Այլև ոչ մի խոսք նրանից չկարողացան դուրս քաշել: Այդ լեռնային անցումի անունը նա չգիտեր, կամ ուղղակի չուզեցավ ասել:
Իսկ կոչվում էր այն Քիրիթ Ունգոլ, և այդ անունը շատերի մոտ սարսափ էր սարսափ առաջացնում: Արագորնը, երևի, անմիջապես կբացատրեր նրանց, թե ինչ է դա նշանակում, իսկ Գենդալֆը ճիշտ ժամանակին կզգուշացներ նրանց, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը նրանց հետ չէր, նրանք երկուսն էլ կանգնած էին Իզենգարդի փլատակների մեջտեղում՝ Օրթհանքի աստիճաններին, և Գենդալֆը, ժամանակ կորցնելով, գալիս էր Դավաճան դավաճան Սարումանի հախից: Սակայն, նույնիսկ այն ժամանակ, երբ արտասանվեց դատավճիռը, երբ պալանտիրը կայծերի խուրձ սփռելով ճեղքեց գրանիտե աստիճանները, Գենդալֆը հիշում էր Ֆրոդոյի ու Սեմի մասին և մտովի փնտրում նրանց, որպեսզի խրախուսի և հուսադրի: