Changes

Նեյրոգիտություն

Ավելացվել է 5 բայտ, 16:03, 17 Ապրիլի 2015
/* Դեպրեսիվ խանգարում */
Դեպրեսիվ հիվանդությունները զգալիորեն տարբերվում են երբեմն բոլորիս հետ էլ պատահող ընկճվածության զգացումից։ Այստեղ ի նկատի ունենք իսկապես լուրջ կլինիկական վիճակ, երբ ցածր տրամադրությունը ձգձգվում է շաբաթներ և ամիսներ շարունակ։ Հետագայում այս վիճակը կարող է այնքան կլանել հիվանդին, որ նրանք ուզում են մահանալ և կարող են ինքնասպանության փորձեր անել։ Հիվանդները ցուցաբերել են նաև այլ ախտանշաններ՝ խանգարված քուն, վատ ախորժակ, ուշադրության և հիշողության խանգարում, կյանքի նկատմամբ հետաքրքրության կորուստ։ Բարեբախտաբար, այն հիմնականում ենթարկվում է բուժման։ <strong>Հակադեպրեսիվ դեղերը</strong>, որոնք ուժեղացնում են այնպիսի մոդուլյատոր նեյրոտրանսմիտերների ազդեցությունը, ինչպիսիք են <strong>սերոտոնինը և նորադրենալինը</strong>, կարող են արագ (շաբաթների ընթացքում) բուժել հիվանդությունը։ Հոգեբուժական զրույցների միջոցով բուժումը նույնպես արդյունավետ է։ Այս երկու եղանակների համակցումն էլ ավելի օգտակար է։ Այս խնդիրը զարմանալիորեն տարածված է. յուրաքանչյուր 5֊ից 1֊ը իր կլյանքում երբևէ տառապել է ինչ֊որ աստիճանի դեպրեսիվ խանգարումով։
[[Պատկեր:Neuro-17-10.png|left|154px]]
Սուր և խրոնիկ դեպրեսիվ վիճակում լինելն ունիչբալանսավորված ազդեցություն սթրեսի այնպիսի հորմոնների վերահսկման վրա, ինչպիսին է օրինակ՝ կորտիզոլը, որը սթրեսային իրավիճակում կտրուկ ձերբա֊ զատվելով բարենպաստ ազդեցություն է ունենում (գլուխ դԱ)։ Ինչևէ, պարբերաբար ակտիվանալով` սթրեսի հորմոնները կարող են լրջորեն վնասել ուղեղի բջիջները՝ մասնավորապես ճակատային և քունքային բլթերում։ Վերջերս է հայտնաբերվել, որ հակադեպրեսիվ դեղերը նպաստում են ուղեղի բջիջների ամբողջականության պահպահմանը և մեծացնում են հիպոկամպում նոր նեյրոնների առաջացման ինտենսիվությունը։ Այսպիսով, դրանք կարող են պաշտպանել ուղեղը, և նույնիսկ վերականգնել ուղեղի վրա սթրեսի գործած տոքսիկ հետևանքները։
Վստահելի
278
edits