=== Գլուխ տասնմեկ. Փալանթիր ===
Արևն արդեն մտնում էր արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ Գենդալֆը, նրա ուղեկիցները և թագավորն իր հեծյալներով լքեցին Իզենգարդը: Գենդալֆն իր հետևում նստեցրել էր Մերիին, իսկ Արագորնը՝ Փինին: Թագավորական շքախմբի երկու հեծյալներ քառատրոփ արշավով սլացան առաջ և կորան տեսողությունիցտեսադաշտից, իսկ մնացածները մնացածները՝ վարգում էին առանց շտապելու:
Էնտերը հավաքվել էին դարպասի մոտ, բարձրացրել երկար ձեռքերը և արձանների պես քարացել: Ճանապարհի ոլորանին Մերին ու Փինը, ասես հրամանով, շրջվեցին: Երկինքը դեռ լուսավոր էր, բայց լեռնալանջերի ստվերներն արդեն ծածկել էին Իզենգարդը, և մոխրագույն ավերակները դանդաղ սուզվում էին մթության մեջ: Էնտերը գնացել էին, պարիսպների մոտ մնացել էր միայն Ծառմորուսը: Հեռվից նա նման էր կտրված կատարով չորացած ծառի, և հոբիթները հիշեցին, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին նրան Ֆենգորնի անտառեզրից ոչ հեռու՝ արևավառ ժայռի գլխին:
Ջոկատը շարունակեց առաջ ընթանալ: Մթնշաղը խտանում էր:
— Դեռ երկա՞ր պիտի գնանք, Գենդալֆ,— երկար լռությունից հետո խոսեց Մերին: -Չգիտեմ դու ինչ ես մտածում «պոչիցդ կախված խղճուկ արարածի մասին», որը բռնվել է քո թիկնոցից, բայց պետք է ասեմ, որ այդ «խղճուկ արարածը» հոգնել է և ուզում է հանգստանալ:
— Փաստորեն լսել ես և նույնիսկ վիրավորվել,— խոժոռվեց Գենդալֆը: -Մոռացի՛ր այդ մասին և այլևս չհիշատակես: Ասա շնորյակալությունշնորհակալություն, որ Սարումանը չզբաղվեց ձեզանով: Նա ձեր վրա աչք էր դրել և ամբողջ ընթացքում խեթ-խեթ նայում էր: Եթե ուզում ես, կարող ես նույնիսկ հպարտանալ. հիմա նա միայն քո և Փինի մասին է մտածում: Մասնավորապես՝ ովքեր եք դուք, որտեղից եք հայտնվել, ինչ է ձեզ հայտնի, ձեզ են պատանդ վերցրել թե՝ վերցրե՞լ, թե՞ ոչ, և եթե ձեզ են վերցրել, ինչպես եք դուք փրկվել, այն դեպքում, երբ բոլոր օրքերը ոչնչացված են: Ահա այդպիսի մանր հանելուկներ են տանջում մեծն Սարումանին: Այնպես որ, թանկագին Մերիադոք, ուրախ եղիր, որ վիրավորանքով պրծար:
— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու:
— Ա՛յ քեզ անհամբեր հոբիթ,— ծիծաղեց Գենդալֆը: — Թերևս ամեն հրաշագործի վրա պետք է մեկական հոբիթ նշանակել, որպեսզի նրանք հետևեն իրենց խոսքերին: Ներիր, որ քեզ առանց պատասխանի թողեցի: Առանձնակի շտապելու հարկ չկա. մի քանի ժամ կգնանք, մինչև դուրս գանք հովտից: Այնտեղ էլ կանգ կառնենք: Իսկ առավոտյան քառատրոփ կսլանանք: Սկզբում մենք որոշել էինք միանգամից Էդորաս գնալ, բայց հետո պլանները փոխվեցին: Սուրհանդակներ ուղարկվեցին Հելմյան Իջվածք, որ կզգուշացնեն, որ առավոտյան թագավորը ժամանելու է այնտեղ, իսկ այնտեղից, այնտեղից՝ նոր ռազմիկներ հավաքագրելով, շարժվելու է լեռնային արահետներով դեպի Դունհորոյի թաքստոցը: Այսուհետ բաց երկնքի տակ, առանց թաքնվելու, վտանգավոր է գնալ նույնիսկ գիշերը: Կգնան երկու-երեք հոգուց բաղկացած խմբերով:
— Մեկ քեզանից բառ անգամ չես լսի, մեկ էլ՝ ստացիր մեկ դյուժին,— ծիծաղեց Մերին: — Ախր ես միայն հարցրեցի, երկա՞ր ենք դեռ գնալու: Որտեղի՞ց ամանամիմանամ, թե ինչ է այդ Հելմյան Իջվածքը, էլ չասեմ մյուսների մասին: Ես այստեղ ոչ մի բանի տեղ չգիտեմ:
— Եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում, ուրեմն՝ սովորի՛ր: Իսկ ինձ այլևս մի անհանգստացրու, ես պետք է խորհեմ:
— լավ, Լավ-լավ, հենց նստենք խարույկի շուրջ, կկպչեմ Պանդուխտից, նա քո պես զայրացկոտ չէ: Միայն ասա, ինչու պետք է թաքնվենք, մի՞թե մենք չհաղթեցինք ճակատամարտում:
— Հաղթելը հաղթեցինք, բայց դա միայն սկիզբն է: Եվ բացի այդ, հաղթանակի պատճառով մենք հիմա ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան առաջ: Իզենգարդն ու Մորդորը ինչ-որ կերպ կապված են իրար, թեև միչև հիմա չգիտեմ, թե ինչպես են այդքան արագ փոխանակվում նորություններով: Ինչ-որ բաներ գուշակում եմ, բայց վստահ չեմ, ճի՞շտ եմ արդյոք... Այժմ Բարադ-Դուրի Աչքը կրկնակի ուշադրությամբ է զննում Կախարդական Հովիտը և Ռոհանյան հարթավայրը: Ինչքան քիչ բան տեսնի, այնքան լավ:
Ոլորապտույտ ճանապարհը առանց շտապելու մոտենում էր հովտի բերանին: Իզենի ջրերի աղմուկը մեկ մոտենումէր, մեկ մեկ՝ հեռանում էր: Սարերից իջավ գիշերը: Մառախուղը ամբողջությամբ ցրվեց, փչեց սառը քամին: Արևելքում փայլեց լուսինը: Աջակողմյան լեռները հետզհետե վերածվեցին մերկ բլուրների: Առջևում փռված էր անծայրածիր, մոխրագույն հարթավայրը:
Վերջապես Ջոկատը, թեքվեց աջ և անցնելով մեկ ու կես լիգ փափուկ խոտով ծածկված գորգի վրայով, կանգ առավ կանաչապատ կիրճում, Դոլ-Բարենի՝ Մշուշապատ Լեռնաշխթայի վերջին գագաթի, հովանու ներքո, որի գագաթը ծածկված էր հավամրգու խիտ թփերով: Կիրճի լանջերը պատված էին նախորդ տարվանից մնացած ձարխոտով, բայց բուրավետ հողը արդեն ծածկվել էր գարնանային խիտ, կանաչ բուսականությամբ: Հեծյալները ճամբար խփեցին կիրճի եզրին աճած ալոճենու թփուտների մոտ: Մինչև կեսգիշեր դեռ երկու ժամ կար: Խարույկ վառեցին մի մեծ, ծառի պես տարածված մասուրի թփի արմատների տակ, որը թեև ծեր էր ու կարծրացած, բայց՝ ամուր. ճյուղերի ծայրերին արդեն ուռչում էին պտուղները:
Ժամապահներ նշանակվեցին, իսկ մյուսները ընթրեցին, փաթաթվեցին թիկնոցների և , ծածկոցների մեջ և քնեցին: Հոբիթները տեղավորվեցին անկյունում, ձարխոտի տերևների կույտի վրա: Մերիի քունը տանում էր, բայց Փինի քունը, չգիտես ինչու, փախել էր: Նա անընդհատ շուռումուռ էր գալիս ու ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել, իսկ ձարխոտի տերևները նրա տակ խշշում էին ու ճարճատում:
Մերին չդիմացավ:
— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:
— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի, կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:
— Ըհը,— ասաց Մերին,— ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:
— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:
— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիզայքներին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշել որոշե՞լ ես տեղը հանե՞լհանել: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:
— Ենթադրենք, իսկ ի՞նչ վատ բան կա էդտեղ: Ես միայն ասացի, որ ուզում եմ նայել էդ գնդին, բայց կնայե՛ս, ո՛նց չէ: Գենդալֆն էնպես է նստել վրան, ասես հավը՝ ձվի վրա: Դու էլ էդտեղից. չի կարելի հա չի կարելի, քնիր հա քնիր: Ապրե՛ս:
Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:
Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը, կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:
Գրեթե առանց շնչելու, Փինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:
Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց լուսինը:
Փինը նստել էր ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե-սևսաթեսև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպիսի անդիմադրելի ուժով, որ հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ոչ ո՛չ ուղղվել, ոչ ո՛չ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի ձայնով ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:
Նրա հուսահատ, սարսափազդու ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր:
— Ա՜խ դու փոքրիկ գող,— գոչեց Գենդալֆը, արագորեն թիկնոցով ծածկելով բյուրեղյա գունդը: — Էհ, Փին, որ փորձանք չլինի, դու կաս ու կաս: — Նա ծնկի իջավ հոբիթի կողքին: Փինը պառկած էր քարացած, նրա բաց աչքերը անշարժ նայում էին երկնքին: — Ա՛յ քեզ շրջադարձ: Տեսնես ի՞նչ փորձանք է գլխին բերել, և ինչպե՞ս կանդրադառնա այն մեզ վրա:
Հրաշագործի դեմքը մռայլվեց: Նա բռնեց Փինի ձեռքը, ականջ դրեց նրա շնչառությանը, հետո ձեռքը դրեց նրա ճակատին: Հոբիթի մարմնով դող անցավ, և նրա աչքերը փակվեցին: Նա կրկին Ճչացճչաց, նստեց ու հայացքը հառեց իր վրա կռացած լուսնի լույսից գունատ դեմքերին:
— Այդ խաղալիքը քեզ համա՛ր չէ, Սարումա՛ն,— զիլ ու անկենդան ձայնով ճչաց նա: — Ես անմիջապես դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:
Նա խնամքով բարցրացրեց հոբիթին և տարավ, պառկեցրեց ձարխոտե անկողնում: Մերին հետևեց նրանց և նստեց Փինի կողքին:
— Պառկիր, հանգստացիր և փորձիր քնել, Փին,— ասաց Գենդալֆը: — Եվ այսուհետ ավելի շատ վստահիր ինձ: Իսկ , եթե նորից ձեռքերդ քոս ընկնեն, միանգամից ասա, այդ հիվանդությունը հեշտ է բուժել: Եվ հանկարծ մտքովդ չանցնի՛ ձեռքիս տակ կրկին գլաքար դնես: Առայժմ մնացեք երկուսով, դա ձեզ օգտակար կլինի:
Հրաշագործը վերադարձավ մնացածների մոտ. նրանք, Օրթհանքի Քարի շուրջը հավաքված, կանգնած էին մռայլ ու տագնապահար:
— Տարօրինակ զորություն ունեն մեր թշնամիները, բայց նրանց թուլությունները ևս տարօրինակ են,— ասաց Թեոդենը: Իզուր չէին հնում ասում. «չարը խժռում է ինքն իրեն»:
— Շատ հաճախ այդպես էլ լինում է,— հաստատեց Գենդալֆը: — Բայց այս անգամ մեր բախտը աներևակայելի բերեց: Հոբիթի արարքը, ըստ երևույթին, փրկեց ինձ հրեշավոր սխալից: Ախր ես արդեն ուզում էի ինքս փորձարկել Քարը, ստուգել, թե այն ինչի է ընդունակ: Եթե ես անեի դա՝ ստիպված կլինեի մրցակցել մեծագույն կախարդի մոգության դեմ, իսկ ես դեռ պատրաստ չեմ նման փորձության, և կարող է պատահել, որ այն առհասարակ ինձ համար չէ: Եթե նույնիսկ ուժերս բավականացնեին, և ես չնկնեի չընկնեի նրա իշխանության տակ, միևնույնն է, նա կտեսներ ինձ, իսկ դա մեզ համար մահին հավասար է՝ քանի դեռ ժամանակը չի եկել բացեիբաց մարտնչելու:
— իմ Իմ կարծիքով ժամանակն արդեն եկել է,— ասաց Արագորնը:
— Դեռ ոչ,— առարկեց Գենդալֆը: — Քանի դեռ թշնամին շփոթմունքի մեջ է, մենք պետք է օգտվենք դրանից: Նա հիմա կարծում է, որ Քարը Օրթհանքում է. իսկ ինչու՞ ոչ: Այսինքն, այտեղ է բանտարկված նաև հոբիթը, և Սարումանը, նրան տանջելու համար, ստիպել է նայել կախարդական Քարին: Նա տեսել է հոբիթին և լսել նրա ձայնը, և հիմա անհամբեր սպասում է, թե երբ պատանդին կտեղափոխեն Սև Ամրոց: Քանի դեռ սխալմունքը չի բացահայտվել, պետք է օգտագործել այդ ժամանակը: Մենք առանց այդ էլ երկար հանգստացանք, հարկավոր է շտապել: Իզենգարդի շրջակայքում երկար մնալ չի կարելի: Ես կարշավեմ առաջ և ինձ հետ կվերցնեմ Փերեգրին Տուկին: Դա նրա համար ավելի օգտակար կլինի, քան անքուն պառկելն ու մտածելը:
— Ինձ հետ կմնան Էոմերը և տասը թիկնապահներ,— որոշեց թագավորը: — Այգաբացին առաջ կշարժվենք: Մյուսները Թող Արագորնի հետ սլանան առաջ:
— Քո կամքն է, տիրակալ,— ասաց Գենդալֆը,— բայց գնացեք լեռներ, լեռներ՝ Հելմյան Իջվածք:
Այդ պահին նրանց ծածկեց հսկայական ստվերը, և լուսինը հանկարծ հանգավ: Թիկնապահները ճչալով փռվեցին գետնին՝ ձեռքերով ծածկելով գլուխները: Բոլորին պատեց կույր սարսափը և մահվան սարսուռը: Սարսափահար նայելով վերև, նրանք տեսան, որ վիթխարի թևավոր հրեշը սև ամպի պես մի պահ ծածկեց լուսինը: Նա շրջան գծեց և հողմի պես սլացավ հյուսիս՝ ճանապարհին կուլ տալով աստղերին: Միջերկրի ոչ մի քամի չէր կարող հասնել նրա հետևից:
Գեղեցիկ նժույգը թափահարեց գլուխը, նրա ծածանվող պոչը շողշողաց լուսնի լույսի տակ: Նա պոկվեց տեղից, թռչելով գետնի վրայով և սլացավ, ինչպես հյուսիսային քամին լեռներից:
— Հիանալի՛ գիշեր էր, փառավորապես հանգստացա՛նք,— Արագորնին ասաց բարկացած Մերին: — Զարմանու՛մ եմ ոմանց բախտի վրա: Տեսա՛ր դու, քունը չէ՛ր տանում՝ չքնեց, ուզում էր գնալ Գենդալֆի հետ՝ խնդրե՛մ: Եվ այն դեպքում, երբ արժեր նրան քարի վերածել ու ընդմիշտ թողնել այստեղ, որ հետագա սերունդներին զգուշացու՛մ զգուշացում լինի:
— Իս Իսկ, եթե Փինի փոխարեն դու վերցնեիր Օրթհանքի Քարը, կարծում ես, քեզ ավելի լա՞վ կպահեիր,— հարցրեց Արագորնը: — Կասկածում եմ, ոչինչ հաստատ հնարավոր չէ ասել: Մի խոսքով քո բախտը չբերեց. ստիպված ես գալ ինձ հետ: Գնա հավաքվիր, և եթե Փինը ինչ-որ բան մոռացել է, վերցրու հետդ: Շու՛տ արա:
Լուսաչը սլանում էր մութ հարթավայրով, և կարիք չկար նրան ո՛չ ուղղորդելու, ո՛չ վարելու: Դեռ մի ժամ էլ չէր անցել, երբ նրանք արդեն հատեցին Իզենի գետանցումը: Դամբանաբլրի մոխրագույն ստվերը և նիզակների սառը փայլը մնացին հետևում:
— Ես չգիտեի, որ դու առանց թամբի ես արշավում, Գենդալֆ,— ասաց նա:
— Առհասարակ ես էլֆերի պես չեմ արշավում,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց Լուսաչը լծասարք չի հանդուրժում. նա կամ կա՛մ համաձայն է քեզ տանել, կամ կա՛մ ոչ: Իսկ եթե նա վերցնում է քեզ, ապա հոգ է տանում, որ չընկնես: Եվ չես ընկնի, եթե ինքդ չուզենաս:
— Իսկ ի՞նչ արագությամբ է նա սլանում,— հարցրեց Փինը: — Դատելով քամուց, կարելի է եզրակացնել, որ շատ արագ, բայց այնքան սահուն ենք ընդանում, որ առհասարակ չի զգացվում:
— Նա հիմա ամենաարագավազ ձիուց էլ արագ է սլանում,— պատասխանեց Գենդալֆը,— բայց դա Լուսաչի համար հեչ բան է: Ուղղակի մենք հիմա բարձրանում ենք և հարթավայրն էլ անհարթ է: Ահա՛ և Սպիտակ Լեռները: Տես, ինչ պարզ են երևում աստղերի ֆոնին: Տեսնու՞մ ես երեք գագաթները, որ ասես երեք եղջյուր լինեն: Դա Թրայհրինի եռաժանին է: Շուտով կհասնենք ճամփաբաժանին, և դու կտեսնես Հելմյան կիրճը, որտեղ երկու գիշեր առաջ տեղի ունեցավ ճակատամարտը:
Փինը կարճ ժամանակով լռեց: Նա լսում էր, թե ինչպես է Գենդալֆը քթի տակ ինչ-որ երգերի պատառիկներ երգում անծանոթ լեզուներով: մղոնը Մղոնը մղոնի հետևից մնում էին հետևում: Վերջապես հոբիթը հանդիպակած քամու աղմուկի միջից զանազանեց հերթական, արդեն հասկանալի, երգի բառերը.
— Ոչ բոլորն ենք մոռացել,— առարկեց Փինը: — Մենք, իմիջայլոց, սեփական երգեր էլ ունենք, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն: Թեպետ այդ մեկը ես երբեք չէի լսել: ինչի՞ մասին է այտեղ երգվում: Յոթ աստղ, յոթ քար...
-Հնագույն արքաների փալանթիրների մասին,— պատասխանեց հրաշագործը:
— Փալանթիրնե՞ր: Իսկ ի՞նչ է փալանթիրը:
— Դուրս է գալիս... որ այն բոլորովին էլ թշնամի՞ն չի ստեղծել:
— Ոչ, թշնամին չի ստեղծել,— ասաց հրաշագործը: — Եվ ոչ էլ Սարումանը: Նման հմտություն հասանելի չէ ո՛չ Սաուրոնին, ո՛չ էլ Սարումանին: Փալանթիրները բերվել են Միջերկիր հեռավոր Էլդեմար երկրից, որը գտնվում է արևմուտքում, արևմուտքում՝ արևից էլ այն կողմ: Այդ Քարերը ստեղծել են Նոլդոր էլֆերը, կամ հնարավոր է, նույնիսկ, Ֆեանորն ինքը: Դա շատ վաղուց է եղել, այնքան վաղուց, որ տարիների հաշիվը մոռացվել է... Սակայն չկա մի այնպիսի բան, որ Սաուրոնը չկարողանա օգտագործել իր չար նպատակների համար: Հենց այդ պատճառով էլ Սարումանը բռնվել է: Փալանթիրն է կործանել նրան: Օգտագործել իրը, որի մեջ ավելի մեծ իմաստություն է դրված, քան քո սեփականն է, միշտ էլ կործանարար է: Բայց նա ինքն է մեղավոր: Հիմա՛ր: Նա թաքցրել է Քարը և օգտագործել իր սեփական նպատակների համար: Խորհրդում էլ ոչ մի անգամ Փալանթիրների մասին բառ անգամ չի ասել: Իսկ մենք ժամանակ չունեինք մտածելու Գոնդորի Փալանթիրների մասին, և այն մասին, թե ինչ ճակատագրի են արժանացել դրանք այդ թագավորությունը ցնցած ավերիչ պատերազմների ժամանակ: Մարդկանց հիշողության մեջ էլ չեն դրանք պահպանվել. նույնիսկ Գոնդորում շատ քչերն են հիշում դրանց մասին, իսկ Արնորի դունադանների գլխում պահպանվել է միայն այդ միակ երգը:
— Իսկ ինչպե՞ս էին անցյալի մարդիկ օգտագործում այդ Փալանթիրները,— հարցրեց Փինը, զարմացած, որ իր բոլոր հարցերին պատասխանում են և մտածելով, թե որքան երկար կտևի Գենդալֆի այդ տրամադրությունը:
— Դրանց օգնությամբ նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հեռվում և կարողանում էին մտովի խոսել միմյանց հետ,— ասաց Գենդալֆը: — Փալանթիրների շնորհիվ էր, որ նրանց հաջողվեց այդքան երկար պահպանել Գոնդորի ամբողջականությունը: Փալանթիրները տեղադրված էին Մինաս Անորում, Մինաս Իթիլում և Օրթհանքում: Սակայն բոլորը ենթարկվում էին գլխավոր փալանթիրին. այն գտնվում էր Օսգիլիաթում՝ Աստղային Գմբեթի տակ, որը հիմա ավերված է: Մնացած երեքը պահպանվում էին հեռավոր հյուսիսում: Էլրոնդի տանը պատմում են, որ դրանցից մեկը գտնվում էր Անումինասում, մյուսը՝ Ամոն Սուլում, և երրորդը՝ Էլենդիլի Քարը, Աշտարակների Բլուրներում, որտեղից երևում են Միտլոնդ գետը և մոխրագույն նավերը, որ գտնվում են Լունի ծովածոցում: Փալանթիրները կարողանում էին ազատ կապ հաստատել միմյանց հետ, ընդ որում բոլոր գոնդորյան Քարերը բաց էին Օսգիլիաթի հայացքի համար: Եվ ահա, պարզվում է, որ միայն Օրթհանքն է դիմացել ժամանակի ճնշմանը և իզենգարդյան աշտարակի Քարը երբեք չի լքել իր ապաստանը: Սակայն ի՞նչ կարող էր ցույց տալ այդ Քարն իր տիրոջը, եթե մյուսների հետ կապը կտրված էր: Երևի միայն վաղեմի օրերի իրադարձություններ, ճիշտ է, էլի վատ չէ, բայց, երևում է, Սարումանին դա բավարար չէր: Նա օր-օրի ավելի հեռու էր դիտում, մինչև որ վերջապես հայացքն ընկավ Բարադ-Դուրի վրա: Այդտեղ էլ նա բռնվեց: Ո՜վ գիտի, թե որտեղ են այժմ Արնորի և Գոնդորի Քարերը, հողի տա՞կ են թաքնված, թե՞ ծովի ջրերի խորքում: Բայց, բոլոր դեպքերում, դրանցից մեկն ընկել է Սաուրոնի ձեռքը և դարձել նրա զենքը: Ինձ թվում է, դա Մինաս Իթիլի Քարն է, քանզի այդ ամրոցը նա վաղուց է գրավել և դարձրել չարի կացարան՝ այն հիմա անվանվում է Մինաս Մորգուլ: Դժվար չէ հասկանալ, թե ինչպես է գերվել և շղթայվել Սարումանի թափառող հայացքը, և ինչպես են այդ պահից սկսած վախեցրել ու ահաբեկել նրան: Օրը օրի վրա, տարին տարու վրա Սաուրոնը մեկ մե՛կ համոզելով, մեկ մե՛կ սպառնալով սկսել է կառավարել Սարումանին. գիշատիչը հայտնվել է մեկ այլ գիշատչի ճանկերում... Այժմ Օրթհանքի Քարը դարձել է Բարադ-Դուրի կախարդական հայելին. յուրաքանչյուր ոք, ով կնայի դրա մեջ, անմիջապես կտեղափոխվի ուղիղ Սև Ամրոց և կտեսնի միայն այն, ինչը կուզենա է Սև Տիրակալը, եթե, իհարկե, օժտված չէ երկաթյա կամքով: Իսկ ինչպե՜ս է այն դեպի իրեն ձգում: Ես ինքս եմ դա զգացել: Այն հիմա էլ է ինձ հրապուրում. ուզում եմ փորձել ուժերս, ստուգել, կարո՞ղ եմ արդյոք ազատել փալանթիրը Սաուրոնի իշխանությունից և ուղղել հայացքս՝ որտեղ կուզենամ: Ես կտեսնեի հիասքանչ Թիրիոնը՝ կորած անհուն ծովի ալիքների և ժամանակի մշուշում, կտեսնեի Ֆեանորի անհավատալի գործերը, կփորձեի թափանցել նրա անըմբռնելի մտքերի մեջ, գուցե նույնիսկ տեսնեի նրան աշխատանքի ժամանակ, երբ Ոսկե և Սպիտակ ծառերը ծածկված էին ծաղիկներով...
Գենդալֆը հոգոց հանեց և լռեց:
— Ափսոս, որ այդ մասին ես ոչինչ չգիտեի,— ասաց Փինը: — Իրոք, չէի հասկանում, թե ինչ եմ անում...
— Լավ էլ հասկանում էիր,— ասաց Գենդալֆը: — Գիտեիր, որ վատ ու հիմար բան ես անում և ինքդ էլ քեզ զգուշացնում էիր այդ մասին, բայց չլսեցիր ներքին ձայնիդ: Իսկ ես քեզ այն ժամանակ չզգուշացրեցի, որովհետև միայն հիմա, ճանապարհին խորհելով, այդ ամենը հասկացա: Սակայն , նույնիսկ , եթե ես քեզ զգուշացնեի, կարծում ես, դա քեզ կկասեցնե՞ր: Բոլորովին էլ ո՛չ: Քանզի դժվար է հավատալ, որ կրակն այրում է, քանի դեռ ձեռքդ չես պահել կրակի վրա: Իսկ հիմա, երբ արդեն այրվել ես, նախքան ձեռքդ կրակին տանելը ավելի երկար կմտածես:
— Ինչի՜ մասին ես խոսում,— վախեցավ Փինը,— արջևս առջևս դիր բոլոր յոթ Քարերը, և ես կփակեմ աչքերս ու ձեռքերս կխոթեմ գրպաններս:
— Ուրախ եմ լսել,— ասաց Գենդալֆը,— հենց դրա համար էլ պատմում էի այդ ամենը:
— Բայց նա իմ հետևից չէր չէ՞ թռչում,— սարսռաց Փինը: — Չէ՞ որ նա դեռ չէր կարող իմանալ, որ ես...
— Իհարկե չէր կարող,— հաստատեց Գենդալֆը: — Ուղիղ գծով Օրթհանքից Բարադ-Դուր կլինի երկու հարյուր լիգ: Նույնիսկ նազգուլին այդ տարածությունը թռչելու համար առնվազն երեք-չորս ժամ է անհրաժեշտ: Սակայն Սարումանը, իհարկե, օրքերի ջոկատն ուղարկելուց հետո նայել է Քարին՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում գործերը, և թշնամին, երևի, կարդացել է նրա մտքերը և իմացել ավելի շատ, քան Սարումանը կուզենար: Սուրհանդակը թռչում էր իմանալու, թե ինչով է զբաղված Սարումանը: Բայց դա չի նշանակում, որ քո հետևից չեն գա: ԿգանԿգա՛ն, մի մի՛ կասկածիր: Կգան, և շատ շուտով: Եվ Սարումանը կհայտնվի ծուղակում: Գերուն հանձնել նա չի կարող, փալանթիր այլևս չունի: Նշանակում է նա կտրված է աշխարհից, և կարևորը՝ Սաուրոնի հարցերը անպատասխան կմնան: Սաուրոնը, բնականաբար, կորոշի, որ Սարումանը թաքցնում է գերուն և դիտմաբ չի նայում Քարին: Իսկ Նազգուլի առջև արդարանալ՝ անիմաստ գործ է: Իզենգարդը, ճիշտ է, ավերված է, բայց հետո՞ ինչհետո ի՞նչ: Տերը դեռ ողջ է և իր համար նստած է աշտարակում: Մի խոսքով, ցանկանում է Սարումանը թե՝ ոչ, Սաուրոնի աչքերում նա կդառնա ապստամբ և անհնազանդ: Սակայն նա հրաժարվեց մեր օգնությունից, իսկ կարող էր մի ակնթարթում ազատվել բոլոր անախորժություններից: Թե ինչ է նա հիմա անելու, դա մեծ առեղծված է: Կարծում եմ, սակայն, որ քանի դեռ նա մնում է Օրթհանքում, նույնիսկ Ինյակը չի կարող նրա հախից գալ: Ըստ երևույթին, նա հույս ունի դիմադրել: Նա նույնիսկ կարող է Նազգուլ գերի վերցնել, կամ գոնե սպանել նրա տակի թևավոր հրեշին... Եթե դա նրա մոտ ստացվի, թող ռոհանցիները ավելի լավ հսկեն իրենց ձիերին: Բայց ինչով կավարտվի այդ ամենը մեզ համար, չեմ կարող ասել: Բացառված չէ, որ զայրույթը կստիպի Սաուրոնին հետաձգել Սարումանի հետ հաշիվները մաքրելը: Նա կարող է Սարումանից իմանալ, որ ես եղել եմ Իզենգարդում և կանգնած եմ եղել Օրթհանքի աստիճաններին, իսկ իմ հետևում կանգնած են եղել նրան այդքան հետաքրքիր հոբիթները: Գուցե նա իմանա նաև, որ հայտնվել է Էլենդիլի ժառանգը և կանգնած է եղել իմ կողքին: Եթե ռոհանյան զրահները չեն շփոթեցրել Օձալեզվին, նա կհիշի, թե ով է Արագորնը և ինչ պահանջներ է նա ներկայացնում: Հենց դրանից էլ ամենաշատը վախենում եմ: Եվ ահա մենք փախչում ենք վտանգից, թեպետ, ճիշտն ասած, ավելի մեծ վտանգին ընդառաջ: Քանզի Լուսաչը տանում է մեզ Խավարի Երկիր, Փերեգրի՛ն Տուկ:
Փինը չպատասխանեց, միայն ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ, ասես նրան պատեց հանկարծակի ցուրտը: Շուրջը միայն անծայրածիր մոխրագույն հարթավայր էր:
— Հեռու է,— պատասխանեց Գենդալֆը: — Երեք անգամ ավելի հեռու է, քան Թեոդեն թագավորի Ոսկե Ապարանքը, իսկ մինչև այնտեղ հարյուր հիսուն լիգ կլինի, եթե թռչես Մորդորի սուրհանդակի պես ուղիղ գծով: Լուսաչի ճանապարհն ավելի երկար է, բայց կտեսնենք, թե ով առաջինը կհասնի: Մենք մինչև առավոտ կսլանանք, իսկ հետո կհանգստանանք ինչ-որ տեղ լեռներում՝ հանգստանալ պետք է նույնիսկ Լուսաչին: Լավ կլիներ մինչ այդժամ հասնեինք Էդորաս: Փորձիր քնել: Երբ արթնանաս՝ կտեսնես արևի առաջին ճառագայթների ցոլքը Էորլի տան ոսկեզօծ տանիքին: Եվս երկու օր անց մեզ կծածկի Մինդոլուին լեռան մանուշակագույն ստվերը և լուսաբացը կդիմավորենք Դենեթորի մեծ ամրոցի սպիտակ պարիսպների տակ:
-Սլացի՛ր, ԼուսաչԼուսա՛չ, սլացիր, իմ հավատարի՛մ ընկեր, ինչպես դեռ երբեք չես սլացել: Դու այս մարգագետիններում ես մեծացել և ճանաչում ես այստեղ յուրաքանչուր քար: Առա՜ջ, աբմողջ ամբողջ հույսը քո վրա է:
Լուսաչը թափահարեց գլուխը, բարձր խրխնջաց, ասես լսեց մարտական եղջերափողի կանչը, և այնպես նետվեց առաջ, որ սմբակների տակից կայծեր թռան, և գիշերվա խավարը նահանջեց նրա առջև: