Եվ այս ասելով, նա մագլցեց ծառը։
Նա մագլցում էր, մագքցում մագլցում էր ու մագքցում մագլցում և ճանապարհին քթի տակ երգում էր այս երգը, որ տեղնուտեղը ինքն էր հորինել։ Ահա սա․
:
:::Թե արջուկները լինեին մեղու,
:::Նրանց մտքով երբեք չէր անցնի,
:::Եվ տունը այսքան բարձր ու հեռու
:::Նրանք երբեք չէին կառուցի։:
Նա մի քիչ էլ մագլցեց… Էլի մի քիչ… Էլի բոլորովին֊բոլորովին մի քիչ… Այստեղ արդեն ին հևաց և մի նոր քառատող ֊ հևհևիկ երգեց․
:::Եվ այդ ժամանակ, եթե, իհարկե,
Եվ այդ ժամանակ, եթե, իհարկե:::Մեղուները լինեին արջուկ,
Մեղուները լինեին արջուկ, :::Արջուկների շատ պետքն էր, ի՞նչ է, Գալ ու մագլցել այսպիսի բարձունք։:<br>
:::Գալ ու մագլցել այսպիսի բարձունք։
Մեր մեջ ասած, Թուխը կարգին հոգնել էր, դրա համար էլ Հևհևիկն այսքան խղճուկ ստացվեց։ Բայց շատ քիչ էր մնացել, բոլորովին֊բոլորովին քիչ։ Մնում էր հասնել այս ճյուղին և…
— Ախր ես ոչ մի վատ բան չէի ուզում անել… — փորձեց բացատրել նա՝ դիպչելով հաջորդ ճյուղին և օդում լարախաղացի պես գլուխկոնծի տալով։
— Եվ այս բոլորը նրա պատճառով, — վերջապես խոստովանեց նա, երբ մի երեք անգամ ևս գլուխկոնծի տվեց, ինչպես պետքն է ծանոթացավ ցածի ճյուղերի հետ և սահուն վայրէջք կատարեց մասրենու փշոտ թփերի մեջ, — այս բոլորը նրա համար, որ ես շա՛տ եմ մեղր սիրում։ Մայրա՜կ…Մայրի՜կ…
Թուխը մի կերպ դուրս պրծավ մասրենու թփերի միջից, քթից հանեց փշերը և նորից մտքի մեջ ընկավ։
— Մեղր, — կրկնեց Թուխը։
Հենց նախորդ օրը երեկոյան Քրիպտոֆեր Քրիստոֆեր Ռոբինը հյուր էր գնացել իր բարեկամի՝ Դնչիկի մոտ, և այնտեղ բոլոր հյուրերին փուչիկներ էին նվիրել։ Քրիստոֆեր Ռոբինին բաժին էր ընկել մի մեծ, շատ մեծ, կանաչ փուչիկ, իսկ Ճագարի Ազգականներից ու Ծանոթներից մեկի համար մի շատ մեծ, պարզապես հսկայական կապույտ փուչիկ էին պատրաստել։ Բայց այդ Ազգականն ու Ծանոթը բուչիկը փուչիկը չվերցրեց, որովհետև դեևս դեռևս այնքան փոքր էր, որ նրան երեկույթի չէին բերել, և Քրիստոֆեր Ռոբինը ստիպված եղավ երկու փուչիկն էլ ինքը վերցնել՝ թե կանաչը, թե կապույտը։
— Երկուսից ո՞րն է քեզ դուր գալիս, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
Բարեկամներն այդպես էլ արեցին։ Թուխը վերցրեց կապույտ փուչիկը, Քրիստոֆեր Ռոբինը իր հրացանը, և երկուսով ճանապարհ ընկան։
Վինի֊Թուխը նախ և առաջ մատեցավ մոտեցավ մի ծանոթ ջրափոսի և ինչպես պետքն է թավալվեց ցեխաջրում, որպեսզի բոլորովին֊բոլորովին սևանա, նմանվի իսկական ամպիկի։ Հետո սկսեցին փուչիկը լցնել օդով, և երբ փուչիկն այնքան ուռեց , որ թվում էր՝ հիմա֊հիմա կպայթի, Քրիստոֆեր Ռոբինը հանկարծ բաց թողեց թելը։ Եվ հենց որ նա թելը բաց թողեց, Վինի֊Թուխը փուչիկի հետ սլացավ երկինք ու կախվեց օդում, ճիշտ և ճիշտ մեղուների ծառի դիմաց, միայն մի քիչ հեռու։
— Ուռաաա՜, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը։
— Հը՛, ո՞նց է, — երկնքից կանչեց Վինի֊Թուխը։ — Հիմա ես ո՞ւմ նման եմ։
— Դու նման ես արջի, որը թռջում թռչում է փուչիկից կախված։
— Իսկ փոքրիկ սև ամպիկի նման չե՞մ, — անհանգստացավ Թուխը։
― Չգիտեմ։ Բայց ինձ թվում է, որ նրանք իրենց <b>կ ա ս կ ա ծ ե լ ի</b> են պահում։
― Գուցե նրանք մտածում ենմեն, թե դու ուզում ես գողանա՞լ իրենց մեղրը։
― Գուցե։ Ո՞նց իմանաս, թե ինչ կանցնի մեղուների մտքով։
― Կարծեմ ունեմ։
― Որ այդպես է, շատ եմ խնդրում, գնա տուն, բեր հովանոցդ և այստեղ գլխիդ պահած հետ ու առաջ քայլիր։ Շարունակ նայիր ինձ ու ասա․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, կարծես թե անձրև անձրեւ է գալու»։ Ես կարծում եմ որ այդ ժամանակ մեղուները մեզ կհավատան։
Քրիստոֆեր Ռոբինը, իհարկե, մտքում ծիծաղեց ու ասաց․ «Ախ, դու իմ հիմա՛ր արջուկ», բայց բարձրաձայն նա այդ բանը չասաց, որովհետև շատ էր սիրում Թուխին։
― Չէ։
― Դե լավ, ոչինչ, նա երևի քեզ տեսնում է։ Իսկ հիմա բաց արա հովանոցը և գլխիդ պահած այստեղ հետ ու առաջ քայլիր։ Շարունակ նայիր ինձ ու ասա․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, կարծես թե անձև անձրև է գալու», իսկ ես կերգեմ Ամպիկի երգը, որը, երևի, երգում են բոլոր ամպիկները երկնքում… Դե, սկսի՛ր։
Քրիստոֆեր Ռոբինը սկսեց ծառի տակ հետ ու առաջ քայլել և ասել, որ կարծես թե անձրև է գալու, իսկ Վինի֊Թուխը երգեց այս երգը․
:::Ես Ամպիկ եմ, Ամպիկ, Ամպիկ,
:::Ոչ թե փոքրիկ թուխ արջուկ,
:::Ա՜խ, ինչ լավ է լինել Ամպիկ
:::Ու սավառնել երկնքում։
:::Ա՜խ, երկնքում կապույտ֊կապո՜ւյտ
:::Եվ հարմար է, և խաղաղ,
:::Դրա համար Ամպիկների
:::Երգը թեթև է, ուրախ։