— Հաճույքով,— ասաց նա։
<poem><i>
Ես գնացի խոհանոց,
«Փըշտ»— ասացի իմ կատվին
Որ մենք պիտի թեյ խմենք,
Հուռա֊հուռա, հուռա֊հուռա։
</i></poem>
Ես մի բաժակ թեյ դրեցի կատվի համար, մյուսը՝ Ջորջի, ու երրորդն էլ՝ իմ դիմաց։
— Մկները…— սկսեց նա։— Լուսնի վրա այնքան շատ են մկները, որ այնտեղ ոչ ոք ապրել չի կամենում, եւ ես ամուսնանալու հնարավորություն չունեմ։ Աշխարհում ամենից շատ կանայք վախենում են մկներից։ Ի՞նչ անեմ։ Մի խորհուրդ տուր։ Բացի այդ, մկները ուտում են Լուսինը, եւ արդեն գրեթե բան չի մնացել։ Ընդամենը մի բարալիկ կիսալուսին։ Ի վերջո, նրանք ամբողջ Լուսինը կուտեն, ու ես հարկադրված կլինեմ մի նոր Լուսին պատրաստել։ Եվ այս պատմությունը կրկնվում է յուրաքանչյուր քսանութ օրը մեկ։
<poem><i>
Երեխաներ, դուք չգիտե՞ք, թե ինչ բան է Լուսինը,
Լուսինը մի մեծ ու թարմ, եւ շատ համեղ պանիր է։
Քաղցած մկները, որ ապրում են այդքան համեղ աշխարհում
Անգթորեն, ճարպկորեն, միշտ ուտում են եւ ուտում։
</i></poem>
— Այո… գործերը վատ են։ Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։