}}
{{անավարտ}}
Միայն թե երբեմն, արշալույսին, երբ դեռ պառկած եմ անկողնում, իսկ Փարիզի փողոցներում միայն մեքենաների աղմուկն է, հիշողությունս մոլորեցնում է ինձ, առջևս է կանգնում անցած ամառը և հետը կապված բոլոր հուշերը: Աննա՜, Աննա՜, ցածրաձայն ու երկար-երկար կրկնում եմ ես խավարի մեջ: Ինչ-որ բան է մեջս բարձրանում. ես փակում եմ աչքերս և մեջս բարձրացող այդ բանը կոչում իր անունով. բարև, թախիծ:
Վերջ