Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6360 բայտ, 22:06, 1 Մայիսի 2015
/* Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը */
— Չե՛մ կարող,— արձագանքեց Ֆրոդոն,— ես ոչինչ չեմ տեսնում: — Այստեղ բռնվելու տեղ էլ չկա, հազիվ եմ շարժվում:
— Ո՞նց օգնեմ քեզձեզ, տեր իմ, ոնց օգնեմ,— գոռաց Սեմը՝ կախվելով անդունդի վրա: Այդ ինչու՞ տերը ոչինչ չի տեսնում: Դե հա, մութ է, իհարկե, բայց ոչ այնքան, որ ոչինչ չերևա: Նա Ֆրոդոյին տեսնում էր. միայնակ մոխրագույն կերպարանք՝ տարածված ժայռի վրա: Երևալը երևում է, բայց ո՞նց հասնի նրան:
Կրկին որոտաց ամպրոպը, և սառցե անձրև ու կարկուտ տեղաց: Քարափը մի ակնթարթում ծածկվեց գորշ վարագույրով:
— Հիմա կինջնեմ կիջնեմ ձեզ մո՛տ,— գոռաց Սեմը, թեև գաղափար չուներ, թե իջնելուց հետո ինչով կարող է օգնել տիրոջը:
— Ո՛չ, ո՛չ, սպասիր,— ճչաց Ֆրոդոն: Նրա ձայնն ամրացավ: — Ես հիմա ուշքի կգամ, արդեն լավ եմ: Մի՛ շտապիր: Միևնույնն է, առանց պարանի ոչինչ չի ստացվի:
— Դե ուրեմն դադարիր խոսել ու ծայրը գցիր ինձ:
Սեմը մի ակնթարթում քանդեց տոպրակի բերանը և սկսեց փնտրել: Հատակին իսկապես մի կծիկ թավշյա մոխրագույն լորիենյան պարան գտնվեց: Սեմը պարանի ծայրը նետեց տիրոջը: Ֆրոդոյի աչքերը պատած խավարի վարագույրը հետզհետե նահանջում էր, տեսողությունը կամաց-կամաց վերականգնվում էր: Նա հստակ տեսավ պարանի ծայրը. այն օրորվում էր քամուց, և Ֆրոդոյին թվաց, թե արծաթավուն լույս է ճառագում: Գլուխը դադարեց պտտվել: Պարանի ծայրը բռնելով, հոբիթն այն փաթաթեց մարմնի շուրջը և երկու ձեռքերով ամուր կառչեց:
Սեմը հետ գնաց, ոտքերով հենվեց կոճղին և սկսեց ձգել: Մեկ ձգվելով, մեկ ոտքերով ժառի վրայով մագլցելով, Ֆրոդոն բարձրացավ վերև և անուժ փլվեց քարերի վրա:
Ամպրոպի որոտը հեռացել էր, բայց անձրևը թափվում էր առաջվա պես: Հոբիթները սողացին ձորի խորքը և թաքնվեցին քարերի հովանու տակ, սակայն դա նրանց այնքան էլ չօգնեց: Ձորի հատակով արդեն առուներ էին հոսում, որոնք շուտով հավաքվելով փրփրուն հոսանք դարձան: Հոսանքը անդունդի եզրից ջրվեժի պես թափվում էր ցած:
— Ես այնտեղ կամ կխեղդվեի, կամ հոսանքն ինձ ուղղակի կքշեր ներքև,— ասաց Ֆրոդոն: — Հրաշք է, որ պարան գտնվեց:
— Հրաշք կլիներ, եթե ես՝ ցրվածս, ավելի շուտ հիշեի դրա մասին,— փնչացրեց Սեմը: — Ախր երբ հեռանում էինք էլֆերի երկրից, նրանք ամեն նավակում երեքական կծիկ պարան դրեցին: Հիշու՞մ եք, տեր իմ: Նրանց պարանը ինձ շատ դուր եկավ, և ես կծիկներից մեկը գցեցի տոպրակս: Թվում է, թե հարյուր տարի է անցել: «Մեկ անգամ չէ, որ պետք կգան» — էդպես ասաց ինձ այն ժամանակ Հալդիրը: Կամ մեկ ուրիշը, չեմ հիշում: Եվ նա իրավացի էր:
— Ափսոս մտքովս չի անցել մի կծիկ էլ ես վերցնեի,— ասաց Ֆրոդոն: — Թեպետ այնպես արագ փախանք, որ մտածելու ժամանակ էլ չունեցանք: — Էհ, մի կծիկ էլ լիներ, հիմա հեշտությամբ կիջնեինք ներքև: Ապա ստուգիր, Սեմ, ինչքա՞ն է երկարությունը:
Սեմը սկսեց պարանը փաթաթել արմունկին:
 
— Հինգ, տաս, քսան, երեսուն... քառասուն կանգունից պակաս չի լինի,— ասաց նա:
 
— Չի՛ կարող պատահել,— ուրախացավ Ֆրոդոն:
 
— Չի՞ կարող,— կրկնեց Սեմը: — Զարմանալի ժողովուրդ են էլֆերը: Տեսքից պարանը կարծես թե բարակ է, բայց հո՛ ամուր չէ: Ու փափուկ-փափուկ: Փոքրիկ կծիկ, ու տեղ էլ չի՛ զբաղեցնում: Զարմանալի ժողովուրդ են, ճիշտ եմ ասում:
 
— Քառասուն կանգուն... — հաշվում էր, Ֆրոդոն: — Պետք է որ հերիքի: Եթե մինչև գիշերը գալը ամպրոպը վերջանա, թերևս, կփորձեմ իջնել:
 
— Անձրևն արդեն համարյա կտրվում է,— նկատեց Սեմը: — Բայց պարոն Ֆրոդո, արժե՞ արդյոք ռիսկի դիմել այս մթության մեջ: Իսկ այն ոռնոցը, ինչ է, մոռացե՞լ եք: Մինչև հիմա դեռ ականջներիս մեջ է: Հաստատ Սև Հեծյալ էր... Շնորհակալություն՝ թռչել չգիտեն: Իսկ գուցե սովորե՞լ են: Եկեք ավելի լավ է մինչև առավոտ մնանք այս փոսում:
 
— Իսկ ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի րոպե չի կարելի մնալ,— ասաց Ֆրոդոն: — Ճահիճների հետևից Սև Երկիրն է ուշադիր հետևում, իսկ մենք կանգնած ենք այստեղ ի տես:
 
Այս խոսքերով էլ նա վեր կացավ ու վճռականորեն գնաց դեպի անդունդի եզրը: Արևելքում երկինքը աստիճանաբար մաքրվում էր: Երկնքով լողում էին ծանր, խոնավությամբ հագեցած ամպերի վերջին ծվենները: Նույնիսկ Էմին Մուիլի գլխին կուտակված փոթորիկը, որտեղ հապաղում էր Սաուրոնի մութ միտքը, կամաց-կամաց շրջվեց արևմուտք և փլվեց Անդուինի հովտի գլխին՝ պարուրելով Մինաս Թիրիթը մռայլ, չարագույժ խավարով: Հետո դանդաղ սահեց Գոնդորի վրայով դեպի Ռոհանի հարթավայրը և մթնեցրեց մայրամուտը ռոհանցի հեծյալների աչքերի առջև, որոնք սլանում էին այդ պահին դեպի հարավ: Բայց այստեղ, գարշահոտ ճահիճների և քարե անապատի գլխին, կրկին երևաց մուգ կապույտ երկինքը, և շուտով այնտեղ առկայծեցին մի քանի գունատ աստղեր՝ ասես փոքրիկ սպիտակ անցքեր լուսնի վրա գցված ծածկոցի վրա:
 
— Ի՜նչ լավ է նորից տեսնել,— բացականչեց Ֆրոդոն՝ ամբողջ կրծքով խորը շնչելով: — Ես էլ մի պահ մտածեցի, թե կուրացել եմ՝ կայծակից, կամ ավելի վատ բանից: Ոչինչ չէի տեսնում, ու մեկ էլ հանկարծ տեսա այդ մոխրագույն պարանի ծայրը: Ինձ նույնիսկ թվաց, թե այն լուսարձակում է:
 
— Իսկապես, մթության մեջ պարանն ասես արծաթից լինի,— հաստատեց Սեմը: — Առաջ ես դա չէի նկատել: Չնայած որտեղի՞ց պետք է նկատած լինեի, եթե տոպրակիս հատակին մինչև հիմա ընկած էր:
Վստահելի
1342
edits