==Գիրք առաջին==
Հայնրիխ VIII<ref>Հայնրիխ VIII (1491—1547)— Անգլիայի թագաւոր (1509—1547), Հայնրիխ VII֊ի երկրորդ որդին։ Նրա օրով աբսոլիւտիզմն Անգլիայում հասաւ իր բարձրագոյն կէտին։ Հայնրիխ VIII իրեն յայտարարեց «անգլիական եկեղեցու» գերագոյն պետ։ Գրավեց վանքապատկան հողերը, մի ռեֆորմ, որին օժանդակում էր միջին ազնուականութիւնը։ Այս ռեֆորմը նպաստեց հին ֆեոդալ֊հոգեւոր արիստոկրատիայի վերջնական քայքայմանը եւ ամրապնդեց թագաւորի բացարձակ իշխանութիւնը։ «Անգլիական եկեղեցու» Հռոմից բաժանումով մտցուեց ռեֆորմացի։</ref>, Անգլիայի անպարտելի թագաւորը, հազուագիւտ եւ գերազանց մտքի տէր մի իշխող, վերջերս մի նշանակալի միջադէպ ունէր Քասաիլի իշխան նորին մեծութիւն Կառլի<ref>Քասաիլի Քաստիլի իշխան Կառլը հետագայում գերմանական իմպերատոր Կառլ V է (1519—1555)։
Պատգամաւորութիւնը, որին մասնակցում էր նաեւ Մորը (1515 թ․), ուղղարկուած էր Բրյունգէ պարզելու համարՖլանդրիական առեւտրականների հետ տեղի ունեցած թիւրիմացութիւնը։ Հայնրիխ VIII պարլամենտական ակտով արգելել էր բրդի արտահանումը դէպի Հոլանդիա։ Այս արգելքը պայմանաւորուած էր Կառլի եւ Հայնրիխ VIII֊ի միջեւ առաջացած դժաությանը (իշխան Կառլը 1506 թ․ նշանուած էր Հայնրիխ VIII֊ի քրոջ հետ, սակայն 1514 թ․ Կառլին նշանեցին ֆրանսիական իշխանուհու հետ)։ Բրդի արտահանման արգելքը երկու երկրների տնտեսական կեանքի վրայ վատ էր անդրադառնում եւ երկու իշխողները շուտով հաշտուելով միմեանց հետ՝ 1515 թուի մայիսի 15֊ին Ֆլանդրիա ուղարկուեց յատուկ միսիա, Մորի մասնակցութեամբ։ Պատգամաւորութեան կազմում Մորի թեկնածութիւնն առաջադրել էին Լոնդոնի առեւտրականները։ Մորի առաքելութիւնը յաջողութեամբ վերջացաւ․ այդ պատճառով էլ երկու տարի յետոյ (1517 թ․) նրան նոյնանման միսիայով ուղարկեցին Քալէ։</ref> հետ։ Այդ գործը կարգաւորելու, եւ թիւրիմացութիւնն ըստ հնարաւորին վերացնելու միսիայով ինձ, իբրեւ դեսպան, ուղարկեցին Ֆլանդրիա<ref>Ֆլանդրիան նախկին կոմսութիւն էր, որի տերիտորիան այժմ պատկանում է մասամբ Բելգիային (1830 թուից), մասամբ Ֆրանսիային եւ մի մասն էլ Հոլանդիային։ Բրիւգէն գլխաւոր քաղաքներից մէկն էր։ 12֊րդ դարից Ֆլանդրիան տնտեսական ընդհանուր շահերով կապուած էր Անգլիայի հետ (Անգլիան Ֆլանդրիայի արհեստաւորների համար բուրդ էր մատակարարում)։ Տնտեսական տեսակէտից Ֆլանդրիան 14—16 դարերում Հիւսիսային եւ Միջին Եւրոպայի ամենաառաջադէմ երկրներից մէկն էր։ Ֆլանդրիան Կառլ V֊ի կայսրութեան բաժանումով անցաւ Սպանիային։</ref>։