հեղինակ՝ երգիչներ՝ Ինդօ և Հոսէյն Մանսուրի |
Ո՜վ տխուր արևելքցի,
Երբ արեգը քեզ տեսաւ,
Անձրևոտ քաղաքում
քո հոտը փջջեց։
Գիշերը ճամբեն կորցրեց՝
քո լոյսում կորաւ։
Ազատութեան արեգը՝
քո աչքի միջից խնդաց։
Ո՜վ տխուր արևելքցի
Դու «լոյսի սարի»[1] նման ես,
Մի թող մեր արևը մեռնի,
Դու օրւայ պէս պարզ ես,
Ծովի պէս՝ հպարտ,
Մի թող մթութիւնը շունչ առնի։
Ո՜վ տխուր արևելքցի
Նորից արևն ելաւ
Արևի աղաւնին
Քո տանիքից թև առաւ
Քո աչքի շուկան
Լի է գարնան հոտով
Ծաղկի ու ցորէնի հոտը
Քեզ է յիշեցնում
Ո՜վ տխուր արևելքցի
Դու «լոյսի սարի» նման ես,
Մի թող մեր արևը մեռնի,
Դու օրւայ պէս պարզ ես,
Ծովի պէս՝ հպարտ,
Մի թող մթութիւնը շունչ առնի:
Ո՜վ տխուր արևելքցի
Ինչ դժւար է առանց քեզ մեռնելը
Դժւար է անճար
Շուրթն ատամին սեղմելը
Դժւար է ճահճում
Մէնութեան ծաղիկ ցանելը
Սակայն ժամ չկայ
Հուզւելու համար
Ո՜վ տխուր արևելքցի
Դու «լոյսի սարի» նման ես,
Մի թող մեր արևը մեռնի,
Դու օրւայ պէս պարզ ես,
Ծովի պէս՝ հպարտ,
Մի թող մթութիւնը շունչ առնի։
Ո՜վ տխուր արևելքցի
Ձմեռն է արջևումս
Եթէ ինձ հետ լինես
Ցեխն ու անձրևն ո՞րն է
Մեր ձեռքի նւագը
փջջում է ձմռան մէջ
Ձմեռւանից վախ չկայ
Երբ իր կեանքի արեգը մարում է
Ո՜վ տխուր արևելքցի
Դու «լոյսի սարի» նման ես,
Մի թող մեր արևը մեռնի,
Դու օրւայ պէս պարզ ես,
Ծովի պէս՝ հպարտ,
Մի թող մթութիւնը շունչ առնի։
Ո՜վ տխուր արևելքցի
Արևմուտքի աշխարհը հէնց դա է
Աչքերի կապտում
Օտարութիւնն է բուն դրել
Տղամարդկային ձեռքերին՝
Ձմռան պաղ սառոյցը
Վերադարձիր գիրկս,
Որ միասին վերադառնանք տուն։
Ո՜վ տխուր արևելքցի
Դու «լոյսի սարի» նման ես,
Մի թող մեր արևը մեռնի,
Դու օրւայ պէս պարզ ես,
Ծովի պէս՝ հպարտ,
Մի թող մթութիւնը շունչ առնի։
Ծանուցումներ
- ↑ «Լոյսի սար» կամ պարսկերէն՝ «քուհ-է նուռ»-ը 186 քարաթանոց կապտաւուն ադամանդ էր՝ Հնդկաստանից։ Այն պարսիկ Նադեռ Շահի Հնդկաստան վարած արշաւանքից յետոյ պարսիկների ձեռքում յայտնւեց (յայտնի «Լոյսի ծով» կամ «դարեա-յէ նուռ»-ի հետ միասին։ Այժմ Լոյսի սարը գտնւում է Անգլիայի թագաւորութեան զարդեղէնի շարքում։ Ադամանդներն այդպէս էին կոչւում որովհետև շատ բարձր որակի էին և ամբողջութեամբ թափանցիկ։