Հասնելով խաչմերուկ Էռմեն արգելակեց։ Ձախից ձկնորսների նավակայքն էր։ Ջրի վրա ճոճվում էր մոտ քսան նավակ։ Աջից դաշտն էր՝ պտավորված արևի վերջին ճառագայթների շարժուն ստվերներով։ Մեքենայից դուրս գալուց առաջ բացեց ծոցատետրը։ Այս երեկո ոչ մի ժամադրություն չուներ։ Վաղն առավոտյան պիտի այցելեր Զորդիներին։ Ծոցատետրը գրպանը դնելիս՝ ձեռքը մի ծրարի դիպավ։ Մոռացել էր։ Կնոջ նամակը, կնքված Փարիզում։ Խնամքով շարված դրոշմանիշներ և ձեռքով գրված, երկու անգամ ընդգծված Par avion ազդը։ Ծրարը բացեց, ցրված, անտարբեր աչք ածեց, կարծես ձևականություն էր կատարում։ Ոչ մի հետաքրքիր բան։ Լավ է զգում և մտադիր է մեկ ամիս հետո վերադառնալ։ Մանրուքներ ազգականների մասին և, սովորականի պես, երեք կամ չորս ընդգծված տող։ Մի հետգրություն, որպեսզի ներողություն խնդրի ձեռագրի համար, քանի որ անկողնում է գրել։
Անձրևի նուրբ կաթիլները քերեցին ապակին, աղավաղելով բնանկարը։ Թաղամասի միակ բար֊ռեստորանի կարմիր և կապույտ լույսերը ժամանակից շուտ վառվեցին։ Էռմեն դուրս եկավ մեքենայից, հրեց ռեստորանի դուռը։ Դեռ շատ մարդ չկար։ Մատուցողը նոր էր հագել սպիտակ վերնոցը և ուղղել փողկապը։ Տիրուհին՝ տիկին Շամպենը, ձայնապնակներն էր դասավորում սեղանին։ Նա մի գաղտնի ժպիտ ուղղեց Էռմեին. Էռմեին․ սա նստեց ջեռուցման մարտկոցի մոտ։ Տիկին Շամպենը մարսելցի էր և ընդամենը չորս տարի էր, ինչ Տրիպոլիում էր։ Նա մենակ էր պահում իր բարը։ Ոչ ոք չգիտեր նրա անցյալը։ Քաղաքում ապրում էր մենակ, մի կոկիկ բնակարանում։ Մոտ քառասուն տարեկան էր, լավ պահպանված և թուլություն ուներ բժիշկ Էռմեի նկատմամբ, որին երկու տարի առաջ էր տեսել իր բարը մտնելիս։
— Մարտինի՞, բժի՛շկ։
— Ահա, բժի՛շկ։
Տիկին Շամպենը ապերիտիվի բաժակը դրեց սեղանին և, քանի որ այցելուները քիչ էին, մտածեց, որ զրույց կբացի։ Քիչ մնաց ասեր. ասեր․ «Եղանակը փչանում է», բայց հրաժարվեց։ Թեթևակի շփոթված, մի պահ մնաց սառնարանի մոտ, տրորեց մատները, հետո դարձավ, որ մի ձայնապնակ դնի։ Էռմեն կանչեց մատուցողին, ճաշացուցակը խնդրեց։ Շաբաթը մեկ կամ երկու անգամ այստեղ էր ճաշում։ Նա սիրում էր սրահի հանգստավետ կահավորումը, պատի զարդապնակները, ցածր սեղանները, փափուկ բազկաթոռները։ Այցելուները, քիչ թե շատ ընտիր էին։ Երբեմն ցածրաստիճան ծառայողները ժամերով նստում էին բարում, բարձրաձայն խոսում և սիգարեթի մոխիրը թափում հատակին։ Տիկին Շամպենը չտեսնելու էր տալիս։ Նա դասական երաժշտություն էր դնում, չափազանցնում էր շարժումները, քշում կատվին, որ ննջում էր բարձի վրա և որի ներկայությունը օգնում էր միջավայրի մտերմությունը շեշտելուն։ Տիկին Շամպենը սիրում էր սնոբ այցելուներին, ճանաչված մարդկանց։
Մի զույգ մտավ։ Տղամարդը ճանաչեց Էռմեին, ուղղվեց նրա կողմը և ներկայացրեց իրեն ուղեկցող կնոջը։ Էռմեն վեց ամիս առաջ վիրահատել էր նրան։
— Ես հետո կծխեմ։
Նա զուսպ գլուխ տվեց տիկին Շամպենին և դուրս եկավ։ Բարակ անձրև էր մաղում։ Մեքենայի շարժիչի ծածկոցը լուսազդերի թույլ լույսի տակ տեղ֊տեղ փայլում էր։ Դուռը փակելիս՝ լսեց տիկին Շամպենի ձայնը.ձայնը․
— Բժիշկ…
— Ուզում եմ խորհուրդ հարցնել ձեզանից։
Եվ քանի որ բժիշկը լուռ էր, շարունակեց.շարունակեց․
— Գուցե այս շաբաթ կարողանայիք ընդունել ինձ։
— Վաղը չէ մյուս օրը, առավոտ վաղ եկեք հիվանդանոց։
Նա շարժվեց, սեղմեց ստարտերը։ Շտապում էր տուն՝ լողանալու։ Մեքենայի լուսարձակները որսում էին բնանկարը՝ ձիթենիներ, ժայռեր, ծովի ափին փտող նավակներ և դաշտում ցրված միահարկ տներ։ Էռմեն ապրում էր քաղաքից քսան կիլոմետր հեռու, նախկին աճպարարի սարքած առանձնատներից մեկում։ Դա եղևնիներով շրջապատված մի խաղաղ վայր էր։ Մյուս առանձնատների բնակիչները նավթային ընկերությունում աշխատող անգլիացիներ էին։ Սեփականատերը, որն անդորր էր սիրում, ապրում էր մի եռահարկ տան մեջ։ Նա ուներ դռնապան, որն զբաղվում էր ամեն ինչով, հեռախոսով տեղեկացնում էր բնակիչներին, երբ այցելուներ էին գալիս, նամակներն էր ընդունում, առավոտյան բաժանում գյուղացիների բերած կաթը և հացը։ Նույնիսկ մեքենաներով էր զբաղվում։ Ֆրանսիացի էր, մոտ հիսուն տարեկան և հպարտ էր իր ազգանունով՝ Կյուրի։ Նա ապրում էր մի լիբանանուհու հետ և, ի վերջո, ամուսնացավ հետը։ Կինն իրեն այնպես էր պահում, կարծես Ֆրանսիայում լիներ, հարազատ գյուղում։ Սեղան նստելիս՝ կարմիր գինի, շաբաթը երկու անգամ՝ կասուլե<ref>Ֆրանսիական ազգային ճաշատեսակ։ Ծ.Թ.Ծ․Թ․</ref> և ամեն օր՝ տապակած կարտոֆիլ։
Էռմեն կանգ առավ տնակի առջև։ Կյուրին երևաց։ Նրա ձեռքին դանակ կար, երևի խոհանոցում գործ ուներ։
— Ձեր փոստը եկել է, բժիշկ։ Կեսօրից հետո ստացված թերթեր։
Էռմեն հետևեց նրան. նրան․ արևելյան բազմոցներով կահավորված մի սրահ, որը միաժամանակ ճաշասենյակ էր։ Տիկին Կյուրին մի անկյունում հյուսում էր։ Սպիտակ սփռոցով ծածկված սեղանի վրա կային կիսված մրգեր։ Կյուրին մրգով կարկանդակ էր թխում։ Նա ձեռքերը սրբեց գոգնոցով և թերթերի ծրարը տվեց Էռմեին։
Տուն տանող ծառուղով քայլելիս՝ Էռմեն կազմեց երեկոյի ծրագիրը։ Առաջին անելիքը, տաքացնել բաղնիքի ջուրը, հետո՝ վերադառնալ սրահ, բացել թերթերի ծրարը, միացնել ընդունիչը։ Ի՞նչ էր այս երեկո ուզում խմել. խմել․ ջի՞ն, վիսկի՞, թե՞…
Կանգ առավ ծառուղու կենտրոնում։ Հյուրասենյակի ծածկոցափեղկերի արանքից ուժեղ լույս էր թափանցում։ Նա մտածեց, արդյոք որևէ ժամադրություն չունե՞ր։ Չէր հիշում։ Եթե ոչ… Սա ոչ այլ ոք էր, քան նա։ Շտապեց և մինչ գրպանում կորոներ բանալին, տեսավ, որ դուռը բաց է։
— Շատ լավ է,— պատասխանեց նա։
Տեղավորվեց բազկաթոռում, ձեռք չտվեց թերթերին։ Հետաձգում էր այդ հաճույքը։ Սիգարեթ վառեց և անհետացավ ծխի էկրանի ետևը։ Տիկին Ռութը հազաց, հետո ներողության խնդրեց։ Նա շարունակում էր կարդալ գիրքը, տեղ֊տեղ կտրատելով էջերը։ Էռմեն վեր կացավ։ Այլևս չէր կարողանում նստել։ Այդ պահին ափսոսաց, որ կինը բացակա է. է․ նա գոնե հանգիստ էր թողնում իրեն։ Կնոջ հետ կարող էր ժամերով մնալ՝ առանց խոսք փոխանակելու։ Էռմեն այնպես էր վարժեցրել կնոջը, որ նույնիսկ, եթե կինը կողքին լիներ, իր ներկայությանը զգացնել չէր տալիս։ Նա կարծես կահույքի մի մասը լիներ։ Այնինչ սրա ներկայությամբ նեղվում էր։ Դեռ բարեբախտություն էր, որ կարողանում էր առանց անգլիական առոգանության ֆրանսերեն խոսել։
— Վա՞տ եք զգում, բժիշկ։
Ռութը գիրքը թիկնաթոռի թևին դրեց և նայեց ետ ու առաջ անող Էռմեին։
Էռմեն կանգ առավ.առավ․
— Հոգնած եմ, հասկանո՞ւմ եք…
— Կուզե՞ք ընդունիչի ձայնը իջեցնեմ։
Առանց պատասխանի սպասելու, Ռութը վեր կացավ, պտտեց կոճակը.կոճակը․
— Այսպես լա՞վ է։
— Շաբաթվա մեջ ձեզ իմաց կտամ։
Մի դժգույն ժպիտ փայլեց տիկին Ռութի դեմքին։ Նա ուսերին գցեց վերարկուն, մի պահ վարանեց, հետո.հետո․
— Բարի՛ գիշեր, բժիշկ։
— Ներեցեք, որ անհանգստացնում եմ ձեզ։
Ֆրանսերեն էր խոսում, համարյա առանց առոգանության։ Արդյոք նրա հագուստների՞ց էր, ուռած անջրանցիկի՞ց, թե՞ շուրջը և դեմքին խաղացող ստվերներից, բայց Կյուրիին թվաց, որ գործ ունի ուժեղ և թիկնեղ մարդու հետ։ Չնայած կիրթ ձայնին, Կյուրին խոհեմ համարեց ներս չհրավիրել նրան։ Մարդը շարունակեց.շարունակեց․
— Ասացին, որ այստեղ կարող եմ բժիշկ գտնել։
— Բժիշկ Էռմեն ապրում է կողքի տանը,— ասաց նա,— բայց հիմա ուշ է։ Այս ժամին չի կարելի նրան անհանգստացնել։ Եթե միայն…
Նա ինքն իրեն ընդհատեց, հարցրեց.հարցրեց․
— Ձե՞զ համար է։
Կյուրին շատ էր սիրում բժշկությամբ զբաղվել։ Ժամանակին նշագեղձերի վիրահատման էր ենթարկվել և հիմա ազատ ժամերին կարդում էր ձեռքն ընկած բժշկական բոլոր հանդեսները։
Մարդը վարանեց, հետո, կարծես ափսոսանքով, ասաց.ասաց․
— Փորն է ցավում։
— Իսկ ճշգրիտ ո՞ր կողմն է ցավում։ Ձա՞խը, թե՞ աջը։
Մարդը մտածեց.մտածեց․
— Գնամ իրեն հարցնեմ։
Բայց մինչ կվերադառնար մեքենան, ավելացրեց.ավելացրեց․
— Խնդրում եմ բժշկին հայտնեք։
— Հետո՞,— հարցրեց Կյուրին։
Մարդը նույն ձայնով պատասխանեց.պատասխանեց․
— Ավելի լավ կլիներ, եթե բժշկին իմաց տայիք։
— Լավ, կփորձեմ։
Մի վերջին վարանում.վարանում․
— Սեն֊Շառլ հիվանդանոցը գիտեիք։ Քսան րոպեի ճամփա է այստեղից…
Նա ուզեց մի բան էլ ավելացնել, բայց լռեց։
Կյուրին համարը հավաքեց։ Մի րոպե անց հեռախոսը կռնչաց.կռնչաց․
— Ես եմ, բժիշկ, Կյուրին։ Կներեք անհանգստացնելուս համար, բայց…
— Ցերեկը ի՞նչ եք կերել։
Մարդը կարծես չհասկացավ։ Երևի մտածեց, թե Կյուրին շարունակում է բժշկի հետ խոսել։ Կյուրին, համբերությունը մի փոքր հատած, բառերը մեկ֊մեկ արտասանելով, կրկնեց.կրկնեց․
— Բժիշկը հարցնում է, թե ձեր կինը ի՞նչ է կերել։
— Բժիշկը հանձնարարում է խմորի սոդա և տաք պահել։
Մարդը շվարել է.է․
— Նա չի՞ ուզում ընդունել։
— Բժիշկ, ներողություն եմ խնդրում երեկ երեկոյան ձեզ խանգարելու համար։ Հուսամ, որ արթուն էիք։
Էռմեն մի ժխտական շարժում արեց և ճամփա ընկավ։ Խճուղու կողքերին ցեխ էր նստել։ Գյուղացիները բրերի հարվածներով, ցեխոտ կովերի նախիրը տանում էին քաղաք։ Էռմեն ազդանշան տվեց և մի ընդհանուր բառաչյուն արձագանքեց։ Նա դանդաղեցրեց ընթացքը և, վերջապես, ելք գտավ։ Հինգ հարյուր մետր հեռու, նույն տեսարանը կրկնվեց, այս անգամ ոչխարների հետ։ Վերջապես, ճանապարհի շրջադարձին, այնտեղ, ուր աղբյուր էր հոսում, մի կանաչ մեքենա գրավեց նրա ուշադրությունը։ Հին «Ֆորդ» էր, անիվների վրա բարձրադիր, ետևից կուզ, 1935թ. 1935թ․ մոդել։ Մեքենան մինչև անիվների կեսը խրվել էր ցեխի մեջ։ Էռմեն ընթացքը դանդաղեցրեց, զննեց մեքենան, հետո սլացավ դեպի Տրիպոլի։
Քաղաքներ կան, որ հպարտանում են իրենց պատմական հուշարձաններով և դրանով տուրիստներ գրավում։ Տրիպոլին հպարտանում էր իր հիվանդանոցով և գրավում Միջին Արևելքի բոլոր մեծահարուստ հիվանդներին։ Ստամոքսի, թոքերի և քաղցկեղով հիվանդները գալիս են այդտեղ բուժվելու։ Էռմեի նման մասնագետները՝ պետությունից առատորեն վարձատրվելով, երեք տարվա պայմանագրով գալիս են աշխատելու։ Տրիպոլին ուրախ քաղաք չէ։ Այնտեղ բնակվող եվրոպացիների միակ զվարճալիքը կինոն է։ Գեղատեսիլ մասը. մասը․ Տրիպոլին ունի Արևելքի ամենանեղ փողոցներով շուկան։
Էռմեն մեքենան կանգնեցրեց առանձնատներից մեկի առջև։ Պայուսակը ձեռքին զանգ տվեց։ Մի սպասավոր, երկու հսկայական շների ուղեկցությամբ, դուռը բացեց և Էռմեին առաջնորդեց հյուրասրահ, որտեղ Զորդիների ընտանիքը սպասում էր նրան։ Զորդիները քաղաքի ամենահարուստ և ամենահիվանդ մարդիկ էին։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամը, տարբեր ժամանակաշրջանում, որևէ երևակայական հիվանդությամբ էր տառապում։ Նոյեմբերը վերապահված էր մայր Զորդիին։ Ծայրաստիճան ազնիվ, փոկի նման փափուկ, ճարպոտ և հաստափոր մի կին։ Նա բարկացկոտ տրտունջով ընդունեց Էռմեին.Էռմեին․
— Դուք մեզ լքել եք, բժիշկ։ Մենք անցյալ շաբաթ էինք սպասում ձեզ։ Այդպես չէ՞, Էմիլ։
Էմիլը՝ ամուսինը, հաստատեց։ Նա իր կնոջով երբեք չէր հետաքրքրվում։ Տարին մեկ անգամ, Ամանորին, համբուրում էր նրա զույգ այտերը, վերակենդանանում էր անցյալը և մի պահ սիրտ հուզում։ Մնացած ժամանակ տարված էր իր սիրած զբաղմունքով, որ տարին մեկ փոխում էր։
Մայր Զորդին փոխեց խոսակցության տոնը.տոնը․
— Բայց այս երեկո, բժիշկ, ձեզ ճաշի կպահենք։ Մենք կօգտվենք տիկին Էռմեի բացակայությունից։
— Ամբողջ շաբաթվա համա՞ր է սա, բժիշկ։
Նա պայուսակը դրեց մեքենայի մեջ, ուղղվեց դեպի հիվանդանոց։ Որոշված է. է․ այդ երեկո Զորդիների մոտ ճաշելու չի գնա։ Կզանգահարի, ներողություն կխնդրի։
Լավ տրամադրությամբ տեղ հասավ, մեքենան տեղավորեց փյունիկյան արմավենու տակ, աշխուժորեն բարձրացավ սանդուղքով։ Նախասրահում դեմ առ դեմ հանդիպեց ավագ հիվանդապահուհուն։
— Գիշերվա ժամը երեքին մի կին ներկայացավ։ Նրան անմիջապես պառկեցրին։
Էռմեն ուզում էր հիվանդության պատճառը հարցնել, բայց մտադրությունը փոխեց.փոխեց․
— Նա մենա՞կ եկավ։
— Բժիշկ, դրոշմանիշերը ինձ կպահե՞ք։
Էռմեն զննեց դրոշմանիշերը, հետո անտարբեր ձայնով հարցրեց.հարցրեց․
— Երեկ գիշերվա զույգին ճանաչո՞ւմ եք։
— Իսկապես, ինչի՞ց էր բողոքում։
Կյուրին մի անտարբեր շարժում արեց.արեց․
— Ամուսինն ասում էր, որ փորն է ցավում։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա ամուսինն է։
Նա ծխամորճը թափ տվեց, մռայլ շեշտով ավելացրեց.ավելացրեց․
— Այդ մարդկանց հետ չգիտես ինչպես վարվես։ Նրանք բոլորի պես չարացած են։ Հիվանդ են ձևանում, որպեսզի տունդ մտնեն և հանգիստ թալանեն։ Նախ և առաջ, այդ ժամին մարդու չեն անհանգստացնի։ Քանի որ մեքենա ունի, կարող է Տրիպոլի գնալ, ահա թե ինչ պատասխանեցի նրան։
— Ի՞նչ գույնի էր մեքենան։
Կյուրին մտածեց.մտածեց․
— Կարծեմ, կանաչ։ Հին մեքենա էր։
Արդյոք պե՞տք է ճշմարտությունը նրան ասել։ Ինչո՞ւ ոչ. ոչ․ այսքանից հետո…
— Կինը այս առավոտ մահացել է հիվանդանոցում,— հանկարծ ասաց Էռմեն։
Հետո կտրուկ ավելացրեց.ավելացրեց․
— Բժիշկ Մատիկն է վիրահատել։
— Առաջին մարդուն ներս թողեք։
Դուրս գալու պահին բուժքրոջը հարցրեց.հարցրեց․
— Երեկ առավոտ մեռած կնոջ մարմինը որևէ մեկը չի՞ ուզել։
— Լավ…
Բուժքույրը դուրս եկավ։ Նա մի քանի վայրկյան մենակ մնաց, սենյակում ետ ու առաջ քայլեց։ Տրամադրությունը վատ էր։ Նա ավելի ջղայնացավ, երբ բուժքրոջ ուղեկցությամբ ներս մտնող մարդուն ճանաչեց. ճանաչեց․ հրապարակի հարուստ վաճառականներից էր՝ հաստափոր, մենամոլ, բարձր խոսող և սնապարծ մի մարդ։ Մի ժամանակ նրան բուժել էր, թոքատապ ուներ։
— Լսում եմ ձեզ։
— Մի շաբաթ է անդադար հազում եմ, բժիշկ։ Փորձեցի…
Էռմեն այլևս չէր լսում։ Երբ նա շաբաթվա ընթացքում կուլ տված դեղերը սկսեց թվել, Էռմեն հարցրեց.հարցրեց․
— Կարծում եք, որ լո՞ւրջ է։
Եվ, առանց պատասխան սպասելու, ասաց.ասաց․
— Գուցե անհրաժեշտ է ռադիոսկոպով ստուգել։
Էռմեն, սովորաբար կեսօրին, մյուս բժիշկների հետ ճաշում էր հիվանդանոցում, բայց այդ օրը որոշեց գնալ քաղաքի ռեստորաններից մեկը և մենակ ճաշել։ Նա անձրևանոցը գցեց մեքենայի մեջ և քայլեց։ Քսան րոպեի չափ պետք է քայլեր։ Քմայքոտ արևից մոռացված ջրափոսերը ցրվել էին տրամվայի ռելսերի միջև, փողոցի երկարությամբ։ Աշնան սմքած և չորացած տերևները ճթճթում էին վերջին ձմերուկներով բարձած սայլի մետաղե անիվների տակ, որը մի վաճառորդ հրում էր դեպի քաղաք։ Կենտրոնում կարմրին տվող կիսված ձմերուկի մեջ մի դանակ էր խրել։ Նարնջենիների բուրմունք էր օդի մեջ։ Ժամացույցի հրապարակ, քաղաքի մայր երակը։ Գունատ արևը քսվում էր մայթին՝ բոլոր փերեզակներին քաշում կոմիսարիատի շենքը. շենքը․ սև, քառակուսի, հին շենք, բարձր ձեղունով, վանդակապատ պատուհաններով, որոնց ետևից ժամանակ առ ժամանակ երևում էր ետ ու առաջ քայլող կալանավորի սափրած գլուխը։
Էռմեն կտրեց փողոցը, մի քիչ զբոսնեց աննպատակ, մի պահ ֆիլմի ազդի առջև կանգնեց և գնաց մի փոքրիկ ռեստորանում նստելու։ Հունական ամբողջ գաղութը գտնվում էր այդտեղ։ Նրանք մի սեղանից մյուսը խոսում էին իրար հետ և մինչև պռունկը լցրած բաժակներով կենաց խփում։ Ճաշարանատերը ամբողջ ընտանիքի օգնությամբ սպասարկում էր։ Նրա գունատ աղջիկը, որ ժամանակ չէր ունեցել դպրոցական կարմրասև գոգնոցը հանելու, ստվարաթղթի կտորով կրակն էր բորբոքում։ Ճաշացուցակով զբաղված տիրուհին մի բարեհաճ ժպիտ ուղղեց Էռմեին։ Վերջինս խորոված պատվիրեց՝ հաստատության մասնագիտացված ճաշատեսակը։
Նա ցրված ճաշեց և, քանի որ օդը ծանրացել էր ծխից, որոշեց սուրճը ուրիշ տեղ խմել։ Բայց դուրս գալուն պես մտադրությանը փոխեց. փոխեց․ մի տաքսի կանչեց և պատվիրեց հիվանդանոց քշել։
Բուժքույրերը դեռ ճաշում էին։ Մինչև նրանց դուրս գալը, սպասեց պարտեզին նայող միջանցքի պատուհանի առջև։ Ապաքինվող հիվանդները զբոսնում էին պարտեզում։
— Արդեն վերադարձե՞լ եք, բժիշկ։
Ավագ բուժքույրը ձեռքերն էր սրբում։ Խալաթի գրպանից մի ծոցատետր էր դուրս եկել։ Էռմեն հարցրեց.հարցրեց․
— Ի՞նչ էր կնոջ անունը։ Երեկ գիշեր մահացած կինը ինչպե՞ս էր կոչվում։
Բուժքույրը մտածեց.մտածեց․
— Կարծես, տիկին Բորտակ։
— Այո, ինքնաթիռով։
Հետո ավելացրեց.ավելացրեց․
— Ավելի քիչ կհոգնի։
Կինոթատրոնում, խավարի մեջ, իր տեղը նստեց։ Ֆիլմը սկսվել էր։ Թրջված, նեղված, անտարբեր դիտեց ժապավենը։ Դուրս գալիս՝ խուսափեց Զորդիներից և նետվեց դեպի մեքենան։ Առանց հապաղելու, տիկին Շամպենի մոտից սիգարեթ գնեց։ Նա այժմ շտապում էր վերադառնալ և ափսոսում էր, որ երեկոն կորցրեց։ Չէր կարող նույնիսկ տիկին Ռութին ձայն տալ, կեսգիշերից անց էր։ Աղբյուրի մոտ կանգնած մեքենայի երկու անիվն էր պակասում, իսկ դուռը քամու տակ ճռռում էր։ Չնայած քամուն, Էռմեն մեքենայից իջավ, որ դուռը փակի։ Չկարողացավ հրահանը վառելու և բոցը ներսում պտտեցնելու գայթակղությանը դիմադրել։ Նստարանների սև կաշին այնպես էր մաշվել, որ ետևի թիկնատեղից ծղոտի ծայրեր էին ցցվել։ Ղեկին ամրացված դեղնած տախտակի վրա երևում էին տիրոջ անունը և հասցեն։
:::<b>Է. Է․ ԲՈՐՏԱԿ,</b>
:::<b>Էլ֊Մինա փողոց (Տրիպոլի)</b>
Նա աշակերտների ձայնը չէր լսում, բայց գուշակում էր նրանց ջանքերը և դրանից ավելի թույլ զգում։ Երբեմն հիվանդապահ կրոնավորը լուռ բացում էր դուռը և թերթեր բերում։ Ձեռքի տակ ուներ Վերմոյի տարեցույցի ամբողջ հավաքածուն։ Թերթում էր, թերթում, թերթում առանց ցանկության և առանց պոկվել ուզենալու։ Նույնիսկ այսօր, այդ տարեցույցների կարմիր ու սև կազմերի տեսքից, նա մի փոքր ճնշվում էր։ Եվ հետո այսպիսի հազ կար։ Իր հիվանդության վերջին երեք օրն էր, երբ մի աշակերտ, ամբողջ հետմիջօրեին, մեծահասակի նման հազում էր, խախտելով հիվանդասրահի լռությունը։ Այսպիսի մի կեսօր, որ լի էր մտերմիկ ու ճնշող բաներով, և երբեմն՝ կավճի պես սպիտակ, մի բուռ, փոշոտ արևով։
Հազը նորից սկսվեց։ Ավելի խոր, ավելի երկար։ Էռմեն վատ զգաց։ Նա մրգից հրաժարվեց, սուրճ պատվիրեց։ Երկու կում անելուց առաջ գդալը երկար խառնեց գավաթում։ Նա վեր կացավ, հարցրեց.հարցրեց․
— Կարելի՞ է զանգ տալ։
Նա զանգ չտվեց։
Այս անգամ վստահ էր. էր․ իրեն հետևում էին։ Ո՞վ։ Նա ոչինչ չգիտեր, բայց հետևում էին։ Նույնիսկ օրը ցերեկով, փողոցի եռուզեռի մեջ, ոտնաձայներ էր լսում։ Մի քանի անգամ հանկարծ կանգ առավ, ետ նայեց, բայց իրեն հետապնդողի դեմքը չկարողացավ ամբոխից զատել։ Քայլում էր, ոտնաձայները կորչում էին, հետո մի քսան մետրի վրա նորից լսվում։ Էռմեն շրջվում էր և միայն անծանոթ ու անտարբեր դեմքեր տեսնում։ Այսուհետև, նույնիսկ կարճ ճանապարհները, որոշեց մեքենայով գնալ։
«Ռուբիի» հինգերորդ տարեդարձը նշելու համար տիկին Շամպենը մի փոքր հավաքույթ էր սարքել այդ երեկո։ Նա հրավիրել էր Էռմեին։ Վերջինս ուշ եկավ և իրեն գտավ այնպիսի մարդկանց շրջապատում, որոնցից սովորաբար խուսափում էր. էր․ հարուստ առևտրականներ, արդյունաբերողներ, հարուստի որդիներ և ձրիակերներ։ Կանայք շատ քիչ էին։ Ամեն ինչ ձրի էր այդ երեկո։ Տիկին Շամպենը սրահի անկյունում բազմոց էր դրել և մի սեղան՝ վրան հինգ մոմերով զարդարված կարկանդակ, որոնք մտերմական երանգ էին տալիս այդ հավաքույթին։ Հրավիրվածները գալիս էին, մի կես ժամ զրուցում, մի բաժակ խմում էին և գնում։ Տիկին Շամպենի շնորհին արժանացողները կամ հույս ունեցողները, իրենց մի փոքր մտերիմ համարելով, մնում էին և սեղանից սեղան քարշ գալիս։
— Մի բաժակ կխմե՞ք, բժիշկ։
— Ձեր մասին շատ եմ լսել, բժիշկ։
Տիկին Շամպենը ներկայացնում էր։ Էռմեն ձեռքեր սեղմեց, դեմքեր վերաճանաչեց, ծուխ շնչեց, հազաց, բժշկական խորհուրդներ ստացավ։ Այժմ նա շտապում էր աննկատ դուրս գալ, առանց տիկին Շամպենից թույլտվություն ստանալու։ Նա գնաց լվացարան, որպեսզի տիկին Շամպենին հաշտեցնի իր բացակայության հետ, քանի որ, թվում էր, թե այս երեկո նա միտք չունի Էռմեից հեռանալու։ Երբ վերադարձավ, նրան տեսավ սրահի մյուս ծայրում, մի խմբի հետ զրուցելիս։ Դուրս եկավ։ Դրսում անապատային չոր քամի էր փչում։ Ծառերը շրջված հովանոցի նման էին։ Քամու հետ եկող ավազի պատճառով Էռմեն մեքենայի ապակին բարձրացրեց, վզնոցը փաթաթեց վզին։ Տասը րոպե սովորական ընթացքով վարեց, մինչև որ մի մեքենայի աղմուկ լսեց։ Հայելին շտկեց և քանի որ ոչինչ չերևաց, մի ուրիշ շարժիչի ձայն լսեց, երկու րոպե հետո արագացրեց ընթացքը։ Այս անգամ մյուս մեքենայի ընթացքի արագացման աղմուկը հստակ լսեց։ Մի փոքր կծկվեց և բավարարվեց հայելու մեջ նայելով։ Իր «Սիտրոենի» աղմուկին սովորած, նա միայն մյուս մեքենայի աղմուկն էր լսում, որ քամու քմահաճույքին համեմատ ուժեղանում կամ նվազում էր։ Հինգ րոպե հետո, ճիշտ աղբյուրի մոտ, ոլորանում մի ստվեր գծագրվեց հայելու ուղղանկյան մեջ։ Էռմեն ճանաչեց հին «Ֆորդը», որ լույսերը թարթելով, հետևում էր։ Նա չհասցրեց տեսնել վարորդի դեմքը։ Վատ զգաց, սեղմեց ստարտերը և մինչև դռնապահի սենյակը ընկած տարածությունը մի քանի րոպեում կտրեց։ Դռան առջև Կյուրին ծխամորճն էր ծխում։ Էռմեն դարձավ նրան.նրան․
— Նամակ կա՞։
— Գնամ մի քիչ օդ շնչեմ։
Հետո ավելացրեց.ավելացրեց․
— Անհրաժեշտության դեպքում Խալեդին հայտնեք։
— Գարսոն, վիսկի։
Այս անգամ, առանց վարանելու, նրան հարցրեց.հարցրեց․
— Թերթ կարդացող այդ մարդուն գիտե՞ք։
— Մենա՞կ եք։
Վայելք ծախող կանանցից մեկի ձայնը թափանցեց ալկոհոլով հագեցած անկյունը, որտեղ երազում էր Էռմեն։ Նա մի պահ նայեց կնոջը. կնոջը․ փոս ընկած այտեր, համարյա թե բերանում կորած բարակ շրթունքներ, աչքերում՝ պչրոտ կրակ։ Էռմեն խղճաց նրան։
— Նստեք։
— Հաճախ չեք երևում այստեղ,— ասաց կինը։
Էռմեն պատվիրեց.պատվիրեց․
— Գարսոն, մի բաժակ էլ։
— Ատրակցիոն չի՞ լինում։
Կինը նեղացավ.նեղացավ․
— Դուք այստեղ չե՞ք եղել։
— Հենց այս երեկո, գալուց առաջ։
Հետո ավելացրեց.ավելացրեց․
— Չե՞ք ուզում վերադառնալ Փարիզ։
— Չգիտեմ,— պատասխանեց Էռմեն։
Երկու աղջիկները կանչեցին մատուցողին և պատվիրեցին կես շիշ վիսկի, որ հաճախորդն ուզում էր տանել հետը. հետը․ առիթն օգտագործելով, իրենց համար էլ խմիչք պատվիրեցին։ Դաշնակահարը նրանցից անբաժան էր. էր․ յուրաքանչյուր համարի արանքում մի խառը եղանակով իր ներկայությունն էր հիշեցնում։ Խայծը գրավել էր նաև մատուցողին, որը պտտվում էր նրանց սեղանի շուրջը։ Մի թանձր ծուխ էր ոլորվում սրահում։ Սիգար ծխողը խորհրդածում էր։ Բորտակը թերթ էր կարդում։
— Կպարե՞ք։
Էռմեն թողեց, որ իրեն պարասրահ տանեն։ Քանի տարի էր չէր պարել։ Բայց «Կարմիր աքաղաղում» պարերը աղջիկների պես դյուրին էին։ Բավական էր ինքդ քեզ ազատ թողնեիր։ Բար վերադառնալով՝ Էռմեն մատուցողին նշան արեց.արեց․
— Հաշիվը, խնդրեմ։
— Գնամ տիրոջս հարցնեմ։
Հինգ րոպե հետո վերադարձավ.վերադարձավ․
— Ամեն ինչ կարգավորված է,— ասաց։— Պարոն Բորտակը փակել է ձեր հաշիվը։
— Անօգուտ է,— ասաց Էռմեն։— Երեկոյան ինքս կտանեմ։
Բայց երեկոյան հիվանդանոցից դուրս չեկավ։ Հաջորդ օրը, առավոտ շուտ, մեքենա նստեց և ուղղվեց Էլ֊Մինա փողոցը։ Նեղ ու բանուկ փողոցը քաղաքի երկու կարևոր զարկերակներն իրար էր կապում։ Մեքենան կանգնեցրեց փակուղում, մի գարաժի մոտ, շոշափեց գրպանները՝ համոզվելու, որ հիսունանոցն այնտեղ է, հետո սկսեց համար չունեցող տպարանը փնտրել։ Աջ նայեց, ձախ նայեց, գտավ։ Պատի վրա սև տառերով գրված էր. էր․ «Արդիական տպարան»։ Տակը փոքր գրերով՝ Է. Է․ Բորտակ։ Երկաթափեղկն իջեցված էր, և ոչ մի հայտարարություն, նույնիսկ մահազդ չկար։ Կողքը մի ջրորդան էր ճռճռում։ Նա նույնիսկ նամակատուփը չգտավ։ Որոշեց ծրարը փեղկի տակ սահեցնել, բայց մտադրությունը փոխեց։ Գնաց գարաժ՝ տեղեկություն ստանալու։
— Ամուսնությունից հետո նրան չենք տեսել,— պատասխանեց գարաժի տերը։— Մի ամիս է չի երևացել։ Երևի հիվանդ է։ Գրիպի շրջանն է…
— Պարոն Բորտակն այստե՞ղ է ապրում։
Ֆրանսերեն հասկանո՞ւմ է արդյոք։ Նա կարծես մտածում էր. էր․ հետո դուռը լրիվ բացվեց։
— Մտեք, բժիշկ…
— Չէի՞ք հանձնի նրան։
Կինը տատամսեց.տատամսեց․
— Լավ կլիներ, որ դուք ինքներդ տայիք։ Նա հիմա կգա։
— Դեռ չի՞ եկել։
Նա դարձավ, անտարբեր ձայնով պատասխանեց.պատասխանեց․
— Հինգ րոպե էլ կսպասեմ։
— Ես պետք է գնամ, ինձ սպասում են հիվանդանոցում։
Կինը վեր կացավ. կացավ․ սենեկազգեստը ուղղեց։ Էռմեն ցույց տվեց ծրարը։
— Երբ վերադառնա, տվեք նրան։
Նա տարակուսեց.տարակուսեց․
— Ես չեմ սիրում եղբորս գործերի մեջ խառնվել։
Եղանակը փոխվեց։ Մի շաբաթ անդադար անձրև էր գալիս։ Էռմեն այժմ իր տանն էր քնում։ Տիկին Ռութը և մի քանի թերթեր օգնում էին նրան երեկոներն անցկացնելու։ Նա մտածում էր նույնիսկ բանալին նորից տիկին Ռութին տալ։ Բայց մի անգամ առավոտյան, մեքենան հանելիս, Կյուրին կանչեց նրան.նրան․
— Բժիշկ, դուք նամակ ունեք փոստից։
Էռմեն իջավ մեքենայից և քայլեց նշված ուղղությամբ։ Մայթին պպզած մի տղա կռացել էր մի բուռ ածխի վրա և փչում էր։ Գրավաճառը իրեն հանձնված իրիկնաթերթերն էր հաշվում։ Խաղաղ թաղամաս էր։ Ժամանակակից, նոր տները երիզում էին լայն, ասֆալտապատ փողոցը։ Երևում էր նաև ծովը։ Էռմեն բարձրացավ առաջին հարկ, զանգեց։ Զուսպ։ Մի քիչ սպասեց, ապա ուզեցավ երկրորդ անգամ զանգը տալ, երբ նրան թվաց, թե աղմուկ լսվեց։ Բնազդաբար շոշափեց գրպանը։
Մեկ րոպե էլ անցավ։ Երկրորդ անգամ զանգեց։ Ականջ դրեց, թեթև աղմուկ լսեց. լսեց․ փափուկ քայլեր, հետո հառաչանք։ Նա երրորդ անգամ սեղմեց կոճակը։ Այս անգամ համոզված էր, որ դռան ետևը ինչ֊որ մեկը կա։ Եվ դա միայն Բորտակը կարող էր լինել։ Նա երկար սեղմեց կոճակը, թերևս մեկ րոպե։ Գուցե և ավելի։ Երբ մատը քաշեց կոճակից, նրան թվաց, թե զանգը արձագանք է տալիս իր գլխում։ Լռություն տիրեց։ Էռմեն շունչը պահեց և որոշակիորեն շնչառության ձայն լսեց։ Քսան սանտիմետր էր նրան բաժանում Բորտակից։ Այս անգամ պարզապես բախեց դուռը։
Սկզբում մի մատով։ Հետո բռունցքով։ Ոչ ոք չպատասխանեց։ Բայց դռան միջով շնչառություն էր միշտ լսում։ Նա նորից սկսեց բախել։ Բռունցքի հարվածներ։ Սթափվեց։ Նյարդայնացած մի սիգարեթ կպցրեց, հիսունանոցը հանեց, փորձեց դռան ճեղքից մտցնել։ Չստացվեց։ Կարծես Բորտակը թղթադրամը ետ էր մղում։ Նա մի ուրիշ ելք որոնեց, հետո դրեց գրպանը։
Տիկին Ռութին հաճույք պատճառելու համար այդ կիրակի Էռմեն նրան շուկա ուղեկցեց։ Նա ուզում էր իր ազգականների համար արևելյան նվերներ գնել, որպեսզի Տրիպոլիից մեկնող մի ինժեների հետ ուղարկեր Լոնդոն։ Շուկան ուրբաթ օրերին փակ էր լինում, իսկ կիրակիներին աշխուժանում էր։ Իսկական լաբիրինթոս. լաբիրինթոս․ նեղ փողոցներով կտրտված։ Բոլորին առաջարկվում էր շոշափել ապրանքը։
— Ի՞նչ եք ուզում գնել,— հարցրեց Էռմեն։
— Դեկորատիվ է։ Ազգականուհիս իր սրահի անկյունում կդնի։
Էռմեն ուսերը թոթվեց։ Վաճառողն արդեն տարբեր չափսերի նարգիլեներ էր ցույց տալիս։ Տիկին Ռութը մեկը վերցրեց և փաթաթել տվեց։ Նա այսօր սև շալվար էր հագել և լարախաղացի նման էր քայլում՝ ուշադիր, որ չսահի, քանի որ գետինը թաց էր։ Երբեմն հենվում էր Էռմեի ձեռքին։ Նման մի պահի նա սեղմեց Էռմեի թևը և, քանի որ վերջինս ուրիշ տեղ էր նայում, ասաց.ասաց․
— Հրաշալի է, չէ՞։
— Գնելու եմ։
Ո՜վ սարսափ. սարսափ․ նա ծրարված իրը խոթեց Էռմեի գրպանը։ Կողքի կրպակում վաճառողը սպիտակ պանիր և մածնով լի կճուճներ էր դրել։ Մարդիկ կանգնում էին, որոշում առնելուց առաջ, ճկույթը թաթախում մածնի մեջ, որպեսզի համտես անեն։ Մի ծեր մարդ կռացած, ձեռքով շոշափում էր մածնի կճուճը և անարատ սերի թանձրությամբ ու պրկությամբ փորձում էր պարունակության մասին դատել։ Քիչ հեռու, գրախանութի պես մի փոշոտ տեղ մտան, որտեղ բացիկներ և պատահական գրքեր էին վաճառվում։ Հենց այդ պահին Էռմեն տեսավ նրան։ Բորտակը, պայուսակը ձեռքին, խնձոր էր գնում։
— Ես հիմա կգամ,— ասաց Էռմեն տիկին Ռութին։
— Չեք գտնո՞ւմ։
Նա կրկնեց.կրկնեց․
— «Որը թույլ է տալիս…»
— Պարոն Պիե՛ռ, հեռախոսի մոտ։
Սեխաձև գլխարկով մի մարդ վեր կացավ, սահեց սեղանների արանքով, հասավ բարին և ձեռքն առավ հեռախոսափողը.հեռախոսափողը․
— Պիեռն է։ Միշե՞լ… Բարև՛ Միշել…
— Խնդրում եմ, մի սուրճ ևս։
Բերետով և ծուռ քթով մի մարդ ձեռքերը շփեց, հետո անձեռոցիկը վերցրեց աթոռի վրայից, թղթեր հանեց ու փռեց առջևը՝ սեղանին։ Նա սկսեց ձեռքերը շփելով կարդալ։ Ժամանակ առ ժամանակ գլուխը բարձրացնում էր, նայում գանձապահուհուն, հետո կռացնում։ Դրսում, Բորտակի մեքենայի մաքրիչը գործում էր, ստեղծելով այնպիսի տպավորություն, թե հիմա մեքենան տեղից կշարժվի։ Ծուխը թանձրացել էր։ Գոլորշիով ծածկված ապակեպատ դուռը աղավաղել էր բնանկարը։ Հանկարծ անձրևը կտրվեց։ Շարժումը նորից սկսվեց։ Մարդիկ հանգիստ քայլում էին. էին․ մայթի մեջտեղում կանգ առնում, զրուցում։ Հովանոցները փակվեցին։ «Կաֆե դյու Բրեզիլում» բերետով մարդը դասավորեց իր թղթերը, հենվեց հաշվիչին և գանձապահուհուց մի տուփ սիգարեթ ուզեց։ Մատիտի ծայրը մի գրպան մտավ։ Երեկոյան թերթերը վերադարձվեցին վաճառողին։ Մատուցողը բաժակները սկսեց լվանալ։ Գանձապահուհին ժպիտներ ցրեց։ Մի հաճախորդ դուրս գալիս՝ մոռացավ դուռը ծածկել և ոչ ոք չբողոքեց։
Մեկ ժամ է, ինչ մաքրիչը շարունակում էր իր բաժին ապակին լիզել, բայց ավելի դանդաղ, դժվարությամբ, քանի որ ամեն ինչ չորացել էր։ Մատուցողը պատրաստվեց սրահն ավլել, Էռմեն դուրս եկավ սրճարանից։
— Ո՞րը կնախընտրեիք։
Փողոցի ծայրին երևաց Բորտակը։ Թևի տակ թերթով փաթաթած մի իր կար։ Էռմեն խանութ մտավ։ Բորտակը նկատե՞ց նրան։ Հավանաբար՝ ոչ, քանի որ խորացավ փակուղու մեջ։ Էռմեն ապակու միջով, աչքերը չէր կտրում նրանից։ Այս անգամ նա ուզում էր վերջ տալ։ Բորտակը դանդաղ էր քայլում. քայլում․ կանգնեց, կռացավ, մի արկղի ծղոտը խառնեց, զննեց գավաթը, դրեց տեղը, առաջ գնաց։ Մի երկու անգամ տիկին Ռութի պես պպզեց, ձեռքի փաթեթը դրեց գոգին, գավաթը տնտղեց, տկտկացրեց ճկույթի եղունգով, վաճառողի հետ շաղակրատեց։ Մի քսան մետր էր նրան բաժանում Էռմեից։ Էռմեի նպատակն այս էր. էր․ թողնել, որ Բորտակը խանութի մոտ հայտնվի և նրա հետ փակուղում դեմուդեմ դուրս գա։ Այդ պահին նա ստիպված կլիներ իր հիսուն լիրան ետ վերցնել և այլևս դրա մասին խոսակցություն չէր լինի։ Բորտակն այժմ մոտենում էր։ Նրա և Էռմեի միջև երկու խանութ կար՝ տասը քայլ։ Նա անցավ։ Դուրս գալուց առաջ Էռմեն հայացքով հետևեց նրան։ Ո՞ւր կարող էր գնալ։ Ոչ մի տեղ։ Եկած ճամփով պիտի ետ դառնար։ Ուրիշ խանութ չկար նրա ճանապարհին։ Ընդամենը մի պատ և մի դուռ։ Երբ Էռմեն փողոց ելավ, Բորտակը մտավ շենքը։ Էռմեն մտածեց։
— Դուք ընտրեցի՞ք,— հարցրեց նա տիկին Ռութին։
— Երկու լիրա,— ասաց նա։
Էռմեն վճարեց և դուրս գալուց առաջ հարցրեց.հարցրեց․
— Կողքի շենքը ո՞ւմն է։
— Ես ձեզ թողնում եմ,— ասաց նա։— Մի կարևոր այցելություն ունեմ։
Էռմեն չթողեց, որ նա նվնվա և իսկույն ավելացրեց.ավելացրեց․
— Կեսօրին կհանդիպեմ ձեզ։
— Լողանալ եմ ուզում,— կրկնեց Էռմեն։
Տղան թարգմանեց, հետո ասաց.ասաց․
— Մեկ լիրա է։
— Ես ձեզ երկու սրբիչ եմ թողնում։ Երսանկները բազմոցի տակ են։
Էռմեն բաճկոնը հանեց, դրեց բազմոցին, հետո սկսեց շապիկի կոճակները բացել։ Կոշիկները հանեց, կռացավ մի զույգ երսանկ վերցրեց, փորձեց։ Մյուսների պես սրբիչը գոտկատեղին փաթաթելով, սպասեց, որ կողքին հանվող մարդը վերջացնի, որպեսզի հետևի նրան։ Անսովոր լինելով երսանկներին՝ զգուշությամբ էր քայլում։ Մարդը դռան բռնակը պտտեց։ Նա այժմ սրահում էր, որի կենտրոնում մի ավազան կար և պատի երկայնությամբ շարված բազմաթիվ ծորակներ։ Գետնին նստած մարդիկ ցողվում էին ջրով և օճառվում։ Մի ծեր մարդ՝ բաղնիքի աշխատողներից, դես ու դեն էր գնում, քիսայում։ Մի խեղդող տաքություն էր տիրում սրահում։ Գոլորշուց ոչինչ չէր երևում։ Մարդիկ տաք քարերին փռված, ննջում էին։ Էռմեն սկսեց խմբից խումբ թափառել, հույս ունենալով Բորտակին տեսնել։ Վերջապես գնաց ելքի մոտ նստեց։ Քառորդ ժամ անց, ապարդյուն որոնումներից հետո, նա վերադարձավ կլոր դահլիճ՝ հագնվելու։ Սրբիչը հանելուն պես, նկատեց բաղնիքից դուրս եկող Բորտակին՝ ձեռքին մի փաթեթ, հավանաբար կեղտոտ սպիտակեղենը։ Էռմեն տղային կանչեց.կանչեց․
— Դուրս եկող մարդուն ճանաչո՞ւմ եք։
— Ամեն երեկո։
Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրև սկսվեց։ Էռմեն մի կես ժամ սպասեց, հետո տուն դարձավ։ Հաջորդ օրը, առավոտյան ժամը երեքին, նորից «Կարմիր աքաղաղ» անցավ։ Կինը զրուցում էր մի նեգրի հետ։ Էռմեն նշան արեց նրան։ Կինը ներողություն խնդրեց, մոտեցավ և առաջինը խոսեց.խոսեց․
— Ձեր փնտրած մարդը հենց նոր դուրս եկավ։
Ինչո՞ւ այսպես դեսուդեն ընկնել։ Ի՞նչ պատճառով է հետապնդում Բորտակին։ Որպեսզի պարտքը վճարի՞։ Այլևս ոչինչ չէր հասկանում։ Անկասկած հոգնածություն էր։ Երկու տարի է արձակուրդ չի վերցրել։ Հոգնածության պատճառով է։ Ուրիշ արդարացում չէր գտնում։ Հանգստի, փոփոխության կարիք ուներ։ Հենց այս երեկո շուտ կպառկի։ Մնաս բարով, Բորտակ։ Անիմաստ բան էր օրերով նրան հետապնդելը, դարանակալելը, «Կարմիր աքաղաղում» ամբողջ գիշերներ հսկելը։ Հինգ րոպե առաջ նա մտածում էր մանրամասներ բացատրել Բորտակին կնոջ հիվանդության վերաբերյալ։ Այժմ մտածում էր միայն հիսուն լիրան վերադարձնելու մասին, առանց որևէ բացատրության։
Նա սկսեց ազդանշան տալ. տալ․ հասկացնելու համար Բորտակին, որ ետևից գալիս է։ Մի քանի անգամ ազդանշան տվեց, առանց արդյունքի։ «Ֆորդը» շարունակում էր գնալ։ Սկզբում աջ քաշվեց, հրավիրելով նրան առաջ անցնել, բայց տեսնելով, որ Էռմեն նույն արագությունն է պահպանում, սկսեց ճանապարհի մեջտեղով վարել։
Հենց այդպես էլ կանի. կանի․ ոչ մի բացատրություն չի տա։ Հիսունանոցը կվերադարձնի և ետ կդառնա։ Ոչ մի խոսք չի ասի։
Հանկարծ «Ֆորդն» արագությունը փոխեց և սկսեց ավելի արագ սահել։ Էռմեն ազդանշան տվեց և հասավ նրան։ Ձեռքով նշան արեց Բորտակին՝ առաջարկեց դանդաղեցնել։ Բայց Բորտակը ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Նա ուղիղ իր առջև էր նայում, կարծես Էռմեն գոյություն չունենար։ Հինգ րոպե նրանք այդպես քշեցին, հետո Էռմեն վրդովված հարվածեց ղեկին և արգելակիչը սեղմեց։ «Ֆորդը» դուրս եկավ ճանապարհից և խրվեց ցեխի մեջ։ Լռություն տիրեց։ Անշարժության մի րոպե՝ մեկի և մյուսի կողմից։ Էռմեն, որ հաշվի էր առել իր հարվածը, անվնաս, պայուսակը ձեռքին դուրս եկավ մեքենայից։
— Ես պատրաստ եմ ձեր մեքենայի վնասները փոխհատուցել,— ավելացրեց Էռմեն։
Հետո հանկարծակի ասաց.ասաց․
— Որքա՞ն է։
— Հեռո՞ւ եք գնում։
Բորտակը դուռը բացեց.բացեց․
— Ռուլթա։
— Քանի՞ կիլոմետր է։
Բորտակը մտածեց.մտածեց․
— Երկու հարյուր հիսուն։
Էռմեն նայեց ժամացույցին, գնալու և գալու ժամանակը մտքում հաշվեց։ Առնվազն յոթ ժամ։ Այսինքն՝ գիշերվա ժամը մեկին տուն կվերադառնա։ Ուզում էր հրաժարվել, բայց Բորտակի հարցական հայացքը տեսնելով, ասաց.ասաց․
— Ես ձեզ կտանեմ, նստեք կողքիս։
Նա սիգարեթը վառեց։
Ճանապարհի երկայնքով ցրված քարերը շեղում էին ուղղությունը։ Էռմեն, որ արագ էր քշում, կծկվել էր ղեկին։ Լույսերը նախապես վառել էր և փորձում էր փոսերից խուսափել։ Մի րոպե անց, Բորտակը հարցրեց.հարցրեց․
— Կուզե՞ք ձեր փոխարեն ես վարեմ։
— Ոչինչ,— ասաց նա,— կանցնենք։
Նա զգուշորեն դիպավ ստարտերին։ Անիվները օդի մեջ պտտվեցին, հետո խլեցին ճամփան։ Անցան։ Մի քանի րոպե հետո երևաց լեռան փեշին խրված Ռուլթան։ Լույսերը թարթում էին։ Հասնելուն պես՝ Բորտակը ճամպրուկը վերցրեց.վերցրեց․
— Դուք Տրիպոլի կվերադառնա՞ք։
— Տրիպոլի գնում… Բժիշկ… Հիվանդանոց…
Մյուսը ճիգ գործադրեց։ Ապարդյուն։ Նրանք մի պահ լռեցին։ Մի բոց թռավ վառարանից։ Կոմիսարը որոշում ընդունեց։ Նախ՝ հագավ թրջված բաճկոնը, որ աթոռի մեջքին՝ կրակի մոտ չորանում էր և Էռմեին նշան արեց հետևել իրեն։ Նրանք անձրևի տակ կտրեցին փողոցը և մտան գյուղի միակ սրճարանը։ Մի անկյունում երկու հոգի դոմինո էին խաղում, մյուսները, սրահի կենտրոնում նստած՝ թուղթ։ Իսկ պատուհանի մոտ Բորտակը ապերիտիվի բաժակը ձեռքին, թերթ էր կարդում։ Էռմեին տեսնելով, տեղից չշարժվեց։ Կոմիսարը մոտեցավ նրան, արաբերեն խոսեց հետը։ Բորտակն աչքերը բարձրացրեց և հանդիպեց Էռմեի հայացքին։ Նա լսեց կոմիսարին, ապա.ապա․
— Նա ուզում է ճշգրիտ իմանալ, թե ի՞նչ եք ուզում։
Էռմեն պատասխանեց.պատասխանեց․
— Ուզում եմ Տրիպոլի վերադառնալ։ Միջոց կա՞։
Բորտակը կրկնեց արաբերեն, սպասեց պատասխանին, թարգմանեց.թարգմանեց․
— Երկու օրից ոչ շուտ։ Բոլոր ճամփաները փակված են։
— Հեռախոսագիծը վնասված է,— թարգմանեց Բորտակը։
Էռմեն մտածեց.մտածեց․
— Երկու օրից հետո Տրիպոլի կհասնե՞մ։ Դա հաստա՞տ է։
Բորտակը թարգմանեց և Էռմեին ասաց.ասաց․
— Դուք ո՞վ եք։
— Դուք լավ գիտեք, թե ով եմ։
Եվ քանի որ Բորտակը սպասում էր պատասխանի, նա ասաց.ասաց․
— Իմ անունն է Պիեռ Էռմե։ Ես բժիշկ եմ և երկու տարի է, ինչ աշխատում եմ Սեն֊Շառլ հիվանդանոցում։
Բորտակը թարգմանեց.թարգմանեց․
— Երկու օրից ճամփաները կբացվեն։
— Վերջին հարցը. հարցը․ իմացեք, հնարավո՞ր է արդյոք «Մայամիից» ավելի հարմարավետ մի ուրիշ հյուրանոց ճարել։
— Այո, «Ֆլորիդան»՝ նույն անունը կրող կինոթատրոնի վրա։
— Ես մեկ ամսվա գինը կվճարեմ։
Բեղը կծկվեց.կծկվեց․
— Կանխիկ,— ավելացրեց Էռմեն։
— Կոմիսարն է հանձնարարել ձեր հյուրանոցը։
Բեղը երկարեց.երկարեց․
— Ցավում եմ,— ասաց պանդոկապետը,— իսկապես անհնար է։
Էռմեն բանալին վերցրեց, դուրս եկավ։ Փողոցում մութ էր։ Փոշոտ քամին նրան ստիպեց պատսպարվել մեքենայում։ Նա ընթացքի գցեց շարժիչը և բռնեց Տրիպոլիի ճանապարհը։ Բայց հազիվ էր մի կիլոմետր անցել, երբ ստիպված եղավ ետ դառնալ։ Ցեխ էր։ Ժամը իննին հասավ կինոթատրոն։ Դարպասը բաց էր և եռանկյուն սրահում մի քանի մարդ ֆիլմի լուսանկարներն էին նայում։ Տոմսարկղ չկար։ Մուտքի առջև վարդագույն հողաթափեր հագած, բարակ բեղով մարդը դրամ էր գանձում, պարզապես դրամը դնում էր գրպանը՝ առանց տոմս տալու։ Նրա ձախ ձեռքում մետաղադրամներ կային։ Էռմեն կես լիրա վճարեց և մտավ դահլիճ։ Միջանցքի նմանվող մի կինոթատրոն էր՝ առանց օթյակի։ Մուտքը էկրանի մոտից էր և մտնելուն պես, ցուցադրման խցիկի պատին երևում էր երեք անցք։ Նստարանները և աթոռները փոխարինում էին բազկաթոռներին։ Խոնավությունից քայքայված պատերի վրա հաջորդ ֆիլմի ազդերն էին։ Էռմեն նստեց։ Հինգ րոպե հետո հանդիսատեսը սկսեց ներս մտնել։ Մեծ մասամբ երիտասարդներ էին, որ մտնում էին, հեծանիվները դնում պատի տակ և ձմերուկի կորիզ ուտում։ Ինն անց կեսին հնչեց զանգը։ Ֆիլմն սկսվում էր։ Բորտակը երևաց։ Նա մուտքի մոտ հանգցրեց սիգարեթը, ուսի շարժումով վերարկուն շտկեց և շարժվեց սրահի խորքը։
Ժուռնալն սկսվեց, ամերիկյան կարճամետրաժ էր՝ նվիրված Լոս Անջելեսի կյանքի վայելքներին։ Յախտեր, ավազի վրա խաղացող երեխաներ, արևի տակ պառկած գեղեցիկ կանայք։ Բորտակի հազը։ Հետո տեսարանը փոխվեց։ Պարասրահ, կիսով չափ քնած նվագախումբ, երիտասարդ նշանվածներ, գորովալից ծնողներ, սիրային երգեր։ Բորտակի հազը։ Նորից լողափ. լողափ․ երիտասարդ ջրասույզներ, սուզվելու գործողությունը դանդաղ նկարահանված, ավազի դղյակներ, մշտական ջրային դահուկներ, հարսանեկան քողին նմանվող ալիքներ, խեցիների հավաքում։ Բորտակի հազը։ Բաց մեքենայի մեջ, լուսնի շողերի տակ հրաժեշտի համբույր։ Բորտակը հազաց։ Ընդմիջում։ Դահլիճի կեսը դատարկվեց։ Էռմեն շուռ եկավ և տեսավ Բորտակին. Բորտակին․ ապարատի մոտ կանգնած զրուցում էր դահլիճի տիրոջ հետ։ Արդյոք Բորտակն էլ էր նկատե՞լ նրան։ Համենայն դեպս, կարծես չէր հետաքրքրվում Էռմեով։ Նա խոսում էր ցածր ձայնով, վերարկուի մեջ փաթաթված, սիգարեթը՝ մատների արանքում։ Քառորդ ժամ ընդմիջումից հետո սկսվեց լիամետրաժ ֆիլմը։ Վեստերն էր։ Կրակոցներ, շերիֆ, հետապնդում, և Էռմեն մութ սրահում նեղված, սպասում էր և հաշվում Բորտակի խուլ հազերը։ Ֆիլմի վերջանալու վրա Բորտակի ստվերը գծվեց էկրանին։ Վեր էր կացել և, առանց ավարտին սպասելու, դուրս էր գալիս դահլիճից։ Վերջին կրակոցից հետո լույսը վառվեց։ Էռմեն հյուրանոց չվերադարձավ։ Նորից անձրև եկավ։
— Բժի՜շկ. Բժի՜շկ․ բժի՛շկ…
Նա մի աչքը բացեց, հետո մյուսը։ Մեկը կանչում էր փողոցից։ Սպասեց։
— Դիմացի տանը։
Դիմացի տունը կողքի փողոցն էր։ Արագ քայլում էին ջրափոսերի և ցեխի միջով։ Վերջապես կոմիսարիատից քիչ հեռու, հասան մի դռան.դռան․
— Մտեք, բժիշկ…
Միջանցք, հետո մի փոքրիկ սենյակ։ Կենտրոնում մահճակալ կար, որի վրա մի կին էր տարածվել։ Այլայլված դեմքով, անշարժ բերանով, ձեռքերը փորին խաչած նայում էր Էռմեին։ Երկու տղա խռմփացնում էին պատի տակ դրված բազմոցին։ Խաղալիքներն ընկած էին հատակին։ Մահճակալի վերը տեղավորված էլեկտրական լամպից դեղնորակ լույս էր ծորում։ Էռմեն քննեց կնոջը, ջերմությունը չափեց, ստեթոսկոպով աջ և ձախ ստուգեց, գտավ, որ տենդ ունի։ Դարձավ ամուսնուն.ամուսնուն․
— Տենդ ունի։ Հավանաբար մրսել է։
— Բժիշկ…
Մարդը մոտեցավ նրան և ցածր ձայնով ասաց.ասաց․
— Երկու ամսվա հղի է,— ու գլխով կնոջը ցույց տվեց։
— Հետո՞,— ասաց Էռմեն։
Մարդը ծուխը քաշեց, կլանեց.կլանեց․
— Արդեն հինգ զավակ ունի։ Մյուս երեքը կողքի սենյակում են պառկած։
Բորտակն անտարբեր թարգմանեց.թարգմանեց․
— Երեք հոգուց բաղկացած մի խումբ և մի մեքենա զբաղված են ճամփան նորոգելով։
— Ես գնամ եմ Լամուն,— կրկնեց Բորտակը։— Եթե կուզեք, զանգ կտամ հիվանդանոց, կասեմ, որ այստեղ եք։
Էռմեն մտածեց.մտածեց․
— Լամունը հեռո՞ւ է։
— Ոտքով։
Նա որոշեց.որոշեց․
— Ձեզ հետ կգամ։
— Ես կուզեի նախաճաշից առաջ զանգ տալ։
Բորտակը նայեց նրան և, առանց պատասխանելու, շարունակեց քայլել։ Փողոցի անկյունում մի սրճարանի դուռ բացեց։ Էռմեն էլ մտավ։ Փոքրիկ սրահ էր, առանց պատուհանի, թաց փայտի հոտ էր գալիս։ Անկյունում տերը մի այցելուի հետ դոմինո էր խաղում։ Նրանց տեսնելով, ընդհատեց խաղը։ Բորտակը արաբերեն խոսեց հետը, հետո մի աթոռ ցույց տվեց Էռմեին և նստեց նրա առջև։ Նրանք անխոս նախաճաշեցին և յուրաքանչյուրը իր հաշիվը վճարեց։ Գարաժում նրանց հայտնեցին, որ ոչ մի մեքենա երկու֊երեք օրից շուտ չի կարող Տրիպոլի գնալ և, որ ոչ մեկը իր ձիերը վարձով չի տա։ Ավելի լավ էր սպասել։ Էռմեն զանգ տվեց հիվանդանոց, հետո՝ Կյուրիին։ Հանգստացած, Բորտակի հետ գնաց հյուրանոց։ Վերջինս նորից մռայլվել էր և միայն կարևոր բաների համար էր բերանը բացում։ Նա խուսափում էր Էռմեին նայել։ Հասնելով գյուղի միակ հյուրանոցը, նա կանգ առավ, ճամպրուկը դրեց գետնին և դուռը բախեց։ Դռան բացվածքի մեջ մի կնոջ գլուխ երևաց։ Բորտակը արաբերեն խոսեց նրա հետ, ապա դարձավ Էռմեին.Էռմեին․
— Մեզ կարող է երկու սենյակ վարձով տալ։ Ի՞նչ եք որոշում։
— Դա հրաշալիք է, և ափսոս է առիթը բաց թողնել։
Քարայրը գյուղի մոտ էր։ Մի պաշտոնյա նրանց երկու տոմսակ մեկնեց և առաջնորդեց։ Լպրծուն հողը նրանց ստիպում էր հենվել բազրիքին, որի ետևում քչքչում էր լեռան տակից հոսող ջուրը։ Ժայռերի արանքներում թաքնված էլեկտրական լամպերի լույսը խորհրդավոր ստվերներ էր առաջացնում և սրածայր ստալակտիտները սպառնալից տեսք էին ընդունում։ Խոտի թարմ բուրմունքը լցվում էր թոքերը։ Ամենափոքր բառն իսկ դիպչում էր ժայռերին, որոնք ձևափոխում էին բառը և տեղնուտեղը նվաղուն ու քողարկված վերադարձնում։ Պաշտոնյան և Բորտակը քայլում էին Էռմեի առջևից։ Նրանք զգուշությամբ էին շարժվում։ Ճիշտն ասած, ոչ մի վտանգի չէին ենթարկվի, որովհետև քարայրը զբոսաշրջային նպատակներին էր հատկացված և, ժամանակ առ ժամանակ ողնուղեղը խտղտացնող սարսուռը՝ ծրագրի մի մասն էր կազմում։ Քարայրի խորքը հասնելուն պես լույսը հանգավ։ Նրանք անշարժ մնացին իրենց տեղում, սպասելով, որ վթարը վերջանա։ Թանձր խավար էր շրջապատել նրանց։ Երեք րոպե հետո պաշտոնյան հրահանը վառեց.վառեց․
— Գնամ տեսնեմ ի՞նչ է պատահել,— ասաց նա։
Առավոտյան ժամը հինգը կլիներ, երբ նրանք ճամփա ընկան։ Ճերմակ ամպերը տեղից չէին շարժվել։ Ոչ մի շունչ չէր դիպչում ծառերին։ Մթնոլորտը ծանր էր։ Առանց մի բառ փոխանակելու նրանք անցան գյուղի միջով։ Բորտակը վերարկուն ուսերին գցած, իր ճամպրուկն էր տանում, Էռմեն իր գործիքները բաճկոնի գրպաններն էր դրել։ Նրանք մի պահ գլխավոր ճանապարհով էին գնում, հետո Բորտակը մի արահետ բռնեց։ Այդտեղից լեռան կողը թեթև զառիվայրով իջնում էր և երևում էր ձիթենիներով պտավորված հեղեղատի խորքը։ Այդ ուղղությամբ էին շարժվում։ Երկու հարյուր մետր իջնելուց հետո Բորտակը դուրս եկավ արահետից։ Զառիվայրը ավելի թեք էր։ Նա սահում էր և իր թափը կոտրում էր ճամպրուկին հենվելով։ Ոչ մի անգամ ետ չնայեց, տեսնելու՝ Էռմեն իրեն հետևո՞ւմ է, թե ոչ։ Սկզբում բժիշկը որքան ուժ ուներ իր թույլ մկաններում, կենտրոնացրեց, բայց շուտով ստիպված եղավ թփերից կառչելու։ Մի քսան մետր էր հեռու Բորտակից, որն ավելի ու ավելի արագ էր իջնում։ Երեք ժամ հետո Էռմեն սկսեց հևալ։ Հեղեղատին հասնելու համար ճանապարհի կեսն էլ դեռ պետք է անցնեին։ Նա մի պահ կանգ առավ, մի քանի անգամ շնչեց, որպեսզի սրտի խփոցը հանդարտեցնի և փողկապը քանդեց։ Վերը, որտեղից արևը պիտի ծագեր, մի սպիտակ շրջան էր կազմվել։ Վառ կաթնագույն լույսը ծակում էր աչքերը և կոկորդը չորացնում։ Բորտակին տեսողությունից կորցնելով, Էռմեն շարունակեց իջնել և շատ զարմացավ, երբ իր կարծածից ավելի հեռավորության վրա տեսավ։ Նա շտապեց, բայց սահեց սոճիների ասեղների վրա, սկսեց զգուշորեն քայլել, փորձելով աչքը Բորտակից չկտրել, որը ցատկելով էր իջնում։ Քառորդ ժամ հետո նա այլևս Բորտակին չէր տեսնում։ Վերջինս մի ժայռի ետևն էր անհետացել։ Մթնոլորտը ավելի ու ավելի էր ծանրանում, հագուստները կպչում էին մարմնին։ Էռմեն մանր֊մանր շունչ քաշեց, և օդը ծակեց նրա կոկորդն ու թոքերը. թոքերը․ սկսեց ափսոսալ, որ խաղաղ գյուղը լքել է։ Այնտեղ գոնե խմելու բան կար։ Ժայռերի տակից ոչ մի աղբյուր չէր հոսում, իսկ անձրևների խոնավությունը սպիտակ ամպերն էին կլանել։ Չնայած առավոտյան ժամին, մի անբնական տաքություն էր գալիս ժայռերից, և արևը շարունակ չէր կարողանում ամպերը ծածկել։ Էռմեն, վերջապես, գտավ Բորտակին. Բորտակին․ ծառի կոճղի մոտ նստած, ճամպրուկը կողքին, պահածոյի տուփն էր դատարկում։ Հոգնած չէր։ Ընդհակառակը, դեմքն անվրդով էր։
— Քաղցած չե՞ք, բժիշկ։
— Իհարկե, ես էլ։
Հետո ավելացրեց.ավելացրեց․
— Պետք է դրա մասին մտածեի։
— Լսեք…
Բորտակը ետ դարձավ։ Էռմեն ուզում էր մի փոքր դադար առնել, բայց, հեգնող ծիծաղը տեսնելով, ասաց.ասաց․
— Սիգարեթ ունե՞ք։
Զգաց, որ ծիծաղելի վիճակում է։ Վերցրեց սիգարեթը և, առանց ցանկության, շուրթերին դրեց։ Ձեռքը տամուկ էր, մարմինը սառը քրտինքով էր պատած։
Արդեն գիշեր էր, իսկ նրանք դեռ անտառում էին։ Տրիպոլին շատ հեռու էր։ Տոթն ավելի հեղձուցիչ էր դառնում։ Այս անգամ Էռմեն կանգ առավ և, քանի որ Բորտակը քայլում էր կողքից, համարյա հարձակվելով, հարցրեց.հարցրեց․
— Հոգնած չե՞ք։
— Գնամ փորձեմ ջուր գտնել,— ասաց նա։
Անտառի մեջ թաղվեց։ Էռմեն մնաց մենակ։ Շուրջն ամեն ինչ սև էր ու լուռ։ Ո՛չ մի աղմուկ, ո՛չ մի քամի։ Այն մտքից, որ պետք է վեր կենար և ճամփա ընկներ, արդեն հիվանդ էր զգում։ Գրողի ծոցը ինքնասիրությունը։ Գիշերն այստեղ կանցկացնի. կանցկացնի․ առանց տեղը փոխելու, այս ծառի տակ։ Վաղն առավոտյան ամեն ինչ լավ կլինի։ Նա վստահ է։ Իսկ այժմ այլևս ցանկություն չունի խորհելու։ Նա ոտքերը երկարեց, փակեց աչքերը։ Որքա՞ն ժամանակ մնաց այդ վիճակում։ Մի ժա՞մ։ Երկո՞ւ ժամ։ Թե՞ հինգ րոպե…
— Բժիշկ…
— Մի աղբյուր եմ գտել, բժիշկ։ Եթե խմելու ցանկություն ունեք, հետևեք ինձ։
Նա մի ձիգ րոպե մտածեց այս բառերի իմաստի վրա։ Աղբյուր։ Ջուր։ Բայց այս պահին ծարա՞վ էր արդյոք։ Չգիտես ինչպես ոտքի ելավ։ Հետևեց Բորտակին։ Կես ժամ քայլեցին, հետո Էռմեն նկատեց, որ բացատ է սկսվում և մի քանի ծառեր նշմարեց։ Մեքենայորեն քայլում էր, առանց հոգնություն զգալու, կարծես երազում լիներ։ Հետո մի առանձնահատուկ հոտ դիպավ ռունգերին։ Գարշահոտ, որ մեկ կորչում էր, մեկ ավելի ուժեղ փչում։ Երևի քիչ հեռվում անասունի նեխած լեշ կար։ Քանի որ Բորտակը հանգիստ էր քայլում, նա հարցրեց.հարցրեց․
— Դեռ հեռո՞ւ է։
— Մարդու և ձիու մարմնի համար ժամանակը նո՞ւյնն է… Նույն արագությա՞մբ են նեխում։ Եվ մարմինը որտեղի՞ց է քայքայվում։ Որովայնի՞ց, կրծքի՞ց…
Մի փոքր լռություն.լռություն․
— Թե՞ աչքերից։
Վարանոտ ձայնով հարցրեց.հարցրեց․
— Աչքե՞րը։ Ասում եք սկզբից աչքե՞րն են նեխում։
— Ի՞նչ մայրի։
Բորտակը սովորական, հանգիստ ձայնով բացատրեց.բացատրեց․
— Գայլերի պատճառով է։ Լավ կլինի, որ ծառի վրա ապաստանենք։
Առանց նրան սպասելու, մոմը ոտքով հանգցրեց և թաղվեց խավարի մեջ։ Էռմեն արթնացած, գոռաց.գոռաց․
— Դուք լո՞ւրջ եք ասում, թե՞…
— Դո՞ւք եք, բժիշկ։
Ոչ մի ծաղր ձայնում։ Մի քիչ հոգնածություն։ Էռմեն բացատրեց.բացատրեց․
— Հնարավոր չէ այս տոթին քնել։
— Զզվելի եղանակ է,— ասաց Բորտակը։
Հետո.Հետո․
— Եկեք այստեղ, օդ շնչեք։
— Լսե՛ք…
Համարյա գոռաց։ Խռմփոցը տեղնուտեղը կտրվեց։ Հանգիստ ավելացրեց.ավելացրեց․
— Իջնենք ծառի տակ քնենք։ Դուք կարող եք ընկնել։
— Իջնենք ծառի տակ քնենք,— ավելացրեց Բորտակը։
Էռմեն ցատկեց գետին։ Նա ծիծաղելի էր գտնում ծառի վրա մագլցելը։ Նայեց ժամացույցին։ Ժամը մեկն էր։ Ծառին թիկն տված նստեց։ Մտադիր էր մինչև առավոտ առանց շարժվելու, առանց խոսելու, առանց մտածելու, լրիվ անգիտանալով ընկերոջ գոյությունը, այդպես մնալ։ Վաղն ամեն ինչ կվերջանա։ Պատկերները նրա գլխում խառնիխուռն լցվում էին իրար վրա. վրա․ հանքային ջրի շիշը, որ քանի շաբաթ է՝ մնացել է սառնարանում, լոգարանը՝ մշտապես հոսող տաք ջրով, գոլորշիով պատած հայելիներով և ինքը՝ մերկ կանգնած, դուռը փակած, թերթ կարդալիս, հեռախոսը և մյուս ծայրին հիվանդանոցը. հիվանդանոցը․ «Դո՞ւք եք բժիշկ։ Մենք անհանգիստ էինք…», մաքուր և փափուկ անկողինը, իր գալուստը և Կյուրիի սիլուետը, տիկին Ռութի հեծեծանքներն ու ողբը։
Այս ամենօրյա տափակ ու միօրինակ պատկերների մեջ մի նոր շունչ էր տարածվում, որ գրավիչ տեսք էր տալիս այդ բոլորին։ Այո, վաղն այս ժամանակ ամեն ինչ վերջացած կլինի։ Բորտակն այլևս իր կյանքում տեղ չի ունենա։
— Ձեր քունը չի՞ տանում, բժիշկ։
Էռմեն բնազդաբար աչքերը փակեց, որպեսզի չպատասխանի։ Նա միայն վառվող ծխախոտի խշրտոցն էր լսում։ Հետո մատների ճթճթոցին մի հորանջ հաջորդեց։ Հետո մի հառաչանք և ուրիշ ոչինչ։ Էռմեի աչքերը փակ էին։ Նա երկրորդ անգամ հաջորդ օրվա պատկերներն էր տեսնում, բայց այս անգամ երկարաձիգ բացատրություններով և իրարից անջատ. անջատ․ սկզբում ժամանումը, հետո լոգանքը, հետո…
Ադամախնձորի և կրծքի միջև ամփոփված թեթև շնչառությունից զգաց, որ քնելու վրա է։ Նա չփորձեց դիմադրել, ու քունը տիրեց նրան։
— Այո՛, ի՞նչ եք ուզում։ Է՛լ ինչ կա։
Բորտակը լռեց, կարծես Էռմեի վատ տրամադրության փոխվելուն էր սպասում։ Դրանից էր, որ վերջինս զայրացավ.զայրացավ․
— Ես ձեզ լսում եմ։ Խոսեք։
— Բժիշկ…
Էռմեն տեղնուտեղը հանգիստ պատասխանեց.պատասխանեց․
— Բժշկից ի՞նչ եք ուզում։
— Չե՞ք կարողանում քնել, բժիշկ։
Մի թունդ խոսք կախվեց Էռմեի լեզվի ծայրից, բայց նա իրեն զսպեց.զսպեց․
— Այլևս չեմ կարողանում քնել։
— Ես էլ,— ասաց Բորտակը լավ տրամադրությամբ։
Հետո ավելացրեց.ավելացրեց․
— Կարո՞ղ ենք մի քիչ զրուցել։ Դեմ չեք, չէ՞։
Գիշերվա քողով բաժանված, ինչպես ուսուցիչն աշակերտին, նա հանդարտ բացատրեց։
Բորտակը ոչ մի անգամ նրան չընդհատեց։ Այժմ Էռմեն անխուսափելի հարցին էր սպասում, այն, ինչ իր բացատրություններից պիտի բխեր։ Նա պատասխանը արդեն պատրաստել էր. էր․ «Այո, փրկելու համար արդեն ուշ էր, որովհետև…»։ Հոգու խորքում գիտեր, որ եթե անմիջապես ընդունած լիներ, ցավը կարող էր հայտնաբերել։ Նա հիսուն տոկոսով հնարավորություն ուներ փրկելու։ Բայց Բորտակը լուռ էր և ոչ մի հարց չէր տալիս։ Էռմեն հուսախաբ եղավ։ Մտածում էր միանգամից վերջ տալ ամեն ինչին։ Այժմ ոչ ոք չէր խոսում։ Էռմեին թվաց, թե աներևույթ զրուցակցի հետ է խոսել։
— Ես շտապում եմ, բայց ձեզ կսպասեմ։
Բորտակն արագ կերավ, տուփը շպրտելուց առաջ հացի կտորը թաթախեց մեջը, ձեռքերը սրբեց թաշկինակով և Էռմեին հարցրեց.հարցրեց․
— Ինչ եք կարծում, բժիշկ, անձրև կգա՞։
Էռմեն ատամները սեղմած պատասխանեց.պատասխանեց․
— Չգիտեմ։ Բնավ հոգըս չէ։
Բորտակը չշարունակեց։ Նրա խոժոռված դեմքը բացվել էր։ Էռմեի զայրույթը նրան զվարճացնում էր։ Նա սկսեց լեռը մագլցել։ Մեկ ժամ հետո Էռմեի ձայնը լսեց.լսեց․
— Հինգ րոպե կանգ առնեմ։
— Ոչ մի կաթիլ,— հիացմունքով պատասխանեց Բորտակը։
Ու ավելացրեց.ավելացրեց․
— Եթե, իհարկե, երեկվա աղբյուրի մոտ վերադառնանք…
— Ինձ թվում է, որ մինչև գիշերը Տրիպոլի չենք հասնի։
Եվ քանի որ Էռմեն լուռ էր.էր․
— Ի՞նչ կարծիքի եք, բժիշկ։
— Այդ ճամփով պիտի գնալ,— հանգիստ ասաց նա։
Էռմեն սկսեց իջնել։ Մյուս գագաթը հասնելու համար առնվազն ութ ժամ էր պետք։ Պետք է քայլեր, որովհետև ուրիշ ճար չուներ։ Բորտակը տեղից չշարժվեց։ Ճամպրուկին նստած, նայում էր նրան։ Էռմեն գոռաց.գոռաց․
— Մյուս կողմը գյուղացիների կհանդիպե՞նք։
— Շատ հնարավոր է։
Վայրէջքը հեշտ էր։ Էռմեն ինքնիրեն ազատ թողած, իջնում էր, փորձելով հավասարակշռությունը պահել և թափը ղեկավարել։ Երբ մանր քարերը ոտքի տակ անսպասելի գլորվում էին, կանգնում էր, սպասում, մինչև ամեն ինչ անշարժանար և շարունակում էր իջնել։ Ճիշտ ժամանակին պահեց իրեն մորենու թփի վրա ընկնելուց, կանգ առավ, որպեսզի շունչ քաշի։ Բորտակը որոշել է իր անելիքը։ Բայց կարծես կորցրել է զգուշությունը։ Զառիթափից օգտվելով, ոստոստուն վազում է։ Հողմի պես հասնում է Էռմեին, որը ետ է քաշվում, կառչում է թփերից, հետո գլորվում է, իր հետ տանելով քարերի մի ամբողջ առու։ Գլորվում է, գլորվում։ Էռմեն անզոր, կծկված նայում է։ Այս անկումը դեռ երկա՞ր պիտի տևի։ Մի ժայռ, հարյուր հիսուն մետր ներքև, պահում է Բորտակին։ Լռություն։ Անշարժության մի պահ։ Բորտակը ելնում է. է․ թափ է տալիս իրեն, ձեռքերով հարդարում է մազերը, նստում ժայռին, սիգարեթ վառում։
— Վիրավորվեցի՞ք։
— Որովհետև մի անակնկալ կա ձեզ համար։
Էռմեն գլուխը բարձրացրեց և Բորտակի ձեռքը տեսավ. տեսավ․ կեղևը հանած երկու բանան էր մեկնել։ Վերցրեց մեկը։
— Մյուսն էլ վերցրեք։
— Իհարկե։
Մի ծառի տակ, տաք, անառակ քամուց պատսպարված, որ կարծես թոնիրից էր փչում, Էռմեն ու Բորտակը հանգստանում էին։ Ցերեկվա երեքն էր։ Բորտակը գետնընկույզ էր կրծում։ Էռմեն գլուխը ձեռքերի մեջ, ննջում էր։ Շրթունքների արանքից թեթև սուլոց էր դուրս գալիս։ Բորտակը թողեց, որ քնի։ Երեք ժամ հետո, երբ Էռմեն աչքերը բացեց, արդեն համարյա գիշեր էր։ Քամին անհետացել էր, թողնելով հողը տապին, այնպես որ, օդը հեղձուցիչ էր։ Հոնքի վրա մի ծույլ երակ էր խփում. խփում․ ճակատի վրա թանձր արյուն էր, և ամեն մի տրոփյունից աչքերը ցավում էին։ Էռմեն մշուշված գլխով, ցավագին վեր կացավ, հենվեց ծառին։
— Ստիպված կլինենք գիշերն այստեղ անցկացնել։
Բորտակը նստել է դիմացը։ Մի նոր մոմ է տնկել և ածելիով մի ճյուղ է տաշում։ Նախորդ օրվա հոգնությունից հետո քունը Էռմեի աչքերից սահում է ներս։ Միայն լարված նյարդերն են արթուն պահում։ Աչքերը բաց են։ Շատ լավ։ Կարող է այսպես երկար մնալ։ Մի քանի վայրկյան փակում է, որպեսզի դիմադրելու կարողությունը փորձի։ Աղե՛տ։ Իրերը ճոճվում են, կարծես հարբած լինի։ Կոպերը կպչում են ակնաթաղանթին, իրարից անջատելու համար մեծ ճիգ է պետք։
Բորտակը ինչո՞ւ չի քնում։ Նա էլ իր չափ հոգնած պետք է լինի։ Ինչի՞ է սպասում։ Էռմեն հարց է տալիս, հետո մտածում է իր վիճակի մասին։ Ինչո՞ւ է դիմադրում իր մկանների և երակների մեջ թափանցելու պատրաստ քնին։ Ինչո՞ւ։ Վախենո՞ւմ է Բորտակից։ Դեռ չգիտե։ Թե՞ մոմի լույսից ժամանակ առ ժամանակ փայլող ածելին է պատճառը։ Անհեթեթություն։ Բորտակը գոնե քաղաքակիրթ մարդ է։ Նա մի սիրուն տուն անի, մեքենա, կաբարե է գնում, խոսում է ֆրանսերեն, տպարան ունի, նույնիսկ ամուսնացած էր։ Էռմեն մի պահ կառչեց այս մանրամասնությանը, հետո մտածեց, որ Բորտակը իրեն մեղավոր է համարում, և իրենք լեռներում մենակ են։ Անհնար է։ Բորտակը մարդասպանի տեսք չունի։ Փողկապ է կապում, շապիկը մաքուր է, հագուստները լավ են կարված։ Տրիպոլիի մեջ հեղինակություն ունի։ Եվ ինքը՝ Էռմեն էլ պետքական մարդ է։ Նրա անհետացումը աննկատելի չի անցնի։ Նրա բացակայությունը, հավանաբար, արդեն անհանգստացնում է մարդկանց։ Գուցե ոստիկանները փնտրում են իրեն։ Պետք է որ հանցանշաններ ունենան. ունենան․ ճանապարհին լքված Բորտակի մեքենան և իր մեքենան՝ գարաժում։ Հետո նորից մտածում է, որ գիշեր է, և ինքը մենակ է Բորտակի հետ։
Աջ ոտքը թմրել է անշարժությունից։ Թեթև վախով հանկարծակի բռնված, անհաջող շարժումով կանգնում է ձախ ոտքի վրա, տրորում է մկանները, աշխուժացնում արյան հոսքը։ Երբ նա վեր կացավ, Բորտակը աչքերը չկտրեց ածելուց։
— Դուք ձեզ խորամանկի տեղ եք դնո՞ւմ։
Բորտակը կարծես նրան չի լսում։ Նորից ածելին է վերցնում։ Այդ շարժումը զայրացնում է Էռմեին, ուստի և գալիս տնկվում է նրա առջև.առջև․
— Տվե՛ք ինձ…
Ոչ մի ազդեցություն։ Էռմեն հաստատուն ձայնով կրկնում է.է․
— Վերջին անգամ եմ ասում. ասում․ տվե՛ք ինձ այդ ածելին։
Ոչ մի ազդեցություն։ Ոտքի մի հարվածով Բորտակի ձեռքից ածելին շպրտում է խավարի մեջ։ Հետո մոմի լույսի տակ գտնում է, դնում գրպանը։
— Ուրիշը չունե՞ք, հը՞։
Հանեց շապիկներ, անձեռոցիկներ, թաշկինակներ։ Նրա մատները դողում էին։ Ատամները սեղմած՝ ճամպրուկը դատարկեց գետնին, հագուստները շոշափեց, որ տեսնի՝ ներսի գրպաններում որևէ իր չկա՞։ Մատները ստվարաթղթի կտորի դիպան։ Թաշկինակը վերցրեց և հանեց մի լուսանկար։ Ուշադիր նայեց. նայեց․ կին և տղամարդ, կողք կողքի՝ կերակուրներով լեցուն մի սեղանի մոտ։ Նրանց ետևը մի աղբյուր է հոսում։ Կնոջը չի ճանաչում։ Տղամարդը Բորտակն է։ Երջանկությունից փայլող դեմքով Բորտակը՝ բարակ բեղով և երկչոտ ձեռքը կնոջ աթոռի մեջքին դրած։
— Կարծում եմ, որ սիրուհիդ է…
Էռմեն թաշկինակով սրբեց խոնավ կուրծքը և չափեց մինչև լեռն ընկած տարածությունը։ Երկու ժամ էր պետք։ Բայց ո՞ւր է գնացել Բորտակը։ Ճամպրուկն էլ հետը անհետացել է։ Արդյո՞ք գլուխն էր ազատել, Էռմեին թողնելով իր բախտին։ Բերանը ծխախոտից կպչուն, մարմինը հոգնած, ջարդված, նա մի պահ մտածեց, թե ինչ որոշում ընդունի։ Վերադառնա՞լ։ Երկու օրվա ճամփա էր, նույնիսկ ավելին։ Դիմացի լեռը մագլցելը նրան ավելի տրամաբանական թվաց։ Սկսեց քայլել։ Այլևս Բորտակի մասին չէր մտածում, և երբ կես ժամ հետո արահետի վրա տեսավ նրա սիլուետը, նույնիսկ չզարմացավ։ Բորտակը հավանաբար մի ժամով առաջ էր անցել նրանից։ Ճամպրուկը ձեռքին, համաչափ քայլով, առանց ճիգի բարձրանում էր։ Էռմեն հետևեց նրան։
Դժվար է բարձրանալը։ Քայլ անելուց առաջ, պետք է հողը փորձել, հետո հաջորդ քայլը, վերսկսել, մանավանդ, երբ ծարավը աղիքներդ է պատռում, մանավանդ, երբ մտածում ես, որ էշի նահատակ ես։ Էռմեն զղջում է, բայց արդեն ուշ է։ Զղջում է, զղջում, սեղմում ատամները, ըմբոստանում և գործած տխմարությունը մտրակում է ջղերը, իսկ ջղերը մկաններն են գրգռում, մկաններն էլ չեն թողնում, որ ոտքերի տակից հողը փախչի։ Դեռ շատ ճամփա կա քայլելու։ Փակում է աչքերը, բարձրանում է, բարձրանում։ Քաջություն։ Կամք։ Հանքային ջրի շիշը սառնարանում, վեր ցատկող կափարիչը, պղպջակները, որ գլորվում են լեզվի վրայով և կոկորդը հաճելի ծակծկում։ Տարօրինակ է։ Հիմա էլ մտածում է կնոջ մասին։ Եվ պատկերացնում է նրան փափուկ վերմակներով փաթաթված։ Նորից վեր ցատկող կափարիչը։ Այս կափարիչը, նույն շշի վրայից արդեն տասն անգամ վեր ցատկեց։ Այդ հեղուկը, որ տևականորեն թրջում է կոկորդը։ Սառնարանը, որ անընդհատ բացվում փակվում է։ Որտե՞ղ ենք։ Գագաթը դեռ հեռու է, մշուշը դեռ թանձր է։ Պետք է մագլցել։ Ձեռքերը ազդրերին են. են․ բերանը՝ կիսաբաց, իսկ շնչառությունը այնքան կարճ է, որ չի հասցնում մինչև թոքերը թափանցել։ Հիմա՛ր Էռմե։ Տխմարության պատճառով ուզում է լաց լինել։ Ա՜խ, ի՛նչ ոխ ունի Բորտակի հանդեպ։ Եթե միայն ուժ ունենար կտոր֊կտոր անել նրան։ Կեղտոտ արարած։ Կի՛նը։ Ավելի լավ, որ սատկել է։ Լավ արեց, որ նրան չընդունեց։ Երջանիկ է, որ նրան չի բուժել։ Քիչ հետո Բորտակին կասի։ Նրան կասի.— կասի․— «Այո՛, փրկելու հնարավորություն կար։ Բավական էր միայն տեսնել, ես ցավը կորոշեի։ Հինգ րոպեում կբուժեի, լսո՞ւմ ես, հինգ րոպեում, բայց ես լոգանք ընդունելու ցանկության ունեի…»։
Բարձրանալու հետ, Բորտակին մոտենալու հետ, նրա բարկությունը սաստկանում էր։ Այս խոսքերը նրա երեսին շպրտելու գաղափարից արիանում էր։ Բարձրանում էր ու բարձրանում, և նրան թվում էր, թե ոտքերից կպչող թանձր ցեխի միջով է քայլում։ Բորտակն անհետացավ մշուշի մեջ։ Պետք է որ գագաթից հեռու չլինի։ Կափարիչը նորից է վեր ցատկում, և ջուրը հոսում է շշի չորսբոլորը։ Եվ տիկին Ռութը, որ միայն մի տեսակ սեր է ուզում։ Բռունցքի հարվածներ։ Եվ իր կինը, որ ամոթխած տեսքով գլուխկոնծի է տալիս։ Նա հիմա երևի դեսուդեն է վազում թաղամասում։ Կարծես թե չէր կարող Փարիզում մնալ, լի՛րբը։ Տեսնել չի ուզում։
— Դուք ճամփան նորից կորցրեցիք…
Բորտակը թարմ ու առույգ, առանց մի քերծվածքի նստել է դիմացը և նայում է նրան։ Էռմեն սպասում է պատասխանի, որը չի հետևում, և ավելացնում է.է․
— Ես ձեզ թողնում եմ և վերադառնում գյուղ։ Մենակ գնացեք ձեր ճամփան։
Մշուշը փարատվել է։ Վերը երևի թեթև քամի է փչում։ Ձեռքերն ազդրերին, դժվարությամբ բարձրանում է, բայց բարձրանում է։ Ուզում է վերջ տալ այս բոլորին։ Նա զգում է, որ ճանապարհին չի մահանա և, առանց ճամփան կորցնելու, գյուղ կհասնի։ Այժմ ինքնավստահությունը մեծացել է, երբ նախաձեռնությունը ինքն է վերցրել։ Կարծես վիրահատելիս լինի։ Ոչ ոքի չի վստահում, ոչ ոքի վրա հույս չի դնում և ամեն անգամ հաջող է վերջացնում։ Այս լեռն էլ մի հիվանդ է իր վերքերով, իր շնչերակներով, իր խոտորնակ ճամփաներով։ Կհաղթի նրան։
Ժամերով մենակ քայլել է այս լեռների մեջ։ Որոշ ճանապարհ անցել է։ Մտածում է աղբյուրի մասին, իբրև նպատակակետ։ Ոչ ծարավ է, ոչ սոված, բայց մի ահռելի հոգնածություն է զգում։ Ուժերը լքել են նրան, եռանդը սպառվել է։ Փռվում է գետնին։ Կրկնապատկվում է, մի ուրիշ Էռմե է դուրս գալիս նրա մարմնից, խղճահար նայում իրեն. իրեն․ առաջարկում է ոտքի ելնել, չնայած այնքան էլ համոզված չէ։ Սառնարանը բացվում է, կափարիչը ցատկում է, բայց տաք և թանձր ջուր է հոսում շշից։ Որքա՜ն ծանր է օդը։ Ի՛նչ ցածր է երկինքը։ Նրան թվում է, թե ելնելիս՝ գլուխը երկնքին խփեց։ Մատներով տաք հողն է քերում, որպեսզի մի քիչ խոնավություն գտնի։ Այս ընդարձակ տարածությանը, որ իրենն է, իր սենյակից ավելի նեղ է թվում։ Ա՜խ, եթե անձրև գար, եթե անձրև գա՜ր։ Իր ուզած միակ դարմանն է։ Այլևս չի կարողանում շնչել։ Արյունը մակարդվել է քթի մեջ։ Ռունգները մաքրելու ուժ չունի։ Ոչինչ չի ուզում փորձել։ Շշի թանձր հեղուկը կուպրից ավելի նողկալի է հոսում գլխի մեջ։ Տենդ ունի։
Քիչ հետո կոպերը կծկվում են և բացվում երկու կարմիր գնդերի վրա։ Երկու կարմիր գնդերը գետնին տնկած մի մոմ են արձանագրում, որի վրա կռացել է Բորտակը։ Բայց այժմ թմրած նյարդերը ուղեղում ոչինչ չեն ազդանշում։
— Պատկերացրեք, որ ձեր մեկնելուց հետո գյուղացիների հանդիպեցի և երկու կիլոգրամ նարինջ գնեցի նրանցից։
Էռմեն մշուշված ուղեղով փորձում է ըմբռնել նրա ասածները։ Բորտակը շարունակում է.է․
— Ձեզ շատ փնտրեցի, հետո մինչ այստեղ եմ բերել ձեզ…
— Հապա ձեռք տվեք այս հացին, դեռ թարմ է…
Էռմեն ուժ է առնում։ Նայում է Բորտակի աչքերի մեջ և հաստատուն ձայնով ասում.ասում․
— Հեռո՞ւ ենք գյուղից։
Մի գաղափար է ծնվում Էռմեի գլխում և ամրանում այնտեղ։ Նա հառաչում է և ափսոսում, որ ավելի շուտ չի մտածել։
Առանց երկար մտածելու, շոշափում է գրպանը, հանում է ածելին և զգուշությամբ, թիզ առ թիզ սողալով մոտենում է Բորտակին։ Մի պահ սպասում է։ Բորտակը շարունակ խռմփացնում է։ Շնչառության ռիթմը չի փոխվել։ Էռմեն զննում է նրա երկճյուղ մկանը և բնազդաբար, ասես վիրահատման լիներ, ածելու ծայրը քաշում է ճարպոտ մսի վրայով։ Մկանը ծածկող շերտը, չորս սանտիմետրի չափ բաժանվում է երկու մասի։ Ոչ մի կաթիլ արյուն։ Բորտակը զարթնում է և վեր ցատկում։ Էռմեին է նայում, հետո վերքն է նկատում։ Դեռ չի հասկանում. հասկանում․ մնում է անշարժ։ Էռմեն նորից նստում է իր տեղը ծառի տակ։ Ածելին, պաշտպանվելու պատրաստ, ձեռքին է բռնել։
— Վե՛րջ կատակներին։ Զահլաս գնաց այս լեռներից, ձեզնից և ձեր ընտանիքից։ Քսանչորս ժամից հետո իմ հասցրած վերքը վարակիչ կլինի։ Իսկ հետո կսկսվի փտախտը։ Եթե վաղը հասնենք Տրիպոլի, ես ձեզ կբուժեմ։ Ձեր թևի վրա միայն մի փոքր սպի կմնա։ Պա՞րզ է։
Աղբյուրը, աղբյուրը։ Էռմեն զգում է, որ ոտից մինչև գլուխ թրջված է։ Ջուրը թափանցում է հագուստներից ներս, հոսում մարմնի վրայով։ Ձեռքերը խրվում են թանձր ցեխի մեջ։ Մի սուր ցավ է գալարվում վզի շուրջբոլորը, կարծես ինչ֊որ մեկը ադամախնձորը կսմթելով զվարճանում է։ Աչքերը բացում է, ժայռերը և թփերը հեռանում են նրանից։ Աղբյո՞ւրն է։ Ոչ, անձրևը։ Բորտակը ձախ ձեռքով բաճկոնի օձիքից քաշում է նրան։ Վերջապես կանգ են առնում։ Քարայրում են։ Բորտակը նրան թողնում է և պառկում կողքին։ Վերքին կապած թաշկինակի վրա, կարմիր ու սև բծեր են չորանում։ Անձրևի խոշոր կաթիլները մշուշի ամպ են սարքում նրանց առջև։ Հողը և ժայռերը, տերևները և ծառերը, թփերը և արմատները ագահորեն շնչում են այդ մշուշը։
Ժամը քանի՞սն է։ Կեսօրվա չորսը։ Քարայրը կիսախավարի մեջ է։ Ամպերը շարունակում են դատարկվել։ Բորտակն իր անկյունում մռնչում է, մինչդեռ անձրևից խարազանված Էռմեի միտքը մի քիչ պայծառանում է։ Երկու օր է տենդով է ապրում. ապրում․ ո՛չ ծարավ է, ո՛չ քաղցած, բայց ուզում է վերջ տալ այս ամենին, թե ինչ միջոցով, կարևոր չէ։
Աչքերը հառում է այդ մսագնդին։ Թոթվում է ուսերը, կռանում վերքի վրա։ Շոշափում է թաշկինակը, ցեխոտվել է, արյունը մակարդվել է վրան։
— Կարո՞ղ եք հեշտությամբ բուժել։
Նա հանգիստ էր։ Այնպես էր խոսում իր թևի մասին, կարծես պատահականորեն էր վիրավորվել. վիրավորվել․ օրինակ՝ ծառից ընկնելիս։
— Հասնելուն պես,— պատասխանեց Էռմեն։
Ժամը տասն է։ Լուսինը մի ուռուցիկ բնանկար է ստեղծել։ Լեռան երկու կողմից ընկած ժայռերի և քարերի ստվերները երկարել են խորխորատում, որի վերջը չի երևում։ Ժայռերի վրա սողացող Բորտակի ստվերին է հետևում Էռմեն։
Ժամը տասնմեկն է արդեն… Էռմեի մարմինը երկու մասի է բաժանվել. բաժանվել․ ոտքերը և մարմնի վերին մասերը։ Ոտքերը քայլում են և, առանց Էռմեի զգալու, մեկը մյուսից անջատվում։ Ոտքերն անզգայացած են և միայն հրաշքով են տանում մարմնի մնացած մասերը։ Բայց հոգնությունը այնտեղ է։ Շուտով ուժասպառ կանի և լիովին կանզգայացնի նրան։ Հեռու է վանում իրենից, քշում է այդ թմրությունը։ Ժամանակ է սպանում, միտքը ցրում է Բորտակի ստվերով, որ երկարում է, կծկվում, կտրտվում ժայռերի վրա։
Կեսգիշեր է. է․ հանկարծ նրա ծնկները ծալվում են և նա սկսում է կապկի պես քայլել՝ ձեռքերը ժամանակ առ ժամանակ քսելով գետնին։ Հողի կոշտությունը արդեն զգացվում է, բայց նա դիմանում է։ Որքա՜ն ժամանակ կարող է դիմանալ։ Քանի՞ րոպե։ Քայլում է, և Բորտակից բաժանող տարածությունը անփոփոխ է։ Հետո, աչքերը բաց, ընկնում է գետնին։ Նա տեսնում է կիսով ետ դարձած և իր խիզախությունից գաղտնապես հիացած Բորտակին։
— Լավ չե՞ք, բժիշկ։
Հիմարություն է։ Գիտե։ Բայց ո՞ւմ հոգն է։ Ելնում է։ Ճամփա է ընկնում։ Ձախ ոտքն այլևս չի ենթարկվում։ Հազիվ հենվում է վրան և քարշ տալիս։ Մնացած ամբողջ ուժը կենտրոնացրել է մյուս ծնկի մեջ։ Խոշոր ու անամպ լուսինը նույն, միապաղաղ բնանկարն է լուսավորում։
Ժամը չորսն է. է․ ավազ է կուլ տալիս։ Ատամների տակ ընկած ավազը կրճտում է։ Երկու ձեռքերը ծնկներին, ողբալիորեն քարշ է գալիս։ Բորտակը քաջալերում է նրան, բայց արդեն նրա ընկնելու հերթն է։ Էռմեն անցնում է նրա մոտով և նստում ժայռին, բայց Բորտակն անմիջապես ելնում է։ Ստիպված է հետևել նրա օրինակին։
— Եվս մի ճանապարհադարձ, բժիշկ։
— Լա՞վ եք զգում, բժիշկ։
Էռմեն տրորում է վիզը։ Կոկորդին կարծես մի գունդ կանգնած լինի։ Դժվարությամբ է կուլ տալիս։ Բորտակը մի պահ նայում է նրան, հետո շարունակում է մենակ քայլել։ Էռմեն զգուշորեն, կամաց, ժայռից բռնելով, կանգնում է ծալվող ոտքերին։ Ուզում է Բորտակի հետևից գնալ։ Ուզում է հասնել։ Թափ է առնում, հինգ մետր գնում է և ընկնում։ Ձեռքերը, ոտքերը, գլուխը հողին սեղմելով, ելնում է, իրեն տեսնում կանգնած՝ ինչպես քիչ առաջ, և նորից ընկնում։ Նորից սկսում. սկսում․ տասն անգամ, տասնհինգ անգամ, հետո նորից է ընկնում և այլևս չի ելնում։
Բորտակը գալիս պառկում է նրա մոտ։
Վերջապես կանգ է առնում։ Բորտակն այլևս չի շարժվում։ Ոտքի մի հարվածով շրջում է նրան։ Նրա դիրքն այժմ ավելի վայելուչ է, չնայած որ ձեռքերն իզուր որովայնի ստորին մասն են բռնել։ Բորտակն այլևս չի շնչում։
Նրա շրթունքներին լորձունքի մի պղպջակ է առել։ Պղպջակը պայթում է և լսվում է.է․
— Մարդա՜ս…