Սեմը թափահարեց Ջարդողը և ամբողջ ուժով սկսեց բղավել, բայց նրա բարալիկ ձայնը խլացավ աղմուկի մեջ: Ոչ ոք հոբիթին չնկատեց:
Դարպասի դռները շառաչյունով փակվեցին: Զրգնացին ծանր, երկաթյա փականները: Սեմն ընթացքից բախվեց բրոնզե դռանը և անգիտակից ընկավ գետնին: Նա մնաց դարպասի մյուս կողմում, կողմում՝ լիակատար մթության մեջ: Ֆրոդոն ողջ էր, բայց գտնվում էր թշնամու ձեռքում:
----