=== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ===
Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում. հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը, և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին, և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան որքան՝ ցերեկը:
Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Հասուֆելը հոգնած, բայց հպարտ, հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ՝ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:
— Տեսե՛ք,— բացականչեց նա,— և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:
Արջևում Առջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներն էին ձգվում մարգագետինները և, բարձրանալով լանջն ի վեր, կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առջև տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովախորշ լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ , արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:
— Դե, Լեգոլա՛ս,— ասաց Գենդալֆը,— ասա՛ մեզ, ի՞նչ ես տեսնում այնտեղ:
Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին՝ ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից:
— Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,— սկսեց նա: — Այնտեղ, որտեղ այն դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում, կենտրոնում՝ կանաչ մարգագետնի վրա, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է. երևի ռոհանցիները դեռ քնած են:
— Ամրոցը կոչվում է Էդորաս,— ասաց Գենդալֆը,— իսկ Ոսկե Ապարանքը՝ Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը՝ Թենգելի որդին, ռոհանցիների առաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է, բայց, այնուամենայնիվ, զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում և, ինչ էլ մեզ հեռվից թվա, Ռոհիրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք. հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:
Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և, ճանապարհը հատելով, գնում էր դեպի արևելք, միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտուոշին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում դրանց ճյուղերի ծայրերն արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին, գետն անցնում էին ծանծաղուտով՝ դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը թեքվեց դեպի քարերով պատնեշված բլրի ստորոտը և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերն ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:
— Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,— ասաց Գենդալֆը՝ ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: — Դրանց Հավերժահուշ են ասում, կամ, այստեղի լեզվով, լեզվով՝ Սիմբելմինե: Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:
— Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,— հաշվեց Արագորնը:
Լռելյայն գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ շողշողացող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք, տեսնելով ճանապարհորդներին, վեր թռան տեղներից և, նիզակները խաչելով, փակեցին նրանց ճանապարհը:
— Կա՛նգ առեք , օտարականնե՛ր,— գոռացին նրանք իրենց լեզվով: — Ասացե՛ք, ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:
Նրանց աչքերը զարմանք էին արտահայտում, բայց ոչ բարյացակամություն, իսկ Գենդալֆին նրանք առհասարակ թշնամաբար էին նայում:
— Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,— ասաց նա,— բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա, անտարակույս, Թեոդենը գիտի ձեր մասին: Շատ հնարավոր է, որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձալեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքն Էդորաս արգելվում է:
— Օձալեզու՞ն,— խոսեց Գենդալֆը, ոտից գլուխ չափելով ժամապահին: — Այևս ոչ մի խո՛սքխոսք: Ես եկել եմ խոսելու Ռոհանի թագավորի հետ, ո՛չ թե ինչ-որ Օձալեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին, կամ ուղարկիր ինչ-որ մեկին: — Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից, և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:
— Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,— դանդաղ ասաց ժամապահը: — Բայց, ովքե՞ր եք դուք: Եվ Ինչպե՞ս ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, սակայն, իմ կարծիքով, այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:
— Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,— ասաց հրաշագործը: — Քանզի ես Գենալֆն Գենդալֆն եմ: Ես վերադարձել եմ և, ինչպես տեսնում ես, հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչն է, նժույգներից լավագույնը, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Ջիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:
— Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,— զիջեց ժամապահը: — Սպասեք դարպասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...
Եվ նա արագ քայլերով հեռացավ, հեռացավ՝ թողնելով օտարականներին իր ընկերների հսկողության տակ:
Շուտով նա վերադարձավ:
— Հետևեք ինձ,— ասաց նա: — Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք զենքերը, ներառյալ նաև գավազանը թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դռներըը բացվեցին, և Ճանապարհորդները ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը՝ շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ, քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ՝ կանաչ մարգագետնի վրա, վեր էր բարձրանում մի ընդարձակ թումբ, որի ստորոտին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այնտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե սանդուղքը տանում էր դեպի դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները պսպղում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք սովորական մահկանացուներից ավելի բարձրահասակ են:
— Հասանք,— ասաց ուղեկցող ժամապահը: — Դե, ես պետք է վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր նկատմամբ բարեհաճ գտնվի:
Նա շրջվեց և արագ հեռացավ: Ճանապարհորդներն աստիճաններով բարձրացան վերև: Թագավորի թիկնապահները լուռ նայում էին նրանց: Երբ Գենդալֆը ոտքը դրեց վերջին աստիճանին, դռնապանները վեր կացան տեղներից և քաղաքավարությամբ ողջունեցին հյուրերին ռոհանցիներին հատուկ ձևով.
— Խաղաղությո՛ւն ձեզ, հեռվի՛ց հեռվից եկած օտարականներ:
Նրանք շրջեցին սրերը բռնակներով դեպի առաջ՝ ի նշան խաղաղության: Բռնակները զարդարված էին կանաչ քարերով և փայլփլում էին արևի տակ: Դռնապաններից մեկը առաջ եկավ և համընդհանուր լեզվով ասաց.
— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին՝ թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ սուրը Անդրիլը չլիներ:
— Ինչ անուն էլ , որ քո սուրը ունենա, միևնույնն է դու կթողնես այն այստեղ,— ասաց Համան,— եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:
— Իսկ ինչո՞ւ միայնակ,— առաջ գալով խոսեց Ջիմլին՝ ձեռքով շոյելով տապարի սայրը և մռայլ նայելով թիկնապահին ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: — Նա միայնա՛կ չէ:
— Ես այն թողնում եմ այստեղ,— ասաց նա,— բայց արգելու՛մ եմ դիպչել: Տես հա՜, թող ոչ ոք չդիպչի իմ սրին: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է մի սուր, որը կոտրվել և կռվել է նորից: Այն առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում:
— Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ ընկրկելով, մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: — Կարվի Կանենք այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:
— Դե ինչ,— ասաց Ջիմլին,— այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին այն իրեն նսեմացած չի զգա: — Եվ նա դրեց իր տապարը պատի տակ, տակ՝ Անդրիլի կողքին: — Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:
Սակայն դռնապանը հապաղում էր:
Արագորնը ծիծաղեց.
— Ամենքի համար էլ դժվար է վստահել օտարին մի բան, որն իր համար թանկ է: Բայց լսիր, միթե՞ մի՞թե դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Իսկ առանց դրա թույլ չես տա՞ ներս մտնել:
— Հրաշագործի ձեռքին գավազանը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,— առարկեց Համան՝ կասկածանքով զննելով հացենու փայտից պատրաստված գավազանը, որին հենված էր Գենդալֆը: — Բայց նման դեպքերում իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանն ու ներքին ձայնին, ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտնել:
— Տեսնու՞մ եք, դա Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,— ցույց տվեց Արագորնը:
Բարեկամներն անցան սրահի կենտոնում ծխացող օջախի կողքով և կանգ առան: Դահլիճի մյուս ծայրին երեք աստիճաններով բարձր գահավորակի վրա դրված ոսկեզօծ գահին նստած էր զառամյալ, ծերությունից թզուկ թվացող մի ծերունի: Բարակ, ադամանդե մեծ քարով ոսկյա թագի տակից ուսերին էին թափվում խիտ, ալեհեր մազերը, իսկ ճերմակ մորուքը իջնում էր մինչև ծնկները: Բայց նրա աչքերը դեռ այրվում էին պայծառ կրակով և, օտարականներին տեսնելով, ավելի պայծառ բոցավառվեցին: Գահի հետևում կանգնած էր սպիտակ զգեստով մի երիտասարդ կին, իսկ թագավորի ոտքերի տակ, տակ՝ աստիճաններին, նստած էր գունատ, բայց իմաստուն դեմքով մի մարդ, որը կիսախուփ կոպերի տակից ուշադիր զննում էր եկվորներին:
Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին լուռ զննում էր հյուրերին:
Ծերունին դանդաղ վեր կացավ՝ հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել:
— Քեզ էլ ողջույն, ԳենդալֆԳենդա՛լֆ,— ասաց նա: — Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել և, երբ Էոմերը բերեց քո մահվան լուրը, ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո հետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան նրանք, որոնց միջով մենք հիմա անցնում ենք: Ասա՛ ինձ, Գենդալֆ Չարաբաստիկ Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ:
Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:
— Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,— ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: — Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի՝ Ռոհանի երկրորդ զորավարի մահվան ցավալի լուրը: Իսկ Էոմերին վստահել չի կարելի. տվեք նրան ինքնուրույն գործելու հնարավորություն և Ոսկզօծ Ապարանքն անմիջապես կմնա առանց պաշտպանության: Բացի այդ, Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ահա թե ինչպիսի ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառաշրջիկը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Չարաբաստիկ Ագռավ: Լա՛թսպել Լաթսպե՛լ է պետք է քեզ անվանել, Չարագո՛ւյժ, և սուրհանդակին էլ, ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրերին համապատասխան: — Նա մռայլ քմծիծաղ տվեց և, բարձրացնելով ծանր կոպերը, չարությամբ նայեց հյուրերին:
— Իմ բարեկամ Օձալեզու, դու իմաստուն ես համարվում և, անտարակույս, հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,— հանգիստ պատասխանեց Գենդալֆը,— բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իսկական իրական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ , երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:
— Դա այդպես է,— արձագանքեց Օձալեզուն: — Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսե՞լ ենք երբևէ, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց, երկար մտածելով, շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ-որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...
— Ախր ես զգուշացնում էի, չէ՞, տիրակա՛լ, որ անհրաժեշտ է խլել նրա գավազանը: Բթամիտ և դավաճան Համան խորտակեց մեզ:
Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը հարվածեց տանիքին: Հետո լռություն տիրեց: Օձսլեզուն Օձալեզուն բերանքսիվայր ընկած էր հատակին:
— Իսկ այժմ լսի՛ր ինձ, Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,— գոչեց Գենդալֆը,— դու օգնությո՞ւն էիր փնտրում: — Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստաղի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: — Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ տիրակալ, Սև ստվերը դեռ ամենազոր չէ: Լսի՛ր իմ խոսքերը: Ավելի լավ օգնություն քեզ ոչ ոք չի առաջարկի: Ես պատրաստ եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և շուրջդ նայիր: Չափազանց երկար ես նստել կիսախավարում, լսելով կեղծ զրույցները, որոնցով ուզում էին շեղել քեզ ճիշտ ճանապարհից:
— Կարգադրիր թիկնապահներիդ իջնել ներքև,— ասաց Գենդալֆը Թեոդենին: — Եվ դուք նույնպես հեռացեք կարճ ժամանակով, օրիո՛րդ, թողեք նրան իմ խնամքին:
— ԳնաԳնա՛, Էովին, դո՛ւստր քրոջ,— ասաց թագավորը: — Վախի և կասկածի ժամանակներն անցան:
Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների մոտ նա կանգ առավ և շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բարձրահասակ, սպիտակ զգեստով և արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:
Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը՝ սառը, ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի՝ իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:
— Իսկ հիմա, տիրակալտիրակա՛լ, շուրջդ նայիր,— ասաց Գենդալֆը: — Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:
Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք, գետի մոտից սկսվելով, կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսիսից էր փչում, և արևելքից եկած փոթորիկը աստիճանաբար հեռանում էր հարավ՝ դեպի ծովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլացին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը:
— Կարելի է սիրել քեզ և միևնույն ժամանակ չսիրել Օձալեզվին, առավել ևս նրա խորհուրդները,— առարկեց Գենդալֆը:
— Միգուցե... Բարի՛, ես կկատարեմ քո խնդրանքը: Կանչիր Համային, որպես թիկնապահ նա իրեն լա՜վ արդարացրեց: Տեսնենք որպես հանձնակատար ինպե՞ս ինչպե՞ս իրեն կդրսևորի: Թող մի մեղավորը բերի մյուսին:
Այդ ամենը նա ասաց խստորեն, բայց, նայելով Գենդալֆին, ժպտաց, և նրա դեմքի տագնապից ու կեղծ խնամքից առաջացած կնճիռները հարթվեցին ու այլևս չհայտնվեցին:
Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ-որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով մեկ և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
— ճշմարիտ Ճշմարիտ, որ այդպես է,— բարձր և հստակ ձայնով խոսեց Գենդալֆը,— մեր հույսը հիմա այնտեղ է, որտեղ գտնվում է մեր ամենամեծ վախը: Ամեն ինչ մազից է կախված: Բայց, ամեն դեպքում, հույս կա, միայն թե կարողանանք մինչ այդժամ դիմանալ:
Գենդալֆին և Թեոդենին հետևելով՝ մյուսներն էլ իրենց հայացքները դարձրեցին արևելք: Առջևում անծայրածիր տարածություն էր և մոխրագույն մշուշի մեջ թաղված հորիզոն, բայց նրանք մտովի տեղափոխվեցին լեռներից այն կողմ ընկած մահաբեր Խավարի Երկիրը: Որտե՞ղ է հիմա մատանու պահապանը: Եվ իսկապես, ինչքա՜ն բարակ է թելը, որից կախված է ընդհանուր ճակատագիրը: Լեգոլասը լարեց տեսողությունը, և էլֆի սուր աչքերը նկատեցին հեռու՜ հեռավոր գոնդորյան պահակային աշտարակի գագաթին ընկած արևի պայծառ ցոլքը, իսկ աշտարակից այն կողմ՝ աննկարագրելի հեռավորության վրա, հազիվ նկատելի բոսոր կրակի սպառնալի հրացոլքը:
— Գուցե սուրդ վերցնե՞ս,— լռությունը խախտեց Գենդալֆը:
Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց սրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքը աչքի առաջ լցվում է ուժով և եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը, և սոլուցով ճեղքելով սոլելով ճեղքեց օդը, մի քանի շրջան գծեց իր գլխավերևում: Այնուհետև նա բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր մայրենի լեզվով:
— Հույս կա,— հաստատեց Գենդալֆը,— բայց Իզենգարդն ամուր է: Եվ բացի այդ՝ ավելի սարսափելի վտանգներ են մոտենում... Մի՛ հապաղիր, Թեոդե՛ն: Մեր արշավանքն սկսելուց անմիջապես հետո տար քո ժողովրդին Դունհորրոյի թաքստոցը, որ լեռներում է:
— Ոչ Ո՛չ Գենդալֆ, դու, երևի, ինքդ էլ չգիտես, թե ինչ մեծ բուժակ ես: Այն պահից սկսած, երբ դու ինձ բուժեցիր՝ ամեն ինչ փոխվեց: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի՝ կընկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի:
— Այդ դեպքում նույնիսկ ռոհանցիների պարտությունը փառավոր կլինի և կարժանանա երգի,— բացականչեց Արագորնը:
— Սու՛տ է,— բղավեց Օձալեզուն: — Տիրակալն ինքն է ինձ տվել իր սուրը՝ պահպանելու համար:
— Եվ հիմա էլ վերցնում է հետ,— ասաց Թեոդենը,— ինչ-որ բան քո սրտով չի՞չէ՞:
— Ի՜նչ ես ասում, տիրակա՛լ,— շտապ վրա բերեց Օձալեզուն: — Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին՝ ինչքան կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զրուցի այս ձանձրացնող հյուրերի հետ: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:
— Ցանկանում եմ,— պատասխանեց Թեոդենը: — Սեղա՛ն գցեք ինձ և իմ հյուրերի համար, մենք միասին ենք ճաշելու: Զորքը այսօր ևեթ պետք է շարժվի: Ուղարկե՛ք մունետիկներին, թող հավաք հայտարարեն և կանչեն բոլորին, ովքեր մոտակայքում են ապրում: Բոլոր տղամարդիկ և տղաները, ովքեր տիրապետում են զենքին և ի վիճակի են ձի հեծնելհեծել, թող թամբեն իրենց ձիերին և կեսօրից հետո երկրորդ ժամին հավաքվեն դարպասի մոտ:
— Ա՜խ, տիրակալ,— բացականչեց Օձալեզուն,— հենց դրանից էլ ես վախենում էի: Այս կախարդը կախարդել է քեզ: Մի՞թե դու ոչ մեկին չես թողնի հսկելու քո պապերի կառուցած Ոսկեզօծ ապարանքն ու քո գանձարանը: Մի՞թե թագավորն առանց հսկողության կմնա:
— Ստու՛մ ես,— ֆշշացրեց Օձալեզուն:
— Այդ բառը բավականին հաճախ է դուրս գալիս քո շուրթերից,— ասաց Գենդալֆը: — Ոչ, ես չեմ ստում: Նայիր այս խորամանկ օձին, Թեոդե՛ն: Վտանգավոր է վերցնել նրան քեզ հետ, բայց այստեղ էլ թողնել չի կարելի: Հանուն արդարության նրան պետք է մահապատժի ենթարկել: Բայց նա դավաճան չի ծնվել: երկար Երկար ժամանակ նա հավատարիմ ծառայել է քեզ: Ձի տուր նրան, և թող ուր ուզում է գնա: Դատիր նրան իր ընտրած ճանապարհով:
— Լսու՞մ ես, Գրիմա Օձալեզու,— դիմեց Թեոդենը Գրիմային: — Ընտրի՛ր, կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը, կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես:
Օձալեզուն դանդաղ ոտքի կանգնեց ու ևս մեկ անգամ հերթով նայեց բոլորին: Վերջում նայեց Թեոդենին, բացեց բերանը, ասես պատրաստվում էր ինչ-որ բան ասել և հանկարծ ամբողջ մարմնով ձգվեց: Ձեռքերը տենդագին դողում էին, իսկ դեմքին այնպիսի չար արտահայտություն էր գծագրվել, որ բոլորն ակամա ընկրկեցին: Նա մերկացրեց ատամները և հանկարծակի թքեց թագավորի ոտքերի տակ, ապա նետվեց աստիճաններով վար:
Թագավորական սեղանին Թեոդենի հետ միասին նստեցին նաև Էոմերը և չորս հյուրերը: Էովինը սպասարկում էր թագավորին: Ճաշում էին արագ և լուռ, միայն Թեոդենն էր հարցուփորձ անում Գենդալֆին Սարումանից:
— Ոչ ոք չգիտի, թե երբ նա դավաճան դարձավ,— ասում էր Գենդալֆը: — Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ , երբ նրա սիրտը կամաց-կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այն ժամանակ Օձալեզուն հեշտությամբ էր կատարում իր խնդիրը, և Սարումանը արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր և անում: Քանզի սահմանները այն ժամանակ բաց էին, և օտարականները հանգիստ թափառում էին ձեր երկրում: Իսկ Օձալեզուն անընդհատ քո ականջին խորհուրդներ էր շշնջում՝ թունավորելով իր թույնով քո մտքերը, սառեցնելով սիրտդ և թուլացնելով կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կուրորեն հավատում էիր նրան: Հիշու՞մ ես ինչպես էի քեզ զգուշացնում Սարումանի մասին, երբ Օրթհանքից փախչելուց հետո եկել էի այստեղ: Դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձալեզվի խաղը բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ էր հորինում և բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ և հանգամանքներից ելնելով խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր նա պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդելու օրքերի ջոկատին, և , եթե Էոմերը չհակառակվեր Օձալեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է, դա այն ավարը չէ, ինչի մասին երազում է Սարումանը, բայց օրքերը գողացել են մեր ջոկատից երկուսին, որոնք տեղյակ են այն գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին ես նույնիսկ քեզ հետ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել, օ՛ թագավոր: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել:
— Ես պարտական եմ Էոմերին,— ասաց Թեոդենը: — Տաքարյուն և համարձակ զրույցների հետևում հավատարիմ սիրտ է թաքնված:
Ոչ ոք ձայն չհանեց:
— Միթե՞ Մի՞թե ոչ մեկին չեք առաջարկի: Ու՞մ վստահեմ իմ ժողովրդին:
— Էորլի տոհմին,— բոլորի փոխարեն խոսեց Համան:
Թագավորը նստեց Ոսկեզօծ Ապարանքի մուտքի մոտ գտնվող քարե գահին, և Էովինը ծնկի իջնելով նրա դիմաց թուր և թանկարժեք զրահ ընդունեց նրա ձեռքից:
— Մնաս Մնա՛ս բարով, դու՛ստր քրոջ,— ասաց Թեոդենը: — Մութ է մեր բաժանման ժամը, բայց գուցե դեռ էլի հանդիպենք Ոսկեզօծ Ապարանքում: Իսկ եթե մենք պարտություն կրենք, հիշի՛ր, Դունհորրոյի ամրոցն ամուր է և այնտեղ կարելի է երկար ժամանակ պաշտպանվել:
— Մի ասա այդպես, օ՛ թագավոր— ասաց Էովինը: — Ես կհաշվեմ օրերը՝ մինչև դուք վերադառանք, և այդ օրերից ամեն մեկը ինձ մի տարի կթվա:
Եվ այդպես խոսելով, նա նայեց Արագորնին:
— Դե թզուկներից ի՞նչ հեծյալ,— տապարի սայրը շոյելով փնթփնթաց Ջիմլին: — Ձիու վրայից, երևի, միայն մարդկանց ծոծրակները սափրելն է հարմար, ոչ թե օրքերի գլուխներ թռցնելը:
Դարպասի մոտ մեծ զորք էր հավաքվել: Այնտեղ և և՛ ծերեր կային և , և՛ երիտասարդներ, հազարից ավելի մարդ էր եկել և բոլորն էլ ձիերին հեծած պատրաստ սպասում էին: Նիզակների պատը երիտասարդ անտառ էր հիշեցնում: Թեոդենին դիմավորեցին բարձր և ուրախ կանչերով, ապա բերեցին թագավորական նժույգին՝ Սպիտակաբաշ անունով: Արագորնին և Լեգոլասին նույնպես նժույգներ տվեցին: Ջիմլին իրեն անհարմարավետ էր զգում և արդեն խոժոռվել էր, երբ Էոմերը մոտեցավ նրան:
— Ողջու՛յն Ջիմլի, որդի՛ Գլոյնի,— դեռ հեռվից կանչեց նա: — Ներիր, որ մինչև հիմա ժամանակ չունեցա քեզանից քաղաքավարության դասեր վերցնելու, բայց, գուցե, թողնենք հետո՞: Խոստանում եմ, որ անքաղաքավարի բառեր Լորիենի տիրուհու մասին ինձանից այլևս չես լսի: