին պատմություն

Ավելացվել է 67 բայտ, 18:48, 12 Ապրիլի 2015
Այս միևնույն ճակատագիրն էր վիճակված և մարդկային քաղաքակրթության ամենափառավոր օրրանը կազմող Եգիպտոսին։ Նրա իսկական պատմությունը մնում էր անհայտության մեջ։ Բերոզոսի ժամանակակից մի եգիպտացի քուրմ, Մանեթոն անունով, նույնպես գրեց, դարձյալ հունարեն լեզվով, Եգիպտոսի պատմությունը, օգտվելով երկրի հիշատակարաններից։ Բայց այս գործի ամբողջությունն էլ չկա։ Դարձյալ պատառիկներ են միայն մնացել։
'''2. Հայոց պատմություն։''' Հայ ազգի սկզբնավորության և նախնական ժամանպկների մասին աղքատիկ և կցկտուր մի քանի տեղեկություններ են հաղորդել հույն մատենագիրները (Հերոդոտ, Ստրաբոն)։ Թեև Մովսես Խորենացին դատապարտում էր իր նախնիների «անիմաստասեր բարքը» և գանգատվում է, որ նրանք գրավոր հիշատակարաններ չեն թողել<ref>Մովսեսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց, Տփղիս, 1913, գիրք Ա, գ։</ref>, բայց հայտնի է, որ Տիգրան Մեծի հրամանով Մետրոդորոս անունով հույնը գրել է, հունարեն լեզվով, Հայաստանի պատմությունը<ref>ռուսերեն տեքստПроф. Халатянц, «Очерки истории Армении», М., 1910, с. 31.</ref>։ Դժբախտությունն այն է, որ այդ գործը ավելի վատթար բախտի է ենթարկվել, քան Կտեսիասի, Բերոզոսի և Մանեթոնի գործերը։ Այդ հայկական պատմությունից նույնիսկ փշրանքներ էլ չեն մնացել։
Այնուհետև հայոց հին պատմության մի հատիկ աղբյուր է երևան գալիս Տիգրան Մեծից 6֊7 դար հետո։ Դա մի ոմն Մար-Աբաս Կատինա կամ Մարաբա Մծուրնացի Ասորու գիրքն է։ Այդ աղբյուրը մեզ հասել է երկու խմբագրությամբ, մեկը դրված է Սեբեոսի (7-րդ դար) պատմագրության սկզբում<ref>«Պատմութիւն Սեբէոս եպիսկոպոսի ի Հերակլն», Պետերբուրգ, 1879, դպր․ Ա․։</ref>, մյուսը՝ Մովսես Խորենացու (այժմ համարվում է 7—8֊րդ դարերի հեղինակ) հռչակավոր պատմության մեջ<ref>Գիրք Ա, Թ։</ref>։ Երկու խմբագրությունները միևնույն տեղից ծագում ունին, այն է Մծբինի Արշակունի արքունիքից։ Առաջին խմբագրությունը համառոտ է, երկրորդը՝ ընդարձակված և բացատրված։
Վստահելի
1318
edits