Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2657 բայտ, 21:57, 16 Սեպտեմբերի 2015
/* Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը */
— Բայց ինչու՞,— փնչացրեց Գորբագը,— ներքևում ինչ է, հուսալի խցեր չունե՞ս:
— Ասացի չէ՞, նրա գլխից մազ անգամ չպիտի պակասի,— պատասխանեց Շագրատը: — Հասկացա՞ր, թե՞ ոչ: Նրան ձեռք տալ չի կարելի, իսկ ես իմ տղաներից ոչ բոլորին եմ վստահում: Քո տխմարներին առավել ևս չեմ վստահում: Նույնիսկ քեզ չեմ վստահում՝ մեկ էլ տեսար որոշեցիր զվարճանալ: Ես նրա համար պատասխանատու եմ. նա կգնա էնտեղ, որտեղ ես կասեմ, իսկ եթե փորձես հակառակվել, քեզ էնտեղ չեմ թողնի: Ասացի ամենավերևի խուցը և վերջ: Էնտեղ նրան ոչ ոք չի դիպչի: — Ոչ ո՞ք,— բղավեց Սեմը: — Դուք մոռացա՛ք էլֆ հաղթանդամ ռազմիկին, որ շրջում է ձեր քթի տակ: Այս խոսքերով նա դուրս թռավ միջանցքի վերջին ոլորանից, բայց հայտնաբերեց, որ սխալ է հաշվարկել հեռավորությունը: Կա՛մ թունելն էր այդպես խորամանկորեն կառուցված կա՛մ սրված լսողությունը խաբեց նրան: Օրքերը դեռ բավական հեռու էին: Այժմ, սակայն, Սեմը հստակ տեսնում էր նրանց կարճլիկ, գետնահար ուրվագծերը բոսորագույն երկնքի ֆոնին: Միջանցքը դադարեց թեքումներ կատարել և սկսեց նրբորեն բարձրանալ: Հեռվում երևաց երկփեղկ դարպասը լայն բացված դռներով, որը, ըստ երևույթին, տանում էր դեպի աշտարակի ստորգետնյա հարկեր: Գերուն տանող օրքերն արդեն վաղուց անցել էին դարպասից ներս, իսկ Գորբագն ու Շագրատը գնտվում էին երկու քայլի վրա:  Սեմը լսեց օրքերի խռպոտ ձայները. նրանք սկսեցին երգել: Թնդացին եղջերափողերը, հնչեց գոնգը, և աներևակայելի աղմուկ բարձրացավ: Գորբագն ու Շագրատն անցան շեմը: Սեմը թափահարեց Ջարդողը և ամբողջ ուժով սկսեց բղավել, բայց նրա բարալիկ ձայնը խլացավ աղմուկի մեջ: Ոչ ոք հոբիթին չնկատեց: Դարպասի դռները շառաչյունով փակվեցին: Զրգնացին ծանր, երկաթյա փականները: Սեմն ընթացքից բախվեց բրոնզե դռանը և անգիտակից ընկավ գետնին: Նա մնաց դարպասի մյուս կողմում, լիակատար մթության մեջ: Ֆրոդոն ողջ էր, բայց գտնվում էր թշնամու ձեռքում: ---- ''Այստեղ ավարտվում է Համիշխանության Մատանու համար Մեծ Ճակատամարտի Երկրորդ տարեգրությունը''
Վստահելի
1342
edits