Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ, որ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին ու նոր վերքերով՝ հնադարայան ճակատամարտերի և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքերով: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այն կողմ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր տարվել անծանոթ ծառերն ու թփերը զննելով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն ինքը հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:
— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ, այլ ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ:
Լճակից փոքր ինչ վերև նրանք նախորդ տարվա ձարխոտի մուգ-շագանակագույն խիտ մացառուտներ հայտնաբերեցին: Ձարխոտի շերտից վերև սկսվում էր դափնիների պուրակը, իսկ բլրի գլուխը պսակված էր մայրիներով: Այստեղ էլ որոշեցին անցկացնել օրը, որը, իմիջայլոց, խոստանում էր լինել պարզ ու արևոտ: Ի՜նչ լավ կլիներ այդպիսի մի օր զբոսնել Իթիլիենի պուրակներում ու բացատներում: Բայց, թեև օրքերը տանել չեն կարողանում արևի լույսը, անտառում բավարար քանակությամբ թաքստեցներ ու մթին վայրեր կային, որտեղ նրանք կարող էին թաքնվել և հսկողություն իրականացնել: Եվ ոչ միայն օրքերը. այստեղ այլ աչքեր էլ կարող էին լինել՝ Սաուրոնը շատ կամակատարներ ունի: Եվ Գոլլումն էլ ոչ մի դեպքում տեղից չի շարժվի, քանի դեռ երկնքում փայլում է Դեղին Դեմքը, իսկ այն ահա ուր որ է դուրս կգա Էֆել Դուաթի մթին լանջերի հետևից և կսկսի, ի հեճուկս Գոլլումի, լուսավորել ու տաքացնել:
Եվ բացի այդ, գիշերային զբոսանքից և լվացվել-ջուր խմելուց հետո նրան տանջում էր սովորականից ավելի անտանելի քաղցը: Հագեցնել այն կարող էր միայն ընթրիքը Պարկուտի Զառիթափ-Նրբանցքի հին տան խոհանոցի կրակի կողքին... Հանկարծ նա հասկացավ ու շրջվեց դեպի Գոլլումը, որն արդեն չորեքթաթ հոտոտելով պատրաստվում էր չքանալ մի կողմի վրա իր գործերով:
— Հեյ, Գոլլում,— կանչեց Սեմը,— այդ ու՞ր ես պատրաստվում գնալ: Որս անելու՞: Ահա թե ինչ, ծեր հոտոտան. դու մեր ուտելիքից քիթդ ես կնճռոտում, և ինձ էլ է այն արդեն ձանձրացրել, իսկ դու, վերջերս, ինչքան , որ հիշում եմ, միշտ պատրաստ ես ծառայելու: Միգուցե ինչ-որ ուտելի՞ք գտնես ուտելիք գտնե՞ս սոված հոբիթի ատամին հարմար:
— Հնարավոր է և գտնեմ, շատ հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը: — Սմեագորլը միշտ էլ օգնում է, երբ նրան խնդրում են... Երբ խնդրում են քնքշորեն:
— Լավ,— ասաց Սեմը: — Դե ուրեմն ես քեզ քնքշորեն խնդրում եմ: Իսկ եթե դա քիչ է, ապա խոնարհաբար եմ խնդրում:
Գոլլումը չքացավ: Ֆրոդոն մի քանի կտոր Լեմբաս կերավ, ավելի խորը թաղվեց ձարխոտի մեջ և քնեց: Սեմը նայեց նրան: Դեռ նոր-նոր էր լուսանում, բայց տիրոջ դեմքն ու հոգնած, գետնին տարածված ձեռքերը պարզ երևում էին: Նա հանկարծ հիշեց, թե ինչպես էր Ֆրոդոն քնում ու քնում Էլրոնդի տանը և ինքը ժամերով նայում էր նրան: Այդ օրերին, վիրավոր տիրոջ անկողնու մոտ հերթապահելու ժամանակ, Սեմը նկատում էր, որ ժամանակ առ ժամանակ Ֆրոդոն ասես լուսարձակում է ներսից: Հիմա արդեն հաստատ լուսարձակում էր, և լույսը ավելի պայծառ էր: Ոչ Ո՛չ վախ, ոչ ո՛չ մտահոգություն չկար Ֆրոդոյի գեղեցիկ, բայց ծերացած դեմքին, սակայն թվում էր, ոչ թե ամիսներ, այլ շատ տարիներ են անցել: Ասես ժամանակի փորագրիչը երկար ու հմտորեն աշխատել էր նրա դեմքի վրա, և ահա աշխատանքի արդյունքը երևում է ու՝ թեև Ֆրոդոյի դիմագծերը չէին փոխվել, բայց դեմքը ծածկվել էր անհաշիվ մանր կնճիռներով: Սեմ Գեմջին, ճիշտ է, չէր խորհում այդպիսի խորաթափանց բառերով. նա միայն գլուխն օրորեց ու մրթմրթաց.
— Դե ինչ ասես էստեղ, սիրում եմ նրան և վերջ: Նա հենց այդպիսին է որ կա, այո... նույնիսկ մի քիչ լուսարձակում է: Էլ ինչ էդտեղ... Սիրում եմ՝ ահա և ողջ պատմությունը:
— Ի՞նչ չպետք է անեն,— զարմացած գլուխը բարձրացրեց Սեմը:
— Չպետք է զզվելի կարմիր լեզուներին բաց թողնեն,— ֆշշացրեց Գոլլումը: -Կրակ, կրակ չի՛ կարելի, այն վտանգավո՛ր է: Այն կծու՛մ է, այն այրու՛մ է, այն մեզ կմատնի թշնամիներին, այո-այո, թշնամիների՛ն:
— Դե, ես էդպես չեմ կարծում,— ասաց Սեմը: — Չի մատնի, եթե խոնավ ճյուղեր խարույկի մեջ չգցենք: Ամեն դեպքում ես պատրաստ եմ ռիսկի դիմել, որովհետև ուզում եմ եփել այս ճագարներին:
— Եփել ճագարների՞ն,— հուսահատ բղավեց Գոլլումը: — փչացնել միսը, հիանալի միսը, որը հայթայթել և հիմար հոբիթին է տվել Սմեագո՞րլը: Ինչի՞ համար: Ինչի՞ համար, անմի՛տ հոբիթ: Ճագարները երիտասարդ են, հյութալի, համեղ: Ուտե՛լ նրանց: կե՛ր Կե՛ր նրանց, կե՛ր հենց այդպես:
Եվ Գոլլումը հափշտակեց արդեն մաշկած ու խարույկի կողքին դրված նապաստակներից մեկը:
— Դե-դե, թաթդ քեզ քաշիրքաշի՛ր,— կասեցրեց նրան Սեմը: — Ճաշակին ընկեր չկա: Դու հրեն մեր գալեթներից քիթդ ես կնճռոտում, իսկ ես հում միս չեմ կարող բերանս տանել: Դու ճագարներին ինձ ես տվել, իսկ մնացածն արդեն իմ գործն է: Կուզեմ՝ կեփեմ, չեմ ուզի՝ չեմ եփի: Բայց այնուամենայնիվ որոշել եմ եփել: Չես ուզում տեսնել՝ շրջվիր: Գնա քո համար էլի բռնիր ու ինչ ուզում ես արա, միայն իմ աչքից հեռու: Դու խարույկը չես տեսնի, ես էլ՝ քեզ, և երկուսիս համար էլ լավ կլինի: Հանգիստ եղիր, ուշադիր կլինեմ, որ ծուխ չարձակի:
Գոլլումը փնթփնթալով սողաց ու կորավ ձարխոտի մեջ, իսկ Սեմն անցավ գործի:
— Ի՞նչ է անհրաժեշտ հոբիթին ճագար պատրաստելու համար,— հարցրեց նա ինքն իրեն: — հոտավետ Հոտավետ խոտեր, արմատներ և հատկապես կարտոֆիլ: Իսկ հացի մասին ավելի լավ կլինի չհիշել: Դե, կանաչեղենի համար, թերևս, հեռու գնալ պետք չէ: Գո՛լլում,— ցածրաձայն կանչեց նա,— բարի եղիր, մի ծառայություն էլ մատուցիր:
Գոլլումը գլուխը դուրս հանեց թփերի միջից:
— Եթե խեղճ Սմեագորլը հենց հիմա չհնազանդվի, ապա ջուրը կտաքանա ու շատ ուժեղ կկծի նրան,— սպառնաց Սեմը: — Չար Սեմը նրա քիթը կմտցնի եռացող ջրի մեջ, այո, իմ սքանչելի: Եթե հիմա տարվա այլ եղանակ լիներ, ես նրան կուղարկեի շաղգամ, գազար և կարտոֆիլ բերելու, այո: Գրազ կգամ, որ էստեղ շատ արմատապտուղներ են աճում: Էհ, ա՛յ թե հիմա կես դյուժին կարտոֆիլ լիներ:
— Ոչ, ոչ, Սմեագորլը ոչ մի տեղ չի գնա, իմ սքանչելի,— ֆշշացրեց Գոլլումը: -Նա վախենում է գնալ, և նա շատ հոգնած է, իսկ հոբիթը վատն է, հոբիթը շատ-շատ վատն է ու չար: Սմեագորլը չի փորփրի հողը, չի փնտրի շաղգամ ու գազար: Եվ ոչ էլ կարտոխիլ: Իսկ ի՞նչ է կարտոխիլը, հը՞մ, իմ սքանչելի:
— Կար-տո-ֆիլ,— ուղղեց Սեմը: — Կարտոֆիլն իմ ծերուկի ամենամեծ ուրախությունն է և դատարկ փորը լցնելու հիանալի միջոց: Բայց հիմա կաորղ կարող ես իզուր չփնտրել, միևնույնն է չես գտնի: Դու ավելի լավ է գնա խոտեր հավաքիր, ու ես քեզ լավ կվերաբերվեմ: Իսկ եթե դու ինձ լսես ու նոր կյանք սկսես, ապա ես մի օր քեզ համար իսկական կարտոֆիլ կպատրաստեմ: Խորոված ձուկ ու տապակած կարտոֆիլ Ս. Գեմջիի բանաձևով՝ նույնիսկ դու չես հրաժարվի:
— Ոչ, ոչ, կհրաժարվենք: Չի կարելի փչացնել հյութալի ձուկը: Ավելի լավ է հիմա ինձ հում ձուկ տուր, իսկ գարշելի կարտոֆիլը կարող ես քեզ պահել:
Նրանք ավելի հարմար տեղավորվեցին և սկսեցին խփշտել արգանակը հենց կաթսայից՝ փոխանցելով միմյանց գդալն ու պատառաքաղը: Եվ բացի այդ մեկ գալեթ կիսեցին ու կերան՝ մի խոսքով լավ խնջույք արեցին:
— Ֆյու-ու, Գոլլում,— սուլելով, կանչեց Սեմը,— արի էստեղ: Միտքդս Միտքդ փոխիր, քանի դեռ ուշ չէ: Չե՞ս ուզում եփված ճագարի միս համտեսել: Էստեղ դեռ բավականին մնացել է:
Սակայն պատասխան չկար:
— Ու հետո դու կգնաս քնելու,— ասաց Ֆրոդոն:
— Ես, հա, կքնեմ, բայց դուք չքնեք, տեր իմ,— խնդրեց Սեմը: — Նրա հետ հարկավոր է զգույշ լինել: Համենայն դեպս նրա մեջ դեռ Գարշելիից շատ բան կա, դե, դուք ինձ հասկացաք, հին Գոլլում-չաարագործիցչարագործից, նկատի ունեմ: Եվ Գարշելին գնալով ուժեղանում է, հիշեք էս խոսքս: Սկզբում, համոզված եղեք, կփորձի խեղդել ինձ: Վատ ենք մենք նրա հետ յոլա գնում, Սեմը նրան դուր չի գալիս, այո-սսս, իմ սքանչելի, բոլորովին դուր չի գալիս:
Նրանք կերան ամբողջը, և Սեմը իջավ ներքև՝ լվանալու կաթսաները: ԼվացավԼվացրեց, վերջացրեց, վեր կացավ և նայեց բլրին: Այդ պահին արևը դուրս լողաց լեռները պարուրած մշուշից և իր պայծառ ճառագայթներով ոսկեզօծեց շրջակա ծառերն ու բացատները: Հենց այդ ժամանակ Սեմը նկատեց, որ լանջի վրայից բարակ, մոխրագույն ծուխ է բարձրանում դեպի երկինք՝ արևի ճառագայթների պատճառով հստակ տեսանելի: Սեմը ցնցվեց՝ հասկանալով, որ դա իր խարույկի ծուխն է, որը մոռացել էր հանգցնել:
— Ընտիր է, խոսք չկա, թափթփվածի մեկը,— քրթմնջաց նա և վազքով հետ դարձավ, բայց հանկարծ կանգ առավ և ականջները սրեց: Ինչ որ մեկը սուլե՞ց, թե՞ թվաց: Իսկ գուցե ինչ-որ անծանոթ թռչու՞ն էր: Բայց եթե իսկապես սուլեցին, ապա ոչ այնտեղից, որտեղ Ֆրոդոն է: Այդ պահին լսվեց պատասխան սուլոցը, բայց արդեն բոլորովին այլ տեղից: Սեմը սլացավ վերև:
Չորս մարդ տարբեր կողմերից մտան մացառուտի մեջ: Փախչելու տեղ չկար, իսկ թաքնվելն անիմաստ էր. Ֆրոդոն ու Սեմը ոտքի ցատկեցին, մեջք-մեջքի տվեցին և հափշտակեցին սրերը:
Այն, ինչ տեսան, նրանց շատ զարմացրեց, բայց հետապնդողներն ավելի զարմացած էին: Չորս բարձրահասակ ռազմիկներ ապշած նայում էին հոբիթներին: Նրանցից երկուսը ձեռքերին բռնած ունեին փայլուն ծայրերով նիզակներ, իսկ մյուս երկուսը՝ գրեթե մարդու հասակի աղեղներ, իսկ ուսերին կապարճներ՝ լիցքավորված կանաչ փետուրներով նետերով: Բոլորի գոտիներից սրեր էին կախված: Հագել էին նրանք կանաչա-դարչնագույն հանդերձներ՝ըստ կանաչադարչնագույն հանդերձներ՝ ըստ երևույթին այդ գույնը քողարկում էր նրանց անցանկալի աչքերից: նույն Նույն գույնի էին նաև ձեռնոցները, գլխանոցները և դեմքերի դիմակները: Երևում էին միայն աչքերը՝ պարզ ու պայծառ: Ֆրոդոն անմիջապես հիշեց Բորոմիրին. այդ մարդիկ նման էին նրան հասակով, պահվածքով և խոսելավոճով:
— Ինչ փնտրում էինք՝ չգտանք,— ասաց մեկը: — Բայց, այդ դեպքում ի՞նչ ենք գտել:
Բարձրահասակ ռազմիկը մռայլ ծիծաղեց:
— Ես Ֆարամիրն եմ, Գոնդորի զորավարը,— ասաց նա: — Թափառականներ այս կողմերում չեն լինում, միայն ծառաներ՝ մութ, կամ լուսավոր ուժերի:
— Այնուամենայնիվ մենք ոչ մեկին չենք ծառայում,— առարկեց Ֆրոդոն: — Անկախ նրանից, թե ինչ է մտածում զորավար Ֆարամիրը, մենք՝ սովորական ճանապարհորդներ ենք, և ուրիշ ոչինչ:
— Երրո՞րդ:
— Նա վազվզում էր այնտեղ, լճակի մոտ: Բավականին անհրապույր տեսք ուներ, օրք-լրտեսի էր նման, կամ գուցե նրանց օգնականն էր: Աղվեսի պես խորամանկ էր, ինչ-որ հրաշքով կարողացավ ծլկել:
— Չգիտեմ, թե որտեղ կարող է նա լինել,— ասաց Ֆրոդոն: — Նա մեր պատահական ուղեկիցն է, ես նրա համար պատասխանատու չեմ: Բայց եթե ձեր ձեռքն ընկնի, խնայեք նրան. բերեք կամ ուղարկեք մեզ մոտ: Դա մի թշվառ, ողորմելի արարած է, բայց այնպես է ստացվել, որ այժմ գտնվում է իմ խնամքի տակ: Ինչ վերաբերվում է մեզ՝ մենք հոբիթներ ենք հեռավոր Հոբիթստանից, որը գտնվում է այստեղից հյուսիս-արևմուտք, լեռներից ու արագահոս գետերից այն կողմ: Ես Ֆրոդոն եմ, Դրոգոյի որդին, իսկ սա՝ Սեմուայսն է, Հեմֆասթի որդին, շատ արժանապատիվ մի հոբիթ, որին ես վերցրել եմ ինձ մոտ ծառայության: Մենք եկել ենք հեռվից՝ Ռիվենդելից, որը հայտնի է նաև որպես Իմլադրիս:
— Դա առայժմ գաղտնի է,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ժամանակի ընթացքում, հավանաբար, կբացահայտվի:
— Դուք պետք է մեզ շատ բան պարզաբանեք,— ասաց Ֆարամիրը: — Մենք պետք է իմանանք, թե ինչն է ձեզ ստիպել այդքան երկար ճանապարհ կտրել և հայտնվել մի երկրում, որի գլխին կախվել է ստվերը: — Նա Գլխով գլխով արեց դեպի լեռները: — Սակայն ոչ հիմա: Մեզ այլ գործեր են սպասվում: Արդյոք գիտե՞իք, որ մահացու վտանգ էր ձեզ սպառնում: Դուք հեռու չէիք գնա՝ ո՛չ ճանապարհով, ո՛չ էլ շրջակա անտառներով: Այսօր այստեղ մեծ սպանդ է տեղի ունենալու: Արդյունքում՝ կա՛մ մահ, կա՛մ հապշտապ նահանջ դեպի Անդուին: Ես ձեզ կթողնեմ երկու ռազմիկների հսկողության տակ: Այդպես ավելի լավ կլինի և՛ ձեզ համար, և՛ ինձ համար: Իմաստունը չի վստահի առաջին պատահածին՝ հատկապես այս հողերում: Եթե ես վերադառնամ, կշարունակենք մեր զրույցը:
— Հաջողությու՛ն քեզ,— ասաց Ֆրոդոն, խոնարհվելով: — Մտածիր իմ մասին, ինչ ուզում ես, բայց ես բարեկամ եմ բոլորին, ովքեր պայքարում են Ընդհանուր Թշնամու դեմ: Մենք կգայինք քեզ հետ, բայց քիչ հավանական է, որ նման հզոր և ամրակազմ ռազմիկներին անհրաժեշտ լինի կոլոտիկների օգնությունը: Թող փայլատակե՛ն ձեր սրերը:
— Ինչ ուզում ես ասա, բայց կոլոտիկները քաղաքավարի ժողովուրդ են,— քմծիծաղեց Ֆարամիրը: — Հաջողությու՛ն:
Հոբիթները կրկին նստեցին ձարխոտի վրա՝ միմյանց հետ չկիսվելով իրեն մտքերն ու կասկածները: Երկու ռազմիկներ մնացին կանգնած հոբիթներից ոչ հեռու, դափնու արևից թրթռացող ստվերում: Նրանք երբեմն հանում էին դիմակները, քանի որ օրը շոգ էր, և Ֆրոդոն կարողանում էր ավելի լավ զննել նրանց: Գեղեցիկ մարդիկ էին, սպիտակամաշկ, սև մազերով, մոխրագույն աչքերով, իսկ դեմքերը հպարտ էին ու թախծոտ: Ռազմիկները ցածրաձայն զրուցում էին՝ սկզբում համընդհանուր լեզվով, օգտագործելով, սակայն, հնացած բառեր և արտահայտություններ, իսկ հետո՝ անծանոթ լեզվով: Որոշ ժամանակ լսելով, Ֆրոդոն զարմացած գիտակցեց, որ նրանք խոսում են էլֆերեն, կամ, համենայն հեպս, էլֆերենին շատ նման լեզվով: Նա սկսեց ուշադիր զննել ռազմիկներին, քանզի հասկացավ, որ նրանք հարավի Դունադաններ են, Արևմտյան Ասպետների հետնորդներ:
Վերջապես Ֆրոդոն որոշեց խոսել նրանց հետ, բայց ռազմիկները պատասխանում էին դժկամությամբ և զգուշությամբ: Ներկայացան նրանք որպես Մաբլունգ և Դամրոդ, գոնդորցի ռամիկներ և իթիլիենյան հետքագետներ, քանզի նրանց նախնիներն ապրել էին Իթիլիենում, երբ այն դեռ գրավված չէր: Հենց այդպիսի մարդկանցից էր Դենեթորը հետախույզներ ընտրում, և նրանք գաղտնի անցնում էին Անդուինի մյուս ափը (ինչպես և որտեղ՝ ռազմիկները չասացին), որպեսզի հանկարծակի հարձակումներով ջարդուփշուր անեն ու սարսափի մեջ պահեն Էֆել Դուաթի և Մեծ Գետի միջև թափառող օրքերին և Սաուրոնի այլ սպասավորներին:
— Այստեղից մինչև Մեծ Գետի արևելյան ափը տասը լիգ կլինի,— ասաց Մաբլունգը: — Այսքան հեռու մենք հազվադեպ ենք գալիս: Բայց այսօր հատուկ դեպք է. ծուղակ ենք պատրաստում Հարադից եկած մարդկանց համար, անիծյա՛լ լինեն նրանք:
— Անիծյալ լինեն այդ հարավցիները,— կրկնեց Դամրոդը: — Ասում են Գոնդորը մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ է եղել Հարադի թագավորությունների հետ, թեև բարեկամություն մրամց նրամց հետ երբեք չի եղել: Այդ ժամանակներում Գոնդորի սահմանները տարածվում էին շատ հեռու, մինչև Անգուինի գետաբերանը, և Ումբարը՝ Հարավցիների մեզ ամենամոտ թագավորությունը, եղել է մեր հպատակության տակ: Շատ ջրեր են հոսել և շատ սերունդներ են փոխվել այդ ժամանակից ի վեր: Երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չունեինք: Միայն վերջերս իմացանք, որ Սաուրոնը գայթակղել է նրանց խոստումներով, և նրանք անցել են թշնամու կողմը՝ ավելի ճիշտ կրկին անցել են թշնամում թշնամու կողմը, քանզի նրանք, ինչպես և շատ արևմտյան ցեղեր, միշտ էլ մեծ պատրաստակամությամբ էին հնազանդվում նրան: Ավա՜ղ, Գոնդորի օրերը հաշված են և Մինաս Թիրիթի պարիսպները երկար կանգուն չեն մնա, քանզի թշնամու չարությունն ու զորությունն անսահման է:
— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր: Այստեղ, Այստեղ՝ վերևում, որտեղ ճանապարհն անցնում է ճեղքվածքի վրայով: Ճանապարհը, հա անցնում է, բայց նրանք չեն անցնի: Ֆարամիրը նրանց չի թողնի. այժմ նա մեր մշտական առաջնորդն է և, նույնիսկ ամենամահաբեր մարտերում նա միշտ էլ առաջին շարքերում է: Բայց առայժմ մահը նրան շրջանցում է. ճակատագիրը, երևի, խնայում է նրան այլ նպատակների համար:
Խոսակցությունը դադարեց՝ իր տեղը զիջելով լարված լռությանը: Բոլորը քարացած լսում էին: Սեմը դուրս նայեց իր ձարխոտե թաքստոցից և հոբիթային սրատես աչքերով տեսավ, որ ծառերի արանքում ռազմիկներ են երևում՝ շատ ռազմիկներ: Մեկ առ մեկ, մեկը մյուսի հետևից, բարձրանոմ էին նրանք լանջն ի վեր՝ թաքնվելով ծառերի և թփուտների ստվերում, երբեմն սողալով, երբեմն վազելով, բայց գրեթե աննկատելի՝ շնորհիվ իրենց կանաչա-դարչնագույն կանաչադարչնագույն հանդերձների: Նրանք բոլորը գլխանոցներով, դիմակներով ու ձեռնոցներով էին և զինված էին ճիշտ այնպես, ինչպես ֆարամիրն Ֆարամիրն ու նրա ուղեկիցները: Անցան ու անհետացան բլրի հետևում: Արևն ավելի բարձրացավ, ստվերները կրճատվեցին:
«Եվ ու՞ր կորավ այդ անիծյալ Գոլլումը,— մտածեց Սեմը, ավելի խորը թաքնվելով ձարխոտի մեջ: — Եթե օրքի տեղ դնեն՝ նրանից թաց տեղ էլ չի մնա: Եվ Դեղին Դեմքն էլ, կարծես թե, որոշել է թշվառին այրել... Լավ, նրա հախից էդքան հեշտ չես գա, կարծում եմ ինքն իր մասին հոգ կտանի»:
Ի զարմանք, ի սարսափ և ի անասելի ուրախություն Սեմի, ծառերի հետևից, ջարդելով ու դեսուդեն նետելով դրանք, հայտնվեց մի վիթխարի գազան: Ցրիվ տալով արգելքները, հրեշը սլացավ լանջն ի վար: Հսկայական, ինչպես տունը՝ ոչ, ավելի մեծ, նա Սեմին մոխրագույն կաշվով կենդանի սար թվաց: Ճիշտ է, վախից աչքիդ մեկը երկուսն է երևում, բայց հարադյան մումակն իսկապես աննախադեպ մեծության հրեշ էր, որից այժմ Միջերկրում այլևս չես հանդիպի: Նրա հեռավոր ժառանգները մինչև հիմա էլ շարունակում են թափառել աշխարհում, բայց դրանք գաճաճներ են իրենց վեհապանծ նախնիների համեմատությամբ: Հրեշը սլանում էր ուղիղ ռազմիկների ու հոբիթների ուղղությամբ, բայց վերջին պահին թեքվեց այլ կողմ և հողը դղրդացնելով անցավ նրանց մոտով: Ոտքերը ասես ծառեր լինեին, ականջները ծածանվում էին հսկայական առագաստների պես, երկար կնճիթը ցցվել և օրորվում էր խայթելու պատրաստ օձի պես, իսկ փոքրիկ կարմիր աչքերը վառվում էին ատելության կրակով: Դեպի վեր ոլորված, ոսկեզօծ ժապավեններով զարդարված եղջերանման ժանիքներից արյուն էր կաթում: Վրան գցված ոսկեկարմիր ծածկոցը ծվեն-ծվեն էր եղել, սապատավոր մեջքին դեռ երևում էին փոքրիկ աշտարակի մնացորդները, որը, ըստ երևույթին, շրջվել էր, երբ գազանը սլացել էր ծառերի միջով: Հրեշի պարանոցից, վերջին ուժերը լարելով, կառչել էր մի մարդ: Ներքևից նա շատ փոքրիկ էր թվում, բայց իր ցեղակիցների մեջ, երևի, աժդահա էր համարվում:
Գազանը կատաղությունից կուրացած սլացավ առաջ, ջուր ցայտեցնելով անցավ քարե ավազանի միջով և շարունակեց ճանապարհը՝ ջարդելով ճանապարհին հանդիպած ծառերը: Նետերը միայն քերծում էին նրա կաշին և, առանց վնաս պատճառելու, սահում ներքև: Հարավցիներն ու գոնդորցիները փախչում էին նրա առջևից, իսկ ով չէր հասցնում, գազանը կնճիթով բռնում էր նրանց, բարձրացնում վեր և շպրտում գետնին: Շուտով, վերջին անգամ շեփորահարելով, նա կորավ տեսադաշտից: Թե ինչ պատահեց նրա հետ հետագայում, Սեմն այդպես էլ չիմացավ: Գուցե նա, մինչ օտար երկրներում ոչնչանալը, դեռ երկար թափառեց ազատության մեջ, իսկ գուցե կույր կատաղությամբ համակված ընկավ ճանապարհին հանդիպած խորը փոսը, կամ հնարավոր է, հասավ Մեծ Գետին և հավիտյանս անհետացավ նրա ջրերում:
Սեմը հիացած շունչը տեղը բերեց: