— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:
— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,— ընդունեց Փինը: — Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում, գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում՝ սրահում արդեն քանի սերունդ է, ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուրավոր տարիներ են անցել՝ ինչ նա մեռել է, բայց մահից հետո այնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց, այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները՝ ոչինչ են: Ինչ որ չափից շատ է այն հինավուրց: Ապա մի նայի՛ր այս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՜րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե իհարկե այստեղ գարուն ընդհանրապես լինում է:
— Համենայն դեպս այստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Սև Անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում, անթափանց մութ է ու խավար, այնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ այստեղ ուղղակի մութ է ու ինչ որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե այստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ որ մեկը կարող է այստեղ երկար մնալ ու ապրել:
— Հոբիթներն էլ չեն ապրի,— համաձայնեց համաձայնվեց Փինը: — Ցանկություն չունեմ զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք այստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես՝ մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:
— Ի՜նչ խնայողություններ,— պատասխանեց Մերին,— ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց այնտեղ, նավակներում:
— Բեր մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին,— թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեյին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես, նրանք հասան քիվի եզրին և, վերջին աստիճանը հաղթահարելով, հայտվեցին չորացած, ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրից դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, որոնց քամին քշում էր անտառի կողմը:
— Քամին փոխվում է,— նկատեց Մերին: — Նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ:
— Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց, շտապել պե՛տք չէ: Շրջվեք, շրջվեք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն , բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ տրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի, հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և, առանց վզի, միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա, թե ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում, զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք, անզգուշորեն, արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած, սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Հռում հում,— մրթմրթաց ինչ որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, ապա նոր լսեի՝ առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:
— Ասա խնդրեմ, ո՞վ ես դու, և ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց նա:
Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական, արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, կրկին բացվեցին:
— Հռում, ահա թե ինչ,— դմբդմբաց ցածր բասը,— դե, լա՛վ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո, այո, հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ, բայց, միևնույն ժամանակ, ինձ նաև Ֆենգորն են անվանում և մեկ էլ Ծառմորուս: Թող լինի Ծառմորուս:
— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու, ինքդ քեզ, ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
— Հո՜պ,— ասաց Ծառմորուսը: — Օհո, դե արի ու այդքանը մի վարկյանում բացատրի՛ր: Մի քիչ հանգիստ: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք, բարի եղեք, պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեզ: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես, ջահել ժամանակ, անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ, ուղղակի Փին:
— Հըմ, հըմ... բայց դուք, ոնց տեսնում եմ, լավ հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց, ավելի լավ է, զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես ուրեմն, ես կարող եմ Մերի և Փին անվանել ձեզ, հա՞, ոնց ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ, ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Առաջին հերթին, դրա համար երկար ժամանակ կպահանջվի, . իմ անունը, տարիների հետ, գնալով ավելի է երկարում, իսկ ես, Միջերկրում, շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ, հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն, այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք, ինքներս էլ, միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ, ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա: — Հիմա պատմեք ինձ, ի՞նչ է կատարվում աշխարհում: Եվ, դուք ինքներդ, ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ, ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, էստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Այն ջահելը՝ ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց, տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստ:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է, պատմությունը շատ երկար կստացվի, իսկ դու ասում ես, հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում, և դու, իսկապես, գիտե՞իր Գենդալֆին:
— Գիտեի, գիտեի, և հիմա էլ գիտեմ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
— Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և առաջնորդը:
— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — «Ձեզ» հետ, ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք, «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց, միասին մենք հանգիստ կարող էինք ինչ որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ, որոշ ժամանակ, մեր ճանապարհը համընկնի: Բայց ինչու՞ եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
— Է՜հ,— տխուր հոգոց հանեց Փինը,— կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս դրանում չի մասնակցում:
— Հում... հըմ... — դմբդմբաց Ծառմորուսը: — Հըմ... լավ... — Նա լռեց և երկար նայեց հոբիթներին: — Հում, դե, չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... շարունակե՛ք:
— Եթե ուզում ես ավելին իմանալ,— ասաց Մերին,— մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ այն չի կորել, և զրուցել: Դու երևի հոգնած կլինես չէ՞ մեզ պահելուց:
— Հըմ, հոգնա՞ծ: Չէ, չեմ հոգնել, ես այդքան էլ հեշտ չեմ հոգնում: Բայց նստել էլ՝ ես երբեք չեմ նստում: Ես այնքան էլ... ըըը, ոնց ասեմ: Ես այնքան էլ «ծալվող» չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... Դուք ինչպե՞ս եք այն անվանում:
— Իսկ այն հեռու՞ է:
— Չգիտեմ, ձեզ համար, երևի հա: Իսկ դա կարևո՞ր է:
— Դե, գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,— բացատրեց Մերին: — Եվ ուտելիք էլ, կարելի է ասել, չունենք:
— Օ՛, հըմ, այդ մասին մի անհանգստացեք,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք, մատղաշ տերևների պես, իսկ երբ որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն և հանդիսավոր իջնել աստիճաններով վար:
Հասնելով գետնին, նա առանց հապաղելու, վստահորեն և ազատ, շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհը ձգվում էր դեպի վերև՝ լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած էին խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև, մնացած ամեն ինչի, միայն թե, թող գնա իր ճանապարհով: Բայց կային ծառեր, որոնք ցնցվում էին, երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը, նույնիսկ, ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր, մրթմրթալով և քթի տակ ինչ որ անվերջանալի երգ երգելով:
Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, և հետո, շատ բան ունեին մտածելու ու զարմանալու: Բայց, որոշ ժամանակ անց, Փինը արիանալով նորից խոսեց.
— Ծառմորուս, ա՛յ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց:
— Հըմ, ճշմարի՞տ,— դմբդմբաց էնտը: — Դե, եթե դուք էստեղից որոշեիք գնալ էնտեղ և ինձ հարցնեիք, ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներում խճճվելուց, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց: Լաուրելինդորենան, մի ժամանակ այդպես էին էլֆերն այդ երկիրը կոչում, բայց հիմա անունը կարճացել է և դարձել է ուղղակի Լոթլորիեն: Միգուցե ճիշտ են արել, չգիտեմ: Այդ անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: Է՜հ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց, հիմա այն ուղղակի Անուրջների Ծաղիկ է դարձել: Այո, այդ անտառները սովորական չեն և, ամեն մեկը չէ, որ կարողանում է այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... Այո, դա սովորական երկիր չէ, թեև, հիմա այնտեղ թախիծ է իջել, և Լոթլորիենից ուրախությունը հեռանում է: Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) — դմբդմբաց նա: — Լսել եմ, նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, մեկուսացել են իրենց անտառներում: Հիմա ոչ Ոսկե անտառը, ոչ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները, և ամեն ինչ մնում է անփոփոխ:
— Այսի՞նքն,— չհասկացավ Փինը,— և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:
— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և, ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ, առհասարակ, անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց, նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը, սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց, ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց, առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում, առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած՝ հիմա էլ կան:
— Երևի այն հյուսիսային, ծեր անտառի պես հա՞,– ճշտեց Փինը:
— Դե, հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան թավուտներ, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս, մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստյարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք՝ հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն, հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերինծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար, ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե, այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ, կամ թաքնվեցին հեռավոր, գաղտնի հովիտներում ու կիրճերում, կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն Լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը, և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ, և հզոր: Բա օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ որ բան մրթմրթալ, սկզբում քթի տակ, հետո, աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր, և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում երևացին զառիվայր լանջերը. Մշուշապատ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտն էր սկսվում: Էնտուոշ գետը, կամ, ավելի ճիշտ, դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով, քարից քար թռչկոտելով, վազում էր ընդառաջ: Աջ կողմում սկսվում էր հարթ, կանաչապատ լանջը, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առաջ բացվում էր երկինքը, որտեղ, ամպերի միջև տարածված լճերում, լողում էին առաջին աստղերը:
Ծառմորուսը, գրեթե առանց քայլերը դադաղեցնելու, սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Հանկարծակի հոբիթների աչքերի առաջ առջև սարը նահանջեց, և մի լայն բացվածք հայտնվեց. : Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ և ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, որոնք ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները՝ տերևները ասես ողջունելով շրշացին: Մուտքից ներս, լայն, հարթ տարածություն էր բացվում: Դա լեռան մեջ փորված, առանց առաստաղի, հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ֆուտ բարձրություն ունեին, իսկ նրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը՝ ինչքան մուտքից հեռու, այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու տակ մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում, թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից, մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ, քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում, նորից միանում ԷնտվեյինԷնտուոշին:
— Հու՛մ... հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը՝ ավելի ճիշտ, անվանման սկիզբը՝ սկիզբը, կհնչի այսպես. «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք: Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին, նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Էնտը մի քիչ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը երկու մեծ անոթ դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե նրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձերքերը պահեց անոթների վրա, ջուրը սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ գույներով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ, և փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ կանգնած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ, սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ, և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձա-կարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:
–Դե — Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,– — ասաց Ծառմորուսը: –Դուք — Դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանա՛ք:
Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայական, մյուս երկուսը՝ փոքր:
–Էնտերի — Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,– — բացատրեց նա,– — բայց դուք կարող եք նստել սեղանին: Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և ոտքները օդում թափահարելով սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում, այն նույն ջրից, որը նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով, թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով՝ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը շարժվեցին և միանգամից սկսեցին աճել, վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և վերջապես իր գավաթը բարձրացնելով դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:
–Ահ—Ահ-հա,– — վերջապես արտաշնչեց նա, նա՝ բաժակը դնելով սեղանին: –Հու՛մ— Հու՛մ, հը՛մ: Դե իսկ հիմա կարելի է զրուցել: Նստեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:
Աջ կողմում, կողմում՝ պատի տակ, գետնից երկու ֆուտ բարձրությամբ մի ընդարձակ մահիճ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու պտերով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճի վրա և ձեռքերը գլխի տակ դնելով ձգվեց ամբողջ մարմնով, նայելով անձավի առաստաղին խաղացող երփներանգ ցոլքերին՝ նման տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փինը տեղավորվեցին նրա կողքին՝ կողքին, խոտով լցված բարձերի վրա:
–Դե — Դե հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,– — ասաց Ծառմորուսը:
հոբիթներն իրենց պատմությունը սկսեցին ամենասկզբից, սկսած այն օրից, երբ լքեցին Հոբիթստանը: Պատմությունը բավականին խճճված ստացվեց: Նրանք անըդհատ ընդհատում էին միմյանց, խառնում հերթականությունը, և էնտն էլ էր հաճախ ընդհատում պատմողին, խնդրում ետ գնալ ու պատմել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների մասին, կամ առաջ գնալ և պատմել ավելի ուշ կատարվածները: Մատանու մասին հոբիթները ոչինչ չասացին, ինչպես նաև այն մասին, թե ինչու են ճանապարհ ընկել և ուր են գնում: Դե իսկ էնտն էլ հարցեր չտվեց:
Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, հարցնում էր Սև հեծյալներիցՀեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Հավերժական անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից և Գալադրիելից: Ծառմորուսը ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրա հարևան երկրները, և հանկարծակի մի տարօրինակ հարց տվեց.
–Իսկ — Իսկ էնտեղ, ձեր կողմերում Էնտերի չե՞ք հանդիպել: Չէ՞: Համոզվա՞ծ եք: Դե... հում... ոչ թե էնտերի այլ... հըմ...էնտերի կանանց:
–Կանա՞նց— Կանա՞նց,– — զարմացավ Փինը,– — իսկ ի՞նչ տեսք ունեն նրանք, երևի քեզ նմա՞ն են:
–Հըմ— Հըմ... երևի ոչ այնքան... թերևս , արդեն ես էլ չեմ հիշում ինչ տեսք ունեին նրանք,– — մի քիչ մտածելուց հետո խոստովանեց Ծառմորուսը: –Բայց — Բայց ինձ թվում է ձեր երկիրը նրանց դուր կգար, դրա համար էլ հարցրեցի:
Ծեր էնտին հատկապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթները սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
–Հըմ— Հըմ, հու՛մ,– — ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթները սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: –Հըմ— Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց, երևում է Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք թե լավ՝ կիմանամ իր ժամանակին: Ահ, արմատ ու ոստիկ, այ քեզ զարմանալի գործ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել է նաև վաղուց մոռացված իննյակը և հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, ներառում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելը ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
–Իսկ — Իսկ քե՞զ,– — հարցրեց Մերին:
–Հում— Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը չի կռվում իմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս էն այն չեն: Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրանք բուժեցին մեր համրությունը, և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած որ մեր ճանապարհները վաղուց են բաժանվել: Բայց իհարկե աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի և միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում...–Ծառմորուսը — Ծառմորուսը խուլ, զզվանքով լի ձայնով դմբդմբաց: –Ո՞նց — Ո՞նց էին դրանք կոչվում... Ախ հա, օրքերը, օրքերն ու իրենց տերերը: Ես իհարկե անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր , և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, մի կերպ յոլա կգնամ: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում, մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ, կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվել Սարումանի հետ:
–Իսկ — Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,– — մեջ ընկավ Փինը,– — դու նրա մասին ինչ որ բան գիտե՞ս:
–Սարումանը — Սարումանը հրաշագործ է, էդքանով դրանով ամեն ինչ ասված է: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից ամնիջապես անմիջապես հետո, բայց նավերով եկան, թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոստում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն հետո նրա փառքը սկսեց աճել: Ասում են , նրան ընտրել են որպես Սպիտակ Խորհրդի գերագույն և, երևի , իզուր էլ ընտրել են: Գուցե նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չա՞րը: Թեպետ այն ժամանակ նա իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես զրուցել եմ նրա հետ: Կար ժամանակ, երբ նա հաճախ էր թափառում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ -որ բան անելուց առաջ և մեծ հետաքրությամբ լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, թեպետ թեև անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում: Չեմ հիշում մի դեպք, որ նա ինձ ինչ -որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ, ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչն աճում է ու շնչում, նրան հետքրքիր չէ, եթե իհարկե ինչ որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Իսկ հիմա արդեն պարզ է, որ նա նաև դավաճա՛ն է: Գարշելի օրքերի հե՛տ է կապվել: Բռում հու՛մ: Ու դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ -որ բան է արել, ինչ -որ մի վտանգավոր բան: Այդ Իզենգարդցիները ավելի շատ մարկանց են նման, քան օրքերի: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում, Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերը արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե նա ինչ որ կերպ խաչասերել է օրքերին ու մարդկա՞նց: Եթե այդպես է, դա մեծ չարագործություն է:
Էնտը ինչ որ բան դնդնաց, ասես ինչ որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:
–Ես — Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերն ինչպես են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,– — շարունակեց նա: –Միայն — Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին ահագին բազմաթիվ ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են, գցում և թողնում, որ փտեն, թեպետ թեև մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու անհագ վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց, երբ դեռ կաղին ու ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա ես լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է:
Ծարմորուսը հանկարծակի վեր թռավ տեղից, կանգնեց և ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից ցից եղավ:
–Ես — Ես վե՛րջ կտամ այդ ամենին,– — որոտաց նա: –Դուք — Դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ որ բանում կօգնեք ինձ և ձեր բարեկամներին: Եթե Սարումանը չչեզոքացվի, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի միջև: Միասին գնում ենք Իզենգարդ:
–Այո— Այո, մենք կգանք քեզ հետ,– — ասաց Մերին,– — և կփորձենք օգտակար լինել:
–Իհա՛րկե — Իհա՛րկե կգանք,– — ոգևորվորվեց Փինը: –Կուզենայի— Կուզենայի, որ Սպիտակ Ձեռքին գահընկեց անեին: Եթե նույնիսկ ինձանից ոչ մի օգուտ չլինի, ես միևնույնն է կգամ. երբեք չեմ մոռանա Ուգլուկին ու Սարումանին: Մեր զբոսանքն էլ չեմ մոռանա Ռոհանի վայրի հողերում:
–Շատ — Շատ լավ, շատ լավ,– — հավանություն տվեց Ծառմորուսը: –Բայց — Բայց ես մի քիչ շտապեցի, իսկ շտապել չի կարելի: Պետք չէր էսպես այսպես տաքանալ, ավելի լավ է գնամ հովանամ ու մի քիչ մտածեմ: Հեշտ է ասել «հերիք է», բայց միայն դա բավարար չէ գործն առաջ տանելու համար:
Ծեր էնտը դանդաղ ուղղվեց դեպի մուտքը և կանգնեց ջրի շիթերի տակ: Մի քանի րոպե անց նա ծիծաղեց, թափահարեց իրեն և վերադարձավ: Ջրի կաթիլները նրա վրայից ընկնելով գետնին բոցավառվում էին կարմիր ու կանաչ գույներով: Էնտը նորից պառկեց ու լռեց:
Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր թե ինչ որ բան է մատների վրա հաշվում:
–Ֆենգորն— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... այ այ այ... վերջՎերջ: Դժբախտությունն այն է , որ մերոնցից քչերն են մնացել,– — ասաց նա շրջվելով դեպի հոբիթները: –Մեծ — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. Ֆենգորնը՝ այսինքն ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը: Այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևը այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է: Անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է ուև, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ նա գոնե ձմեռը արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Կաշվակեղևը Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Հաստակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա ցեղակիցներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե իհարկե կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավականին դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՛ս, շատ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:
–Բայց — Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք այսեղ,– — զարմացավ Փինը,– — մի՞թե բոլորը մահացել են:
–Դե— Դե, չէ իհարկե,– — ասաց Ծառմորուսը: –Իր — Իր մահով , այսքան դարերի ընթացքում , ոչ ոք չի մահացել: զոհվելը հա՛, պատահել է զոհվել են, բայց շատերը քուն են մտել ու փայտացել... Թեպետ էնտերը երբեք էլ շատ չեն եղել: Մենք չենք բազմանում, փոքրիկ էնտիկներ՝ ինչպես կասեիք դուք, չկան, արդեն շատ դարեր են անցել, ինչ մեզ մոտ փոքրիկներ չեն ծնվում: Հասկանու՞մ եք, մենք կորցրել ենք մեր կանանց:
–Այ — Այ քեզ դժբախտություն,– — մռայլվեց Փինը: –Իսկ — Իսկ ինչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:
–Չե՛ն — Չե՛ն մահացել,– — նեղացավ Ծառմորուսը: –Ես — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: –Նա — Նա տխուր հոգոց հանեց: –Ես — Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Սև Անտառ Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, միթե՞ այդ երգերն այլևս չեն հնչում:
–Երևի — Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,– — ասաց Մերին: –Գուցե — Գուցե դու այդ մասին ինչ որ բա՞ն պատմես, կամ երգե՞ս:
–Դե — Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,– — համաձայնվեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: –Իհարկե — Իհարկե մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց, համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք, և , հնարավոր է , այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:
–Դա — Դա բավականին տարօրինակ և տխուր պատմություն է,– — մի քիչ լռելուց հետո սկսեց նա: –Երբ — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜ հրաշագեղ Ֆիմբրեթիլ, թեթևոտն Կեչուհի, օ՜ պատանեկության տարիներ... Մենք միասին էինք ապրում և միասին էլ դեգերում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում, զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին: Նրանց դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերը էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել իրենց հոտի հետ: Նրանք միայն ուզում էին, որ ծառերը լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամաց-կամաց Էնտերի կանայք այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Եվ երբ Խավարը պարտություն կրեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Եվ ահա մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Բայց մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Այդ տարածքը հիմա մարդիկ անվանում են Շագանակագույն Հարթավայր:
Հիշում եմ այսօրվա պես, իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ օրիորդից, որի հետ ես թափառում էի նախնադարյան անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Եվ ահա մենք հատեցինք Անդուինը և հասնելով մեր կանանց հողերին, աավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմը ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես էին նրանք գնում դեպի արևելք, երրորդները արևմոուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Մեր փնտրտուքներն ապարդյուն էին: Ա՜խ, ինչպես էինք մենք վշտացել: Սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, կանչում նրանց անուններով: Ինչ չքնաղ անուններ ունեին նրանք... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Հիմա հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր մեծ փնտրտուքի մասին, և այդ երգերից մի քանիսը մարդիկ էլ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և նրանց, և մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ, թե նրանք, և թե մենք, կկորցնենք այն ամենը՝ ինչը հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնը ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերը այդ մասին երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը մեծ գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այդ երգը մեր լեզվով երգեինք, այն շա՜տ-շա՜տ երկար կստացվեր: Բայց մենք ագիր գիտենք այն և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
–Ահա — Ահա այսպես,– — երգը վերջացնելուց և մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: –Էլֆական — Էլֆական երգ է, դե պարզ է, տրա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ: Բայց իմաստը ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերը ավելի երկար կարող էին այդ մասին պատմել , եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել ու մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:
–Հոբիթները — Հոբիթները պառկած են քնում,– — ասաց Մերին: –Մենք— Մենք, եթե կարելի է, այս մահճին կքնենք:
–Պառկա՞ծ— Պառկա՞ծ,– — զարմացավ էնտը: –Ախ — Ախ հա՜, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ և խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր:
Հոբիթները բառձրացան փափուկ մահճի վրա, պառկեցին և ծածկվեցին պտերի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ ու ջերմ: Անոթների լույսը աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շաղշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր էնտի ուրվագիծը՝ անշարժ կանգնած և ձերքերը վեր բարձրացրած: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը թափվելով էնտի գլխին ու ուսերին կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու ներքո էլ հոբիթները քնեցին:
Երբ նրանք արթնացան, արևի շողերն արդեն պայծառ լուսավորում էին լայնարձակ սրահը, թափանցելով անձավի մուտքից ներս: Երկնային բարձունքներում արևմտյան քամին սրնթանց քշում էր ամպերի ծվենները: Ծառմորուսը տարածքում չէր երևում, և հոբիթները որոշեցին լվացվել քարե ավազանում, բայց դեռ չէին հասցրել ավարտել, երբ լսվեց նրա մրթմրթոցը, ապա ծառուղում ինչ որ բան երգելով հայտնվեց էնտը:
–Հըմ— Հըմ, հում: Բարի լույս Մերի և Փին: Ինչքան երկա՜ր Ինչքա՜ն երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք և կգնանք էնտմութ:
Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական հացը(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը , նրանց կողքին կանգնած , ինչ որ անհասկանալի լեզվով երգ էր քթի տակ երգում՝ նայելով երկնքին: Գուցե էնտերեն էր, կամ էլֆերեն:
–Իսկ — Իսկ որտե՞ղ է այդ ձեր էնտմութը,– — վերջապես համարձակվեց հարցնել Փինը:
–Հում— Հում, ի՞նչ, էնտմու՞թը: –Ծառմորուսը — Ծառմորուսը շրջվեց դեպի հոբիթները: –Հարցն — Հարցն այնքան էլ ճիշտ չէ: Էնտմութը ոչ թե ինչ որ տեղ է՝ ասենք սար կամ բացատ, էնտմութը դա էնտերի հավաքույթ է, խորհուրդ, և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս էնտերը հազվադեպ են խորհուրդ հրավիրում: Բայց այսօր ինձ հաջողվեց շատերին համոզել, և նրանք խոստացան, որ կգան: Հավաքվելու ենք այնտեղ, որտեղ միշտ հավաքվել ենք. ենք՝ Կախարդված հովտում, ինչպես այդ վայրը անվանել են մարդիկ: Այն այստեղից հարավ է գտնվում, պետք է մինչև կեսօր էնտեղ այնտեղ լինենք:
Շուտով նրանք ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Սրահի մուտքի մոտից նա թեքվեց աջ, անցավ արագահոս գետակի վրայով և գրեթե անտառազուրկ , բարձր լեռների լանջերի երկարությամբ քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի և հաստաբուն ծառեր հոբիթները ոչ մի տեղ չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, թեպետ հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում», անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, և մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Սակայն Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ այս ու այն կողմ նայում:
Նրանք երկար գնացին: Փինը փորձում էր հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց և ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և փչեց նրանց մեջ . «Հու՜մ, Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից և կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ, Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, ոչ թե արձագանք:
Էնտը նորից բարձրացրեց հոբիթներին և շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից», և ամեն նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերի պատ երևաց: Ճյուղերը սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց առանց փշերի: Ձիթապտղի երանգով, խոշոր, փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը:
Ծառմորուսը թեքվեց ձախ, և շուտով վիթխարի կենդանի ցանկապատը փակեց ճանապարհը, և միայն մի տրորված կածան էր տանում զառիվայր լանջով ներքև, ներքև՝ դեպի լայնարձակ շրջանաձև խորունկ հովիտը՝ հովիտը, շրջապատված դարավոր վթխարի ծառերով, որի լանջերն ու հատակը ծածկված էին կանաչ խոտով: Կենդանի ցանկապատից այն կողմ ծառեր չէին աճում, բացի հովտի հատակին կանգնած երեք բարձրահասակ, գեղեցիկ և արծաթափայլ կեչիներից: Երևելքից Արևելքից ու արևմուտքից ևս երկու կածան էին իջնում հովիտ:
Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել, մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին՝ Ծառմորուսին, ինպես հոբիթը հոբիթին, բայց դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց, միևնույնն է զգացվում էր, որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Մյուսները բարձրահասակ, հզոր, գեղեցիկ, հարթ կեղևով էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, սակայն ոչ պատանիներ, ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն մոտ քսան Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել և նույնքան էլ իջնում էին կածաններով:
Սկզբում հոբիթները շշմած էին էնտերի բազմազանությունից: Նրանցից ամեն մեկի կեղևն իր անհատական գույնը ուներ, ձեռքերի ու ոտքերի երկարությունը տարբեր էր, տարբերվում էին հասակով և նույնիսկ ձեռքերի մատների քանակով(երեքից մինչև իննը): Միայն երկուսն էին, որ ինչ որ չափով նման էին Ծառմորուսին, և ըստ երևույթին պատկանում էին կամ կաղնու ծառատեսակի, կամ հաճարենու: Մյուսները հիշեցնում էին այլ ծառերի: Ոմանք նման էին շագանակենու(մուգ կեղևով և կարճ, հզոր ոտքերով), մյուսները հացենու(բարձրահասակ, մոխրագույն, երկար ոտքերով), երրորդները եղևնու(սրանք ամենաբարձրահասակն էին), իսկ կեչիների, արոսենիների և լորենիների մասին էլ չխոսենք: Բայց երբ էնտերը շրջապատելով Ծառմորուսին, գլուխները կախած սկսեցին ուշադիր զննել օտար հյուրերին ու ցածր, մեղեդային ձայնով դնդնալ, անմիջապես զգացվեց, որ նրանք նման են իրար և բոլորը միևնույն աչքերն ունեն: Ճիշտ է ոչ այնքան խորունկ, որքան Ծառմորուսինը, բայց հավասարապես խոհուն, անշտապողական, հանգիստ, և իհարկե խորքում առկայծող կանաչ կրակով:
Վերջապես բոլորը տեղում էին: Էնտերը լայն շրջանակով հավաքվեցին Ծառմորուսի շուրջը և սկսեցին իրենց տարօրինակ ու անհասկանալի զրույցը: Մեկը սկսում էր դնդնալ, երկրորդը շարունակում էր, մյուսները հավանություն տալով գլխով էին անում, և շուտով մի ամբողջ երգչախմբի որոտ տարածվեց հովտում: Ձայները մեկ աստիճանաբար բարձրանում էին, մեկ իջնում, միևնույն միապաղաղ ռիթմով: Չնայած Փինը ոչ մի բառ չէր հասկանում (էնտերը ամենայն հավանականությամբ իրենց լեզվով էին խոսում), բայց սկզբում նրան դուր էր գալիս այդ հանդիսավոր երգ-զրույցը: Սակայն որոշ ժամանակ անց այդ ամենը նրան ձանձրացրեց, և նա սկսեց լրջորեն անհանգստանալ, որ էնտերը դեռ նույնիսկ չեն հասցրել բարի լույս մաղթել միմյանց: Չէ՞ որ նրանք չեն սիրում շտապել: Ժամանակն անցնում էր, բայց երգը չէր ավարտվում... Իսկ ի՞նչ կլինի, եթե Ծառմորուսը որոշի հաշվառում անցկացնել, հետաքրքիր է քանի՞ օր դրա համար կպահանջվի:
«Կուզենայի իմանալ, էնտերեն ինչպե՞ս կլինի ''այո'' և ''ոչ'' »,- — մտածեց նա և լայն հորանջեց:
Դա Ծառմորուսի աչքից չվրիպեց:
–Հըմ— Հըմ, հո, հեյ, Փին,– — ասաց նա: Էնտերը լռեցին: –Ես — Ես բացարձակապես մոռացել էի, որ դուք շտապ ժողովուրդ եք: Չնայած ու՞մ չի ձանձրացնի անհասկանալի լեզվով զրույցը: Գնացեք զբոսնեք: Ես ձեզ ներկայացրեցի, էնտերը ձեզ ուշադիր զննեցին, համաձայնվեցին, որ դուք օրքեր չեք, և որոշեցին ցուցակում մի տող էլ ավելացնել: Առայժմ այդքանն ենք որոշել, բայց ասեմ ձեզ, որ շատ արագ ենք որոշել: Եթե ուզում եք, կարող եք զբոսնել հովտում: Ա՜յ այն լանջին աղբյուր կա, ջուրը շատ լավն է ու մաքուր, կարող եք խմել ու թարմանալ: Իսկ մենք դեռ պետք է մինչև բուն թեմային անցնելը էլի որոշ բաների մասին խոսենք: Ես ժամանակ առ ժամանակ ձեզ կհանդիպեմ և կասեմ, թե ինչպես են գործերը ընթանում:
Նա հոբիթներին իջեցրեց գետնին: Մինչև հեռանալը Մերին ու Փինը խոնարհվեցին և էնտերին խորը գլուխ տվեցին: Դա էնտերին բավականին զվարճացրեց, դատելով նրանց գոհունակություն արտահայտող գվվոցից և աչքերում կայծկլտացող կանաչ կրակից: Բայց շուտով նրանք նորից շրջվեցին և շարունակեցին իրենց անվերջանալի երգը, իսկ հոբիթները, թողնելով նրանց, սկսեցին արևմտյան կածանով բարձրանալ վեր: Հասնելով կենդանի պատինցանկապատին, նրանք անցան նեղ կածանով և հայտվեցին ցանկապատի մյուս կողմում: Առջևում երևում էր ծառերով ծածկված լանջը, իսկ հեռվում, անտառածածկ բլուրներից այն կողմ, փայլում էր ձյունաճերմակ լեռան գագաթը: Ձախ կողմում հոբիթների աչքերի առաջ բացվում էր դեպի մոխրագույն հեռուն գնացող անտառը: Հեռու՜ հորիզոնում մի կանաչ շերտ էր երևում, և Մերին հասկացավ, որ դա Ռոհանյան Հարթավայրի սկիզբն է:
–Տեսնես — Տեսնես ո՞ր կողմում է Իզենգարդը,– — հետաքրքրվեց Փինը:
–Եթե — Եթե իմանայի որտեղ ենք, գուցե և ասեի,– — արձագանքեց Մերին: –Այս — Այս լեռը, պետք է մտածել, Մեթեդրեսն է: Իսկ Իզենգարդը, եթե ճիշտ եմ հիշում, փռված է լեռան հովանու ներքո գտնվող խորը կիրճում: Մեթեդրեսի լանջերը դեպի ստորոտ են իջնում պատառաքաղի ատամների պես: հենց այդ ատամներից մեկի արանքում էլ թաքնված է Իզենգարդը: Տեսնու՞մ ես, այնտեղ ինչ որ մշուշ է երևում: Գուցե դա ոչ թե մշուշ է, այլ ծո՞ւխ:
–Իսկ — Իսկ ի՞նչ տեսք ունի այդ Իզենգարդը,– — հարցրեց Փինը: –Էնտերը — Էնտերը կարո՞ղ են մոտենալ նրան, թե՞ նույնիսկ փորձելն իմաստ չունի:
–Չգիտեմ— Չգիտեմ,– — ասաց Մերին: — Իզենգարդը, այսպես ասած, օղակ է՝ շրջապատված բլուրներով կամ ժայռերով, իսկ օղակի մեջտեղում կանգնած է գրանիտե բարձր աշտարակը, որը կոչվում է Օրթհանք: Այնտեղ էլ ապրում է Սարումանը: իզենգարդ Իզենգարդ կարելի է մտնել միայն դարպասներով, չնայած ես չգիտեմ մի դարպաս կա այնտեղ, թե՞ մի քանի: Դարպասից գետ է հոսում դեպի դուրս. այն սկսվում է ինչ որ տեղ լեռներում և գալարվում դեպի Ռոհանյան Լեռնանցքը: Ինձ թվում է այդ անառիկ ամրոցը էնտերի ատամների բանը չէ... Բայց, ասեմ քեզ, որ էնտերը այդքան էլ հասարակ չեն, ինչքան թվում են:Տեսքից կարծես թե անվնաս են, նույնիսկ մի քիչ ծիծաղելի են, բայց դա միայն տեսքի՛ց: Նրանք իհարկե տարօրինակ արարածներ են, հանգիստ, համբերատար, շատ դառնություններ են տեսել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մի տեսակ տխուր են: Բայց կարծում եմ նրանց հնարավոր է զայրացնել, և եթե դա հանկարծ կատարվի, ես չէի ուզենա հայտնվել նրանց ճանապարհին:
–Թերևս — Թերևս ես հասկանում եմ ինչ նկատի ունես,– — գլխով արեց Փինը: — Մի բան է ծեր, խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած որոճում է, և մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում , փոփախությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ դա այդքան էլ հեշտ չէ, այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին, տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ...
Հոբիթները մի քիչ էլ կանգնեցին ու հետ դարձան: Էնտերի միալար գվվոցը շարունակվում էր առաջվա պես մեկ իջնել, մեկ բարձրանալ: Երևում էր, որ խորհուրդը դեռ երկար է տևելու: Արևն արդեն բավականաչափ վեր էր բարձրացել: Ճառագայթները թափանցում էին հովիտ, ոսկեզօծելով հանդիպակած լանջը և երեք կեչիների կատարները: Այդ լանջին հոբիթները նկատեցին խոտերի մեջ արծաթին տվող աղբյուրը և, առանց ցած իջնելու հովիտը շրջանցելով, շտապեցին այնտեղ: Ա՜խ ինչ հաճելի էր անշտապ քայլել փափուկ, սառը խոտի վրայով: Շուտով նրանք հասան գետնի տակից բխող աղբյուրին և, խմելով նրա մաքուր, սառնորակ ջրից, նստեցին մամռոտ քարին, նայելով հովտի հատակին խաղացող արևի շերտերին ու ամպերի ստվերներին: Ձայների գվվոցը դեռ կախված էր Կախարդական հովտի գլխին: Հոբիթներին թվում էր, թե իրենք ընկել են ինչ որ ուրիշ աշխարհ, անսահման օտար այն ամենից, ինչը նրանք տեսել էին մինչև հիմա , և ինչին սովոր էին: Լաց լինելու աստիճան ցանկություն առաջացավ տեսնել ընկերների հարազատ դեմքերը և լսել նրանց ձայները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են Ֆրոդոն, Սեմը և Պանդուխտը:
Վերջապես Էնտերի ձայները լռեցին, և քիչ անց հայտնվեց Ծառմորուսը՝ Ծառմորուսը, մեկ այլ էնտի ուղեկցությամբ:
–Հըմ — Հըմ հում, ահա և ես,– — ասաց նա: –Երևի — Երևի հոգնել եք հա՞, անհամբեր եք: Վախենում եմ, որ մի քիչ էլ պետք է համբերեք, ավելի ճիշտ ևս մի այսքան, կամ նույնիսկ ավելի շատ: Կան էնտեր, որոնք Իզենգարդից շատ հեռու են ապրում: Պետք է նրանց հետ ևս քննարկել գործը և, առհասարակ, ես առավոտյան ոչ բոլորին եմ հասցրել տեսնել ու զգուշացնել: Երբ բոլորը տեղյակ կլինեն, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք: Թեպետ , ժամանակը ավելի շատ պետք է խոսելու, բացատրելու համար՝ որոշում մենք արագ ենք կայացնում: Այնպես որ պատրաստ եղեք. , այսօր էնտմութը չի վերջանալու: Ըստ երևույթին մենք դեռ մի երկու օր էլ կզրուցենք: Որպեսզի չձանձրանաք, ես ձեզ համար ընկեր եմ բերել: Նա մոտակայքում է ապրում: Նրա էլֆերեն անունը Բրեգալադ է: Նա ասում է, որ արդեն որոշում է կայացրել և քննարկելու էլ ոչինչ չունի: Հըմ, հմ: Նա երևի ամենաշտապողական էնտն է անտառում: Համոզված եմ, որ կընկերանաք նրա հետ: դե՛հ, ցտեսություն: –Եվ — Եվ Ծառմորուսը հեռացավ:
Բրեգալադը հանդիսավոր և լրջորեն զննում էր հոբիթներին, որոնք էլ իրենց հերթին նայում էին էնտին, մտածելով, թե երբ նա կարտահայտի իր «շտապողականությունը»: Հոբիթների նոր ընկերը բարձրահասակ էր, և, ըստ երևույթին, ավելի երիտասարդ սերնդի էնտերից էր: Նրա ձեռքերի կեղևը հարթ էր ու փայլուն, շրթունքները ալ կարմիր էին, մազերը մոխրա-կանաչ: Նա կարողանում էր առանց դժվարության ճկվել յուրաքանչյուր ուղղությամբ՝ ինչպես բարակ ծառն է քամուց ճկվում: Վերջապես էնտը խոսեց: Նրա ձայնը զրնգուն էր՝ ինչպես Ծառմորուսինը, միայն թե ավելի բարակ ու ավելի բարձր:
–Հա— Հա, հըմ, բարեկամներս, եկեք գնանք զբոսնենք,– — առաջարկեց նա: –Ես — Ես Բրեգալադն եմ, կամ, ձեր լեզվով՝ Արագամիտը: Դա իհարկե մականուն է, ոչ թե անուն: Ինձ այդպես են անվանում այն օրվանից, երբ պատասխանեցի «այո՛» մեր ծերերից մեկին, չհասցնելով մինչև վերջ լսել նրա հարցը: Բայց ես նաև մնացածներից արագ եմ խմում: Պատահում է, որ մինչ նրանք կհասցնեն թրջել մորուքները, ես արդեն շրթունքներս եմ մաքրում: Մի խոսքով, եկե՛ք ինձ հետ:
Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր և ջուր ցայում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող, հոբիթներին անհասկանալի, շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և, ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:
Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո, խիտ կանաչի մեջ ընկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը (էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին՝ մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր ու վճռական: Երբեմն ինչ որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից և հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթներն իմացան, որ նա Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:
–Իմ — Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,– — տխուր շշնջում էր Բրեգալադը: –Նրանք — Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն և անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին (արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում) և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գալիս այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...
Օ արոսենի մեռած, չորացել են քո մազերը և դարձել են մոխրագույն,
Պսակդ ընկել է, և հավիտյանս հավիտյան լռել ձայնդ սիրասուն:
Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե...
Հաջորդ օրն առավոտյան նրանք նորից գնացին զբոսնելու և ամբողջ օրն անցկացրին միասին, բայց Բրեգալադի «տանից» հեռու չգնացին: Օրվա մեծ մասը լուռ նստած էին Լանջի հովանու ներքո: Օրը ցրտել էր, սառը քամի էր փչում, ամպերը ծածկել էին երկինքը, և արևը հազվադեպ էր երևում: Էնտմութը դեռ շարունակվում էր, և առաջվա պես լսվում էր էնտերի միալար գվվոցը, մեկ աստիճանաբար բարձրանալով ու հզորանալով, մեկ էլ իջնելով ու խլանալով:
Եկավ երկրորդ գիշերը, իսկ էնտերը երգում ու երգում էին սրընթաց սլացող խիտ ամպերի ներքո, որոնց միջև ընկած տարածված երկնքի փոքրիկ պատառիկներում առկայծում էին աստղերը:
Եվ ահա սկսվեց երրորդ առավոտը, գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ աղմուկի և նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին հանգստացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեպետ թեև ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:
Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին և երկիրը լուսավորվեց արևի ճառագայթներով: Հանկարծակի հոբիթները նկատեցին, որ անսովոր լռություն է տիրում: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Էնտերի գվվոցը կտրվել էր: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Կախարդված հովտի կողմը: Եվ հանկարծակի անտառը թնդաց բարձր և հզոր կանչից. «Ռա՛-հու՛մ-ռա՛»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վարկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն և նրան հաջորդեց հզոր քայլերգը.
Բրեգալադը գրկեց հոբիթներին և շտապեց քայլերթին ընդառաջ: Վերջապես հոբիթները տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին դեպի իրենց: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, իսկ նրա հետևից գալիս էին ավելի քան հիսուն էնտ: Քայլում էին երկու շարքով, և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:
–Հում— Հում, հու՛մ, ահա և մե՛նք, գնու՛մ ենք, գնու՛մ վերջապես,– — Բրեգալադին ու հոբիթներին տեսնելով գոչեց Ծառմորուսը: –Դե՛հ— Դե՛հ, եկեք, միացե՛ք մեզ: Մենք գնում ենք Իզենգա՛րդ:
–Դեպի — Դեպի Իզենգա՛րդ,– — միաձայն գոչեցին քայերթի մասնակիցները: –Դեպի — Դեպի Իզենգա՛րդ:
Բրեգալադը փայլատակող աչքերով միացավ քայլերթին և իր տեղը գրավեց Ծառմորուսի կողքին: Ծեր էնտը վերցրեց հոբիթներին, տեղավորեց իր ուսերին, և նրանք հանդիսավոր շարժվեցին առաջ: Հոբիթների սրտիկները թփրտում էր, բայց գլուխները բարձր էին պահում: Նրանք գիտեին, որ վաղ թե ուշ մի բան լինելու է, բայց այսպիսի հանկարծակի փոփոխության չէին սպասում և մինչև հոգու խորքը ցնցված էին: Այդպես է լինում, երբ քանդվում է գետի վրայի ամբարտակը, և ազատված ջուրը գահավիժելով ցած՝ սրբում տանում է իր ճանապարհին հանիպած ամեն ինչ...
–Բայց — Բայց էնտերը բավականին արագ որոշում ընդունեցին, չէ՞,– — համարձակություն հավաքելով հարցրեց Փինը, երբ երգն ավարտվեց, ու միայն ոտքերի դոփյունի ձայնն էր լսվում:
–Ասում — Ասում ես արա՞գ,– — արձագանքեց Ծառմորուսը: –Հում— Հում, թերևս դու ճիշտ ես, այո՛, ավելի արագ քան ես սպասում էի: Արդեն շատ դարեր ես չեի տեսել նրանց այսպես զայրացած: Մենք՝ էնտերս չենք սիրում զայրանալ և ու շատ հազվադեպ ենք զայրանում, ու և միայն այն դեպքում, երբ զգում ենք, որ մեր ծառերին ու մեզ մեծ վտանգ է սպառնում: Բայց վաղուց արդեն մեզ ոչինչ ու ոչ ոք չի սպառնացել, համենայն դեպս Սաուրոնի և Արևմուտքի մարդկանց պատերազմի ժամանակներից ի վեր: Եվ ահա հայտնվել են օրքերը, աջ ու ձախ ծառեր են տապալում՝ տապալում. ռառու՛մ, և վառելիք պատրաստում: Լավ, ասենք վառելիք են պատրաստում, չնայած դա էլ է հանցագործություն, բայց ամեն ինչ չափ ունի... Ահա թե ինչն է մեզ այդպես զայրացրել: Եվ բացի այդ Սարումանը մեր հարևանն է, հարևանը պիտի օգնի քեզ, բայց ահա խնդրեմ՝ նրանց համախոհն է: Հրաշագործներից մենք այլ բան ենք սպասում, նրանք կոչված են պահապանել, այլ ոչ թե քանդել: Այդպիսի դավաճանության համար ոչ էլֆերը, ոչ մարդիկ, և ոչ էլ էնտերը համապատասխան անեծք չունեն: Մա՛հ Սարումանին:
–Իսկ — Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասները,– — կասկածանքով հարցրեց Մերին:
–Հում— Հում... Իսկ ինչու՞ ոչ: Դու երևի չգիտես, թե ինչքան ենք մենք ուժեղ: Լսե՞լ ես տրոլների մասին: Տրոլները շատ ուժեղ են: Նրանց թշնամին է ստեղծել Մեծ Խավարի տարիներին, մեր պատկերով ու նմանությամբ, ի ծաղր մեզ, ինչպես օրքերին ի ծաղր էլֆերի: Բայց մենք տրոլներից ուժեղ ենք: Մենք պատրաստված ենք աշխարհի Միջերկրի ոսկորներից: Մենք կարող ենք ջարդել քարերը ծառերի արմատների պես, բայց արագ, շատ ավելի արագ, հատկապես եթե մեզ ինչպես հարկն է զայրացնեն: Եթե մեզ կացիններով չտապալեն, չվառեն, կամ ինչ որ կախարդանքով հախներիցս չգան, որը շատ դժվար է, բայց անհնարին չէ, մենք ջարդուփշուր կանենք Իզենգարդը՝ վերածելով մանր բեկորների:
–Բայց — Բայց Սարումանը կփորձի դա կանխել, այդպես չէ՞:
–Հըմ— Հըմ: Դե, հա, իհարկե: Ես այդ մասին բավականին երկար մտածել եմ: Բայց գիտեք ինչ. էնտերից շատերը ինձանից ջահել են շատ ծառային սերունդներ: Նրանք բոլորը հիմա տաքացած են և միայն մի բան են ուզում. ուզում՝ քարուքանդ անել Իզենգարդը: Հետո իհարկե կհանդարտվեն, կսկսեն ավելի սառը դատել, բայց դա կլինի ոչ շուտ, քան կգա իրիկնային ըմպելիքի ժամանակը: Շա՛տ ըմպելիք կպահանջվի նրանց ծարավը հագեցնելու համար: Բայց հիմա դրա ժամանակը չիչէ, թող քայլեն առաջ ու երգեն: Ճանապարհը երկար է, խորհելու համար դեռ բավականին ժամանակ կա:
Եվ Ծառմորուսը միացավ երգողներին: Բայց շուտով նրա երգելը վերածվեց մրթմրթոցի, հետո ընդհանրապես լռեց: Փինը նկատեց, որ ծեր էնտի ճակատը կնճռոտվել է: Քիչ անց, երբ նա բարձրացրեց աչքերը, հոբիթն այնտեղ տխրություն տեսավ: Սակայն այդ տխրության մեջ վիշտ չկար, կանաչ կրակը ավելի էր բոցավառվել, բայց կրակի լույսը ասես հեռվից գալուց լիներ, նրա մտքերի մթին խորքերից:
–Իհարկե — Իհարկե ամեն ինչ կարող է պատահել բարեկամներ,– — դանդաղ ասաց ծեր էնտը: –Հնարավոր — Հնարավոր է մենք գնում ենք ճակատագրին ընդառաջ, և այս արշավը վերջինն է մեր կյանքում: Բայց եթե մենք մնայինք տանը և անգործության մատնվեինք, վաղ թե ուշ ճակատագիրը մեր դուռն էլ կթակեր: Վրեժ լուծելու ցանկությունը վաղուց է հասունացել մեր սրտերում, այդ պատճառով էլ մենք գնում են Իզենգարդ՝ Իզենգարդ առանց հապաղելու: Ոչ, մենք չենք շտապել, որոշումը կայացված է ճիշտ ժամանակին: Եթե սա էնտերի վերջին արշավն է, թող որ այն արժանի լինի երգի: Այո,– — հոգոց հանեց նա: –Գուցե — Գուցե և կզոհվենք, բայց գոնե մյուսներին կօգնենք: Ես իհարկե կնախընտրեի սպասել գուշակված օրվան, երբ կգտնվեին մեր կանայք: Շատ կուզենայի ևս մեկ անգամ հանդիպել Ֆիմբրեթիլին: Սակայն չմոռանանք, որ երգերի, ինչպես և ծառերի, պտուղները հասունանում են սահմանված ժամանակին, բայց պատահում է նաև այնպես, որ չորանում են ու անվերադարձ ոչնչանում...
Էնտերը շարունակում էին առաջ ընթանալ: Անցնելով ստորոտի երկայնքով ձգվող նեղ, երկար կիրճի միջով, նրանք սկսեցին բարձրանալ Մշուշապատի լեռնագագաթներից մեկի արևմտյան զառիվայր լանջն ի վեր: Անտառը մնաց ետևում, կեչիների պուրակներ սկսվեցին: Քիչ անց դրանք էլ մնացին հետևում և ձգվեցին դատարկ լանջերը. միայն տեղ-տեղ առանձին աճած սոճիներ էին հանդիպում: Արևը դանդաղ մտավ մթագնած լեռան հետևը: Երեկո էր սկսվում:
Փինը հետ նայեց: Ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ... Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փինը տրորեց աչքերը, մտածելով, որ դա տեսողական պատրանք է, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փինի ականջներին՝ ականջներին, նման քամուց սոսափող սաղարթների ձայնի:
Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ, և ինչ որ շրշյուն էր լսվում հետևից՝ հետևից, նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ որ տեղ փռված էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:
–Գիշե՛ր — Գիշե՛ր է տիրում Իզենգարդում,– — գոչեց Ծառմորուսը:
=== Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը ===