'''N 196'''
''Ամենայն հայոց ազգընտիր տեղակալ Գեորդ Գեորգ արքեպ․ Չորեքչյանի դիմումը ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ի. Ստալինին։''
5 ապրիլի 1945 թ.
Մոսկվա
''ԽՍՀ միության Միության ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին''
Հայրենական պատերազմի օրերին Հայ Եկեղեցին ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում գտնուող իր հոգեւորականութեան ու հաւատացեալների հետ միասին հետ չէր մնում Խորհրդային Միութեան միւս եկեղեցիներից։ Նա գործով ապացուցեց իր հաւատարմութիւնը ռուս մեծ ժողովրդին եւ խորհրդային պետութեանը ինչպես իր զաւակների կեանքի գնով ու նիւթական օգնութեամբ, նոյնպես եւ իր բարեացակամ վերաբերմունքով, որն անխախտ գործոն է հանդիսանում, չնայած դրսից եղած ամեն մի յարձակման։