Changes

Տոն, որը միշտ քեզ հետ է

No change in size, 11:01, 28 Հունիսի 2015
Իսկ այժմ միայն պահանջվում է՝ մինչեւ առավոտ պահպանել մտքի հստակությունը, երբ ես կրկին ձեռնամուխ կլինեմ գործի։
==Ֆորս Ֆորդ Մեդոքս Ֆորդը եւ Սատանայի աշակերտը==
Երբ մենք բնակվում էինք սղոցարանի վերեւ, Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցի № 113 տանը, մերձավոր լավ սրճարանը «Կլոզերի դե Լիլան» էր՝ Փարիզի լավագույն սրճարաններից մեկը։ Ձմեռը այնտեղ տաք էր լինում, գարնանն ու աշնանը կլոր սեղանները դրվում էին մարշալ Նեյի արձանի մոտ, ծառերի շվաքի տակ, իսկ սովորական քառակուսի սեղանները դասավորում էին մայթի երկայնքով, մեծ ծածկի տակ, եւ այնտեղ հաճելի էր նստել։ Մատուցողներից երկուսը մեր լավ բարեկամներն էին։ «Կուպոլ»֊ի եւ «Ռոտոնդա»֊յի մշտական հաճախորդները երբեք չէին գալիս «Լիլա»։ Նրանք այստեղ ոչ ոքի չէին ճանաչում, եւ ոչ ոք նրանց չէր ճանաչի, եթե նրանք այնուամենայնիվ գային։ Այն օրերին շատերն էին հաճախում Մոնպառնասի եւ Ռասպայի բուլվարների խաչմերուկում գտնվող սրճարանները, որպեսզի երեւան մարդկանց, եւ այդ սրճարանները ինչ֊որ չափով նրանց նույնպիսի կարճատեւ անմահություն էին պարգեւում, ինչպես գրագրային խրոնիկայի սյունակները։
Վստահելի
593
edits