Ռոհանցիները, ասես արթնանալով քնից, զարմանքով նայեցին Թեոդենին: Սարումանի երգեցիկ ձայնից հետո թագավորի ձայնը նրանց ագռավի կռռռոց էր հիշեցնում: Բայց Սարումանը կորցրեց ինքնատիրապետումը, չկարողացավ զսպել կատաղությունը և գավազանը մեկնած կտրուկ առաջ թեքվեց ճաղերի վրայով, ասես ուզում էր հարվածել թագավորին: Շատերին նույնիսկ թվաց, թե նա մի ակնթարթ նմանվեց խայթելու պատրաստ օձի:
— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր, տենում : Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները , անասունի պես հարբած վիճակում , կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ քե՛զ դու՛ պետք է կաղաղան սպասվումօրորվես պարանից կախված: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, բայց այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ էլ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:
Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով: Ես և, ներիր, ամաչում եմ քո փոխարեն: Այս ու՞մ Ու՞մ հետ ես դու ինձ մոտ եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ,