Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում, գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:
Արևմուտքից Մորդորը պաշտպանում է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթան, կամ Մթամած Լեռնաշղթան, իսկ հյուսիսից՝ մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են կազմում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և Գորգորոտը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառը դառնահամ ջրերը:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]