Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց երևաց լուսինը:
Փինը նստել էր, ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամված գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե-սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպես այնպիսի անդիմադրելիուժով, որ հոբիթը հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ոչ ուղղվել, ոչ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի պես ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ: Նրա հուսահատ, սարսափազդու ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր: — Ա՜խ դու փոքրիկ գող,— գոչեց Գենդալֆը, արագորեն թիկնոցով ծածկելով բյուրեղյա գունդը: — Էհ, Փին, որ փորձանք չլինի, դու կաս ու կաս: — Նա ծնկի իջավ հոբիթի կողքին: Փինը պառկած էր քարացած, նրա բաց աչքերը անշարժ նայում էին երկնքին: — Ա՛յ քեզ շրջադարձ: Տեսնես ի՞նչ փորձանք է գլխին բերել, և ինչպե՞ս կանդրադառնա այն մեզ վրա: Հրաշագործի դեմքը մռայլվեց: Նա բռնեց Փինի ձեռքը, ականջ դրեց նրա շնչառությանը, հետո ձեռքը դրեց նրա ճակատին: Հոբիթի մարմնով դող անցավ, և նրա աչքերը փակվեցին: Նա կրկին Ճչաց, նստեց ու հայացքը հառեց իր վրա կռացած լուսնի լույսից գունատ դեմքերին: — Այդ խաղալիքը քեզ համա՛ր չէ, Սարումա՛ն,— զիլ ու անկենդան ձայնով ճչաց նա: — Ես անմիջապես դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր: Հոբիթը վեր թռավ և ուզում էր փախչել, բայց Գենդալֆը ամուր ու նրբորեն բռնեց նրան: — Փերեգրի՛ն Տուկ,— գոչեց նա,— վերադարձի՛ր: Հոբիթը հանգստանալով բռնվեց հրաշագործի ամուր և հուսալի ձեռքից: — Գե՛նդալֆ,— բացականչեց նա,— Գե՛նդալֆ, ների՛ր ինձ: — Ներե՞մ,— խոժոռվեց հրաշագործը: — սկզբում ասա, ինչի՞ համար: — Ես ձեռքիդ տակից տարա գունդը և նայեցի դրա մեջ,— կմկմալով ասաց Փինը: — Եվ այնքան սարսափազդու բաներ տեսա, որ սիրտս վախից կանգնեց: Ուզում էի փախչել, բայց կտրվել հնարավոր չէր: Հետո հայտնվեց Նա... Եվ սկսեց ինձ հարցաքննել: Էնպես էր նայում վրաս... ու... ու էլ բան չեմ հիշում: — Չէ, այդպես չեղավ,— խոժոռվեց Գենդալֆը: — Ի՞նչ ես տեսել, ինչի՞ մասին էր նա հարցնում, ի՞նչ ես դու նրան ասել: Հոբիթը փակեց աչքերը և ցնցվեց, բայց ոչ մի խոսք չասաց: Բոլորը լուռ նայում էին նրան, բացի Մերիից՝ վերջինս շրջվեց: Գենդալֆը բարձրացրեց հոնքերը: — Խոսի՛ր,— հրամայեց նա: Փինը խոսեց՝ սկզբում դանդաղ, կմկմալով, հետո աստիճանաբար նրա ձայնը սկսեց պարզվեց ու հնչեց ավելի հստակ: — Ես տեսա սև երկինք և ամրոցի բարձր, ատամնավոր պարիսպներ,— ասաց նա: — Եվ վերևում փոքրիկ աստղեր: Ինձ թվաց, թե ընկել եմ ինչ-որ հեռավոր երկիր և տեսնում եմ այն, ինչը եղել է շա՜տ վաղուց, բայց տեսնում եմ պարզ ու հստակ: Հանկարծ աստղերը սկսեցին հանգչել և նորից առկայծել: Ես հասկացա, որ աստղերի լույսը հանգցնում են ինչ-որ թևավոր հրեշներ. թվում էր, թե հսկայական չղջիկներ են թևածում աշտարակի շուրջը: Կարծում են նրանք ինն էին: Հանկարծ մեկը թռավ ուղիղ դեպի ինձ և սկսեց մեծանալ: Ա՝խ, ինչ սարսափազդու էր նրա... Ոչ, ոչ, մի՛ ստիպեք ինձ այդ մասին պատմել... Ես փորձեցի գցել գունդը ու փախչել, որովհետև թվում էր, թե նա հիմա դուրս կգա գնդի միջից և կնետվի ինձ վրա: Բայց այն միայն ծածկեց ամբողջ երկինքը ու կորավ: Հետո հայտնվեց Նա: Նա չէր խոսում, բայց ես ամեն ինչ հասկանում էի: «Փաստորեն դու վերադարձար: Ինչու՞ էիր այսքան երկար ժամանակ լռում»: — Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ ժամանակ նա հարցրեց. «Ո՞վ ես դու»: Ես շարունակում էի լռել: Նա սկսեց ինձ տանջել և, երբ այլևս հնարավոր չէր դիմանալ, ասացի. «Ես հոբիթ եմ»: Ինձ թվում է դա օգնեց նրան ինձ տեսնել: Նա նայեց ինձ վրա ու սկսեց հռհռալ: Դա ուղղակի անտանելի էր, ասես ինձ դաշույններով ծակծկեցին: Փորձում էի ազատվել, բայց նա չէր թողնում: «Սպասի՛ր,— ասաց նա,— շուտով կրկին կտեսնվենք: Իսկ առայժմ ասա Սարումանին, որ յդ խաղալիքը նրա համար չէ: Ես հենց հիմա դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:» Եվ նորից չարությամբ հռհռաց: Ինձ թվաց, թե հիմա մանր կտորների կբաժանվեմ: Մահից էլ սարսափլի էր... Ո՛չ, ո՛չ, այլևս չե՛մ կարող, այլևս ոչինչ չե՛մ հիշում: — Նայիր աչքերիս մե՛ջ,— հրամայեց Գենդալֆը: Փինը հնազանդվեց և նայեց նրա աչքերի մեջ: Հրաշագործը որոշ ժամանակ լուռ զննում էր հոբիթին: Վերջապես Գենդալֆի դեմքը մեղմացավ, և վրայով ժպիտի ստվեր սահեց: Նա շոյեց Փինի գլուխը: — Լավ,— ասաց նա,— կարող ես էլ չխոսել: Քեզ հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Աչքերդ, տեսնում եմ, չեն խաբում, իսկ ստից ես վախենում էի ամենից շատ:
Նրա հուսահատ, սարսափելի ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր: