XIX դարի վերջին տասնամյակներում Շուշում բնակվողների թվի մասին քիչ թե՝ շատ վստահելի տվյալներ մեզ տալիս են 1886 թվականի կազմած ընտանեկան ցուցակները, որոնց համաձայն քաղաքում բնակվում էր 26,806 հոգի (տղամարդ 15,768, կին՝ 11,020)։
:::::Աղյուսակ №8

Ըստ ազգությունների

Ծուխ

Տղամարդ

Կին

Ընդամենը

Հայեր

2,288

6,996

5,480

12,476

Մահմեդականներ

1,483

5,192

4,818

9,610

Ընդամենը

3,771

12,188

9,896

22,086

Այս թվերը հանդիպում են նաեւ «Кавказский календарь»֊ի 1893, 1897, 1896, 1900 թվականների համարներում, հետեւապես նաեւ 1897 թ․ համառուսական մարդահամարից հետո, ըստ որի Շուշու բնակիչների թիվը հասնում էր 25,656֊ի (13,282 տղամարդ, 12,374 կին)<ref>Նույն թվերն են բերվում «Брокгауз—Ефрон» հանրագիտարանի 9֊րդ գրքում։ Բնակչության 56,5 տոկոսը կազմում են հայերը, 43,2 տոկոսը՝ մահմեդականները։</ref>։ Այսպիսով, «Кавказский календарь»֊ը շատ հաճախ է անդրադառնում 1886 թվականի ընտանեկան ցուցակների թվերին, հաճախ նույն համարներում բերելով նաեւ 1897 թ․ համառուսական մարդահամարի թվերը։
Համեմատելով 1886 թ․ ընտանեկան ցուցակների թվերը Շուշու բնակիչների քանակի մասին 1873 թ․ ցուցակների հետ, նկատում ենք, որ քաղաքի բնակչության աճի տեմպերը զգալի չափով նվազել են․ բնակչությունը 13 տարում ավելացել է միայն 4,5 հազարով, իսկ 1897 թ․ մարդահամարի համեմատությամբ՝ 24 տարում միայն 3,5 հազարով։ Սակայն Շուշին XIX դարի վերջերին դեռեւս մնում է տարածաշրջանի ամենամեծ քաղաքների շարքում, գրավելով երրորդ տեղը՝ Բաքվից ու Գանձակից հետո։
1897 թ․ համառուսական մարդահամարի համաձայն, տարածաշրջանի քաղաքների բնակիչների թվի մասին հետեյալ տվյալներ ունենք։
:::::Աղյուսակ №9

Բաքուն

112,253 բնակիչ

Գանձակը

32,090 »

Շուշին

25,646 »

Նուխին

24,811 »

Շամախին

20,000 »

Այստեղ պարզ երեւում է, որ XIX դարի վերջին առանձնապես ուժեղ չափով աճել է Բաքուն որպես բուռն զարգացող արդյունաբերական կենտրոն։ Շուշուց առաջ է անցել Գանձակը, սակայն Շուշին մնացած քաղաքներից ավելի բնակչություն ունի։
1897 թվի համառուսական մարդահամարի տվյալներն ըստ երեւույթին, ավելի վստահելի են եւ եթե 1886 թվականին Շուշում կազմած ընտանեկան ցուցակները ստույգ են, ապա դուրս է գալիս, որ Շուշու բնակչությունը 1897 թ․ 1886 թվականի համեմատությամբ արդեն պակասել է։ Մենք կարծում ենք, որ XIX դարի 90֊ական թվականներին Շուշու բնակչությունը կամ պակասել է, կամ նրա աճը դանդաղել է։ Հավանական է, որ Շուշու բնակչության թիվը XIX դարի վերջին կամ XX դարի սկզբին 33 հազարից շատ չի ավելացել։ Հենվելով Շուշու գավառապետի հաշվետվության վրա, որ ներկայացված է եղել Գանձակի նահանգապետին 1895 թ․ Երվանդ Լալայանը եւ Լեւոն Աթարբեկյանը «Ազգագրական հանդեսի» Բ գրքում<ref>Տե՛ս «Ազգագրական հանդես», Թիֆլիս, 1897, էջ 31 եւ 56։</ref> Շուշու բնակիչների թիվը համարում են 33,252 հոգի<ref>Մոտավորապես նույն թիվն է տալիս նաեւ Ա․ Դոն իր «Հայ֊թուրքական ընդհարումները Կովկասում» գրքում (Երեւան, 1907), այն է, որ Շուշում բնակվում էր 33 հազար մարդ, որոնցից հայեր՝ 18 հազար, թուրքեր՝ 14 հազար, այլ ազգություններ՝ հազար։</ref>։ «Кавказский календарь»֊ի վերջին համարներում Շուշու բնակչության թվի մասին տվյալները մենք համարում ենք անհիմն ու անհավանական<ref>Այսպես, 1898 թվականի համարում Շուշու բնակիչների թիվը նշվում է 34,118 մարդ, 1915 թ․ համարում՝ 39,950, նույն եւ հաջորդ տարվա համարներում նույնիսկ 42,586։</ref>։ Թե ինչ տվյալների վրա են հիմնված այդ չափազանցված թվերը, մեզ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ XIX դարի վերջերից եւ մանավանդ XX դարի սկզբից քաղաքի բնակչությունը պետք է հետզհետե պակասեր, որովհետեւ այդ շրջանում Անդրկովկասում արագորեն աճում են Բաքուն եւ Թիֆլիսը, որոնք դեպի իրենց են քաշում մասնավորապես Շուշու եւ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության զգալի մասը։ Շուշին կորցնում է իր դիրքը Անդրկովկասի առեւտրական ուղիների կենտրոնում, թուլանում էր նրա կապը նաեւ արտասահմանյան շուկաների հետ։ Առաջ են գալիս նոր երկաթուղիներ, որոնք դեպի իրենց են ձգում Անդրկովկասի առեւտուրը եւ արդյունաբերական բեռները, սակայն չեն անցնում Շուշու տարածքով։ Ղարաբաղի ներսում Շուշի—Եվլախ խճուղային գծից բացի կառուցվում են նոր ճանապարհներ, որոնք անցնում են Ղարաբաղի դաշտային մասով։ Առաջ են գալիս տնտեսական եւ առեւտրական կենտրոններ (Աղդամը եւ ուրիշներ), գնալով Շուշին աստիճանաբար կորցնում է իր գերակշռով տնտեսա֊աշխարհագրական դիրքը։
Այս բոլորին 1905—1906 թվականներին ավելանում են հայ֊թուրքական արյունալի ընդհարումները, որոնց հետեվանքով Շուշում ոչնչացման ու կրակի է մատնվել հայկական ու թուրքական թաղամասերի զգալի մասը, ավերվել են հարյուրավոր տներ ու խանութներ, սպանվել հարյուրավոր մարդիկ<ref>Տե՛ս Ա․, Դո, Հայ֊թուրքական ընդհարումները Կովկասում, Երեւան, 1907</ref>։
Այսպիսով տնտեսական ու քաղաքական պայմաններում Շուշու բնակչությունը երբեք չէր կարող ավելանալ եւ հասնել 39—42 հազարին, ինչպես անհիմն կերպով վկայում են « Кавказский календарь»֊ի իվերը նշված համարներից մի քանիսը, այլ քաղաքը աստիճանաբար պետք է դատարկվեր։
Վերջին հարվածը քաղաքին հասցնում են 1918—1920 թվականի դեպքերը՝ թուրքերի մուտքը քաղաք (1918 թ․), մուսավաթականների կործանարար քաղաքականությունը, որի հետեւանքով երբեմնի ծաղկած եւ Անդրկովկասի նշանավոր քաղաքներից մեկը վերածվեց կիսաավերակ ու աննշան մի բնակավայրի։
1920 թ․ ավերումից հետո՝ 1921 թվականին, երբ Ղարաբաղում խորհրդային կարգեր էին հաստատվել, Շուշին ուներ միայն 9223 բնակիչ, իսկ այնուհետեւ ավելի նվազեց՝ 1923 թ․ 6965, 1926 թվականին՝ 5104, 1939 թ․ 5428, իսկ 1959 թ․ մարդահամարի համաձայն միայն 6,1 հազար բնակիչ<ref>Տե՛ս «Бакинский рабочий» օրաթերթի 1959 թ․ սեպտեմբերի 24֊ի համարը։</ref>։
Այսպիսով, Շուշու բնակիչների թիվն անընդհատ պակասում էր, նույնիսկ խորհրդային իշխանության առաջին տարիների ընթացքում՝ մինչեւ 1926 թ․, իսկ այնուհետեւ՝ մինչեւ 1959 թվականը ավելանում է ընդամենը մեկ հազարով։ Կոտորածների հետեւանքով փոխվում է նաեւ քաղաքի բնակչության ազգային կազմը՝ 1926 թ․ բնակիչների 96 տոկոսը կազմում էին ադրբեջանցիները (4999 հոգի), 1,8 տոկոսը՝ հայերը։
Շուշու բնակչության արագ վերականգնելուն խանգարում է մի հանգամանք եւս։ 1920 թվականի ավերումից հետո Շուշին դադարում է մնալ որպես գավառական կենտրոն։ Ադրբեջանում կազմակերպվում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որի կենտրոնը 1923 թ․ հուլիսի 7֊ին հաստատվում է Խանքենդին, որը նույն թվի նոյեմբերի 23֊ին ստանում է Ստեփանակերտ անունը։
Ստեփանակերտը շատ առավելություններ ուներ նորակազմ ինքնավար մարզի կենտրոնը դառնալու, քան Շուշին։
Նա ծովի մակերեւույթի համեմատությամբ ավելի ցածր է տեղադրված (նրա միջին բարձրությունը հավասար էր 837 մերտի, իսկ Շուշու բարձրությունը հասնում էր 1300—1500 մետրի), Ստեփանակերտը ինքնավար մարզում ավելի կենտրոնական դիրք էր գրավում, նրա հաղորդակցության ուղիներն ավելի հարմար էին, քան բարձրավանդակի գագաթին ընկած Շուշին։ Ստեփանակերտը Եվլախ երկաթուղային կայարանին ավելի մոտ էր եւ հետագայում այդ քաղաքը երկաթուղի անցկացնելու համար ավելի նպատակահարմար։ Բացի այս բոլորից, Շուշին, որ մի ժամանակ գտնվում էր հաղորդակցության գլխավոր ուղիների կենտրոնում եւ կապում էր Ղարաբաղը Զանգեզուրի, Ղափանի, Նախիջեւանի եւ Իրանի հետ, ինչպես ասացինք, XIX դարի վերջերից կորցրել էր իր տնտեսաաշխարհագրական դիրքի այդ առավելությունները։ Այս բոլորին պետք է ավելացնել նաեւ այն, որ Ստեփանակերտը ընդարձակվելու ավելի հարմարություններ ուներ, քան Շուշին, որի տեղանքը անհարթ էր, իսկ տարածությունը՝ սահմանափակ։ Այս պատճառներով Ստեփանակերտը արդարացիորեն հաղթահարեց Շուշուն որպես Լեռնային Ղարաբաղի կենտրոն եւ իբրեւ բնակավայր արագորեն զարգացաւ, դառնալով Ղարաբաղի ամենամեծ քաղաքը, իսխտ ես տողնելով Շուշուն։
:::::Աղյուսակ №10

Այդ երեւում է
հետեւյալ թվերից<ref>Թվերը վերցջած են «Кавказский
календарь»֊ից, 1854 թ․ համառուսական մարդահամարի տյալներից
(1897 թ․), խորհրդային վիճակագրության աղյուսակներից եւ
այլն։</ref>։

1855 թ․

Խանքենդում բնակվում
էին

95 հոգի։

1897 թ․

1491 հոգի

1917 թ․

1324 հոգի

1923 թ․

2300 հոգի

1924 թ․

Ստեփանակերտում
բնակվում էին 2465 հոգի

1926 թ․

3189 հոգի (մարդահամար)

1933 թ․

5463 հոգի

1939 թ․

10458

1956 թ․

17430

1959 թ․

19600

Այսպիսով, Ստեփանակերտը դառնում է Լեղնային Ղարաբաղի արդյունաբերության, առեւտրի, տրանսպորտի ու մշակույթի գիտավոր էնտրոնը։ Իսկ Շուշին, նախատեսվում է դարձնել առոջղանարային քաղաք։
==Գլուխ IV==
===Մշակույթը===
Եթե Շուշին անցյալում, մասնավորապես XVIII եւ XIX դարերի ընթացքում հանսիդացել
<references />