― Մի բան ասեմ քեզ, բարեկամ,— պատասխանեց միջին տարիքի մարդը,— ինչպես իռլանդացին իռլանդացուն։ Հենց քո նման բարի և իռլանդացի մի կաթոլիկ էր, որ 1914 թվականին գոկերների գործադուլի ժամանակ ջարդեց գանգս։ Երբ իռլանդացի կաթոլիկը ոստիկանի համազգեստ է հագնում, իմացիր, որ նա արդեն ոստիկան է։ Նա այլևս ո՛չ իռլանդացի է, ո՛չ էլ կաթոլիկ։
― Քեզ պետք է նստեցնել, միկ<ref>Արհամարհական մականուն, որով կոչում են իռլանդացիներին Ամերիկայում։ (Ծ.Թ.)</ref>,— հայհոյեց տարեց ոստիկանը,— հենց հիմա պետք է նստեցնել։
― Դե, ի՞նչ ես կանգնել։ Նստեցրո՛ւ։