Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2466 բայտ, 17:26, 16 Մայիսի 2015
/* Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է */
Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում, գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:
Արևմուտքից Մորդորը պաշտպանում է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթան, կամ Մթամած Լեռնաշղթան, իսկ հյուսիսից՝ մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են կազմում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և ԳորգորոտըԳորգորոթը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառնահամ ջրերը: Հյուսիս-արևմուտքում այդ երկու լեռնաշղթաները մոտենում են միմյանց և գրեթե հատվում՝ մեջտեղում թողնելով միայն մի նեղ, խորը կիրճ: Դա Քիրիթ Գորգորն է՝ Ուրվականների Կիրճը, թշնամու երկիր տանող միակ ուղին: Կիրճը երկու կողմերից շրջապատված է բարձր, հզոր ժայռերով, իսկ մոտքի մոտ, աջ և ձախ կողմերում, սև, ուղղաձիգ, լերկ քարափների գլխին վեր են խոյանում երկու վիթխարի աշտարակներ, որոնք անվանվում են Մորդորի Ժանիքներ: Դրանք կառուցվել են հին ժամանակներում՝ Սաուրոնի պարտությունից հետո, երբ Գոնդորը փառքի և հզորության գագաթնակետին էր: Երբ Սև Տիրակալը պարտություն կրեց և փախուստի դիմեց, Գոնդորցիները կառուցեցին այդ աշտարակները, որպեսզի նա այլևս չհամարձակվի վերադառնալ իր հին տիրույթները: Սակայն Գոնդորի իշխանությունը հետզհետե թուլացավ, մարդիկ դարձան ավելի անհոգ, և երկար ժամանակ պահապան աշտարակները դատարկության և մոռացության էին մատնված: Հետո Սաուրոնը վերադարձավ, աշտարակները վերակառուցվեցին և լցվեցին մինչև ատամները զինված զորքով, և այժմ հազարավոր անքուն աչքեր պատուհան-հրակնատներից գիշեր-ցերեկ նայում են հյուսիս, արևելք և արևմուտք:
Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր քարե պարիսպով, և մեծ, երկաթե դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits