=== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ===
Այդպես գարնանային պարզկա առավոտյան , Հելմյան գետակի ափին ափին՝ կանաչ մարգագետնում , կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին ՌոհիրրիմներըՌոհիրիմները: Բայց զարմանքն ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայացքները դարձեցին դեպի կախարդական անտառը:
Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ Ջիմլին: Ջիմլիի գլխին սաղավարտ չկար, և գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:
–Քառասուներկու, թանկագին թանկագի՛ն ընկեր Լեգոլաս,– դեռ հեռվից ձայնեց նա: Ավա՛ղԱվա՜ղ, իմ տապարի սայրը բթացել է, . վերջին օրքը պողպատյա օձիք ուներ:
–Դու ինձանից մեկով առաջ ես անցել,– արձագանքեց Լեգոլասը,– բայց ես չեմ տխրում: Կարևորը դու ողջ -առողջ ես կարողանում ես ոտքի վրա կանգնած մնալ:
–Ողջու՛յն իմ քրոջ որդի,– գոչեց Թեոդենը,– ուրախ եմ քեզ ողջ և անվնաս տեսնել:
–Քե՛զ էլ ողջույն Ռոհիրրիմների՛ Ռոհիրիմների թագավոր,– պատասխանեց Էոմերը խոնարհվելով: –Ինչպես տեսնում ես գիշերը վերջացավ և եկավ նոր օրը, թեպետ թեև այն իր հետ բավականին տարօրինակ բաներ բերեց...
Նա կրկին շրջվեց և զարմացած հայացքով նայեց անտառին, ապա Գենդալֆին:
–Դու կրկին անսպասելի հայտնվեցիր օրհասական ժամին, երբ քեզ այլևս ոչ մեկ չէր սպասում,– գոչեց նա:
–Ինչպես թե չէիք սպասում,– հոնքերը վեր բարձրացրեց Գենդալֆը: –Չէ –Չէ՞ որ ես ասացի ձեզ, որ կվերադառնամ և նույնիսկ հանդիպման վայրը նշեցի:
–Բայց դու ժամ չնշեցիր և չասացիր, թե դա ինչպես տեղի կունենա: Տարօրինակ օգնություն ես բերել դու մեզ, Գե՛նդալֆ Ճերմակ: Դու իսկապես մեծ հրաշագործ ես:
Գենդալֆը զվարթ ծիծաղեց:
–Ախ –Ա՜խ, դուք ծառերի՜ն ծառերին նկատի ունեք,– ասաց նա: –Մի անհանգստացեք, ես տեսնում եմ նրանց նույնքան պարզ, որքան դուք, սակայն ես կապ չունեմ նրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: Ուղղակի ամեն ինչ ավելի լավ ստացվեց , քան ես մտածել էի, և ավելի հաջող, քան ես կարող էի հուսալ:
–Այդ դեպքում եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է դա,– հարցրեց Թեոդենը: –Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք:
–Եվ ո՞րն է քո հանելուկի պատասխանը,– հարցրեց Թեոդենը:
–Եթե ուզում ես իմանալ պատասխանը, պատասխանը՝ ստիպված ես ինձ հետ գալ Իզենգարդ,– պատասխանեց Գենդալֆը:
–Իզենգա՞րդ,– միաձայն բղավեցին բոլորը:
–Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, ինչ որ հմայքով բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,– խոժոռվեց Թեոդենը:
–Եվ , այնուամենայնիվ , ես գնում եմ Իզենգարդ,– անվրդով կրկնեց Գենդալֆը: –Ճիշտ է , կարճ ժամանակով՝ արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չբոլորած ես այնտեղ կլինեմ:
–Ոչ,– պատասխանեց Թեոդենը: –Լուսաբացից առաջ՝ սև ժամին, ես թերագնահատեցի քեզ, բայց հիմա մենք էլ չենք բաժանվի: Ես կգամ քեզ հետ, եթե դա է քո խորհուրդը:
–Ես պետք է զրուցեմ Սարումանի հետ, և ինչքան հնարավոր է շտապ,– բացատրեց Գենգալֆը: –Սարումանը քեզ շատ չարիք է պատճառել, թագավո՛ր, և ես ուզում եմ, որ դու ներկա լինես այդ զրույցին: Բայց եթե գնում ենք, ապա ինչքան արագ ճանապարհ ընկնենք, այնքան լավ:
–Իմ ռազմիկները ճակատամարտում հոգնել են,– ասաց Թեոդենը, և ճիշտ ասած ասած՝ ես էլ եմ հոգնել: Մենք երկար ճանապարհ ենք անցել և անքուն գիշեր անցկացրել: Ավա՜ղ, բայց ես ծեր եմ, և Օձի լեզուն դրանում մեղավոր չէ: Դա հիվանդություն է, որը նույնիսկ Գենդալֆը չի կարող բուժել:
–Այդ դեպքում բոլորը, ովքեր գալու են մեզ հետ թող հիմա հանգստանան,– համաձայնվեց Գենդալֆը: –Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:
Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և շտապել Ռոհանի բոլոր ծայրերն ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և և՛ ծերերին և և՛ երիտասարդներին , կարգադրված էր շտապել Էդորաս. լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային զորահավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգիհոգու: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին: Չնայած վնասվածքին վնասվածքին՝ թզուկը չցանկացավ մնալ:
–հարվածն այնքան էլ ուժեղ չէր,– ասաց նա,– սաղավարտը պաշտպանեց ինձ: ՈչՈ՛չ, դատարկ քերծվածքի պատճառով ես այստեղ չեմ մնա:
–Քանի դեռ հանգստանում ենք ես կզբաղվեմ քո վերքով,– ասաց Արագորնը:
–Օգնեք վերականգնել այն ամենը, ինչն ինքներդ եք քանդել օրքերի հետ,– ասաց նրանց Էրքենբրանդը,– և երդում տվեք, որ այլևս երբեք զենքը ձեռքներիդ չեք անցնի Իզենի գետանցումը և օգնություն չեք ցուցաբերի մարդկային ցեղի թշնամիներին: Հետո կարող եք գնալ ձեր երկիրը: Սարումանը ձեզ իր խաբեության ծուղակն է գցել: Ձեզանից շատերը կյանքով հատուցեցին նրա ստերին հավատալու համար, բայց եթե դուք հաղթեիք, ապա ավելի թանկ կվճարեիք:
Լեռնեցիները չէին հավատում իրենց ականջներին. Սարումանը հավաստիացրել էր էր նրանց, որ ռոհանցիները դաժան են և իրենց գերիներին ողջ -ողջ այրում են:
Հորնբուրգի դիմացի դաշտում երկու դամբանաբլուր վեր բարձրացան, որոնցից մեկի տակ իրենց հանգիստը գտան զոհված Վեսթֆոլդցիների մարմինները, իսկ մյուսի տակ տակ՝ Էդորասցիների: Գայմային՝ Համային՝ թագավորի գլխավոր թիկնապահին, որը , զոհվել էր պաշտպանելով դարպասը, թաղեցին առանձին, պարսպի տակ:
Օրքերի դիակները հավաքեցին և անտառի եզրին կիտեցին իրար վրա: Հսկայական բլուր բարձրացավ և ռոհանցիները անհանգստացան. այդքան մեծ քանակության դիակները ոչ հնարավոր էր հողին հանձնել, ոչ էլ վառել: Խարույկ վառելու համար բավականաչափ փայտ չկար, իսկ խորհրդավոր անտառին, եթե նույնիսկ Գենդալֆը զգուշացրած էլ չլիներ, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ:
–Թողեք այնպես, ինչպես կա,– ասաց Գենդալֆը: –Առավոտյան , իմ կարծիքով , ամեն ինչ կհարթվի:
Երեկոյան մոտ թագավորն ու նրա ջոկատը ճանապարհի պատրաստություն տեսան: Հուղարկավորությունը դեռ չէր ավարտվել: Թագավորը սգաց Գայմայի Համայի մահը և առաջինը մի բուռ հող լցրեց նրա գերեզմանին:
–Սարումանն իսկապես մեծ վիշտ պատճառեց ինձ և իմ ժողովրդին,– գոչեց նա: –Ես երբեք դա չեմ մոռանա , և երբ մենք հանդիպենք, կհիշեցնեմ նրան այդ մասին:
Արևն արդեն մտնում էր կիրճի արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ վերջապես Թեոդենը Գենդալֆի և մյուսների հետ ճանապարհ ընկավ: Նրանց ճանապարհելու էին եկել ռոհանի հեծյալները, Վեսթֆոլդցիները, ծերերև և ծերերն ու երիտասարդները, կանայք և երեխաները, թե թե՛ ճակատամարտի մասնակիցները, և թե թե՛ քարանձավներում թաքնվածնները: Բոլորը հնչեղ, բարձր ձայնով երգեցին հաղթանակի հիմնը և լռեցին՝ սարսափով նայելով խորհրդավոր ծառերին:
Ջոկատը մոտեցավ անտառի եզրին և կանգ առավ: Ոչ Ո՛չ մարդիկ, ոչ ո՛չ էլ ձիերը չէին համարձակվում մտնել անտառ: Նրանց առջև փռված էր մշուշի մեջ թաված ծառերի ահարկու մոխրագույն պատը, որոնց երկար ճյուղերը տարածվել էին ինչ որ մեկին ճանկելու պատրաստ ձեռքերի պես: Արմատները նման էին ինչ որ անհայտ հրեշի շոշափուկների, իսկ նրանց տակ սև անցքեր էին երևում: Սակայն Գենդալֆն առանց տատանվելու շարժվեց առաջ, և մյուսները հետևեցին նրան: Այնտեղ, որտեղ Հորնբուրգ տանող ճանապարհը սուզվում էր անտառ, ծառերի շարքն այնքան էլ խիտ չէր, և ճյուղերի արանքից լույս էր թափանցում: Շուտով հեծյալները զարմաքով զարմանքով հայտնաբերեցին, որ ճանապարհը շարունակում է առաջ գնալ, իսկ նրա կողքով առաջվա պես հոսում է Հելմյան գետակը: Գլխավերևում երկնքի նեղ շերտ էր երևում՝ լցված ոսկեգույն լույսով, բայց ճանապարհի եզրից այն կողմ կողմ՝ ծառերը թաղվում էին մթության մեջ, որը մի քանի քայլ այն կողմ գնալով խտանում և վեր էր ածվում վերածվում անթափանց խավարի, որտեղ ինչ որ բան էր ճռռում, տնքում ու տրտնջում: Հեռվից խուլ ճիչեր էին լսվում, անխոս հեծեծանք և անհասկանալի ձայներ... բայց ոչ Բայց ո՛չ օրքեր, ոչ ո՛չ էլ այլ արարածներ ճանապարհին չհանդիպեցին:
Լեգոլասն ու Ջիմլին ընթանում էին միասին, աշխատելով Գենդալֆից հետ չմնալ, որովհետև թզուկը վախենում էր անտառից:
–Այստեղ տոթ է,– Գենդալֆին ասաց Լեգոլասը: –Ես մաշկով զգում եմ , թե ինչքան մեծ է այս անտառի զայրույթը: Զգու՞մ ես ինչպես է է օդը տատանվում:
–Զգում եմ,– պատասխանեց Գենդալֆը:
–Այդ մասին, կարծում եմ, ոչ ոք երբևէ ոչինչ չի իմանա,– պատասխանեց Գենդալֆը:
Որոշ ժամանակ նրանք ընթանում էին լուռ: Լեգոլասն անընդհատ աջ ու ձախ էր նայում և մի անգամ նույնիսկ ցանկացավ կանգնեցնել ձիուն, որ ականջ դնի անտառի շշունջին, բայց Ջիմլին չհամաձայնեցչհամաձայնվեց:
–Այսպիսի տարօրինակ ծառեր կյանքումս չեմ տեսել,– զարմանում էր էլֆը,– ախր ես բազմաթիվ զորեղ կաղնիներ եմ տեսել, հետևել նրանց նրանց՝ կաղինից մինչև խոր ծերություն... Կուզենայի թափառել այստեղ: Այս ծառերը կարողանում են միմյանց հետ զրուցել իրենց ուրույն ձևով, . գուցե ժամանակի ընթացքում սովորեի հասկանալ նրանց լեզուն:
–Միայն ոչ դա,– վախեցավ Ջիմլին: –Ավելի լավ է արի այս ծառերին հանգիստ թողնենք: Ես այսպես էլ եմ նրանց հասկանում: Նրանք խորը ատելություն են տածում բոլոր երկոտանիների նկատմամբ և հիմա զրուցում են միայն մի բանի մասին. ինչ տարբերակով ճզմեն ու խեղդեն մեզ, որ ավելի ճիշտ լինի:
–Սխալվում ես, ոչ բոլորին համատարած,– առարկեց Լեգոլասը: –Նրանք ատում են միայն օրքերին: Բան այն է, որ այս ծառերը այս կողմերից չեն: Իմ կարծիքով նրանք Ֆենգորնի խորքերից են եկել և էլֆերի և ու մարդկանց մասին շատ քիչ բան գիտեն: Այո , Ջիմլի, ահա թե որտեղից են նրանք, . ինձ այդպես է թվում:
–Դե հա, Ֆենգորնը Միջերկրի բոլոր անտառներից ամենավտանգավորն է,– փնթփնթաց Ջիմլին: –Ճիշտ է նրանք մեզ շատ են օգնել, և ես կարծես թե պետք է երախտապարտ լինեմ նրանց, բայց սիրել նրանց... Չէ, չեմ կարող: Հիացիր նրանցով ինչքան ուզում ես, բայց ես այս կողմերում շատ ավելի մեծ հրաշալիքի եմ հանդիպել: Ես բոլոր ժամանակների ծառերն ու անտառները կտայի դրանց համար: Մինչև հիմա հիացմունքս չի անցնում: Մարդիկ տարօրինակ արարածներ են, Լեգոլա՛ս: Ամբողջ հյուսիսում նման հրաշալիք գոյություն չունի, և դրանք պատկանւմ են մարդկանց: Իսկ ի՞նչպես են նրանք անվանում դրանց: . «Քարանձավնե՜ր»: Քարանձավներ, որոնք պատերազմի օրերին որպես ապաստարան են ծառայում, իսկ խաղաղ օրերին հացահատիկի շտեմարան: Թանկագին Լեգոլաս, արդյոք գիտե՞ս , թե ինչ լայնարձակ , հիասքանչ սրահներ են թաքնված Հելմյան Իջվածքը շրջապատող լեռների ընդերքում: Եթե թզուկները դրանց մասին իմանային, իմանային՝ անվերջանալի շարքերով կհոսեին այստեղ այստեղ՝ տեսնելու այդ քարանձավները, . այո, այո, և մուտքի համար կվճարեին մաքուր ոսկով:
Իսկ ես ոսկի չեմ խնայի դուրս գալու համար, եթե պատահաբար այնտեղ ընկնեմ,– հայտարարեց Լեգոլասը:
–Դու չես տեսել այդ քարանձավները, այդ պատճառով էլ ներում եմ հիմար կատակդ,– ասաց Ջիմլին: –Մի՞թե Չարքանտառի էլֆերի ստորգետնյա ապարանքը հրաշալի չէ, որն որը, ի դեպ , թզուկներն են օգնել կառուցել: Դե , ուրեմն իմացիր, այդ ապարանքն ընդամենը մի խղճուկ որջ է այստեղի քարանձավների համեմատությամբ: Ինչե՜ր արժեն միայն այն վիթխարի սրահները, որտեղ մշտապես հնչում է երփներանգ շիթերի հանգիստ մեղեդին , և հավերժական կաթոցքը լճերի գլխին, որոնք չքնաղ են, ինչպես Քելեդ-Զարամը աստղերի լույսի ներքո... Իսկ երբ վառում են ջահերը, և մարդիկ քայլում են արձագանքող սրահների ավազե հատակի վրայով, Լեգոլաս, ողորկ պատերի վրա սկսում են կայծկլտալ ադամանդները, լեռնային բյուրեղները և թանկարժեք հանքաքարերի երակները: Այնուհետև , երբ լույսը տաքացնում է մարմարի շերտերը, նրա ծալքերը սկսում են փայլել ու խորհրդավոր լույս արձակել, արձակել՝ կիսաթափանցիկ, ինչպես տիրուհի Գալադրիելի ձեռքերը: Բա ոլորաձև սյուները, Լեգոլաս, որոնց վրա հենված են սրահի կամարները... Սպիտակ, մանուշակագույն, վարդագույն՝ վարդագույն ինչպես այգաբացը... Այդ տարօրինակ սյուները աճում են գույնզգույն հատակից և բարձրանում վեր՝ միանալու առաստաղից կախված կայծկլտացող շթաքարերին, այդ սառցե բյուրեղներին, թևերին, սառցակալած ամպերին, հարվածելու պատրաստ նիզակներին, գլխիվայր շրջված պալատի աշտարակներին, որոնք անդրադառնում են սառույցի բարակ շերտով ծածկված անշարժ լճերի մակերևույթին... Իսկ մակերևույթի սառցե հայելու մեջ զարմանահրաշ տեսիլքներ են երևում, քաղաքներ են ուրվագծվում, որոնք նույնիսկ Դուրինը չի տեսել իր երազներում: Պարզորոշ երևում են նրանց փողոցները, հեռուն գնացող սյունազարդ կամարները՝ կամարները, որոնք ներքև իջնելով կորչում են սև անդունդում, որտեղ լուսը լույսը չի կարողանում թափանցել: Հանկարծ Հանկարծ՝ կա՛թ, ընկնում է արծաթե կաթիլը. մակերևույթի հայելին կնճռոտում են տարածվող շրջանաձև ալիքները, աշտարակները ճկվում ու տատանվում են, ինչպես ջրիմուռները և կորալները ծովային քարաձավներում: Հետո գալիս է երեկոն, տեսիլքները թարթում են ու կորչում, և ամեն ինչ սուզվում է մթության մեջ. ջահերը տեղափոխվում են հաջորդ սրահ և սկսվում է հաջորդ զարմանահրաշ տեսիլքը: Իսկ սրահներն անհաշիվ են, Լեգոլաս, դահլիճը փոխարինում է դահլիճին, գմբեթը գմբեթը՝ գմբեթին, հետո աստիճաններ են սկսվում, որոնք տանում են դեպի ոլորապտույտ անցումները, իսկ նրանք դրանք ձգվում են դեպի լեռների սիրտը... Քրանձավնե՛ր: Ոչ թե քարանձավներ, այլ Հելմյան Իջվածքի ստորգետնյա պալատնե՛ր: Օրհնյալ է ուղին, որ բերեց ինձ այս կողմերը, և ես հնարավորություն ունեցա տեսնելու այդ պալատները: Լաց էի լինում, երբ հեռանում էի այնտեղից...
–Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,– ժպտաց Լեգոլասը,– մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:
–Դու ոչինչ չես հասկանում,– նեղացավ Ջիմլին: –Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ այնտեղ, -այնտեղ՝ երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր պոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես միայն նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, և խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր: Եվ երբ մենք ցանկանայինք հանգստանալ, միայն այդ ժամանակ թույլ կտայինք նրան վերադառնալ...
–Դու ինձ զարմացրիր, Ջիմլի,– խոստովանեց Լեգոլասը: –Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես:
–Ճիշտն ասած ես Ֆենգորնը շատ հեռվից կշրջանցեի, բայց , լավ, թող քո ասածը լինի: Սակայն խոստացիր, որ Ֆենգորնից հետո մենք անհապաղ կայցելենք քարանձավներ, և դու կկիսես ինձ հետ իմ հիացմունքը:
–Որոշված է,– հավանություն տվեց Լեգոլասը: Բայց ավա՜ղ, մենք առաժմ պետք է մոռանանք և և՛ Ֆենգորնի, և և՛ քարանձավների մասին: Նայի՛ր, անտառն արդեն վերջանում է: Մինչև Իզենգարդ դեռ շա՞տ ճանապարհ կա, Գենդալֆ:
–Մոտ տասնհինգ լիգ, եթե հաշվենք ուղիղ գծով, ինչպես թռչում են Սարումանի ագռավները: Կիրճի բերանից միչև գետանցում գետանցում՝ հինգ լիգ, իսկ այնտեղից մինչև Իզենգարդի դարպասը՝ տասը: Բայց ամբողջ գիշեր գնալու անհրաժեշտություն չկա: Կգիշերենք, կհանգստանանք:
–Իսկ ի՞նչ է սպասվում մեզ ճանապարհի վերջում,– հարցրեց Ջիմլին: –Դու, իհարկե, արդեն նախապես գիտես, իսկ ես նույնիսկ չեմ էլ կռահում:
–Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,– պատասխանեց հրածագործը: –Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց , կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստպիված ստիպված եղար լքել Ալգարոնդի փայլփլուն քարանձավները:
Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք, արևմուտք՝ դեպի Իզենի գետանցումը: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.
–Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ որ մեկը ճյուղերի միջից մե՛զ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:
–Մի շտապիր, Լեգոլաս,- էլֆին հանգստացրեց Գենդալֆը: –Հիմա դրա ժամանակը չի, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:
Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես տրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն մորուքներ: Հագներին ինչ որ պիրկ , մոխրա-շագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղև՞: Տարօրինակ արարածները, հանգիստ և լրջորեն, հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու դարձնելու՝ նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքները ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեցին մոտեցրին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին, արձակեցին՝ մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը, և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ հափշտակեցին սրերը:
–Թողեք զենքերը,– ասաց Գենդալֆը,– դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, մենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:
–Էնտե՛ր,– վերջապես խոսեց նա: –Իսկապես, եթե ավելի ուշադիր նայես առասպելների մշուշին, ծառերի այս հրաշքը մի քիչ ավելի բացատրելի կդառնա: Տարօրինակ ժամանակներ են հիմա: Մենք դարերով արածացրել ենք մեր նախիրները, հողագործությամբ զբաղվել, տներ կառուցել, զենքեր կռել, օգնել գոնդորցիներին մարտեր մղել Մինաս Թիրիթի թշնամիների դեմ՝ համարելով այդ ամենը սովորական մարդկային կյանք: Մեզ թվում էր, թե բոլորն են այդպես ապրում և մեզ քիչ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններից դուրս: Այդ մասին, ճիշտ է, պատմում էին հնագույն երգերը, բայց մենք արագ մոռանում էինք դրանք, կամ երգում էինք միայն մեր երեխաների համար, հենց այնպես, սովորության համաձայն: Եվ ահա, չափազանց անսպասելի, այդ երգերն իրականություն են դառնում:
–Դու պետք է ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,– ասաց Գենդալֆը: –Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք, նրանք՝ ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին:
–Նույնիսկ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ,– պատասխանեց Թեոդենը: –Եթե նույնիսկ մենք հաղթենք, ինձ թվում է Միջերկիրը պատերազմի կրակում կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:
–Հուսանք, որ չի զրկվի,– ասաց Գենդալֆը: –Թեպետ Սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:
Անտառն ու կիրճը թողնելով հետևում, հետևում՝ ջոկատն ուղղություն վերցրեց դեպի գետանցում: Լեգոլասը, հաղթահարելով մնալու ցանկությունը, հետևեց մյուսներին: Արևն արդեն մայր էր մտել, բայց, երբ նրանք դուրս եկան լեռների ստվերից և թեքվեցին արևմուտք՝ Ռոհանյան Լեռնանցքի կողմը, կողմը՝ տեսան, որ երկինքն այնտեղ դեռ ներկված է մայրամուտի գույնով, իսկ ամպերը վառվում են բոսոր կրակով:Բոսորագույն երկնքի ֆոնին սև թռչուններ էին պտույտներ գործում, որոնցից մի քանիսը , աղիողորմ ճիչեր արձակելով , թռան-անցան ջոկատի գլխավերևով: Վերադառնում . վերադառնում էին իրենց լեռնային բները:
–Գիշակերները փառավոր խնջույք են արել,– նկատեց Էոմերը:
–Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ , սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով, անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների միջովարանքով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:
Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և հայտնվելով հակառակ ափին՝ բարձրանում էր բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և նրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը լսելի էր դեռ հեռվից, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:
–Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,– զարմացավ Էոմերը,– ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենին չի խնայել:
–Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,– պատասխանեց Գենդալֆը: –Ինձ հասկանալի է քո վիշտը, թագավոր, բայց շրջակա լեռների գայլերը չեն հոշոտել քո ռազմիկներին: Նրանք հիմա լափում են իրենց ընկերների՝ օրքերի դիակները: Դե, այդպիսին է նրանց ընկերությունը: Առա՛ջ:
Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին, թաքնվեցին՝ սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի , լուսնի շողերով լուսավորված , արծաթափայլ, ահեղ տեսքից: Հեծյալները հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:
–Տեսեք,– ցույց տվեց Գենդալֆը,– մեր բարեկամները վատ չեն աշխատել:
–Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,– հարցրեց Թեոդենը: –Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:
–Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ որ մեկին,– պատասխանեց Գենդալֆը: –Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից, տեսադաշտից՝ ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին՝ ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ , ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:
–Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,– ասաց Թեոդենը,– թեկուզ կարճ ժամանակով:
Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին, դամբանաբլրին՝ ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ հետո հետո՝ հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը , և լուսնի շողերից լուսավորվելով , քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում:
–Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,– հարցրեց Արագորնը: –Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:
–Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,– ասաց Էոմերը,– բայց նման բան , թերևս , ես էլ չեմ տեսել: Բայց այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն ինչ որ նորություն է մեզ համար նախապատրաստում: Երևի եռացրել է Իզենի ջրերը, այդ պատճառով էլ հունը դատարկ է:
–Ամեն ինչ հնարավոր է,– համաձայնվեց Գենդալֆը: –Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:
Ջոկատը ճամբար խփեց Իզենի լուռ, դատարկ հունի ափին: Ով կարող էր քնել՝ քնեց: Սակայն գիշերվա կեսին ժամապահների ճիչը արթնացրեց բոլորին: Լուսին չկար, գլխավերևում առկայծում էին աստղերը, իսկ գետանցումի կողմից ինչ որ սև՝ սև, գիշերվա խավարից էլ սև, ամպ էր սողում գետի երկու ափերով՝ դանդաղ մոտենալով ճամբարին:
–Տեղից չշարժվե՛ք,– հրամայեց Գենդալֆը: –Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի:
Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և ասես ի պատասխան հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևաց, բայց , վերջ ի վերջո , խավարը ցրվեց, և սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում:
Իսկ հարավում՝ Հելմյան Իջվածքում, կեսգիշերից հետո ուժգին աղմուկ բարձրացավ, ասես կիրճով փոթորիկ անցավ: Հողը դղրդաց: Բոլորին պատեց սարսափը և մինչև լուսաբաց ոչ ոք չհամարձակվեց ամրոցից դուրս գալ: Առավոտյան մի քանի համարձակներ դուրս եկան ամրոցից և ապշած քարացան. սպանված օրքերը չքացել էին: Չքացել էին նաև ծառերը: Կիրճի ներքևամասում խոտն այնպես էր տրորված, ասես ինչ որ հսկաներ ամբողջ գիշեր այդտեղով քշել էին իրենց նախիրները: Իսկ հողապատնեշից մեկ մղոն ներքև սևին էր տալիս թարմ հողով ծածկված մի վիթխարի փոս, որի վրա քարերի թումբ էր վեր խոյանում: Մարդիկ որոշեցին, որ այդ փոսում թաղված են սպանված օրքերը: Բայց թե ուր ու՞ր կորան անտառ փախած անհամար հրոսակները, հրոսակները՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ: Հետագայում քարերի թմբին երբևէ ոչ մի մարդու ոտք չդիպավ, և այնտեղ այլևս խոտ չէր աճում: Այդ վայրն անվանեցին Մեռյալ Գերեզմանաթումբ: Իսկ տարօրինակ ծառերը ինչպես հայտնվել էին, էին՝ այնպես էլ հեռացան, կրկին վերադարձան Ֆենգորնի մթին թավուտները և նրանց այլևս երբեք կիրճում չտեսան: Այդպես նրանք վրեժ լուծեցին օրքերից:
Այդ գիշեր ոչ թագավորը, ոչ էլ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը և գետը սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում , մշուշի միջից , աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:
Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, բայց փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:
Մի քանի մղոն գնալով ճաանապարհը վերածվեց լայն, սալարկված ուղու: Մեծ, հարթ քարերը այնպես սերտորեն էին միմյանց կողքի շարված, որ նրանց միջև ընկած ճեղքերում չեր աճում ոչ մի ցողուն: Ուղու երկու կողմերով ձգվում էին խորը ջրատարները՝ մինչև պռունկները լցված կարկաչող ջրով: Վերջապես առջևում, մառախուղի միջից, անսպասելի մի հսկայական սյուն հայտնվեց, որի սև պատվանդանին, սպիտակ ներկված, մեծ քարե ձեռք էր տեղադրված: Ձեռքի ցուցամատը ցույց էր տալիս դեպի հյուսիս: Պարզ դարձավ, որ Իզենգարդի դարպասն արդեն մոտ է: Թեև մշուշի միջից ոչինչ չէր երևում, հեծյալների սրտերը լցվեցին ճնշող ծանրությամբ:
Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտվել հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից, ժամանակներից՝ ձեռքերը ծալած չէր նստել:
Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը, Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ, հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ նրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով , ծառերի փոխարեն , շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:
Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից , պատերի մեջ , բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում՝ ներսում, պատերի վրա, սևին էին տալիս անթիվ -անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քւլաներով քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց , ամեն դեպքում , դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կամ կա՛մ պատահականորեն, կամ կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:
Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և, ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն, ստրկական շողոքորթույամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը, տիրակալը՝ պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:
Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ որ մեկը թափանցել ամրոցի դարպասներից ներս, բացառությամբ երևի Օձի Լեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:
Գենդալֆն առաջինը անցավ Սպիտակ ձեռքով քարե սյան կողքով: Միայն այդ ժամանակ հեծյալները մեծ զարմանքով նկատեցին, որ ձեռքը, ինչպես թվում էր սկզբում, ամբողջությամբ սպիտակ չէ, այլ ասես ծածկված լինի չորացած արյան բծերով, իսկ ավելի ուշադիր նայելով հասկացան, որ եղունգները ներկված են կարմիր գույնով: Սակայն Գենդալֆը առաջվա պես հանգիստ շարժվեց առաջ, և վերջապես մյուսները վախը սրտներում հետևեցին նրան: Բոլորը սկսեցին ակամա կասկածել, որ հովտում ջրհեղեղ է տեղի ունեցել. տարածքն ամբողջությամբ ծածկված էր պղտոր ջրափոսերով, իսկ քարերի մեջ խոխողջում խոխոջում էին առվակները:
Վերջապես Գենդալֆը կանգ առավ և նշան արեց իր ուղեկիցներին մոտենալ: Պարզ դարձավ, որ առջևում մշուշն աստիճանաբար ցրվում է: Երևաց գունատ արևը: Կեսօրն անց էր: Նրանց առջևում Իզենգարդի դարպասն էր:
Ժայռերի օղակով շրջապատված կաթսան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և ելի ինչ որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, սակայն բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, հեղեղը ոչ մի վնաս չէր պատճառել:
Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպես ինչպե՞ս էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դռների մոտ, փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:
Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն , մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին: Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիղների ուղեկիցների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին, կրծքին՝ նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.
–Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ,– գոչեց նա: –Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոկն եմ, Սարադոկի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին՝ ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,– այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,– Փերեգրինն է, Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձի Լեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:
–Էդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,– ծիծաղեց Գենդալֆը: –Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասներն ու դիմավորել հյուրերին, եթե , իհարկե , ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:
–Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,– լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: –Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:
Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,– այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր:Ա՛յ թե վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք, պարզվում է, այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխու՜մ եք: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթյայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:
–Լավ ես ասում, Ջիմլի,– ծիծաղեց Լեգոլասը: –Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:
Հեծյալները ծիծաղեցին:
–Կասկած չկա, մենք հին ընկերների հանդիպման ականատեսներ ենք,– ասաց Թեոդենը: –Ուրեմն այդ նրա՞նք են ձեր կորած ընկերները, Գենդալֆ: Երևում է վերջին ժամանակներս մեր ճակատագիրն է՝ է ամեն քայլափոխի հանդիպել նոր հրաշքի: Այն պահից, երբ ես լքեցի իմ ապարանքը, չի եղել մի օր, որ չզարմանամ: Եվ ահա իմ առջև ևս մեկ հեքիաթային ժողովուրդ է կանգնած: Դուք երևի կոլոտիկներ եք, հա՞, կամ, ինչպես մեզ մոտ են ասում ասում՝ հոլբիտլաններ:
–Հոբիթներ, տիրակա՛լ, քո թույլտվությամբ,– ասաց Մերին:
–Մերին խոնարհվեց: Փինը վեր կացավ և հետևեց նրա օրինակին:
–Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,– ասաց նա: –Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ ցարմացրիրզարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին:
–Բանն այն է, որ իմ ժողովուրդն այստեղ է եկել հյուսիսից,– պատասխանեց Թեոդենը: –Բայց ես ձեզ չեմ խաբի, մենք էլ գրեթե ոչինչ չգիտենք հոբիթների մասին: Ճիշտ է, հեքիաթներում հիշատակվում է կոլոտիկների ցեղի մասին, որոնք ապրում են աշխարհի ծայրին, լեռներից ու գետերից այն կողմ, ավազաբլուրների մեջ կառուցված որջերում: Բայց ձեր կատարած գործերի մասին առասպելները լռում են: Ինչպես ասվում է հեքիաթներում, հոբիթները սխրանքների չեն ձգտում, խուսափում են մարդկանցից, կարողանում են արագ ու անաղմուկ թաքնվել: Մեկ էլ թռչունների պես ճռվողել: Սակայն, դատելով ամեն ինչից, ձեր մասին ավելի շատ բան կարելի է պատմել:
–Երևի Կաթսայի հյուսիսային մասում,– պատասխանեց Մերին: –Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը:
Մերին ցույց տվեց ծխացող լճի ուղղությամբ: Նրանք ականջ դրեցին՝ դրեցին. և իսկապես, այդ կողմից ինչ որ խուլ դղրդյուն էր գալիս՝ գալիս, նման հեղեղի ձայնի: Հու՜մ, Հու՜մ, լսվում էր մյուս ափից: Թվում էր, թե այնտեղ հադիսավոր փչում են եղջերափողերը:
–Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,– հարցրեց Գենդալֆը: