— Մարդ միշտ այդպես է կարծում, քանի դեռ ծեր չի։
— Ես բոլորովին ուրիշ պետք է լինեի։ Երկու շաբաթ է, ինչ բաժանվել եմ։ Պետք է, որ ուրախ լինեի։ Իսկ ես սոսկալի հոգնած էմ եմ զգում ինձ։ Ամեն ինչ կրկնվում է, Ռավիկ։ Ինչո՞ւ է այդպես։
— Ոչ մի բան չի կրկնվում։ Մենք ինքներս ենք կրկնվում։ Ուրիշ ոչինչ։
— Դա ճիշտ է։ Իսկ գերմանացիներից չունե՞ք։
— Ոնց չէ։ Մի Հինդենբուրդ ու նենքունենք, մի Վիլհելմ կայսր, մի Բիսմարկ և...— հյուրանոցի տիրուհին ժպտաց,— և նույնիսկ անջրանցիկ վերարկուով մի հիտլեր։ Հիտլեր։ Այնպես որ լրիվ կոմպլեկտը կա։
— Ի՞նչ,— հարցրեց Ռավիկը։— Հիտլե՞ր։ Դրա՞ն որտեղից եք գտել։
Ոսկեկար լիվրե հագած, Մորոզովը կանգնել էր «Շեհերազադե»-ի առաջ։ Նա բացեց տաքսու գուռը։ դուռը։ Մեքենայից դուրս եկավ Ռավիկը։ Մորոզովը քմծիծաղեց։
— Ինձ թվում էր, դու այլևս չես գա։
— Այստեղից չի երևում, ով է այդ կինը, նա գնչուների հետ չի նստած։ Ըստ երևույթին, որևէ սեղանի մոտից է վեր կացել։
— Ուրեմն, հաճաիարդներից հաճախորդներից է։ Այդպիսի բաներն այստեղ հազվադեպ չեն լինում։
— Շատ տարօրինակ ձայն է,— ասաց Կետ Հեգստրեմը։— Միևնույն ժամանակ և տխուր է և խռովահույզ։
— Ինձ հետ կատարվում է նույնը, ինչ որ ամեն մեկի հետ։ Հիմա աշխարհը լիքն է ակամա արկածախնդիր մարդկանցով։ Նրանց կարելի է հանդիպել ուզածդ հյուրանոցում փախստականների համար։ Եվ յուրաքանչյուրն այնպիսի մի պատմություն ունի, որ Ալեքսանդր Դյումայի և Վիկտոր Հյուգոյի համար սենսացիա կարող էր լինել։ Իսկ հիմա բավական է մարդ սկսի պատմել, իսկույն բոլորը հորանջում են։ Այստեղ նոր օղի է լցված ձեզ համար, Կետ, խմեցեք... Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում խաղաղ ու պարզ ապրելն է։
Նվագախումբը սկսեց բլյուզ նվագել։ Դա աղքատ ու ոչինչ չարտահայտող պարի մի եղանակ էր։ Մի քանի զույգ վեր կացան պարելու, Ժոան Մադուն տեղից վեր կացավ ու շարժվեց դեպի ելքը։ Նա այնպես էր քայլում, կարծես դահլիճը դատարկ լիներ։ Հանկարծ Ռավիկը հիշեց Մորոզովի ասածը նրա վերա բերյալ։ վերաբերյալ։ Ժոանն անցավ նրանց սեղանի կողքով։ Ռավիկին թվաց, թե նա իրեն նկատեց, սակայն Ժոանի հայացքը անտարբերությամբ սահեց նրա վրայով դեպի վերև, ինչ-որ տեղ, և նա դահլիճից դուրս եկավ։
— Դուք ծանո՞թ եք այդ կնոջը,— հարցրեց Կետ Հեգստրեմը, որը հայացքով հետևում էր Ռավիկին։
— Ոչ։