Որքան նա իջնում էր ներքև, այնքան նրա խռպոտ ձայնը ավելի հստակ էր հնչում.
— Որտե՞ղ է այն, որտե՞ղ է իմ սքանչելին: Այն մե՛ր սքանչելին է, մե՛րը, մենք հե՛տ ենք ուզում այն: Գողե՛ր, գողե՛ր, կեղտոտ փոքրիկ գողե՛ր: Որտե՞ղ ենք նրանք, որտե՞ղ է ին իմ աքանչելին, ստորնե՛ր, ատելինե՛ր:
— Երևում է չգիտի հա՞, որ մենք էսռեղ ենք,— շշնջաց Սեմը: — Իսկ ի՞նչն է նրա սքանչելիննա անվանում սքանչելի, երևի...
— Սսսս,— շշնջաց Ֆրոդոն,— նա արդեն մոտ է, կլսի՛:
Սեմը զսպեց իրեն, թեև ձեռքերը դողում էին: Նա զայրույթով ու զզվանքով զննում էր չարաբախտ արարածին: Գոլլումը կրկին սողաց՝ ինչ-որ բան քթի տակ շշնջալով ու ֆշշացնելով:
Ի վերջո նա կախվեց հոբիթների գլխավերևում, գետնից տասներկու ֆուտ բարձրության վրա: Ժայռն այստեղ կախված էր գետնի վրաու հարթ, և նույնսկ Գոլլումը կառչելու տեղ չգտավ: Նա փորձեց շրջվել ոտքերով ներքև և թռչել, բայց չկարողացավ կառչած մնալ և, սուր ճիչ արձակելով, ընկավ, ընկավ՝ սարդի պես ձեռքերը սեղմելով մարմնին:
Սեմը դուրս թռավ թաքստոցից, երկու ցատկով հասավ Գոլլումին և, մինչ վերջինս կհասցներ ուշքի գալ, նստեց նրա վրա: Սակայն նույնիսկ անակնկալի եկած Գոլլումն իրեն չկորցրեց: Սեմը դեռ չէր հասցրել թշնամուն ինչպես հարկն է սեղմել գետնին, երբ վերջինիս ճկուն ձեռքերն ու ոտքերը փաթաթվեցին հոբիթին և սեղմեցին նրան, թույլ չտալով շարժվել: Կպչուն մատները շոշափեցին կոկորդը, սուր ատամները խրվեցին ուսը: Սեմը միայն հասցրեց գլխով ուժեղ հարվածել Գոլլումի դեմքին: Գոլլումը ֆշշացրեց ու թքեց, բայց ձեռքերը բաց չթողեց:
— Բա՛ց թող նրան, Գոլլում,— հրամայեց Ֆրոդոն: — Սա Ջարդողն է և այն շա՛տ սուր է: Դու արդեն մի անգամ տեսել ես այն: Բա՛ց թող, թե չէ կոկորդդ կկտրե՛մ:
Գոլլումը թուլացավ և կակղամորթի պես բացվեց: Սեմը ոտքի կանգնեց, շփեց վնասված ուսը և բարկացած նայեց անօգնական թշնամուն, բայց ձեռքը չբարձրացավ հարվածել նրան՝ հակառակորդը խղճալի նվնվում էր ու սողում նրա ոտքերի առաջ: — Պետք չէ մեզ նեղացնել: Թույլ մի տուր նրանց նեղացնել մեզ, իմ սքանչելի: Փոքրիկ, բարի հոբիթսները մեզ չեն նեղացնի չէ՞: Մենք ոչ մի վատ բան չէինք ուզում անել: Մենք մեզ համար գնում էինք, իսկ նրանք նետվեցին մեզ վրա, ինչպես կատուն՝ խեղճ մկան: Մենք այնքան միայնակ ենք, գո՛լլում: Եթե նրանք բարի լինեն, մենք էլ խելոք-խելոք կլինենք, ճի՞շտ է, իմ սքանչելի: — Եվ ի՞նչ անենք նրա հետ,— հարցրեց Սեմը: — Իմ կարծիքն է՝ պինդ կապե՛լ նրան, որ էլ մեր հետևից չկարողանա՛ քարշ գալ: — Դա կսսսպանի մեզ, կսպանի, կսպանի,— վնգստաց Գոլլումը: — Դաժա՛ն հոբիթսներ: Նրանք ուզում են կապել մեզզ և թողնել այսստեղ, սսառը քարերի վրա, գո՛լլում, գո՛լլում: — Ոչ, ասաց Ֆրոդոն,— եթե սպանել, ապա միանգամից: Բայց հիմա նրան սպանելը մեզ պատիվ չի բերի: Խղճու՛կ արարած: Ախր նա մեզ դեռ ոչ մի վնաս չի տվել: — Ո՞նց չի տվել,— զարմացավ Սեմը, ուսը շփելով: — Ուղղակի չհասցրեց, բայց պատրաստվում էր: Սպասեք, դեռ կհասցնի: Քնած ժամանակ կխեղդի մեզ, ահա թե ինչ կա նրա մտքին: — Երևի դու ճիշտ ես,— ասաց Ֆրոդոն,— բայց մտադրության համար չեն սպանում: Նա մտածմունքի մեջ ընկավ: Գուլլումն անշարժ պառկած էր, նույնիսկ չէր նվնվում: Սեմը, պարտված հակառակորդի գլխավերևում կանգնած, բարկացած աչքերով չափչփում էր նրան: Ֆրոդոյին հանկարծ թվաց, թե նրա ականջներում ցածր, բայց հստակ հնչեցին անցյալի ձայները. «Ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար»: «Ասում ես՝ ափսո՞ս: Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը. առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի»: «Իսկ ես չեմ խղճում Գոլլումին, բոլորովին չեմ խղճում: Նա արժանի՛ է մահվան»: «Արժանին՝ արժանի է, խոսք չկա: Եվ նա, և շատ ուրիշներ, որ ապրում են մինչև հիմա: Իսկ հապա մի հաշվիր այնպիսիններին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են: Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույնն ստանա: Քանի ու ոչ՝ ուրեմն մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել, քանզի նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել»: — Դու ճիշտ ես, թող քո ասածը լինի,— սուրն իջեցնելով, բարձրաձայն ասաց նա: — Թեև ես վախենում եմ, բայց ձեռք չեմ տա նրան: Քանզի երբ հանդիպեցի նրան երես առ երես, սիրտս լցվեց խղճահարությամբ: Սեմը զարմացած նայեց տիրոջը, որը խոսում էր կամ ինքն իր հետ, կամ՝ ինչ որ աներևույթ մեկի: Գոլլումը բարձրացրեց գլուխը: — Այ-յո, այո, մենք խեղճ ենք, խեղճ ենք ու դժբախտ, իմ սքանչելի,— վնգստաց նա: — Վատ ենք մենք ապրում, վատ: Բարի հոբիթսները չեն սսպանի մեզզզ, չ-չեն սպանի: — Ոչ, չեն սպանի,— ասաց Ֆրոդոն: — Բայց բաց էլ չեն թողնի: Քո մեջ մեծ չարություն ու խորամանկություն կա, Գոլլում: Ստիպված ես գալ մեզ հետ, դե իսկ մենք քեզ կհետևենք: Բայց դու պետք է օգնես մեզ՝ բարությանը պատասխանում են բարությամբ: Չէ՞ որ մենք քեզ խղճացինք: —Այո, այոսսս, մենք համաձայն ենք,— բացականչեց Գուլլումն ու նստեց: