Վերջին թարմացում 20 Օգոստոսի 2012, 20:41

Շոտլանդական երգ

*

Այնտեղ բլրին
Խենթ մեկն է նստած
Նստած փչում է աջ ու ձախ,
Փչում է վեր,
Փչում է կողք,
Փչում է միշտ ու ամեն կողմ,
Առավոտյան ու ճաշին,
Փչում տանում է տաք իմ շալը,
Տանում ինձնից դեպի բլրեր՝
Ինքն է ուզում կարծես ծածկվել:
Այնտեղ բլրին նստած մի խենթ…



թ․ Ա․ Բեքարյան