{{Գլուխ|հիմնական=Մարտին Իդեն|նախորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXVI|հաջորդ=Մարտին Իդեն, Գլուխ XXXVIII}}
Հաջորդ առավոտ Մարտինը, հակառակ Բրիսենդենի նախազգուշացումներին, «Ակրոպոլի» խմբագրությանն ուղարկեց «Արևի ամոթանքը»։ Նա վստահ էր, որ կկարողանա որևէ հանդեսում հրատարակել դա, և երբ մամուլի կողմից ճանաչվի որպես գրող, դրանով իսկ հրատարակչություններն ուշադրություն կդարձնեն իր վրա։ Նա մեքենագրեց և ուղարկեց նաև «Աստղաբաշխական օրագրությունը»։ Չնայած Բրիսենդենի մոլեգնության հասնող ատելությանը ամսագրերի նկատմամբ, Մարտինը հաստատ վճռեց, որ այդ պոեմը պետք է լույս տեսնի։ Իհարկե, նա չէր ուզում տպագրել դա առանց Բրիսենդենի համաձայնության։ Նա ուզում էր, որ մի խոշոր հանգես հանդես ընդուներ պոեմը, և այն ժամանակ, մտածում էր Մարտինը, կարելի կլինի ձեռք բերել Բրիսենդենի համաձայնությունը։
Նույն առավոտյան Մարտինը սկսեց գրել մի վիպակ, որը նա հղացել էր դեռ երեք շաբաթ առաջ, և որն այն ժամանակից ի վեր հանգիստ չէր տալիս՝ պահանջելով, որ նա գրի առնի։ Դա պետք է լինի ծովային կյանքից վերցրած մի վիպակ, քսաներորդ դարի ռոմանտիկայի տիպար՝ հափշտակիչ սյուժեով, իրական նկարագիրներով և ռեալ իրադրությամբ։ Բայց հետաքրքրական ֆաբուլայի տակ թաքնված պետք է լինի այնպիսի մի բան, որը մակերեսային ընթերցողը չկարողանա նկատել, և որը, սակայն, նրան չխանգարի բավականությամբ կարդալ գործը։ Հենց այդ «մի բանը» և ոչ թե պարզապես պատմությունը, գրգեց դրդեց Մարտինին դրել գրել վիպակը։ Գրվածքում նրան միշտ էլ գրավում էր հիմնական գաղափարը, իսկ սյուժեն կախում ուներ դրանից։ Որոշելով այդ գաղափարը՝ նա գտնում էր այնպիսի կերպարներ ու կացություններ, որոնց մեջ այդ գաղափարը կարողանար ստանալ ամենավառ արտահայտությունը։ Վիպակի անունն էր լինելու «Ուշացածը» և ծավալով պետք է լիներ վաթսուն հազար բառից ոչ ավելի, իսկ գրելը, նկատի ունենալով Մարտինի աշխատունակությունն ու ստեղծագործական թափը, հասկանալի է, որ բոլորովին էլ դժվար չէր։ Գրելու հենց առաջին օրն իսկ նա զգաց վարպետներին հատուկ խոր մի վայելք։ Նա այժմ չէր վախենում, որ ապիկարությունը, դրական ձևի անզորությունը կաղքատացնեն նրա միտքը։ Երկար ամիսների համառ, լարված աշխատանքը վերջապես տվեց ցանկալի արգասիքը։ Հիմա նա կարող էր հաստատաքայլ ու անշեղ գնալ դեպի առաջադրած նպատակը, և դեռ երբեք նրանում չէր եղել այն խոր վստահությունը, թե ճիշտ է հասկանում կյանքը և կարող է ցույց տալ այդ կյանքը։ «Ուշացած»-ում Մարտինն ուզում էր պատկերել իրական պատահարներ և ռեալ մտածումներ ու զգացումներ ունեցող իրական մարդկանց։ Սակայն, բացի այդ, վիպակը պետք է ունենա և մի մեծ թաքուն միտք՝ մի գաղափար, որը հավասարապես իրավացի է բոլոր ծովերի, բոլոր ժամանակների ու ժողովուրդների համար։ «Եվ այդ բոլորը շնորհիվ Հերբերթ Սփենսերի,— մտածեց նա, հանկարծ հենվելով աթոռի մեջքին։― Այո՛, շնորհիվ Հերբերթ Սփենսերի և աշխարհաստեղծության այն մեծ բանալուն, որը նա տվեց իմ ձեռքը, և որի անունն է էվոլյուցիա»։
Մարտինը որոշակի գիտակցում էր այժմ իր ստեղծագործության խորությունն ու մեծությունը։ «Գործն առաջ կգնա, առաջ կգնա», մտովի հավաստում էր նա։ Այո, գործն առաջ գնաց։ Վերջապես նա կգրի այնպիսի բան, որն անմիջապես կխլի որևէ հանդես։ Ամբողջ վիպակը կարծես հրեղեն տառերով վառվում էր նրա աչքի առաջ։ Մարտինը հանկարծ ընդհատեց աշխատանքը և հուշատետրում գրեց մի հատված, որը վիպակի վերջավորությունն էր կազմելու։ Վիպակի ամբողջ կոմպոզիցիան այնքան պարզ էր նրա համար, որ լիովին կարող էր գրել վերջավորությունը ժամանակից շատ առաջ։ Դեռ իր վիպակը չավարտած նա համեմատում էր դա այլ գրողների «ծովային» պատմվածքների հետ և գալիս այն եզրակացության, որ իր գրվածքն անհամեմատ բարձր է։
— Դուք ինձ չհամոզեցիք։ Բոլոր սոցիալիստները ճիզվիտներ են․ սա նրանց բնորոշ հատկանիշն է։
— Մենք ձեզ լավ հանրապետական կդարձնենք,— ասաց դատավոր Բլոունթը,Բլոունթը։
— Ձիավորն ավելի շուտ կգա, քան ձեր ասածը տեղի կունենա,— բարեմտորեն ասաց Մարտինը և շուռ եկավ դեպի Ռութը։