― Լռի՛ր, ― բղավեց Պիղատոսը եւ կատաղի հայացքով հետեւեց ծիծեռնակին, որը կրկին պատշգամբ էր մտել, ― այստե՛ղ եկեք, ― բղավեց Պիղատոսը։
Եվ երբքարտուղարն ու պահակախումբը վերադարձան իրենց տեղերը, Պիղատոսը հայտարարեց, որ հաստատում է Փոքր ծերակույտի ժողովում արձակված Յեշուա Հա-Նոցրիի մահվան դատավճիռը, և քարտուղարն արձանագրեց Պիղատոսի ասածը։ Մեկ րոպե անց կուսակալի դիմաց կանգնած էր Մարկոս Առնետորսը։ Կուսակալը նրան հրամայեց բանտարկյալին հանձնել գաղտնի ծառայության պետին, միաժամանակ հայտնել կուսակալի կարգադրությունը, որպեսզի գաղտնի ծառայության անձնակազմին ծանրագույն պատժի սպառնալիքի տակ արգելվի որևէ բանի մասին խոսել Յեշուայի հետ կամ պատասխանել նրա որևիցե հարցին։ Մարկոսի նշանով պահակախումբը շրջապատեց Յեշուային և դուրս տարավ նրան պատշգամբից։ Ապա կուսակալի դիմաց կանգնեց բարեկազմ, շիկամորուս, գեղեցկատես մի տղամարդ, որի կրծքին առյուծի մռութներ էին փայլփլում, սաղավարտի կատարին արծվի փետուրներ կային, ոսկյա գամեր՝ սուսերակալին, երեքտակ ներբաններով կոշիկների կաշվե փոկերը կապված էին մինչև ծնկները, արնագույն թիկնոցը գցել էր ձախ ուսին։ Լեգեոնի հրամանատարն էր՝ լեգատը։ Կուսակալը նրանից հարցրեց, թե հիմա որտեղ է սեբասաական կոհորտան։ Լեգատը հայտնեց, որ սեբաստացիները շրջափակել են ձիարշավարանի դիմացի հրապարակը, որտեղ ժողովրդին պիտի հայտարարվի հանցագործների դատավճիռը։ Այդժամ կուսակալը կարգադրեց, որ լեգատը հռոմեական կոհորտայից երկու հարյուրակ առանձնացնի։ Դրանցից մեկը, Առնետորսի հրամանատարությամբ, պետք է ուղեկցի հանցագործներին, մահապատժի հարմարանքներով բեռնված սայլերն ու դահիճներին՝ դեպի Լերկ Լեռ, իսկ տեղ հասնելուն պես միանա վերին շրջափակմանը։ Մյուս հարյուրակը հենց հիմա պիտի ուղարկվի Լերկ Լեռ և անհապաղ սկսի շրջափակումը։ Միևնույն, այսինքն Լեռը պահպանելու նպատակով կուսակալը լեգատին խնդրեց օժանդակ հեծելագունդ ուղարկել՝ սիրիական մի ալա։ Երբ լեգատը հեռացավ պատշգամբից, կուսակալը քարտուղարին հրամայեց պալատ հրավիրել ծերակույտի նախագահին, երկու անդամների և Երշալաիմի տաճարային պահակախմբի պետին, բայց ավելացրեց նաև, որ խնդրում է այնպես հարմարեցնել, որպեսզի մինչև խորհրդակցությունն այդ բոլորի հետ, ինքը կարողանա նախագահի հետ խոսել ավելի շուտ ու առանձին։ Կուսակալի հրամաններր կատարվեցին արագ ու ճշգրիտ, և արևը, որ այդ օրերին մի արտակարգ մոլեգնությամբ էր խանձում Երշալաիմը, դեռ չէր հասցրել մոտենալ իր բարձրագույն կետին, երբ այգու տափարակում, սանդուղքները պահպանող մարմարյա երկու սպիտակ առյուծների մոտ հանդիպեցին կուսակալը և ծերակույտի նախագահի պարտականությունները կատարող հրեական քահանայապետ Հովսեփ Կայիափան։ Այգում լռություն էր։ Բայց սյունաշարի տակից ելնելով արևողող այգու վերին տափարակը, ուր արմավենիներն էին՝ հրեշավոր փղոտների վրա, տափարակը, որտեղից կուսակալի առջև փռվեց նրա համար ատելի այդ ամբողջ քաղաքը՝ իր կախովի կամարներով, ամրոցներով ու, ամենագլխավորը, Երշալաիմյան տաճարով, որ աննկարագրելի անճոռնի, մարմարյա մի կույտ էր, տանիքի փոխարեն թևավոր վիշապի ոսկյա թեփուկներով, կուսակալը սուր լսողությամբ հեռվում, ներքևներում, այնտեղ, ուր քարե պարիսպը պալատական այգու ստորին սանղդեվանդներն էր բաժանում քաղաքային հրապարակից, խլաձայն բռբռոց որսաց, որից վեր մեկ-մեկ թույլ ու նվազ, ոչ այն է տնքոցներ, ոչ այն է բղավոցներ էին հնչում։ Կուսակալը հասկացավ, որ այնտեղ՝ հրապարակում, արդեն հավաքվել է վերջին անկարգություններով խռովված երշալաիմցիների անհամար ամբոխը, որ այդ ամբոխն անհամբերությամբ սպասում է դատավճռի արձակմանը, և որ այդ ամբոխի մեջ բղավում են անդադրում ջրավաճառները։ Կուսակալն սկսեց նրանից, որ քահանայապետին պատշգամբ հրավիրեց, որպեսզի պատսպարվեն անողոք տապից, բայց Կայիափան քաղաքավարությամբ ներողություն խնդրեց ու բացատրեց, որ չի կարող դա անել տոնի նախաշեմին։ Պիղատոսը կնգուղը քաշեց աստիճանաբար մազաթափ լինող գլխին ու սկսեց խոսակցությունը։ Հունարեն էին խոսում։ Պիղաաոսն ասաց, որ ինքը քննել է Յեչուա Հա֊Նոցրիի գործը և հաստատել մահվան դաաավճիռը։ Այսպիսով, այսօր կայանալիք մահապատժին դատապարտված են երեք ավազակներ՝ Դիսմասը, Հեստասը, Բարրաբան, նրանցից բացի նաև այդ Յեշուա Հա֊Նոցրին։ Առաջին երկուսը, որոնք մտադրվել են ժողովրդին հրահրել հակակեսարական խռովության, կռվով են ձերբակալվել հռոմեական իշխանության կողմից, հետևաբար նրանց մասին այստեղ խոսք չի լինի։ Իսկ մյուս երկուսը՝ Բարրաբան և Հա-Նոցրին, ձերբակալվել են տեղական իշխանության կողմից և դատապարտել է նրանց Փոքր ծերակույտը։ Համաձայն օրենքի, համաձայն սովորության, երկու հանցագործներից մեկին հարկ կլինի ազատ արձակել ի պատիվ այսօր սկսվող մեծ զատկի տոնի։ Այսպիսով, կուսակալը ցանկանում է իմանալ, թե երկու հանցագործներից որ մեկին է մտադիր ազատել ծերակույտը՝ Բարրաբայի՞ն, թե Հա-Նոցրիին։ Կայիափան գլուխը խոնարհեց ի նշան այն բանի, որ հարցը պարզ է, ու պատասխանեց․ ― Ծերակույտը խնդրում է ազատ արձակել Բարրաբային։ Կուսակալը լավ գիտեր, որ քահանայապետը հենց այդպես պիտի պատասխանի, բայց նրա խնդիրն այն էր, որ ցույց տա, թե նման պատասխանն իր զարմանքն է հարուցում։ Պիղատոսն այդ արեց մեծ վարպետությամբ։ Հոնքերը բարձրացան գոռոզ դեմքի վրա, կուսակալն ակնդետ, զարմանքով զննեց քահանայապետին։ ― Խոստովանում եմ, այդ պատասխանն ինձ զարմացրեց,– մեղմաձայն սկսեց կուսակալը,– վախենամ, թե թյուրիմացություն կա այստեղ։ Պիղատոսը բացատրում էր։ Հռոմեական իշխանությունը նվազագույնս չի բռնանում տեղական հոգևոր իշխանության իրավունքների վրա, ինչը քաջ հայտնի է քահանայապետին, բայց տվյալ դեպքում բացահայտ սխալն առկա է։ Եվ այդ սխալը շտկելու հարցում հռոմեական իշխանությունն, անշուշտ, շահագրգռված է։ Իրոք, իրենց ծանրությամբ լիովին անհամեմատելի են Բարրաբայի և Հա֊Նոցրիի հանցանքները։ Եթե երկրորդը՝ բացահայտ խելագար մի մարդ, մեղավոր է անհեթեթ ճառեր արտասանելում, որոնք Երշալաիմում և մի քանի այլ վայրերում խռովություն են գցել ժողովրդի մեջ, ապա առաջինի մեղքը շատ ավելի ծանր է։ Բավական չէ, որ նա խռովության ուղղակի կոչեր է թույլ տվել իրեն, նաև սպանել է պահակախմբի զինվորներից մեկին, երբ փորձել են ձերբակալել նրան։ Բարրաբան շատ ավելի վտանգավոր է, քան Հա֊Նոցրին։ Ելնելով վերը շարադրածից, կուսակալը խնդրում է քահանայապետին վերանայել վճիռը և առատ արձակել երկու դատապարտյալներից նրան, ով ավելի քիչ վտանգավոր է, որպիսին Հա-Նոցրին է անկասկած։ Այսպիսո՞վ։ Կայիափան ուղիղ Պիղատոսի աչքերին նայեց և մեղմ, բայց հաստատ ձայնով ասաց, որ ծերակույտն ուշի-ուշով է ծանոթացել գործին ու երկրորդ անգամ է հայտնում, որ մտադիր է ազատել Բարրաբային։ ― Ինչպե՞ս։ Նույնիսկ իմ երաշխավորությունի՞ց հետո։ Այն մարդու երաշխավորությունից, որի ձայնով հռոմեական իշխանությո՞ւնն է խոսում։ Քահանայապետ, կրկնիր երրորդ անգամ։ ― Եվ երրորդ անգամ հայտնում եմ, որ Բարրաբային ենք ազատում,– մեղմաձայն ասաց Կայիափան։ Ամեն ինչ վերջացած էր, ու այլևս խոսելիք չկար։ Հա-Նոցրին հեռանում էր առհավետ, և կուսակալի ահավոր, դաժան ցավերն ապաքինող մեկը չկար, դրանցից ճար չկար, մահից բացի։ Սակայն հիմա Պիղատոսին այդ միտքը չէր, որ զարմացրեց։ Անհասկանալի նույն թախիծը, որ պարուրել էր նրան արդեն պատշգամբում, թափանցեց ամբողջ էությունը։ Անմիջապես ջանաց բացատրել դա, և տարօրինակ էր բացատրությունը՝ մի տարտամ զգացում ուներ կուսակալը, որ դատապարտյալի հետ խոսելիս ինչ-որ բան մինչև վերջ չի ասել, գուցեև չի լսել ինչ֊որ բան։ Պիղատոսը վանեց այդ միտքը, որն ինչպես գլուխն էր մտել ակնթարթորեն, այդպես էլ չքացավ։ Չքացավ միտքը, իսկ թախիծը մնաց անբացատրելի, որովհետև հո չէր կարող դա բացատրել կայծակի պես փայլատակած և տեղնուտեղը մարած մեկ ուրիշ կարճ միտք. «Անմահություն... եկավ անմահությունը...»։ Ո՞ւմ անմահությունը եկավ։ Դա չհասկացավ կուսակալը, բայց հանելուկային անմահության այդ միտքը ստիպեց նրան սառչել արևայրեաց տեղում։ ― Լավ,– ասաց Պիղատոսը,― թող այդպես լինի։ Այստեղ նա շուրջը նայեց, հայացքը տարավ տեսադաշտն ընկած աշխարհի վրայով ու զարմացավ կատարված փոփոխություններից։ Անհետացավ վարդերով ծանրաբեռնված թուփը, անհետացան վերին սանդղեվանդը եզեբող նոճիներն ու նռնենին, և ճերմակ արձանը կանաչի մեջ, նաև՝ կանաչը։ Այդ ամենի փոխարեն բոսորագույն մի խյուս լողաց, ջրիմուռներ ծանձանվեցին դրա մեջ, ու շարժվեց խյուսն ինչ֊որ տեղ, դրանց հետ միասին շարժվեց և ինքը՝ Պիղատոսը։ Հիմա նրան տանում էր ամենասարսափելի զայրույթը՝ անուժության զայրույթն էր տանում՝ խեղդելով ու դաղելով։ ― Նեղվո՜ւմ եմ ես,– արտաբերեց Պիղատոսը,– նեղվո՜ւմ։ Խոնավ, սառը ձեռքով պոկեց թիկնոցի օձիքի ճարմանդը, և նա ընկավ ավազին։ ― Տոթ է այսօր, ամպրոպ կա մոտերքում,— պատասխանեց Կաիափան՝ աչքերը չկտրելով կուսակալի կարմրատակած դեմքից ու կանխազգալով բոլոր տառապանքները, որոնք դեռ սպասվում էին։ «Օ՜, ինչ սարսափելի ամիս էր այս տարվա նիսանը»։ ― Չէ,― ասաց Պիղատոսը,– տոթից չեմ նեղվում, այլ քեզ հետ միասին լինելուց, Կայիափա,– և ժպտաց Պիղատոսը՝ աչքերը կկոցելով ու ավելացրեց։– Պահպանիր քեզ, քահանայապետ։ Քահանայապետի մուգ աչքերը փայլեցին, և իր դեմքին զարմանք գծագրեց նա, ոչ ավելի վատ, քան կուսակալը քիչ առաջ։ ― Ինչե՞ր եմ լսում, կուսակալ,― հպարտ ու հանգիստ պատասխանեց Կայիափան,– դու սպառնում ես ինձ՝ կայացրած դատավճռից հետո, որն ինքդ ես հաստատել։ Լինելո՞ւ բան է։ Մենք վարժվել ենք, որ հռոմեական կուսակալը որևէ բան ասելուց առաջ ծանրութեթև է անում բառերը։ Մեկնումեկը մեզ չլսի՞, իգեմոն։ Պիղատոսն անկենդան աչքերով նայեց քահանայապետին և, ատամները մերկացնելով, ձևացրեց, թե ժպտում է։ ― Ի՜նչ ես ասում, քահանայապետ։ Ո՞վ կարոզ է հիմա մեզ լսել այստեղ։ Մի՞թե ես նման եմ պատանի այն թափառական կրոնախևին, որին այսօր մահապատժի են ենթարկելու։ Ես հո երեխա չե՞մ, Կայիափա։ Գիտեմ, թե ինչ եմ ասում և որտեղ եմ ասում։ Շրջափակված է այգին, շրջափակված է պալատը, այնպես որ մուկն անգամ ճեղք չի գտնի ներս խցկվելու։ Ոչ միայն մուկը, նույնիսկ նա էլ չի կարող սողոսկել, ինչ էր անունը... Կիրիաֆացին։ Ի դեպ, քահանայապետ, ճանաչո՞ւմ ես նրան։ Այո... եթե այստեղ մտներ, դառնորեն կզղջար դրա համար, իհարկե,