Changes

Արդյունաբերական կապիտալի պտույտը նրա արտադրաժամանակի ու շրջանառության ժամանակի միասնությունն է և ուրեմն ընդգրկում է արտադրության ամբողջ պրոցեսը։ Վաճառականական կապիտալի պտույտը, որովհետև սա իրոք ապրանքային կապիտալի անջատված, ինքնուրույնացած շարժումն է միայն, ընդհակառակը, ներկայացնում է ապրանքի ձևափոխության լոկ առաջին փուլը, Ա—Փ-ն, իբրև մի հատուկ կապիտալի՝ դեպի իր ելակետը ետհոսող շարժում, Փ—Ա, Ա—Փ վաճառականական իմաստով, իբրև վաճառականական կապիտալի պտույտ։ Վաճառականը գնում է, իր փողն ապրանք է դարձնում, հետո ծախում է, նույն ապրանքը դարձյալ փողի է վերածում, և այսպես շարունակվում է նույնի մշտական կրկնումը։ Շրջանառության սահմաններում արդյունաբերական կապիտալի ձևափոխությունը միշտ ներկայանում է իբրև Ա<math>_1</math>—Փ—Ա<math>_2</math>. արտադրված Ա<math>_1</math> ապրանքի վաճառքից ստացած փողը գործածվում է Ա<math>_2</math>, նոր արտադրամիջոցներ, գնելու համար. այս՝ Ա<math>_1</math>-ի ու Ա<math>_2</math>-ի իսկական փոխանակություն է, և միևնույն փողն այսպիսով երկու անգամ է անցնում ձեռքից-ձեռք։ Փողի շարժումը միջնորդավորում է երկու այլատեսակ ապրանքի, Ա<math>_1</math>-ի ու Ա<math>_2</math>-ի, փոխանակությունը։ Իսկ վաճառականի մոտ, Փ—Ա—Փ´-ի մեջ, ընդհակառակը, միևնույն ապրանքն է երկու անգամ անցնում ձեռքից-ձեռք, ապրանքը լոկ միջնորդավորում է փողի ետհոսումը վաճառականի մոտ։
Եթե վաճառականական կապիտալը, օրինակ, 100 ֆ. ստ. է, և վաճառականն այս 100 ֆ. ստ.-ով ապրանք է գնում, հետո այս ապրանքը ծախում 110 ֆ. ստ.-ի, ապա նրա այս, 100-անոց կապիտալը մի պտույտ է արած լինում, իսկ տարվա մեջ արած պտույտների թիվը կախված է նրանից, թե տարվա ընթացքում որքան հաճախ է կրկնվում այս Փ—Ա—Փ´ շարժումը։
Այն ծախքերը, որոնք կարող են կապված լինել առքագնի ու վաճառագնի տարբերության հետ, մենք այստեղ բոլորովին մի կողմ ենք թողնում, որովհետև այս ծախքերը ոչինչ չեն, փոխում այն ձևի մեջ, որը հենց պետք է այստեղ քննենք ամենից առաջ։
Այսպիսով ուրեմն վաճառականական տվյալ մի կապիտալի պտույտների թիվն այստեղ բոլորովին համանման է փողի, իբրև սոսկ շրջանառության միջոցի, պտույտների կրկնվելուն։ Ինչպես որ միևնույն թալերը, որ տաս անգամ պտույտ է գործում, տաս անգամ իր արժեքը գնում է ապրանքի ձևով՝ այնպես էլ վաճառականի, օրինակ, միևնույն 100-անոց փողային կապիտալը, եթե տաս անգամ պտույտ է գործում, տաս անգամ իր արժեքը գնում է ապրանքի ձևով կամ թե իրացնում է տասնապատիկ արժեք ունեցող = 10001 000-անոց մի ամբողջ ապրանքային կապիտալ։ Բայց տարբերությունը հետևյալն է. փողի, իբրև շրջանառության միջոցի, պտույտի ժամանակ փողի միևնույն միավորն է, որ անցնում է տարբեր ձեռքերով, ուրեմն կրկնելով կատարում է միևնույն ֆունկցիան և հետևաբար պտույտի արագությամբ փոխարինում է շրջանառու փողի մասսան։ Իսկ վաճառական ի վաճառականի մոտ միևնույն փողային կապիտալն է,— անկախ նրանից, թե սա փողի ինչ միավորներից է կազմված միևնույն փողային արժեքն է, որ մի քանի անգամ ապրանքային կապիտալ է գնում և ծախում իր արժեքի գումարի չափով, ուստի և մի քանի անգամ միևնույն ձեռքն է վերադառնում, դեպի իր ելակետն է ետ հոսում իբրև Փ + ΔՓ, իբրև արժեք պլյուս հավելյալ արժեք։ Այս է բնորոշում նրա պտույտն իբրև կապիտալի պտույտ։ Նա միշտ ավելի է փող կորզում շրջանառությունից, քան նետում է նրա մեջ։ Համենայն դեպս հասկանալի է ինքնըստինքյան, որ վաճառականական կապիտալի արագացած պտույտի հետ (երբ փողի, իբրև վճարման միջոցի, ֆունկցիան է հենց գերակշռում զարգացած վարկային գործի պայմաններում) փողի միևնույն մասսան պտույտ է գործում էլ ավելի արագ։
Բայց ապրանքային-առևտրային կապիտալի կրկնվող պտույտը ոչ մի ուրիշ բան չի արտահայտում երբեք, քան եթե առուծախի կրկնություն. այնինչ արդյունաբերական կապիտալի կրկնվող պտույտը վերարտադրության ամբողջ պրոցեսի (սրա մեջ ներառյալ սպառման պրոցեսն էլ) պարբերականությունն ու նորոգվելն է արտահայտում։ Այս, ընդհակառակը, վաճառականական կապիտալի համար լոկ արտաքին պայման է հանդիսանում։ Արդյունաբերական կապիտալը միշտ պետք է ապրանքներ նետի շուկա և սրանք դարձյալ դուրս քաշի այն տեղից, որպեսզի վաճառականական կապիտալի արագ պտույտի հնարավորությունը պահպանված լինի։ Եթե դանդաղ է վերարտադրության պրոցեսն ընդհանրապես, ապա դանդաղ է նաև վաճառականական կապիտալի պտույտն էլ։ Թեև վաճառականական կապիտալը միջնորդավորում է արտադրողական կապիտալի պտույտը, բայց այն չափով լոկ, որչափով կրճատում է նրա պտուտաժամանակը։ Նա ուղղակի չի ներգործում արտադրության ժամանակի վրա, որը նմանապես արդյունաբերական կապիտալի պտուտաժամանակի համար մի սահման է կազմում։ Այս առաջին սահմանն է վաճառականական կապիտալի պտույտի համար։ Իսկ երկրորդ — մի կողմ թողնելով այն սահմանը, որ նրա առջև կանգնեցնում է վերարտադրության հետ կապվածք սպառումը — այս պտույտը վերջիվերջո սահմանափակվում է անհատական ամբողջ սպառման արագությամբ ու ծավալով, որովհետև այս սպառումից է կախված ապրանքային կապիտալի այն ամբողջ մասը, որն սպառման ֆոնդի մեջ է մանում։
Այստեղից է առաջ գալիս այն երևույթը ճգնաժամերի պահին, որ սրանք ամենից առաջ երևան են գալիս և պոռթկում են ոչ թե մանրածախի ասպարեզում, որը գործ ունի անմիջական սպառման հետ, այլ խոշոր առևտրի ու բանկերի ոլորտներում, բանկերի, որոնք այդ խոշոր առևտրի տրամադրության տակ են դնում հասարակության փողային կապիտալը։
Գործարանատերը կարող է իսկապես ծախել արտահանորդին, իսկ սա էլ իր օտարերկրյա կլիենտին. ներմուծորդը կարող է իր հումքը վաճառել գործարանատիրոջը, սա էլ՝ իր արդյունքները խոշոր առևտրականին և այլն։ Բայց մի որևէ առանձին աննկատելի կետում ապրանքը մնում է չծախված, կամ թե մի ուրիշ որևէ անգամ բոլոր արտադրողների ու միքնավաճառորդների պաշարները կամաց-կամաց գերալցվում են։ Սովորաբար սպառումը հենց Ճիշտ այս պահին ծաղկման բարձրագույն, աստիճանի վրա է գտնվում, մասամբ այն պատճառով, որ մի արդյունաբերական կապիտալիստ շարժման մեջ է դնում մի շարք ուրիշներին, մասամբ էլ այն պատճառով, որ նրանց զբաղեցրած բանվորները, աշխատելով լրիվ ժամանակ, սովորականից ավելի ծախսելու միջոցներ են ունենում։ Կապիտալիստների եկամուտների հետ ավելանում են նաև նրանց ծախսերը։ Բացի սրանից, ինչպես տեսանք (II գիրք, III բաժին), մի մշտական շրջանառություն է տեղի ունենում հաստատուն կապիտալի ու հաստատուն կապիտալի միջև (նույնիսկ մի կողմ թողնելով արագացած կուտակումը), մի շրջանառություն, որն ամենից առաջ անկախ է անհատական սպառումից, այն իմաստով, որ նա երբեք չի մտնում այս սպառման մեջ, սակայն որը վերջին հաշվով սահմանափակված է նույն այս սպառումով, որովհետև հաստատուն կապիտալի արտադրությունը երբեք չի կատարվում հենց հանուն  հաստատուն կապիտալի, այլ կատարվում է լոկ այն պատճառով, որ այդ կապիտալը մեծ չափերով գործադրվում է արտադրության այն ոլորտներում, որոնց արդյունքներն անհատական սպառման մեջ են մտնում։ Բայց և այնպես այս արտադրությունը միառժամանակ կարող է հանդարտ ընթանալ իր ուղիով՝ գրգիռ ստանալով նախատեսվող պահանջարկից, ուստի և այս ճյուղերում վաճառականների ու արդյունաբերողների գործերը շատ սահուն են առաջ գնում։ Ճգնաժամը վրա է հասնում, երբ վաճառականները, որոնք հեռավոր շուկաներում են ծախում (կամ որոնց պաշարները դիզվել են նաև երկրի ներսում), իրենց ետհոսող գումարներն այնքան դանդաղ ու գծուծ չափերով են ետ ստանում, որ բանկերը հարկադրում են վճարումներ կատարելու, կամ թե գնած ապրանքների դիմաց տված մուրհակների ժամկետներն ավելի շուտ են հասնում, քան վերավաճառքն է տեղի ունեցած լինում։ Այն ժամանակ սկսվում են բռնի վաճառքները, որպեսզի ապահովված լինեն վճարումները։ Եվ միաժամանակ պայթում է կրախը [կործանումը], որը միանգամից վերջ է գնում երևույթական ծաղկմանը։
Բայց վաճառականական կապիտալի պտույտի արտաքին բնույթն ու նրա իռռացիոնալությունն էլ ավելի մեծ է այն պատճառով, որ միևնույն վաճառականական կապիտալի պտույտը կարող է միաժամանակ կամ թե հաջորդաբար սպասավորել արտադրողական շատ տարբեր կապիտալների պտույտները։
Սակայն վաճառականական կապիտալի պտույտը կարող է սպասավորել ոչ միայն տարբեր արդյունաբերական կապիտալների պտույտները, այլ և ապրանքային կապիտալի ձևափոխության միմյանց հակադիր փուլերը։ Վաճառականը գնում է, օրինակ, կտավը գործարանատիրոջից և այն ծախում է ճերմակաքարին։ ճերմակարարին։ Հետևաբար միևնույն վաճառականական կապիտալի պտույտը,— իսկապես միևնույն Ա—Փ ակտը, կտավի իրացումը,— այստեղ երկու հակադիր փուլեր է ներկայացնում արդյունաբերական երկու տարբեր կապիտալի համար։ Որչափով որ վաճառականն ընդհանրապես ծախում է արտադրողական սպառման համար, նրա Ա—Փ ակտը մի արդյունաբերական կապիտալի Փ—Ա ակտ է ներկայացնում միշտ, իսկ նրա Փ—Ա ակտը միշտ ներկայացնում է մի ուրիշ արդյունաբերական կապիտալի Ա—Փ ակտը։
Եթե մենք, ինչպես արել ենք այս գլխում, դեն դնենք K-ն, շրջանառության ծախքերը, ուրեմն կապիտալի այն մասը, որ վաճառականը կանխավճարում է ապրանքների գնման վրա ծախսվող գումարից զատ, ապա բնականաբար դեն է ընկնում ΔK-ն էլ, այն լրացուցիչ շահույթը, որ նա ձեռք է բերում իբրև այս լրացուցիչ կապիտալի բաժին։ Հետևաբար հետազոտման խիստ տրամաբանական ու մաթեմատիկորեն ճիշտ եղանակի ելած կլինենք, ցանկանալով իմանալ, թև վաճառականական կապիտալի շահույթն ու պտույտն ինչպես են ներգործում գների վրա։
Եթե 1 ֆունտ շաքարի արտադրության գինը 1 ֆ. ստ. լիներ, ապա վաճառականը կարող էր 100 ֆ. ստ.-ով 100 ֆունտ շաքար գնել։ Եթե նա տարվա ընթացքում գնում և ծախսում է այս քանակը, և շահույթի տարեկան միջին նորման 15% է , ապա նա կարող է 100 ֆ. ստ. վրա 15 ֆ. ստ. ավելացնել, իսկ 1 ֆ. ստ. վրա, 1 ֆունտ շաքարի արտադրության գնի վրա, 3 շիլլինգ ավելացնել։ Այսպիսով ուրեմն, շաքարի ֆունտը նա կծախեր 1 ֆ. ստ. 3 շիլլինգով։ Եթե, ընդհակառակը, 1 ֆունտ շաքարի արտադրության գինը ընկներ մինչև լ 1 շիլլինգ, ապա վաճառականը 100 ֆ. ստ.-ով կգներ 2 000 ֆունտ շաքար և ֆունտը կծախեր 1 շիլլինգ 1<math>^4/_5</math> պենսով։ Երկու դեպքում էլ շաքարի գործի մեջ ծախսված 100 ֆ. ստ.-անոց կապիտալի տարեկան շահույթը կլիներ = 15 ֆ. ստ.։ Միայն թե առաջին դեպքում նա պետք է ծախեր 100, մյուս դեպքում՝ 2 000 ֆունտ։ Արտադրության գնի բարձրությունը կամ թե ցածրությունը ոչ մի կապ չունի շահույթի նորմայի հետ. բայց նա շատ մեծ, վճռական առնչություն ունի այն խնդրի հետ, թե որքան մեծ է ամեն մի ֆունտ շաքարի վաճառման գնի այն համապատասխան մասը, որ առևտրային շահույթ է դառնում, այսինքն գնի այն հավելուրդը, որ վաճառականը գնում է ապրանքի (արդյունքի) մի որոշ քանակի վրա։ Եթե ապրանքի արտադրության գինը փոքր է, ապա փոքր է այն գումարն էլ, որ վաճառականը կանխավճարում է նրա առքագնի համար, այսինքն ապրանքի մի որոշ մասսայի համար, ուստի շահույթի տվյալ նորմայի դեպքում փոքր է նաև շահույթի այն քանակը, որ նա ձեռք է բերում իբրև ավելի էժան ապրանքի այս տվյալ քանակի բաժին կամ — որ միևնույնին է հանգում,— նա այս դեպքում կարող է տվյալ, օրինակ, 100-անոց մի կապիտալով այս էժան ապրանքի մի ավելի մեծ մասսա գնել, և 15-անոց ամբողջ շահույթը, որ նա ձեռք է բերում իբրև 100-ի բաժին, փոքրիկ կտորներով բաշխվում է ապրանքային այս մասսայի ամեն մի առանձին հատի վրա։ Եթե հակառակն է՝ ընդհակառակը։ Այս միանգամայն ու լիովին կախված է այն արդյունաբերական կապիտալի ավելի մեծ կամ թե ավելի փոքր արտադրողականությունից, որի ապրանքներով է նա առուտուր անում։ Եթե բացառենք այն դեպքերը, երբ վաճառականը մոնոպոլիստ է և միաժամանակ արտադրության մեջ էլ մոնոպոլիա է հաստատում, ինչպես, օրինակ, Հոլանդական-արևելահնդկական ընկերությունն իր ժամանակին, ապա ոչինչ չի կարող ավելի անհեթեթ լինել, քան տարածված այն պատկերացումը, որ իբր վաճառականից է կախված այն, թե արդյոք նա կուզենա շա՞տ ապրանք ծախել առանձին ապրանքին բաժին ընկնող փոքր շահույթով, թե՞ քիչ ապրանք՝ առանձին ապրանքին բաժին ընկնող մեծ շահույթով։ Նրա վաճառագնի համար գոյություն ունեցող երկու սահմանը սրանք են.— մի կողմից՝ ապրանքի արտադրության գինը, որը նա տնօրինել չի կարող, մյուս կողմից՝ շահույթի միջին նորման, որը նա նույնքան քիչ տնօրինել կարող է։ Միակ բանը, որ կարող է նա վճռել, թանկ կամ թե էժան ապրանքներով առուտուր անելն է, բայց այստեղ էլ դեր են խաղում նրա տրամադրության տակ եղած կապիտալի մեծությունն ու այլ պարագաներ։ Թե ինչպես է վարվում վաճառակալը, այս ամբողջովին ու միանգամայն կախված է ուրեմն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման աստիճանից, և ոչ թե վաճառականի ցանկությունից։ Սոսկ վաճառականական մի այնպիսի ընկերություն միայն, ինչպիսին էր հին Հոլանդական-արևելահնդկականը, որն արտադրության մեջ էլ մոնոպոլիստ էր, կարող էր երևակայել, թե լավագույն դեպքում կապիտալիստական արտադրության սկիզբներին համապատասխանող մի մեթոդ հնարավոր է շարունակել նաև բոլորովին փոփոխված պայմաններում<ref>«Շահույթն ընդհանուր կանոնի համաձայն միշտ միևնույնն է, ինչ էլ որ լինի գինը. նա պահպանում է իր տեղը, ինչպես տարուբերվող ալիքների մեջ լողացող մի մարմին։ Ուստի երբ գները բարձրանում են, առևտրականը բարձրացնում է գները, երբ գներն ընկնում են, առևտրականն իջեցնում է գներր» (Corbet: „An Inquiry into the Causes and Modes of the Wealth if of Individuals“, London, 1845, էջ 15)։— Այստեղ, ինչպես և բնագրում ընդհանրապես, խոսքը սովորական առևտրի մասին է միայն, և ոչ թե սպեկուլացիայի մասին, որի հետազոտությունը, ինչպես և այն ամենը, որ վերաբերում է առևտրային կապիտալի բաժանմանը, մեր հետազոտության շրջագծից դուրս է մնում։ «Առևտրային շահույթն այն արժեքն է, որ միակցվում է կապիտալին՝ գնից անկախ. երկրորդը (սպեկալացիան) հիմնվում է կապիտալի արժեքի կամ հենց գնի փոփոխության վրա» (ն. տ. էջ 12)։</ref>։
Հիշյալ տարածված նախապաշարմունքը ,— որը, սակայն, շահույթի ու այլոց վերաբերյալ բոլոր սխալ պատկերացումների նման, ծագում է լոկ առևտուրը դիտելուց ու վաճառականական նախապաշարմունքից, կանգուն է մնում, ի միջի այլոց, հետևյալ հանգամանքների շնորհիվ.
'''Առաջին'''՝ մրցման երևույթները, որոնք, սակայն, շոշափում են առևտրային շահույթի լոկ բաժանումն առանձին վաճառականների, վաճառականական ամբողջ կապիտալի բաժնետերերի միջև. եթե, օրինակ, մեկն ավելի էժան է ծախում՝ իր հակառակորդներին ասպարեզից վտարելու համար։
'''Չորրորդ'''՝ մի վաճառական կարող է վաճառագինն իջեցնել (իսկ այս ոչ այլ ինչ է միշտ, բայց եթե այն սովորական շահույթի իջեցում, որ նա դնում է գնի վրա), որպեսզի մի ավելի մեծ կապիտալ իր ձեռնարկության մեջ ավելի արագ պտույտ գործի։ Սրանք բոլորն այնպիսի բաներ են, որոնք վերաբերում են հենց վաճառականների միջև տեղի ունեցող մրցմանը միայն։
Արդեն I գրքում [գլ. XV] ցույց ենք տվել, որ ապրանքային գների բարձրությունը կամ թե ցածրությունը չի որոշում ո՛չ ոչ հավելյալ արժեքի այն մասսան, որ տվյալ կապիտալն է արտադրում, ոչ էլ հավելյալ արժեքի նորման, թեև նայած ապրանքի այն հարաբերական քանակին, որ աշխատանքի տվյալ մի քանակն է արտադրում, առանձին ապրանքի գինն ու սրա հետ նաև այս գնի այն մասը, որ հավելյալ արժեք է ներկայացնում, ավելի մեծ կամ թե ավելի փոքր է լինում։ Ապրանքային ամեն մի քանակի գները, որչափով որ սրանք համապատասխանում են արժեքներին, որոշվում են այս ապրանքների մեջ առարկայացած աշխատանքի ընդհանուր քանակով։ Եթե աշխատանքի փոքր քանակ է առարկայանում ապրանքների մեծ քանակի մեջ, ապա առանձին ապրանքի գինը ցածր է լինում, և նրա մեջ պարունակվող հավելյալ արժեքն էլ՝ փոքր։ Թե մի ապրանքի մեջ մարմնացած աշխատանքն ինչպես է բաժանվում վճարված ու անվճար աշխատանքի, ուրեմն թե այս գնի որ քանակն է հավելյալ արժեք ներկայացնում, այս պարագան ոչ մի կապ չունի աշխատանքի այս ընդհանուր քանակի հետ, ուրեմն և ապրանքի գնի հետ։ Բայց հավելյալ արժեքի նորման կախված է ոչ թե հավելյալ արժեքի այն բացարձակ մեծությունից, որ կա առանձին ապրանքի գնի մեջ, այլ նրա հարաբերական մեծությունից, ապրանքի մեջ պարունակված աշխատավարձի նկատմամբ նրա ունեցած հարաբերությունից։ Հետևաբար, նորման կարող է մեծ լինել, չնայած որ ամեն մի առանձին ապրանքին բաժին ընկած հավելյալ արժեքի բացարձակ մեծությունը փոքր է։ Յուրաքանչյուր առանձին ապրանքում պարունակվող հավելյալ արժեքի այս բացարձակ մեծությունը կախված է առաջին հերթին՝ աշխատանքի արտադրողականությունից ու միմիայն երկրորդ հերթին՝ նրա՝ վճարված ու անվճար աշխատանքի բաժանվելուց։
Առևտրային վաճառման գնի նկատմամբ արտադրության գինը հիմա արդեն մի տրված արտաքին նախադրյալ է։
Մենք արդեն տեսանք, որ վաճառականական կապիտալի պտույտը տարբեր է արդյունաբերական կապիտալի պտույտից։ Այս բխում է իրերի բնությունից. արդյունաբերական կապիտալի պտույտի մի առանձին փուլը հանդես է գալիս իբրև բուն վաճառականական կապիտալի կամ գոնե սրա մի մասի լիակատար պտույտ։ Այնուհետև, վերջինս այլ հարաբերության մեջ է գտնվում շահույթի ու գնի որոշման նկատմամբ։
Արդյունաբերական կապիտալի պտույտը մի կողմից արտահայտում է վերարտադրության պարբերականությունը, և հետևաբար սրանից է կախված այն ապրանքների մասսան, որոնք շուկա են նետվում մի որոշ ժամանակվա մեջ։ Մյուս կողմից՝ պտուտաժամանակը կազմում է մի սահման, թեև, մի առաձգական սահման, որն ավելի կամ պակաս չափով սահմանափակիչ ներգործություն է ունենում արժեքի ու հավելյալ արժեքի գոյացման վրա, որովհետև ներգործում է արտադրության պրոցեսի ծավալի վրա։ Ուստի պտույտը — ոչ իբրև դրական, այլ իբրև սահմանափակիչ տարր — որոշիչ ազդեցություն է ունենում տարեկան արտադրված հավելյալ արժեքի մասսայի վրա, ուրեմն և շահույթի ընդհանրական նորմայի գոյացման վրա։ Ընդհակառակը, շահույթի միջին նորման վաճառականական կապիտալի համար մի տվյալ մեծություն է։ Նա անմիջաբար չի գործակցում շահույթ կամ թե հավելյալ արժեք ստեղծելում և շահույթի ընդհանրական նորմայի գոյացման վրա որոշիչ ազդեցություն է ունենում լոկ այն չափով, որչափով որ նա արդյունաբերական կապիտալի արտադրած շահույթի մասսայից կորզում է շահույթի իր բաժինն, այն մասի համապատասխան, որ ինքը կազմում է ամբողջ կապիտալի մեջ։
II գրքի II բաժնում շարադրած պայմանների առկայության դեպքում որքան ավելի մեծ է արդյունաբերական կապիտալի պտույտների թիվը, այնքան ավելի մեծ է այդ կապիտալի արտադրած շահույթի մասսան։ Շահույթի ընդհանրական նորմայի կազմվելու հետևանքով հիմա, ճիշտ է, ամբողջ շահույթը բաշխվում է տարբեր կապիտալների միջև, բայց ոչ այն համամասնությամբ, որով նրանք անմիջաբար մասնակցում են շահույթի արտադրությանը, այլ այն որոշ մասերի համապատասխան, որ նրանք կազմում են ամբողջ կապիտալի մեջ, այսինքն՝ իրենց մեծության համապատասխան։ Սակայն այս չի փոխում գործի էությունը։ Որքան ավելի մեծ է արդյունաբերական ամբողջ կապիտալի պտույտների թիվը, այնքան ավելի մեծ է շահույթի մասսան, տարեկան արտադրված հավելյալ արժեքի մասսան, ուրեմն, այլ հավասար պարագաներում, նաև շահույթի նորման։ Այլ է վաճառականական կապիտալի դրությունը։ Սրա համար շահույթի նորման մի տվյալ մեծություն է, որը որոշվում է մի կողմից արդյունաբերական կապիտալի արտադրած շահույթի մասսայով, մյուս կողմից՝ ամբողջ առևտրային կապիտալի հարաբերական մեծությամբ, այն քանակային հարաբերությամբ, որ ամբողջ առևտրային կապիտալն ունի արտադրության պրոցեսի ու շրջանառության պրոցեսի մեջ կանխավճարված կապիտալի գումարի նկատմամբ։ Անշուշտ, նրա պտույտների թիվը որոշիչ կերպով ազդում է ամբողջ կապիտալի նկատմամբ ունեցած նրա հարաբերության վրա կամ թե շրջանառության համար անհրաժեշտ վաճառականական կապիտալի հարաբերական մեծության վրա, որովհետև պարզ է, որ վաճառականական անհրաժեշտ կապիտալի բացարձակ մեծությունն ու նրա պտույտի արագությունը հակառակ հարաբերական են. բայց նրա հարաբերական մեծությունը, կամ թե այն, բաժինը, որ նա կազմում է ամբողջ կապիտալի մեջ, պայմանավորվում է նրա բացարձակ մեծությամբ, մյուս բոլոր պարագաները հավասար ենթադրելով։ Եթե ամբողջ կապիտալը 10 000 է, իսկ վաճառականական կապիտալը նույնի <math>^1/_{10}</math>-ն է, սա = 1 000. եթե ամբողջ կապիտալը 1 000 է, ապա նույնի <math>^1/_{10}</math> = 100։ Հետևապես, եթե նրա բացարձակ մեծությունը տարբեր է, թեև նրա հարաբերական մեծությունը նույնն է մնում, ապա այն տարբեր է ամբողջ կապիտալի մեծության համեմատ։ Բայց մենք այստեղ նրա հարաբերական մեծությունը, ամբողջ կապիտալի, ասենք, <math>^1/_{10}</math> լինելը, տրված ենք ընդունում։ Սակայն նրա հենց այս հարաբերական մեծությունն էլ դարձյալ պտույտով է որոշվում։ Արագ պտույտի ժամանակ նրա հարաբերական մեծությունը, օրինակ, առաջին դեպքում = 1 000 ֆ. ստ., երկրորդում = 100, և ուրեմն նրա հարաբերական մեծությունը = <math>^1/_{10}</math>։ Ավելի դանդաղ պտույտի դեպքում նրա բացարձակ մեծությունն առաջին դեպքում, ասենք, = 2 000, երկրորդում = 200։ Ուրեմն նրա հարաբերական, մեծությունն աճել է ամբողջ կապիտալի <math>^1/_{10}</math>-ից մինչև <math>^1/_5</math>-ը։ Այս պարագաները, որոնք կարճացնում են վաճառականական կապիտալի միջին պտույտը, օրինակ, տրանսպորտի միջոցների զարգացումը, համապատասխանորեն փոքրացնում են վաճառականական կապիտալի բացարձակ մեծությունը, հետևաբար բարձրացնում են շահույթի ընդհանրական նորման։ Եթե հակառակն է՝ ընդհակառակը։ Արտադրության զարգացած կապիտալիստական եղանակը, նախկին ֆորմացիաների համեմատությամբ, երկակի է ներգործում վաճառականական կապիտալի վրա. ապրանքների միևնույն քանակը պտույտի մեջ է դրվում իրապես գործող վաճառականական կապիտալի մի ավելի փոքր մասսայով. վաճառականական կապիտալի ավելի արագ պտույտի ու վերարտադրության պրոցեսի ավելի մեծ արագության հետևանքով — առաջինը հիմնվում է այս երկրորդի վրա — փոքրանում է վաճառականական կապիտալի հարաբերությունն արդյունաբերական կապիտալի նկատմամբ։ Մյուս կողմից՝ արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետո ամբողջ արտադրությունը դառնում է ապրանքային արտադրություն, ուստի և ամբողջ արդյունքն ընկնում է շրջանառության գործակալների ձեռքը, ընդորում սրան ավելանում է այն, որ արտադրության նախորդ եղանակների ժամանակ, երբ արտադրվում էր մանր չափերով,— եթե մի կողմ թողնենք այն արդյունքների մասսան, որոնք հենց իրենք արտադրողներն էին անմիջաբար սպառում in natura [բնեղենով], ու այն պարհակների մասսան, որոնք կատարվում էին in natura — արտադրողների մի շատ խոշոր մասն իր ապրանքն անմիջաբար ծախում էր սպառորդներին կամ թե աշխատում էր սրանց անձնական պատվերների համաձայնa համաձայն։ Ուստի, թեև արտադրության նախկին եղանակների պայմաններում առևտրային կապիտալն ավելի մեծ է այն ապրանքային կապիտալի համեմատությամբ, որ նա պտույտի մեջ է դնում, բայց և այնպես այդ ապրանքային կապիտալը
1) բացարձակորեն ավելի փոքր է, որովհետև ամբողջ արդյունքի մի անհամեմատ ավելի փոքր մասն է, որ արտադրվում է իբրև ապրանք, պետք է շրջանառության մեջ մտնի իբրև ապրանքային կապիտալ և ընկնի վաճառականների ձեռքը. նա ավելի փոքր է, որովհետև ապրանքային կապիտալն էլ ավելի փոքր է։ Բայց միաժամանակ նա համեմատաբար ավելի մեծ է ոչ միայն իր պտույտի ավելի մեծ դանդաղության պատճառով ու այն ապրանքների մասսայի համեմատությամբ, որ նա պտույտի մեջ է դնում։ Նա ավելի մեծ է, որովհետև այս ապրանքային մասսայի գինը, ուրեմն և սրա համար կանխավճարվող վաճառականական կապիտալն աշխատանքի ավելի ցածր արտադրողականության հետևանքով ավելի մեծ է, քան կապիտալիստական արտադրության մեջ. հետևաբար միևնույն արժեքն ապրանքների ավելի փոքր մասսայի մեջ է ներկայացված։
2) Ոչ միայն մի ավելի մեծ ապրանքային մասսա է արտադրվում արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա (ընդորում հաշվի մեջ պետք է մտցնել այս ապրանքային մասսայի արժեքի նվազումը), այլ և արդյունքի, օրինակ, հացահատիկի միևնույն մասսան ավելի մեծ ապրանքային մասսա է կազմում, այսինքն սրա ավելի ու ավելի շատ մասն է առևտրի մեջ մտնում։ Ընդորում, սրա հետևանքով աճում է ոչ միայն վաճառականական կապիտալի մասսան, այլ և ընդհանրապես այն ամբողջ կապիտալը, որ դրվում է շրջանառության մեջ, օրինակ, նավագնացության, երկաթուղիների, հեռագրական գործի և այլոց մեջ։
3) Բայց — և այս մի տեսակետ է, որի շարադրանքը պատկանում է «կապիտալների մրցումը» վերնագրով մասին — չգործող կամ թե կիսով չափ գործող վաճառականական կապիտալն աճում է արտագրության արտադրության կապիտալիստական եղանակի առաջադիմության հետ, մանր առևտրի մեջ թափանցելու հեշտության հետ, սպեկուլացիայի զարգացման ու ազատարձակվող կապիտալի առատության հետ։
Սակայն, ամբողջ կապիտալի նկատմամբ վաճառականական կապիտալի ունեցած հարաբերական մեծությունը տրված ենթադրելով՝ տարբեր առևտրաճյուղերում պտույտների տարբերությունը չի ներգործում ոչ այն ամբողջ շահույթի մեծության վրա, որ բաժին է ընկնում վաճառականական կապիտալին, ոչ էլ շահույթի ընդհանրական նորմայի վրա։ Վաճառականի շահույթը որոշվում է ոչ թե այն ապրանքային կապիտալի մասսայով, որ նա պտույտի մեջ է դնում, այլ այն փողային կապիտալի մեծությամբ, որ նա կանխավճարում է այս պտույտն սպասավորելու համար։ Եթե շահույթի ընդհանրական տարեկան նորման 15% է, և վաճառականը կանխավճարում է 100 ֆ. ստ., ապա, եթե նրա կապիտալը տարվա մեջ մի պտույտ է գործում, նա իր ապրանքը կծախի 115-ով։ Եթե նրա կապիտալը տարվա մեջ պտույտ է գործում հինգ անգամ, ապա նա 100-անոց առքագին ունեցող ապրանքային կապիտալը տարվա մեջ հինգ անգամ կծախի 103-ով, ուրեմն ամբողջ տարում 500-անոց ապրանքային կապիտալը կծախի 515-ով։ Բայց նրա կանխավճարած 100-անոց կապիտալի համար այս անում է առաջվա նման 15-անոց տարեկան շահույթ։ Եթե այս այսպես չլիներ, ապա վաճառականական կապիտալն իր պտույտների թվի համեմատ շատ ավելի բարձր շահույթ կբերեր, քան արդյունաբերական կապիտալը, մի բան, որ հակասում է շահույթի ընդհանրական նորմայի օրենքին։
Այսպիսով ուրեմն, տարբեր առևտրաճյուղերում առևտրային շահույթի միևնույն տոկոսային նորման, նրանց պտուտաժամանակների միջև ստեղծվող հարաբերության համապատասխան, ապրանքների վաճառման գները բարձրացնում է բոլորովին տարբեր տոկոսներով, հաշված այս ապրանքների արժեքի համեմատությամբ։
Ընդհակառակը, արդյունաբերական կապիտալի պտուտաժամանակը ոչ մի կերպ չի ազդում արտադրված առանձին ապրանքների արժեքի մեծության վրա, թեև տվյալ մի որոշ ժամանակում տվյալ կապիտալի կողմից արտադրված արժեքների ու հավելյալ արժեքների մասսայի վրա ազդում է, որովհետև, ազդում է շահագործվող աշխատանքի մասսայի վրա։ Այս, իհարկե, քողապատվում է և ուրիշ տեսք է ընդունում, երբ արտադրության գներն են նկատի առնվում, բայց այսպես երևում է այն պատճառով միայն, որ տարբեր ապրանքների արտադրության գները, վերևում շարադրած օրենքների համաձայն, շեղվում են նրանց արժեքներից։ Իսկ եթե մենք քննում ենք արտադրության ամբողջ պրոցեսը, արդյունաբերական ամբողջ կապիտալի կողմից արտադրված ապրանքային ամբողջ մասսան, ապա իսկույն գտնում ենք, որ ընդհանրական օրենքը հաստատվում է։
Հետևաբար, մինչդեռ մի ավելի ստույգ հետազոտությունն այն ազդեցության, որ արդյունաբերական կապիտալի նկատմամբ պտուտաժամանակն անում է արժեքի գոյացման վրա, մեզ վերադարձնում է դեպի քաղաքատնտեսության այն ընդհանրական օրենքն ու պատվանդանը, համաձայն որի ապրանքների արժեքները որոշվում են նրանց մեջ պարունակվող բանվորական ժամանակով,— վաճառաւկանական վաճառականական կապիտալի պտույտների ազդեցությունն առևտրային գների վրա ցուցադրում է այնպիսի երևույթներ, որոնք, եթե միջնօղակների շատ մանրամասն վերլուծություն չկատարվի, ըստ երևույթին ենթադրում են գների մի զուտ կամայական որոշում, այն է՝ մի որոշում սոսկ այն իմաստով, որ կապիտալը վերցրել ու որոշել է տարվա մեջ շահույթի մի որոշ քանակ ձեռք բերել։ Պտույտների այս ազդեցության հետևանքով է թվում հատկապես, որ ապրանքների գները, կարծես, որոշում է շրջանառության պրոցեսը, իբրև այսպիսին, հայտնի սահմաններում արտադրության պրոցեսից անկախ է։ Վերարտադրության ամբողջական պրոցեսին վերաբերյալ մակերևույթային ու այլաշրջված բոլոր հայացքները փոխ են առնված վաճառականական կապիտալի զննությունից ու այն պատկերացումներից, որոնք այս կապիտալի յուրահատուկ շարժումների հետևանքով առաջ են գալիս շրջանառության գործակալների գլուխներում։
Եթե, ինչպես ընթերցողն ինքն էլ ցավոք սրտի իմացավ, արտադրության կապիտալիստական պրոցեսի իրական, ներքին կապերի վերլուծությունը մի շատ խճճված բան է և մի շատ մանրակրկիտ աշխատանք է պահանջում, եթե գիտության գործն այն է, որ տեսանելի, սոսկ երևույթների մակերեսին կատարվող շարժումը վեր աճի ներքին, իրական շարժման, ապա ինքնըստինքյան լիովին հասկանալի է, որ կապիտալիստական արտադրության ու շրջանառության գործակալների գլուխներում պետք է արտադրության օրենքների մասին այնպիսի պատկերացումներ կազմվեն, որոնք բոլորովին շեղվում են այս օրենքներից և որոնք երևույթական շարժման գիտակցական արտահայտությունն են միայն։ Վաճառականի, բորսային սպեկուլանտի, բանկիրի պատկերացումները միանգամայն այլաշրջված են անհրաժեշտորեն։ Գործարանատերերի պատկերացումները խեղաթյուրված են շրջանառության ակտերի շնորհիվ, որոնց ենթակա է նրանց կապիտալը, այլ և շահույթի ընդհանրական նորմայի հավասարեցման հետևանքով<ref>Մի շատ միամիտ, բայց միաժամանակ շատ ճիշտ նկատողություն է հետևյալը. «Անշուշտ, նաև այն պարագան, որ միևնույն ապրանքը տարբեր վաճառորդներից կարելի է ձեռք բերել էապես տարբեր գներով, շատ հաճախ անճիշտ կալկուլացիայով է բացատրվում», (Feller und Odermann: „Das ganze kaufmännischen Arithmetik“, 7 Aufl. 1859 [էջ 451])։ Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչպես գների որոշումը դառնում է զուտ տեսական, այսինքն վերացական։</ref>։ Անհրաժեշտորեն մրցումն էլ մի բոլորովին այլաշրջված դեր է խաղում այս մարդկանց պատկերացումներում։ Եթե արժեքի ու հավելյալ արժեքի սահմանները տրված են, ապա հեշտ է հասկանալը, թե կապիտալների մրցումն ինչպես է արժեքները փոխարկում արտադրության գների ու հետո էլ առևտրային գների, իսկ հավելյալ արժեքը՝ միջին շահույթի։ Բայց չիմանալով այս սահմանները, բացարձակապես անհնարին է հասկանալ, թե ինչու մրցումը շահույթի ընդհանրական նորման հասցնում է հենց այս սահմանին՝ փոխանակ այն սահմանի, հասցնում է 15%-ի փոխանակ 1500%-ի։ Ամենաշատը, մրցումը կարող է շահույթի ընդհանրական նորման մի մակարդակի վերածել։ Բայց մրցման մեջ բացարձակորեն ոչ մի տարր չկա, որը որոշեր բուն իսկ այս մակարդակը։
Վստահելի
1396
edits