Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7842 բայտ, 22:55, 17 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
— Միայն թե զգույշ եղեք,— ասաց Մերին,— սալաքարերը հեռացել են իրարից, մեկ էլ տեսար գահավիժեցիք ինչ-որ մի անհատակ հորի մեջ:
Բարեկամները շարժվեցին առաջ զգուշորեն ստուգելով դարպասից դեպի Օրթհանքձգվող նախկին ճանապարհի յուրաքանչյուր սալաքարը:Հեծյալները նկատեցին նրանց և կանգ առան՝ սպասելով նրանց ժայռի ստվերում: Գենդալֆը շարժվեց առաջ՝ դիմավորելու նրանց: — Մենք Ծառմորուսի հետ բավականին հետաքրքիր զրույց ունեցանք և ապագայի համար որոշ պլաններ քննարկեցինք,— հասնելով բարեկամներին ասաց նա: — Բացի այդ մենք վերջապես մի փոքր հանգստացանք: Ժամանակն է կրկին ճանապարհ ընկնել: Հուսով եմ, բարեկամներս, որ դուք է՞լ եք հանգստացել և սնվել: — Իհարկե,— պատասխանեց Մերին: — Ի դեպ, մեր զրույցը սկսվեց և ավարտվեց ծխամորճով: Մենք հիմա նույնիսկ Սարումանի վրա այնքան էլ բարկացած չենք: — Ճշմարի՞տ,— ասաց Գենդալֆը: — Իսկ ես դեռ բարկացած եմ, հատկապես այն պատճառով, որ մենք նրա հետ շուտով զրույց ենք ունենալւ: Դա վտանգավոր է, և հնարավոր է նույնիսկ անիմաստ, բայց անխուսափելի: Ով ուզում է, կարող է գալ ինձ հետ, բայց զգուշության մասին չմոռանաք. Սարումանը կատակել չի չի սիրում, նկատի ունեցեք: — Ես կգամ քեզ հետ,— ասաց Ջիմլին: — Ուզում եմ տեսնել Սարումանին և ստուգել, իսկապե՞ս դուք այդքան նման եք: — Ինչպե՞ս ես ստուգելու, թանկագին թզուկ,— հարցրեց Գենդալֆը: — Եթե Սարումանը ցանկանա, ապա հեշտությամբ կընդունի իմ կրկնօրինակի տեսքը: կարծում ես կկրողանա՞ս դիմադրել նրա կամքին: Մի խոսքով, այնտեղ պարզ կլինի: Գուցե համեստությունը թույկ չտա նրան երևալ այսքան բազմազան հյուրերի աչքին: Թեպետ էնտերին զգուշացրել եմ, որ տարածքում չերևան, այնպես որ, հուսով եմ, նա ռիսկի կդիմի: — Իսկ ի՞նչ վտանգավոր բան կա,— զարմացավ Փինը,— նա, ինչ է, կրա՞կ կտեղա մեզ վրա, թե՞ կկախարդի հեռվից: — Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից: Այդպես նրանք մոտեցան Օրթհանքին: Աշտարակն ամբողջությամբ սև էր և փոքր ինչ փայլուն, ինչպես քարը անձրևից հետո: Այն սրածայր, ասես նոր սրված, եզրեր ուներ: Մի քանի քերծվածքները և ստորոտին թափված մանր բեկորները հիշեցնում էին էնտերի անզոր զայրույթի մասին: Աջ կողմում, սյուների միջև, մի մեծ դուռ կար, իսկ դռան գլխին՝ երկաթե ձողերով պատշգամբ: Դեպի մուտքը տանող քսանյոթ աստիճանները ինչ որ անհայտ կերպով կերտված էին նույն սև քարից, որից պատրաստված էր աշտարակը: Այլ մուտքեր չկային, բացառությամբ բարձր ու նեղ պատուհանների՝ թաքնված խորը խորշերում: Մոտենալով աստիճաններին՝ Գենդալֆն ու Թեոդենը իջան ձիերից: — Ես բարձրանում եմ դռների մոտ,— ասաց Գենդալֆը: — Ես եղել եմ Օրթհանքում և Սարումանի խարդավանքներն ինձ անականկալի չեն բերի: — Ես կբարձրանամ էեզ հետ,— ասաց թագավորը: — Ես ծեր եմ, և ինձ այլևս ոչինչ չի սարսափեցնի: Ուզում եմ խոսել ինձ այդքան չարություն պատճառած թշնամուս հետ: Էոմերը կգա ինձ հետ՝ նա կօգնի ինձ, եթե հանկարծ իմ ծեր ոտքերը հանկարծ որոշեն չենթարկվել: — Թող այդպես լինի,— ասաց Գենդալֆը: — Ինձ հետ կգա Արագորնը: Մուսները թող սպասեն այստեղ: Նրանք այստեղից էլ ամեն ինչ կտեսնեն և կլսեն: — Ոչ,— առարկեց Ջիմլին,— ես և Լեգոլասը համաձայն չենք լինել ուղղակի դիտորդներ: Մենք այստեղ միակ ներկայացուցիչներն ենք մեր ցեղերի և ուզում ենք ներկա լինել զրույցին:  — լավ, հետևեք մեզ,— ասաց Գենդալֆը և Թեոդենի հետ աստիճաններով դանդաղ վեր բարձրացավ: Ռոհանցի հեծյալները, հավաքված աստիճանների երկու կողմերում, անհանգիստ հայացներ էին նետում հսկայական աշտարակի վրա՝ մտահոգվելով իրենց տիրակալի համար: Մերին ու Փինը նստեցին առաջին աստիճանների վրա: Երկուսն էլ իրենց անհարմար ու ավելորդ էին զգում և փոքր ինչ վախենում էին: — Այստեղից մինչև դարպաս, երևի, կես լիգ պետք է վազել ցեխերի միջով,— մրթմրթաց Փինը: Լավ կլիներ սուսուփուս ծլկեինք ու թաքնվեինք պահակատանը: Եվ ինչու՞ մենք այստեղ խցկվեցինք: Ու՞մ ենք մենք այստեղ պետք: Գենդալֆը մոտեցավ Օրթհանքի դռանը և գավազանով բարձր թակեց: Դուռը պատասխանեց խուլ արձագանքով: — Սարումա՛ն,— բարձր և տիրական կանչեց Գենդալֆը,— դու՛րս արի: Մի քանի վայրկյան ամեն ինչ լուռ էր: Վերջապես պատշգամբում մի պատուհան բացվեց, բայց սև բացվածքում դատարկություն էր: — Ո՞վ է,— հարցրեցին այնտեղից,— ի՞նչ է ձեզ պետք: Թեոդենը ցնցվեց և աչքերը վեր բարձրացրեց: — Ես ճանաչում եմ այս ձայնը,— ասաց նա: — Անիծյալ լինի այն իրը, երբ ես առաջին անգամ լսեցի այն:  — Գնա՛ և կանչի՛ր Սարումանին, եթե հիմա դու նրա կամակատարն ես, Գրիմա Օձալեզու,— կարգադրեց Գենդալֆը: — Արագացրու՛, մենք ավելորդ ժամանակ չունենք: Պատուհանը փակվեց: Նրանք սպասում էին: Հանկարծ աշտարակից մեկ այլ՝ ցածր, թավշյա, և առաջին իսկ հնչյունից հմայող ձայն լսվեց:         
Վստահելի
1342
edits