Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 12 բայտ, 00:29, 3 Մայիսի 2015
/* Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները */
— Մենք արդեն հասել ենք նրանցից մի քանիսին,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվողը իրականում թե բլուր է, այլ իրար միմյանց վրա թափթփված հինգ օրքերի մարմիններ: Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ նրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծված էր օրքերի մուգ արյունով:
— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց Ջիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:
— Բայց դա իսկապես տարօրինակ է,— գոչեց Արագորնը: — Իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին: Մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են: Դուք նրանց երեխաների տեղ կընդունեիք: Ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով, և այս նույն թիկնոցներից են կրում:
— Այնտեղ ոչ երեխաներ կային, ոչ էլ թզուկներ,— ասաց Էոմերը: — Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար միմյանց վրա ու այրել: Մնացորդները դեռ ծխում են:
— Մեր ընկերները ոչ թզուկներ են, ոչ էլ երեխաներ,— առարկեց Ջիմլին: — Նրանք հոբիթներ են:
Վստահելի
1342
edits