պետք է ընդունել։
[[Պատկեր:Odzun.jpg|500px|thumb|Օձունի օդանավակայան]]
✻✻✻
Հասնում ենք Ջերմուկի օդանավակայանի վարչական շենքին, տեսնում ենք լվացքը, օդանավակայանի վերջին տնօրենի գիշերազգեստը։ Դե ինչ, տարածքն ապրում է, չնայած ցանցառ, վայրիվերո տեսք ունի։ Թռիչքուղու լայնքով ու երկայնքով արածում են կովերը։ Շուրջը օդանավակայանի տեխնիկայի մնացորդներն են։ Բակում աղբյուր կա։
[[Պատկեր:Ջերմուկի օդանավակայան.jpg|500px|thumb|Ջերմուկի օդանավակայան]]
Շունը հաչում է, տանտերերը տանը չեն։ Բայց մեզ ուղեկից է պետք, մեր աչքերը սովոր չեն տեսնել պետականի եւ հանրայինի այսպիսի ավերակներ։ Այսքա՜ն բացահայտ։ Դրանց հետքերը մեզանից խնամքով թաքցնում են մայրաքաղաքում։ Իսկ սարերում ամեն ինչ պարզ է։ Մենք եկել ենք այստեղ, որպեսզի մասնակցենք պարզ խոսքի ստեղծմանը։ Գիտենք, որ հողը չի պատրաստվում հիմարացնել մեզ։ Մենք ամեն ինչ տեսնում ենք մեր աչքերով։ Հողի ճակատը բաց է։ Մենք տեսնում ենք այն ճանապարհը, որը դեպի թռիչքուղի էր տանում, եւ որն այժմ սալապատ չէ․ երկաթբետոնե բոլոր կառուցվածքները հանված են եւ այստեղ օդանավակայանի նախկին տնօրենը կարտոֆիլ է ցանել իր կնոջ հետ։
Տեսնում ենք ներկան եւ ձգտում ենք հույսին չառնչվող գոյության։ Անկախության։
[[Պատկեր:Քարտեզ .png|500px]]
Կարին Գրիգորյան, 2013