Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7607 բայտ, 00:34, 13 Մայիսի 2015
/* Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով */
— Դե, ո՞ր կողմ ենք գնում, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Պարտադիր պետք է գնանք այս գարշահոտ ճահճուտո՞վ:
— Պարտադիր չէ, պարտադիր չէ,— ասաց Գոլլումը: — Հոբիթները կարող են ավելի արագ հասնել սև լեռներին և պատվել Նրան իրենց ներկայությամբ: Մի քիչ հետ, մի քիչ կողք,— նա իր ցամաքած ձեռքն ուղղեց դեպի հյուսիս արևելք,— և հոբիթները դուրս կգան չոր, պինդ ճանապարհի վրա, իսկ այնտեղի բոլոր ճանապարհները տանում են միայն մի ուղղությամբ՝ Նրա մոտ, այո, այո: Եվ Նա գիշեր- ցերեկ հսկում է այդ ճանապարհներըդրանք: Այնտեղ վխտում են օրքերը և շատ ուրախ կլինեն հյուրերի համար: Կբռնեն ու քարշ կտան ուղիղ Նրա մոտ: Հենց այնտեղ էլ նա մի ժամանակ նկատեց Սմեագորլին, և նրան բռնեցին: — Գոլլումի մարմնով դող անցավ: — Բայց այդ ժամանակվանից Սմեագորլը շատ բան է սովորել, այո, այո, նա աչքեր ունի, և ոտքերն ու քիթն էլ զուր տեղը չեն: Ես հիմա այլ ճանապարհներ գիտեմ: Դժվար՝ այո, ոչ այնքան կարճ՝ այո, բայց՝ ավելի ապահով: Այնտեղ Նա ձեզ չի տեսնի: Եկեք Սմեագորլի հետևից: Սմեագորլը ձեզ կտանի ճահիճների միջով, որտեղ խիտ մառախուղ է, լավ մառախուղ: Եկեք Սմեագորլի հետևից, և այդ ժամանակ, հնարավոր է, որ հասցնեք կհասցնեք շատ հեռու գնալ, մինչ Նա կնկատի ու կբռնի ձեզ: Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում էր հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով, նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն: Ամենից շատ հոգնել էր Ֆրոդոն, և ինչքան էլ նրանք դանդաղ գնային, միևնույնն է, նա հետ էր մնում: Շուտով պարզվեց, որ ճահճուտը համատարած չէ: Այն բաղկացած էր մանր ջրափոսերի շղթաներից, խոնավ ջրիմուռերից և պղտոր առուներից, որոնց միջով ձգվում էր ոլորապտույտ արահետը, որը փորձառու ուղեկիցը կարող էր հեշտությամբ գտնել: Գոլլումը բավականաչափ փորձ ուներ, սակայն այստեղ պահանջվում էր նրա ողջ հմտությունը: Նա հոտոտում էր, գլուխը պտտում այս ու այն կողմ և քթի տակ անընդհատ ինչ-որ բան փնթփնթում: Երբեմն նա բարձրացնում էր ձեռքը, նշան անում հոբիթներին կանգ առնել, իսկ ինքը չորեքթաթ սողում էր առաջ, ստուգում՝ շատ խորը չէ արդյոք, երբեմն էլ ականջը դնում էր գետնին ու լսում: Շուրջն ամեն ինչ միօրինակ ու ձանձրալի էր: Այդ լքված վայրում դեռևս թագավորում էր ցուրտ ձմեռը: Կանաչ ընդհանրապես չկար՝ միայն մանուշակագույն, փրփակալած ջրիմուռեր, որոնք օրորվում էին պղտոր, մռայլ ջրերի վրա: Տեղ-տեղ մառախուղի միջից ուրվագծվում էին չոր խոտերի փնջեր և եղեգի փտած ցողուններ՝ հին, մոռացված ամառվա խղճուկ ուրվականներ:  Կեսօրին թեթևակի պայծառացավ, մառախուղը բարձրացավ, նոսրացավ և թափանցիկ դարձավ: Ինչ-որ տեղ, խիտ մշուշի գլխին, ջինջ, լազուր երկնքում փայլում էր պայծառ արեգակը, սակայն այստեղ՝ ներքևում, հաստ գոլորշու ամպի միջից երևում էր միայն նրա դժգույն ուրվականը: Այն չէր տաքացնում, չէր գունավորում ճահիճների այդ մեռյալ աշխարհը, բայց, միևնույնն է, Գոլլումը ցնցվում էր ու տրտնջում: Վերջապես նա հայտարարեց, որ գնալ այլևս հնարավոր չէ: Ասես հետապնդվող փոքրիկ գազանիկներ, նրանք կծկվեցին եղեգների խիտ մացառուտի եզրին: Խոր լռություն էր տիրում, միայն չորացած խոտերի ու եղեգների անգույն ցողուններն էին երբեմն շրշում անշարժ օդում տարածվող աննկատելի, մեղմ քամուց:  — Գոնե մի թռչնակ լիներ,— տխուր ասաց Սեմը: — Այստեղ թռչուններ չկան,— ասաց Գոլլումը: — Համեղ թռչնակներ... — Նա լիզեց շրթունքները: — Օձեր, ճիճուներ, տզրուկներ, ջրում ապրող անհամ, զզվելի արարածներ՝ այո: Թռչնակներ՝ ոչ: — Նա հառաչեց: Սեմը զզվանքով նայեց նրան: Այդպես անցավ Գոլլումի հետ ճանապարհորդության երրորդ օրը: Մինչդեռ այլ, երջանիկ ու լուսավոր երկրներում կերկարեին իրիկնային ստվերները, նրանք կրկին ճանապարհ ընկան: Հազվադեպ էին կանգ առնում, բայց ոչ թե հանգստանալու համար, այլ Գոլլումի պատճառով. նա առաջ էր ընթանում չափազանց դանդաղ, ավելի ուշադիր ընտրում ճանապարհը և հաճախ շփոթված կանգ առնում: Նրանք հասել էին Մեռյալ ճահճուտների ամենախորքը, և այնտեղ շատ մութ էր ու մռայլ:  Առաջ էին ընթանում իծաշարուկով, դանդաղ, կորացած, աչքները չկտրելով Գոլլումից և ճշգրտությամբ կրկնելով նրա շարժումները: Ջրափոսերը վերածվեցին լճերի, և չոր հող գտնելը, որտեղ կարելի էր մինչև ծնկները չխրվել բլթացող ցեխի մեջ, գնալով ավելի էր դժվարանում: Սակայն հոբիթները, բարեբախտաբար թեթև էին, այլապես նրանցից ոչ մեկը կենդանի դուրս չէր պրծնի ճահճուտից:  Շուտով այնքան մթնեց, որ թվում էր, թե օդն էլ է սևացել ու խտացել, իսկ շնչելը՝ դժվարացել: Երբ հայտնվեցին կրակները, Սեմը տրորեց աչքերը՝ մտածելով, որ խելագարվում է: Առաջին լույսը նա տեսավ պատահաբար, աչքի ծայրով՝ գունատ, լուսավոր կետ, որը առկայծեց մի պահ ու արագ հանգավ: Բայց շուտով հայտնվեցին էլի ու էլի՝ մի մասը հիշեցնում էին ծխի լուսավոր շիթեր, մյուսները՝ կրակի մութ լեզուներ, նման անտեսանելի մոմերի պարող կրակների: Կրակներից մի քանիսը թռչկոտում էին ու դողում, ասես անտեսանելի ձեռքերը փորձում էին դրանք փաթաթել ուրվականային ծածկոցով: Բայց ինչու՞ են լռում Ֆրոդոն ու Գոլլումը: Ի վերջո Սեմը չդիմացավ: — Ի՞նչ է կատարվում, Գոլլում,— շշնջաց նա: — Ի՞նչ կրակներ են սրանք: Տես, մենք ամբողջովին շրջապատված ենք, գուցե սա ծուղա՞կ է: Որտեղի՞ց դրանք հայտնվեցին: Գոլլումը բարձրացրեց գլուխը: Նա սողում էր չորեքթաթ՝ շոշափելով և հոտոտելով սև ցեխը:  — Շրջապատել են, այո,— շշնջաց նա ի պատասխան: — Գայթակղում են մեզ: Դրանք հուղարկավորության կրակներ են, այրվում են մեռելների գլխին, այո, այո: Ուշադրություն մի դարձրու, մի՛ նայիր դրանց: Թող իրենց համար այրվեն: Ո՞ւր է տերը: Սեմը շրջվեց: Ֆրոդոն կրկին հետ էր մնացել ու նույնիսկ չէր երևում: Սեմը մի քանի քայլ հետ վերադարձավ, չհամարձակվելով շատ հեռու գնալ, և ցածր, բարակ ձայնով կանչեց Ֆրոդոյին: Եվ հանկարծ նկատեց Ֆրոդոյին. նա կանգնած էր անշարժ, խորասուզված մոռացության մեջ և անքթիթ նայում էր կրակներին: Անօգնական կախված ձեռքերից ջուր և և ցեխ էր կաթկթում: — Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Մի նայեք դրանց: Գոլլումն ասում է, որ չի կարելի նայել: Եկեք ավելի լավ է հետ չմնանք: Հարկավոր է արագ հեռանալ այս անիծված տեղից... Եթե դա հնարավոր է, իհարկե:    
Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով, նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits