Զորքը շարժվեց առաջ: Բոլորն իջան ձիերից, երկար շղթայով ձիերի սանձերից բռնած անցան գետը և Հորնբուրգի դարպասներով մտան ամրոց: Ներսում նրանց դիմավորեցին համընդհանուր ուրախությամբ և նոր հույսով: Հիմա արդեն Հորնբուրգը բավականաչափ պաշտպաններ ուներ:
Էոմերն իր ջոկատներին արագ նախապատրաստեց մարտի: Թագավորն իր շքախմբի և հարյուրից ավելի Վեսթֆոլդցիների հետ մնաց պաշտպանելու Հորնբուրգը, իսկ մնացած բոլորին Էոմերը տեղակայեց պարսպի վրա և աշտարակի մոտ, որտեղ սպասվում էր գլխավոր հարվածը: Ձիերին տարան կիրճի խորքը, նրանց հսկելու համար թողնելով միայն մի քանի պահակ: Իջվածքը պաշտպանող պարիսպը քսան ֆուտ բարձրություն ուներ և այնքան լայն էր, որ չորս ռազմիկ ուս ուսի տված կարող էին հանգիստ տեղավորվել: Պարսպի ատամնավոր եզրապատը թաքցնում էր ռազմիկներին անցանկալի աչքերից, և միայն ամենաբարձրահասակները կարող էին նայել ատամների արանքից: Պարսպի վրա այստեղ-այնտեղ սևին էին տալիս հրակնատները, իսկ ներսի կողմից ամրոցի բակ իջնելու համար սանդուղք էր ամրացված: Երեք այդպիսի սանդուղքներ էլ ամրացված էին դրսի կողմից: Սակայն ամրոցի արտաքին պատը կատարելապես հարթ էր, և վիթխարի քարերը այնքան վարպետորեն էին միմյանց վրա դրված, որ նույնիսկ ամենաճարպիկ մարդը չէր կարող փոքրիկ ճեղք գտնել ոտքը դնելու համար: Եվ բացի այդ պարիսպը մի փոքր թեքությամբ կախվում էր կիրճի վրա , ինչպես ծովափնյա ժայռը, որի վրա բարձրանալ հնարավոր չէ:
Ջիմլին կանգնած էր հենված եզրապատին, իսկ Լեգոլասը նստել էր եզրապատի ատամների միջև և աղեղը ստուգելով նայում էր խավարին:
–Այստեղ — Այստեղ ինձ դուր է գալիս,– — ասաց թզուկը ոտքերով դոփելով քարերին: –Ինչքան — Ինչքան լեռներին մոտ, այնքան սիրտս սիրտս ավելի թեթև է: Գերազա՛նց ժայռեր են: Այս հողն ամուր ոսկորներ ունի. ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ մենք իջանք ձիերից: Էհ, տվեք ինձ մի տարի ժամանակ ու հարյուր թզուկ, և մենք այս ամրոցը այնպիսի բերդի կվերածենք, որ զորքերը կփշրվեն նրա պատերին, ինչպես ալիքներն են փշրվում հարվածելով ծովափնյա ժայռերին:
–Հավատում — Հավատում եմ,– — արձագանքեց Լեգոլասը,– — և դա զարմանալի չէ: Դուք՝ թզուկներդ, տարօրինակ ժողովուրդ եք: Իսկ ինձ այս տեղը ճիշտն ասած բոլորովին դուր չի գալիս: Նույնիսկ արևածագն ինձ հակառակը չի ապացուցի: Բայց դու ինձ մխիթարեցիր, Ջիմլի, և ես ուրախ եմ, որ իմ կողքին ամուր, հաստ ոտքերով, մարտական տապարը ձեռքին թզուկ է կանգնած: Ափսոս, որ դու մենակ ես և քո ցեղակիցներից ուրիշ ոչ ոք չկա այստեղ: Բայց ավելի լավ կլիներ, եթե Չարքանտառից հարյուր էլֆ նետաձիգ լինեին այստեղ: Մենք նրանց կարիքը շատ ենք զգալու: Ռոհիրրիմները Ռոհիրիմները վատ նետաձիգներ չեն, բայց նրանց մեջ քիչ են անվրեպ նշանառուները, շատ քիչ են:
–Նետ — Նետ արձակելու համար հիմա բավականին մութ է,– — առարկեց Ջիմլին,– — և առհասարակ հիմա քնելու ժամ է: Ազնիվ խոսք, այսպիսի քնկոտ թզուկ՝ ինչպիսին ես եմ, դեռ աշխարհը չի տեսել: Հեծյալ լինելը հեշտ գործ չէ... բայց իմ տապարը պատրաստ է մարտի, տվեք ինձ տասնյակ օրք, և իմ քնկոտությունից հետք չի մնա:
Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, և միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց:
Հանկարծակի հողապատնեշի մոտից սահմռկեցուցիչ ոռնոց լսվեց, որին հաջորդեց ռոհանցիների կատաղի մարտական ճիչը: Անցումի մոտ մի պահ կուտակվեցին բոցավառվող ջահերը, բայց հաջորդ ակնթարթին ցրիվ եկան այս ու այն կողմ և չքացան: Լսվեցին գետափնյա մարգագետնով դեպի Հորնբուրգ սլացող հեծյալների ձայները. վերջապահ ջոկատը գրեթե առանց կորուստ կրելու նահանջեց դարպասից ներս:
–Գրոհում — Գրոհում են պատնե՛շը,– — ճչացին նրանք: –Մենք — Մենք արձակեցինք բոլոր նետերը, խրամուղին և անցումը խցանված են օրքերի դիակներով: Բայց դա նրանց չի երկար չի կասեցնի, կիրճի երկայնքով մեկ մրջյունների պես մագլցում են պատնեշի վրա: Սակայն մենք նրանց լավ դաս տվեցինք, և ջահերով գրոհել այլևս չեն համարձակվի:
Կեսգիշերն անցավ: Անթափանց խավար էր տիրում: Անշարժ, հեղձուկ օդը ամպրոպ էր կանխագուշակում: Հանկարծակի կուրացուցիչ բռնկումը լուսավորեց ամպերը, և արևելքում հսկայական ճյուղավորված կայծակը հարվածեց բլուրներին: Մի ակնթարթ տարածքը լուսավորվեց, և պարսպի վրա գտնվողները տեսան, որ պատնեշն ու մինչև պարիսպ ընկած տարածքը հեղեղված են սև զորքով, որոնց մի մասը կարճահասակ, լայնաթիկունք օրքեր են, մյուսները՝ բարձրահասակ, մռայլ տեսքով, ածուխի պես սև վահաններով և բարձր սաղավարտներով մարտիկներ: Պատնեշի վրա շարունակ նորերն էին հայտնվում և սև գետի պես հոսելով խրամուղու անցումով, հեղեղում էին կիրճը:
Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև՝ այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պեռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահացու գունատ ճերմակ ձեռքըՃերմակ Ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին:
Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչյունով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի անձրև էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցին դարպասաճաղերին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ-որ մեկն ընկնում էր, ապա նրա տեղն անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում դարպասին:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան որ դարպասին մեծ վտանգ է սպառնում:
–Առա՜ջ— Առա՜ջ,– — ճչաց Արագորնը,– — եկել է ժամանակը միասին մերկացնելու սրերը, Էոմե՛ր:
Նրանք նետվեցին աստիճաններով ներքև՝ ամրոցի բակը, ճանապարհին ևս մի քանի քաջարի ռազմիկ վերցնելով իրենց հետ: Պարսպի արևմտյան կողմում, այնտեղ, որտեղ պատը միանում էր լեռան ելուստին, գաղտնի դուռ էր բացվում դեպի կիրճ: Դռան մյուս կողմում, պարսպի երկայնքով անդունդի վրա կախված նեղ գոգավորություն էր սկսվում, որը տանում էր դեպի դարպասը: Էոմերն ու Արագորնը առաջինը անցան դռնով, իսկ մյուսները հետևեցին նրանց: Երկու մերկացած սրերը փայլատակեցին միասին:
–Գո՛ւթվայն— Գո՛ւթվայն,– — բացականչեց Էոմերը,– — Գութվայն և Ռո՛հան:
–Ա՛նդրիլ— Ա՛նդրիլ,– — արձագանքեց Արագորնը,– — Անդրիլ և Դու՛նադան:
Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում:
–Ա՛նդրիլը— Ա՛նդրիլը, Ա՛նդրիլն է անցել հարձակման,– — բացականչեցին պարսպի վրայից: –Սուրը— Սուրը, որ կոտրվել էր, կռվե՛լ է կրկին:
Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը , ասես կայծակի հարվածից , ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, իսկ երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները հապշտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին:
Էոմերն ու Արագորնը որոշ ժամանակ մնացին դարպասի մոտ: Ամպրոպը դեռ շարունակվում էր, և կայծակները առաջվա պես լուսավորում էին երկինքը, բայց նրանց որոտը արդեն հեռվից էր գալիս՝ հարավային լեռնագագաթների կողմից: Հյուսիսից կրկին սառը քամի փչեց: Գլխավերևում սլացող մթագնած ամպերից միայն ծվեններ մնացին, և երկնքում փայլեցին աստղերը: Շուտով արևմուտքում երևաց նաև դեղին լուսինը և լուսավորեց կիրճի լանջերը:
–Ճիշտ — Ճիշտ ժամանակին հասանք,– — ասաց Արագորնը , զննելով դարպասը: Հսկայական երկաթյա ճաղերը ծռվել էին, փականները տեղաշարժվել, ճաղերից մի քանիսը նույնիսկ ճաքճքել էին:
–Այո— Այո, բայց այստեղ երկար մնալ չի կարելի,– — ասաց Էոմերը: –Նայի՛ր— Նայի՛ր: –Նա — Նա ձեռքը պարզեց պատնեշի կողմը: Գետի այն կողմում մարդկանց և օրքերի ամբոխը նորից էր հավաքվում: Լսվեց նետերի սուլոցը և մի քանիսը զրնգալով հարվածեցին քարերին: –Գնա՛նք— Գնա՛նք, հարկավոր է դարպասը ներսի կողմից ամրացնել գերաններով և քարերով զմռսել: Արագացնե՛նք:
Նրանք սլացան հետ: Այդ ընթացքում երկու տասնյակ օրք, որոնք թաքնվել էին իրենց ցեղակիցների դիակների տակ, անաղմուկ ոտքի ելան և հետևեցին նրանց: Օրքերից երկուսը կախվեցին Էոմերի ոտքերից, տապալեցին գետնին և հաջորդ վարկյանին նստելով նրա վրա մերկացրեցին յաթաղանները: Բայց այդ պահին խավարից դուրս թռավ մինչ այդ ոչ մեկի կողմից չնկատված փոքրիկ, սև կերպարանքը, և հնչեց խռպոտ ճիչը. «Բարու՛կ Քազադ, Քազադ այ-մենու՛», և երկու անգամ փայլատակեց տապարը: Երկու գլխատված թշնամի փլվեցին գետնին, մնացածները փախան:
Դուռը փակեցին, դարպասը ներսի կողմից ամրացրեցին գերաններով և քարերով զմռսեցին: Վերջապես երբ գործն ավարտեցին, Էոմերը շրջվեց դեպի իր փրկիչը:
–Շնորհակալ — Շնորհակալ եմ քեզ, ՋիմլիՋի՛մլի, Գլոյնի՛ որդի,– — ասաց նա: –Ես — Ես չգիտեի, որ դու եկել ես մեզ հետ: Ճիշտ են ասում, որ անկոչ հյուրն ամենաթանկագինն է: Ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ:
–Ուղղակի — Ուղղակի որոշեցի գալ ձեր հետևից, որ չքնեմ,- — համեստորեն պատասխանեց թզուկը,– — բայց հետո տեսա լեռնեցիներին և հասկացա, որ ինձ համար նրանք չափից ավելի բարձրահասակ են: Դե, հետո նստեցի քարերին և սկսեցի նայել, թե ինչպես եք սրերով աշխատում:
–Դժվար — Դժվար է լինելու ինձ համար վերադարձնել այդ պարտքըպարտքդ,– — ասաց Էոմերը:
–Մինչև — Մինչև լուսաբաց բավականին ժամանակ կա, դեռ կհասցնես,– — ծիծաղեց թզուկը: –Բայց — Բայց ես առանց այդ էլ գոհ եմ, իմ տապարը Մորիայից այս կողմ բացի փայտից ուրիշ ոչինչ չէր կտրել:
–Արդեն — Արդեն երկու,– — պարծեցավ Ջիմլին , շոյելով տապարի սայրը: Նա վերադարձել էր պարսպի վրա, որտեղ նրան սպասում էր Լեգոլասը:
–Ընդամե՞նը— Ընդամե՞նը,– — արձագանքեց Էլֆը: –Իսկ — Իսկ իմ հաշիվը շատ ավելին է: Գնամ նետերս հավաքեմ, կապարճիս մեջ նետ չի մնացել: Իմ հաշվին արդեն երկու տասնյակ սպանվածներ կան: Բայց դրանք ընդամենը տերևներ են, իսկ անտառը դեռ կանգնած է...
Երկինքն արագորեն մաքրվում էր: Մայր մտնող լուսինը վառ լուսավորում էր, բայց լույսը ռոհանցիներին հույս չպարգևեց: Թշնամիների հորդաները աչքերի առաջ բազմապատկվում էին, ջոկատը ջոկատի հետևից հեղեղելով կիրճը: Դարպասի մոտ դուրս գալը կարճ ժամանակով նրանց հետ շպրտեց, բայց շուտով թշնամիներն ավելի կատաղի գրոհի անցան: Իզենգարդյան ամբոխը պարիսպների տակ մռնչում ու ալեկոծվում էր ինչպես փոթորկոտ ծովը: Օրքերն ու վայրի լեռնեցիները մոլեգնած հարձակվում էին պարսպի ամբողջ երկարությամբ, կեռմաններով պարաններ նետում, որոնք կառչում էին եզրապատի ատամներից: Ռոհանցիները չէին հասցնում կտրատել դրանք: Շուտով պարիսպը ծածկվեց հարյուրավոր երկար սանդուղքներով, որոնց մեծամասնությունը անմիջապես էլ փլվեց ներքև և ջարդվեց քարերի վրա, բայց ընկածների փոխարեն անընդհատ նորերն էին բուսնում: Օրքերը մագլցում էին դրանց վրա, ինչպես հարավային անտառների կապիկները: Պարիսպների տակ, ինչպես անապատում փոթորկի ժամանակ, դիակների և վիրավորների նորանոր բլուրներ էին աճում: Սարսափելի ավազաբլուրները բարձրանում ու բարձրանում էին, բայց թշնամիների հրոսակները առաջվա պես անընդհատ ավելանում էին:
Ջիմլին ցած նետվեց պարսպի վրայից, ցնցելով ժայռերը կատաղի կանչով. «Քազադ, Քազադ», և վազելով կիրճի խորքը գործի դրեց իր տապարը:
–Այա— Այա-օ՜յ,– — ճչում էր նա,– — օրքերը թափանցել են կի՜րճ, այա-օ՜յ, Լեգոլա՜ս, այստե՜ղ երկուսիս էլ կբավականացնի, Լեգոլա՜ս, Քազադ այ-մենու՜:
Ծեր Գամլինգը, որը աշտարակից հետևում էր ճակատամարտին, ընդհանուր աղմուկի միջից լսեց թզուկի կանչը և հասկացավ, որ գործերը վատ են:
–Օրքերը — Օրքերը թափանցել են նե՛րս,– — ճչաց նա,– — Հե՛լմ, Հե՛լմ, առա՛ջ Հելմի պաշտպաններ: –Եվ — Եվ այդպես կանչելով նա աստիճաններով ցած նետվեց, ճանապարհին վեսթֆոլդցիների ջոկատ հավաքելով:
Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան Իջվածքի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:
–Քսանմե՛կ— Քսանմե՛կ,– — բացականչեց Ջիմլին , տապալելով վերջին օրքին: –Ահա — Ահա և մենք հավասարվեցինք իմ ընկեր Լեգոլասին:
–Հարկավոր — Հարկավոր է փակել այդ առնետների անցքը,– — փնթփնթաց Գամլինգը: –Ինձ — Ինձ ասել են, որ եթե գործ ունես քարի հետ, դիմիր թզուկի օգնությանը: Օգնի՛ր մեզ, բարի՛ Ջիմլի:
–Մարտական — Մարտական տապարով քար չես տաշի,–նկատեց — նկատեց Ջիմլին,– եղունգներով — եղունգներով՝ նույնպես: Լավ, կփորձեմ անել ինչ կարող եմ:
Ջիմլիի խորհրդով վեսթֆոլդցի ռազմիկները ոչ մեծ գլաքարերով և ժայռաբեկորներով զմռսեցին խողովակը, ջրի համար թողնելով միայն մի փոքր ճեղք: Անձրևից հետո վարարած հոսանքը արագ կուտակվեց ելքի մոտ և ժայռերի միջև աստճանաբար լճակ գոյացավ:
–Վերևում — Վերևում չոր է,– — ասաց Ջիմլին,– — գնանք, Գամլինգ, տեսնենք ինչպես են ընթանում գործերը պարսպի վրա:
Լեգոլասը Արագորնի և Էոմերի հետ կանգնած մաքրում էր իր երկար դաշույնը: Ճակատամարտը կարճ ժամանակով դադարել էր, անհաջող գրոհից հետո թշնամիները հետ էին քաշվել:
–Քսանմե՛կ— Քսանմե՛կ,— հայտարարեց Ջիմլին:
–Վատ չի— Վատ չէ,– — ասաց Լեգոլասը,– — բայց իմ հաշվին արդեն երկու դյուժին սպանված թշնամի կա: Ստիպված եղա, ինչպես տեսնում ես, դաշույնով աշխատել:
Էոմերն ու Արագորնը կանգնած էին հոգնած հենված սրերին: Ձախ կողմից՝ պարսպի տակից, ճչոցներ, որոտ ու շառաչյուն լսվեց և ճակատամարտը վերսկսվեց: Սակայն Հորնբուրգը, ինչպես ժայռը փոթորկվող ծովում, առաջվա պես անսասան կանգնած էր: Դարպասից մի կույտ երկաթի ջարդոն էր մնացել, բայց գերաններից և քարերից պատրաստված արգելապատնեշը դեռ ոչ մի օրք չէր հաղթահարել: