Changes

Տարեկանի արտում՝ անդունդի եզրին

Ավելացվել է 5 բայտ, 18:06, 27 Նոյեմբերի 2015
Հագնվելու ընթացքում մտածում էի՝ չփորձե՞մ զանգահարել քրոջս՝ Ֆիբիին։ Շատ էի ուզում նրա հետ խոսել։ Նա ամեն ինչ հասկանում էր։ Բայց չէր կարելի ռիսկ անել և զանգահարել տուն, այնուամենայնիվ, նա փոքրիկ էր ու, հավանաբար արդեն քնած էր, չէր մոտենա հեռախոսին։ Իհարկե, կարելի էր լսափողը դնել, եթե ծնողներս մոտենային, բայց, միևնույն է, ոչինչ չէր ստացվի։ Նրանք կճանաչեին, որ ես եմ։ Մայրիկս միշտ գլխի է ընկնում։ Զգացողությունն ուժեղ է։ Բայց չափից դուրս շատ էի ուզում խոսել մեր Ֆիբիի հետ։
Եթե միայն տեսնեիք նրան։ Այդքան լավիկն ու խելացին հավանաբար, տեսած չեք լինի։ Շատ խելոքն է, ճիշտ եմ ասում։ Հասկանում եք, ինչ ընդունվել է դպրոց, միայն գերազանց գնահատականներ է ստացել, երբեք երկուսներ չի ստացել։ Ճիշտն ասած, մեր ընտանիքում միայն ես եմ այսպես բութ։ Ավագ եդբայրս՝ Դ․ Բ֊նԲ.֊ն, գրող է, իսկ մյուս եղբայրս՝ Ալլին, որ մեռավ, ուղղակի կախարդ էր։ Միայն ես եմ այսպես բութ։ Իսկ դուք Ֆիբիին տեսնեիք։ Նրա մազերը գրեթե Ալլիի մազերի գույնին են՝ շեկ, ամռանը շատ կարճ է կտրում։ Ամռանը նա հավաքում է ականջների ետևը։ Իսկ ականջները փոքրիկ են, սիրունիկ։ Ձմռանը արձակում է, երբեմն մայրիկը հյուսում է, երբեմն՝ ոչ, ամեն ձևի էլ գեղեցիկ է։ Նա ընդամենը տասը տարեկան է։ Ինձ պես նիհարիկ է, բայց գեղեցիկ կազմվածքով, նիհարությունը հենց հարմար է չմշկասահքին։ Մի անգամ պատուհանից նայում էի, թե նա ինչպես է փողոցից անցնում զբոսայգի, ու մտածեցի, որ շատ հարմար է չմշկասահքի համար՝ նիհարիկ ու թեթև։ Ձեզ շատ դուր կգա նա։ Հասկանո՞ւմ եք, ինչ որ ասես, անմիջապես հասկանում է խոսքն ինչին է վերաբերում։ Նրան նույնիսկ ուր ասես կարող ես տանել հետդ։ Օրինակ՝ տանես անհաջող ֆիլմ նայելու, անմիջապես հասկանում է, որ թույլ նկար է, լավ ֆիլմ տանես, անմիջապես հասկանում է, որ լավն է։ Ես ու Դ․ Բ֊ն մի անգամ նրան տարանք ֆրանսիական այդ նկարը նայելու՝ «Հացթուխի կինը»։ Ռեյմսն է խաղում այնտեղ։ Ֆիբին ուղղակի գժվեց։ Բայց նրա սիրած ֆիլմը «Երեսունինը աստիճանն» է, Ռոբերտ Դոնատի խաղով հանդերձ։ Նա այդ ամբողջ նկարը գրեթե անգիր գիտի։ Մենք միասին մի տասն անգամ նայել ենք։ Օրինակ՝ երբ այդ Ռոբերտը ոստիկաններից թաքնվում է շոտլանդական ֆերմայում, Ֆիբին այդ շոտլանդացու հետ միաժամանակ բարձրաձայն ասում է․ «Դուք սելյոդկա՞ եք ուտում»։ Ամբողջ երկխոսությունն անգիր գիտի։ Իսկ երբ այդ պրոֆեսորը, որն իրականում գերմանական լրտես է, բարձրացնում է ճկույթը, որի մի հոդը չկա, ու ցույց տալիս Ռոբերտ Դոնատին, մեր Ֆիբին նրանից շուտ է իր ճկույթը մթության մեջ խփում դեմքիս։ Չէ, նա լավն է։ Ձեզ անպայման դուր կգա։ Ճիշտ է, նա մի քիչ շատ է կպչուն։ Ամեն ինչ չափից խորն է ապրում, ոչ մանկականորեն։ Դա ճիշտ է։ Եվ հետո ամբողջ ժամանակ գրքեր է գրում։ Միայն թե երբեք դրանք չի ավարտում։ Ամեն ինչ մի աղջկա մասին է գրում՝ Գիզելա Ուզերֆիլդի մասին։ Միայն թե մեր Ֆիբին գրում է՝ «Կիսելա»։ Այդ Կիսելա Ուզերֆիլդը խուզարկու աղջիկ է։ Նա կարծես թե որբ է, բայց հետո հայրը գտնում է նրան։ Իսկ նրա հայրը «բարձրահասկ, հրապուրիչ ջենտլմեն է, քսան տարեկան»։ Գժվել կարելի է։ Այո, մեր Ֆիբի՛ն։ Ազնիվ խոսք, նա անպայման ձեզ դուր կգա։ Նա նույնիսկ շատ պստլիկ ժամանակ էլ խելացի էր։ Երբ նա շատ֊շատ փոքրիկ էր, ես ու Ալլին նրան տանում էինք զբոսայգի, հատկապես կիրակի օրերին։ Իսկ Ալլին առագաստանավակ ուներ, նա սիրում էր կիրակի օրերին այն բաց թողնել, ու մենք միշտ մեր փոքրիկ Ֆիբիին տանում էինք մեզ հետ։ Նա ճերմակ ձեռնոցներ էր հագնում ու քայլում մեր մեջտեղով, ինչպես իսկական լեդի։ Երբ ես ու Ալլին որևէ բանի մասին խոսում էինք, նա ականջ էր դնում։ Երբեմն մոռանում էինք նրա գոյությունը, համենայն դեպս, շատ փոքրիկ էր, բայց նա անպայման հիշեցնում էր իր մասին։ Միշտ միջամտում էր։ Կհրեր ինձ կամ Ալլիին ու կհարցներ․ «Իսկ ո՞վ, ո՞վ ասաց, Բոբի՞ն, թե՞ աղջիկը»։ Ու մենք նրան պատասխանում էինք, թե ով ասաց, և նա ասում էր՝ «Աաա՜» ու կրկին ականջ դնում մեծի պես։ Ալլին էլ էր նրա համար գժվում։ Ուզում եմ ասել, որ նա էլ էր շատ սիրում Ֆիբիին։ Հիմա Ֆիբին արդեն տասը տարեկան է, այնքան էլ փոքր չէ, բայց միևնույն է, բոլորն էլ գժվում են նրա համար, ով հասկանում է, իհարկե։
Համենայն դեպս ես շատ էի ուզում նրա հետ հեռախոսով խոսել։ Բայց վախենում էի, թե ծնողներս կմոտենան ու գլխի կընկնեն, որ ես Նյու֊Յորքում եմ, և որ ինձ վտարել են դպրոցից։ Այնպես որ, երբ նոր վերնաշապիկ հագա, իջա հոլլ՝ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ։
Ես սկսեցի ներողություն խնդրել գժի պես, որովհետև նվագախումբը արագ պարեղանակ նվագեց։
Նա ինձ հետ եկավ ջիտերբագ պարելու՝ շատ արժանավայել ձևով, թեթև։ Նա շա՜տ լավ էր պարում, ճիշտ եմ ասում։ Հազիվ մատդ կպչում է, անմիջապես ենթարկվում է։ Իսկ երբ պտույտներ էր գործում, այնպես հաճելի էր պտտվում նրա քամակը, ուղղակի հիանալի էր։ Շա՜տ լավ, աստված վկա։ Մինչ պարում էինք, ես մի քիչ սիրահարվեցի նրան։ Կրակ են այդ աղջիկները։ Երբեմն վրան նայել էլ չես ուզում, տեսնում ես, որ հիմարների հիմարն է, բայց բավական է մի որևէ բան լավ անի, արդեն սիրահարվում ես։ Օ՜հ, այդ աղջիկները, գրողը տանի։ Խելաքահան Խելքահան կանեն մարդու։
Ինձ չհրավիրեցին իրենց սեղանի մոտ․ անդաստիարակությունից, իհարկե, իսկ ես, այնուամենայնիվ, գնացի։ Շիկահերին, որի հետ պարել էի, անվանում էին Բերնիս Կրաբս կամ Կրեբս։ Իսկ այն տգեղներին՝ Մարտի և Լավերն։ Ասացի, որ անունս Ջիմ Ստիլ է, դիտմամբ ասացի։ Փորձեցի խելացի զրույց սկսել նրանց հետ, բայց դա անհնար էր։ Նրանց զոռով էլ չես կարող խոսեցնել։ Մեկը մյուսից հիմար էին։ Ու ամբողջ ժամանակ աչք են ածում շուրջները, ասես սպասում են, որ հիմա դահլիճը լցվելու է կինոաստղերով։ Նրանք կարծում են, հավանաբար, որ կինոաստղերը, երբ գալիս են Նյու֊Յորք, ամբողջ ժամանակ ցցվում են «Յասամանագույն դահլիճում» և ոչ թե «Էլ Մարոկոյում» կամ «Սթորք ― ակումբում»։ Մի կերպ դուրս կորզեցի, թե ինչ գործն են անում իրենց Սիեթլում։ Պարզվեց, որ երեքն էլ աշխատում են միևնույն ապահովագրական ընկերությունում։ Հարցրի՝ սիրո՞ւմ են իրենց աշխատանքը։ Բայց մի՞թե հնարավոր էր այդ հիմարներից մի կարգին բան իմանալ։ Կարծում էի, թե այն երկու այլանդակները՝ մարտին Մարտին ու Լավերնը, քույրեր են, բայց նրանք սոսկալի նեղացան, երբ հարցրի այդ մասին։ Հասկանալի է, նրանցից ոչ մեկը չէր ուզում մյուսին նման լինել, դա բնական է, բայց, այնուամենայնիվ, ծիծաղս եկավ։
Ես երեքի հետ էլ պարեցի հերթով։ Այլանդակներից մեկը՝ Լավերնը, այնքան էլ վատ չէր պարում, բայց երկրորդը՝ Մարտին, սոսկալի էր։ Նրա հետ պարել, միևնույն է, թե Ազատության արձանը քարշ տալ դահլիճով մեկ։ Հարկավոր էր ինչ֊որ բան նախաձեռնել, որպեսզի նրան քարշ տալն այդքան ձանձրալի չլիներ։ Ու ես ասացի, թե Հերի Կուպերը՝ կինոդերասանը, ա՜յ, գնում է։
Ընդհանուր հաշիվը, ներառյալ նաև սիգարետները, կազմեց երեսուն դոլար։ Իմ կարծիքով, նրանք պետք է ասեին, որ իրե՛նք կվճարեն բոլորը, գոնե մինչ իրենց միանալս։ Ես, իհարկե, թույլ չէի տա, որ նրանք վճարեն, բայց, համենայն դեպս, կարող էին առաջարկել։ Ինչևիցե, դա նշանակություն չունի։ Չափից դուրս հիմար էին, հապա այդ ոլորված շլյապանե՜րը։ Տրամադրությունս ընկավ, երբ իմացա, որ ուզում են շուտ վեր կենալ, որպեսզի հաջողացնեն ընկնել ռադիո֊սիթի։ Երբ պատկերացնում ես, որ սոսկալի շլյապաներով այդ էակը Նյու֊Յորք է ժամանել չգիտես թե որտեղից, ինչ֊որ հեռավոր Սիեթլից, միայն այն բանի համար, որ լույսը բացվելուն պես իրեն գցի ռադիո֊սիթի հիմար ծրագիրը դիտելու, այնպես է ընկնում տրամադրությունդ, որ դիմանալ չես կարող։ Ես նրանց բոլորի համար հարյուրական բաժակ խմիչք կպատվիրեի, միայն թե այդ բանը չասեին։
Նրանց գնալուց հետո ես անմիջապես դուրս եկա «Յասամանագույն դահլիճից»։ Միևնույն է, դահլիճը փակվում էր, և նվագախումբն էլ վաղուց դադրել էր նվագել։ Նախ՝ նման տեղերում տխուր է նստելը, երբ պարընկեր չունես, և երկրորդ, որ մատուցողը կոկա֊կոլայից բացի ոչինչ չի տալիս։ Աշծարհում Աշխարհում այնպիսի գինետուն չկա, որտեղ հնարավոր լինի երկար նստել, եթե չի կարելի ոգելից խմիչք պատվիրել ու խմել։ Կամ էլ՝ եթե հետդ աղջիկ չկա, որի համար իսկապես խելքդ թռցնում ես։
Դուրս գալով հոլից՝ հանկարծ ես կրկին հիշեցի Ջեյն Գալլահերին։ Հիշեցի ու այլևս մտքիցս դուրս չեկավ։ Նստեցի հոլլում մի գարշելի բազկաթոռի, ու սկսեցի մտածել, թե նա Ստրեյդլեյթերի հետ միասին ինչպես է նստել այդ ստոր Էդ Բենկիի մեքենայում, ու թեև միանգամայն համոզված էի, որ նրանց միջև ոչինչ տեղի չէր ունեցել, ես հո լավ էի ճանաչում Ջեյնին, միևնույն է, ուղեղիցս դուրս չէր գալիս։ Ես նրան հրաշալի՜ էի ճանաչում, ազնիվ խոսք։ Հասկանում եք, նա ոչ միայն շաշկի էր խաղում, այլև սիրում էր ամեն տիպի սպորտ, ու երբ ծանոթացանք, ամբողջ ամառը ամեն առավոտ թենիս էինք խաղում, իսկ ճաշից հետո՝ գոլֆ։ Ես նրա հետ շատ մոտիկից եմ շփվել, ոչ ֆիզիկական իմաստով, իհարկե, երբե՜ք, պարզապես ամբողջ ժամանակ միասին էինք լինում։ Աղջկա հետ ընկերություն անելու համար բոլորովին էլ պարտադիր չէ սիրահետելը։
Մենք ծանոթացանք, որովհետև նրանց դոբերման֊պինչերը միշտ վազում էր մեր պարտեզը ու այնտեղ կեղտոտում, իսկ մայրս սոսկալի զայրանում էր դրանից։ Նա զանգահարեց Ջեյնի մորը և սոսկալի աղմուկ բարձրացրեց։ Մայրիկս նման բաների համար կարողանում է աղմուկ բարձրացնել։ Հետո պատահաեց պատահեց այնպես, որ ես մի քանի օր հետո Ջեյնին տեսա մեր ակումբի ավազանի մոտ, պառկած էր փորի վրա։ Ես բարևեցի նրան։ Գիտեի, որ մեր կողքին է ապրում, բայց երբեք չէի խոսել նրան հետ։ Բայց սկզբում, երբ բարևեցի, նա շատ սառը վերաբերվեց։ Ես կաշվիցս դուրս էի գալիս ապացուցելու, որ անձամբ ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե նրա շունը որտեղ է կեղտոտում։ Թեկուզ հյուրասենյակում վազվզի, ինձ համար միևնույն է։ Մի խոսքով, դրանից հետո ես ու Ջեյնը շատ մտերմացանք։ Հենց այդ նույն օրը մենք գոլֆ խաղացինք։ Այսօրվա պես հիշում եմ, նա ութ գնդակ կորցրեց։ Այո, ո՛ւթ։ Ուղղակի հոգիս դուրս եկավ, մինչև որ սովորեցրի գնդակին խփելիս գոնե բացել աչքերը։ Բայց շատ լավ մարզեցի նրան։ Ես հրաշալի եմ խաղում գոլֆ։ Եթե ասեմ, թե քանի շրջան կատարելով եմ ավարտում խաղը, չեք հավատա։ Մի անգամ քիչ էր մնում ինձ նկարահանեին կարճամետրաժի համար, բայց վերջին պահին փոշմանեցի։ Մտածեցի՝ եթե կինոն այնպես ես ատում, ինչպես ես, ապա հարկ չկա ցուցադրվել և թույլ տալ, որ քեզ նկարահանեն կարճամետրաժի համար։
Ծիծաղելի աղջիկ էր այդ Ջեյնը։ Չէի ասի, թե նա գեղեցկուհի է։ Բայց ինձ դուր էր գալիս։ Բերանը շատ մեծ էր։ Հատկապես, եթե որևէ բանից հուզվում էր։ Ես գժվում էի։ Ու երբեք կարգին չէր փակվում նրա բերանը, միշտ կիսաբաց էր, մանավանդ՝ գոլֆ խաղալիս կամ գիրք կարդալիս։ Նա շատ էր կարդում և միշտ լավ գրքեր։ Հատկապես՝ բանաստեղծություններ։ Բացի իմ հարազատներից, ես միայն նրան եմ ցույց տվել Ալլիի ձեռնոցը՝ ամբողջապես բանաստեղծություններով ծածկված։ Նա Ալիին չէր ճանաչում, որովհետև առաջին անգամ էր ամռանը Մեյնում անցկացնում, մինչ այդ գնում էր Կոդ հրվանդանը, բայց ես շատ բան էի պատմել նրան եղբորս մասին։ Դա հետաքրքրում էր Ջեյնին։ Նա սիրում էր լսել Ալլիի մասին։
Մի խոսքով, ես այդ ամենն էի վերհիշում, նստել էի հոլլում, այդ գարշելի բազկաթոռին ու մտածում էի։ Այո, Ջեյնը։ Հենց հիշում եմ, որ նա այդ ստոր Ստրեյդլեյթերի հետ նստել է այդ գրողի տարած մեքենայում, խելքս թռցնում եմ։ Գիտեմ, որ Ջեյնը նրան ոչ մի այնպիսի բան թույլ տված չի լինի, բայց միևնույն է, գժվում եմ։ Ճիշտն ասած, նույնիսկ չեմ ուզում հիշել դա։
Հոլլում գրեթե ոչ ոք չկար։ Նույնիսկ բոլոր պոռնկատի ջահելներն էին գնացել։ Սոսկալի շատ էի ուզում գլուխս առնել ու կորչել այստեղից։ Անտանելի տխուր էի։ Ու բոլորովին չէի հոգնել։ Գնացի իմ համարը, հագա վերարկուս։ Պատուհանից նայեցի, տեսնեմ ինչ են անում այդ գժերը, բայց ոչ մի տեղ լույս չէր երևում։ Նորից իջա վերելակով, տաքսի վերցրի և պատվիրեցի տանել ինձ Էռնիի մոտ։ Դա գիշերային գինետուն է Գրինիջ֊վիլեջում։ Եղբայրս՝ Դ․ Բ֊նԲ.֊ն, հաճախ էր գնում այնտեղ, մինչև որ ծախվեց Հոլիվուդին։Նա ինձ էլ մի քանի անգամ տարել է իր հետ։ Էռնին մի վիթխարի նեգր է, դաշնամուր է նվագում։ Նա սոսկալի պճնամոլ է և չի խոսի հետդ, եթե նշանավոր կամ մի երևելի մարդ չես, բայց հրաշալի է նվագում։ Նա այնքան լավ է նվագում, որ երբեմն նույնիսկ անտանելի է։ Չգիտեմ ինչպես բացատրեմ, բայց դա այդպես է։ Ես շատ եմ սիրում լսել նրա նվագը, բայց երբեմն ուզում եմ գլխի վրա շուռ տալ նրա դաշնամուրը։ Հավանաբար, դա նրանից է, որ նրա նվագից զգացվում է, որ նա երևակայում է իրեն ու չի խոսի քեզ հետ, եթե մի երևելի մարդ չես։
― Ո՞վ է կորչում։
― Դե, բադերրնբադերն, էլի։ Ասում եմ, գուցե պատահմամբ գիտե՞ք։ Գուցե որևէ մեկը գալիս է բեռնատարով ու նրանց տանում կամ իրե՞նք են չվում մի որևէ տեղ։
Այստեղ Գորովիցը շուռ եկավ ու նայեց ինձ։ Նա, երևում է, շատ ջղային էր, թեև ընդհանրապես ոչինչ։
― Ըհը։ Ուրեմն չեն սատկում, ― գոչեց Գորվիցն ու խելագարի պես առաջ սլացավ։ Կյանքումս այդքան նյարդային տիպ չէի տեսել։ Ինչ ուզում ես ասա, միևնույն է, նյարդայնանում է։
Նույնիսկ այս ուշ ժամին Էռնիի մոտ լեփ֊լեցուն էր։ Ավելի շատ դպրոցներից ու քոլեջներից եկած պիժոններ էին։ Բոլոր դպրոցներն էլ Ծննդյան տոներից առաջ շուտ են վերջացնում դասերը, միայն իմ բախտը չի բերում։ Այնքան մարդ կար, որ հանդերձարանում համարները չէին բավարարում։ Բայց լռություն էր տիրում, Էռնին ինքն էր դաշնամուր նվագում։ Ինչպես եկեղեցում, աստված վկա, բավական է նա նստի դաշնամուրի առաջ, լիակատար երանություն է տիրում, բոլորն աղոթում են նրան։ Իսկ իմ կարծիքով ոչ մեկին էլ չարժի աղոթել։ Կողքս ինչ֊որ զույգեր սպասում էին սեղան ազատվեր ու անընդհատ շարժվում էին, կանգնում ոտքերի թաթերի վրա, միայն թե տեսնեին այդ Էռնիին։ Նրա դաշնամուրի վերևեում վերևում մի վիթխարի հայելի էր կախված, և ինքն էլ ողողված էր լուսարձակների լույսով, որպեսզի նվագելու ժամանակ բոլորն էլ հնարավորություն ունենային տեսնելու նրա դեմքը։ Ձեռքերը չէին երևում, միայն դեմքն էր երևում։ Լավ էին սարքել։ Չգիտեմ ինչ էր նվագում, երբ ես ներս մտա, բայց նա փչացնում էր ամբողջ երաժշտությունը։ Ցուցադրական հիմար դայլայլներ էր արձակում բարձր նոտաներով, ընդհանրապես այնպես էր կոտրատվում, որ փորս ցավեց։ Բայց մի լեսեի՜ք, հասարակությունը ինչ արեց, երբ նա վերջացրեց։ Սիրտներդ կխառներ։ Կգժվեիք։ Ճիշտ ինչպես այն կինոյի ապուշները, որ հռհռում են բորենիների պես, ամենից ոչ ծիծաղելի տեղերում։ Վկա է աստված, եթե ես դաշմամուր նվագեի կամ բեմում խաղայի ու դուր գայի այդ հաստագլուխներին, ես դա անձնական վիրավորանք կհամարեի։ Ինչի՞ են պետք դրանց ծափահարությունները։ Նրանք երբեք տեղին չեն ծափահարում։ Եթե ես դաշնակահար լինեի, կփակվեի խորդանոցում ու այնտեղ կնվագեի։ Իսկ երբ Էռնին վերջացրեց, ու բոլորն սկսեցին գժի պես ծափահարել, նա շրջվեց աթոռակի վրա և գլուխ տվեց ձևական ու համեստ խոնարհումով։ Ձևացնում էր, թե ոչ միայն հիանալի դաշնակահար է, այլև չտեսնված համեստ անձնավորություն։ Այդ ամենը լիակատար կեղծիք էր, նա այնպիսի պճնամոլ էր, որպիսին աշխարհը դեռ չի տեսել։ Բայց ես, այնուամենայնիվ, մի քիչ խղճում էի նրան։ Իմ կարծիքով, նա այլևս չի կարողանում տարբերել՝ լա՞վ է նվագում, թե վատ։ Բայց նա այս հարցում մեղք չունի։
Մեղավորն այդ հաստագլուխներն են, որ ծափահարում են նրան․ դրանք ում ասես չեն փչացնի, միայն թե հնարավորություն ունենան։ Ու այդ ամենից դարձյալ տրամադրությունս ընկավ, այն աստիճան, որ քիչ էր մնում վերարկուս վերցնեի ու ետ գնայի հյուրանոց, բայց շատ շուտ էր, ու բոլորովին չէի ուզում մենակ մնալ։
Շուրջս հենց միայն տականքներ էին։ Ազնիվ խոսք, չեմ ստում։ Ինձնից ձախ գտնվող մեկ այլ փոքրիկ սեղանի մոտ նստած էր մի սոսկալի տգեղ տիպ, մի սոսկալի տգեղ աղջկա հետ։ Հավանաբար, ինձ հասակակիցներ էին, կամ ինձնից մի քիչ մեծ։ Ծիծաղելի էր նրանց նայել։ Նրանք ջանում էին, որքան կարելի է, դանդաղ խմել իրենց բաժինը։ Ես լսում էի նրանց խոսակցությունը, միևնույն է, ուրիշ անելիք չկար։ Տղան ինչ֊որ ֆուտբոլային մրցման մասին էր պատմում, որ տեսել էր այդ օրը։ Մանրամասնորեն, խաղի ամեն մի ակնթարթի մասին, ազնիվ խոսք։ Ես եբեք այդքան ձանձրալի խոսակցություն չեմ լսել, ու երևում էր, որ աղջկան բոլորովին չէր հետաքրքրում այդ պատմությունը, բայց նա սոսկալի տգեղ էր, նույնիսկ տղայից էլ տգեղ, այնպես որ նրան ոչինչ չէր մնում անել, քան լսել։ Տգեղ աղջիկների գործը վատ է։ Ես այնքան եմ խղճում դրանց, որ նույնիսկ չեմ կարողանում նայել, մանավանդ, երբ նրանք նստած են այնպիսի տխմարի հետ, որը պատմում է իր ապուշային ֆուտբոլի մասին։ Իսկ իմ աջ կողմում ավելի վատ էր վիճակը։ Աջ կողմս նստել էր ֆլանելե գորշ կոստյումով ու խիստ ոճամոլի կիտելով իելյան մի պճնասեր, ազնվականական հայրենակցություն ունեցող, բոլոր այդ հիմարները նման են մեկմեկու։ Հայրս ուզում էր ինձ տալ Իեյլ կամ Պրինսթոն, բայց երդվում եմ, ինձ ոչ մի կերպ չեն կարող հրապուրել այդ ազնվական քոլեջները, ավելի լավ է մեռնեմ, ազնիվ խոսք։ Եվ այդ ազնվականիկի հետ մի չտեսնված գեղեցիկ աղջիկ էր նստած։ Ուղղակի գեղեցկուհի։ Բայց մի լսեի՜ք նրանց խոսակցությունը։ Նախ երկուսն էլ թեթևակի խմած էին։ Տղան սեղանի տակ ճմկթում էր աղջկան ու միաժամանակ պատմում հանրակացարանում ապրող մի տիպի մասին, որը մի ամբողջ սրվակ ասպիրին է կերել ու քիչ է մնացել մեռնի։ Աղջիկն ամբողջ ժամանակ ասում էր․ «Ախ, ի՞նչ սարսափելի բան․․․ Պետք չէ, սիրելիս․․․ Դե, խնդրում եմ․․․ Միայն թե ոչ այստեղ»։ Պատկերացրեք հապա, ճմկթել աղջկան ու այդ ընթացքում պատմել ինչ֊որ տիպի մասին, որը փորձել է ինքնասպան լինել։ Ծիծաղելի է ուղղակի։
Այնքան նստեցի, հետևս մաշվեց, սոսկալի ձանձրանում էի։ Անելիք չկար, միայն խմիր ու ծխիր։ Ճիշտ է, ես մատուցողին պատվիրել էի Էռնիին հարցնել, թե չի՛ խմի ինձ հետ արդյոք։ Պատվիրեցի ասել, որ ես Դ․ Բ֊ի եղբայնրն Բ.֊ի եղբայրն եմ, բայց նա, կարծում եմ, նույնիսկ պատվերս չէր կատարել։ Այդ անասունները մի՞թե երբևէ կհաղորդեն։
Հանկարծ մեկը ձայն տվեց ինձ․
― Հոլդեն Քոլֆի՜լդ։ ― Դա Լիլիան Սիմոնսն էր։ Եղբայրս՝ Դ․ Բ֊նԲ.֊ն, մի ժամանակ սիրահետում էր նրան։ Նա վիթխարի կուրծք ուներ։
― Ողջո՛ւյն, ― ասում եմ։ Ես, իհարկե, փորձեցի վեր կենալ, բայց դա շատ դժվար էր այդպիսի նեղվածքում։ Նրա հետ մի ծովային սպա էր եկել, որ կանգնած էր այնպես, ասես փայտ էր կուլ տվել։
― Մի՞թե դու աղջիկ չունես, փոքրիկ, ― հարցնում է։
Ես արդեն ոտքի էի ելել, և նա նեղություն չքաշեց նույնիսկ ասելու՝ նստիր։ Այդպիսիները կարող են ժամերով քեզ ոտքի վրա պահել։  ― Լավիկն է, չէ՞, ― հարցրեց ծովայինին։ ― Հոլդեն, օր֊օրի գեղեցկանում ես։
Այստեղ ծովայինն ասաց, որ Լիլիանը առաջ անցնի։ Ասաց, որ նա ճանապարհը փակել է։
― Ես արդեն մտադիր եմ գնալ, ― ասում եմ։ ― Տեսակցություն ունեմ։
Երևում էր որ քծնում է, որպեսզի հետո ես պատմեմ Դ․ Բ֊ին։Բ.֊ին։
― Ախ դու սատանա՜։ Կեցցե՛ս։ Երբ տեսնես ավագ եղբորդ, ասա, որ ես ատում եմ իրեն։
Եվ գնաց։ Ես ու ծովայինն ասացինք, որ շատ ուրախ ենք ծանոթության համար։ Ծիծաղելի է։ Միշտ ես ասում եմ՝ «Շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալծանոթանալ», երբ բոլորովին էլ հաճելի չէ։ Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան էլ ասել։
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան գնալ, ասացի չէ՞, որ տեսակցություն ունեմ։ Հնարավոր չէր անգամ լսել, թե Էռնին ինչպես է որևէ օրինավոր բան նվագում։ Բայց ես չէի կարող նստել Լիլիան Սիմոնսի ու նրա ծովայինի հետ, ահավոր ձանձրալի էր։ Ու գնացի։ Բայց շատ էի բարկացած, երբ հագնում էի վերարկուս։ Մարդիկ միշտ ամեն ինչ փչացնում են։
Նայեցի բանալու վրայի կարմիր համարներին։
Տսներկու֊քսաներկուՏասներկու֊քսաներկու, ― ասում եմ։ Արդեն զղջում էի, որ համաձայնվեցի, բայց ուշ էր։
― Լավ, մի տասնիհինգ րոպեից կուղարկեմ։ ― Նա բացեց վերելակի դուռը, ես դուրս եկա։
Մտա համար, մազերս թրջեցի, բայց ոզնաձև էր կտրված, և ոչ մի սանրվածք չէր ստացվում։ Հետո փորձեցի, թե բերանիցս հոտ չի զգացվում սիգարետների ու վիսկու հոտը, որ խմել էի Էռնիի մոտ։ Դա շատ հեշտ է, պետք է ափը շատ մոտ պահել բերանին և արտաշնչել դեպի վեր, դեպի ներս։ Հետո մաքուր վերնաշապիկ հագա։ Ճիշտն ասած՝ չգիտեի՝ պե՞տք է հագուստներս փոխեմ հանուն պոռնիկի, թե ոչ։ Բայց այդպես գոնե զբաղմունք ունեի, թե չէ շատ էի նյարդայնանում։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, ես կույս էի։ Ազնիվ խոսք։ Քանի՞ անգամ է առիթ եղել անմեղությունս կորցնելու, բայց չի ստացվել։ Միշտ մի որևէ բան խանգարել է։ Օրինակ՝ եթե աղջկա տանն ես, կարող են հանկարծ գալ նրա ծնողները, ավելի ճիշտ, վախենում ես, թե կգան։ Իսկ եթե աղջկա հետ նստած ես որևէ մեկի մեքենայի ետևի նստատեղին, ապա առջևում մեկ ուրիշ աղջիկ է նստած ու նրան էլ է հետաքրքրում, թե ինչ է կատարվում ետևում։ Հասկանո՞ւմ եք, նա ամբողջ ժամանակ շուռ է գալիս ու նայում, թե ինչ է կատարվում։ Մի խոսքով, միշտ մի որևէ բան խանգարում է։ Այնուամենայնիվ, երկու անգամ դա քիչ էր մնում տեղի ունենար։ Հատկապես մի անգամը, ես լավ եմ հիշում։ Սակայն էլի մի բան խանգարեց, բայց մոռացել եմ, թե հատկապես ինչ։ Կարևորն այն է, որ հենց բանը հասնում է դրան, ապա աղջիկը, եթե նա պոռնիկ չէ կամ նման մի բան, անպայման ասում է․ «Պետք չէ, թո՛ղ»։ Ու ամբողջ ցավն այն է, որ ես լսում եմ նրան։ Ուրիշները չեն լսում։ Բայց ես չեմ կարող։ Ես լսում եմ։ Երբեք չես հասկանում՝ նա իսկպե՞ս չի ուզում, թե ուղղակի վախենում է, թե դիտմամբ է ասում՝ «թող», որպեսզի դո՛ւ մեղավոր լինես, եթե որևէ բան պատահի, և ոչ թե ինքը։ Մի խոսքով, ես ամիջապես ենթարկվում եմ։ Կարևորն այն է, որ միշտ խղճում եմ նրանց։ Հասկանո՞ւմ եք, աղջիկներն այնքան հիմար են, ողղակի վայ է։ Հենց որ սկսում էի մի քիչ պաչպչել, և այլն, անմիջապես գլուխները կորցնում են։ Հապա մի ուշադրություն դարձրեք աղջկա վրա, երբ նա թունդ բռնկվում է՝ հիմարների հիմարն է։ Ինքս էլ չեմ հասկանում, նրանք ասում են «պետք չէ», ես էլ ենթարկվում եմ։ Հետո փոշմանում եմ, երբ նրան տուն եմ ուղեկցում, բայց միևնույն է, էլի ենթարկվում եմ։
Իսկ հիմա, մինչ փոխում էի վերնաշապիկս, մտածեցի, որ վերջապես առիթը եկել է։ Մտածեցի, քանի որ նա պոռնիկ է, ապա գոնե որևէ բան կսովորեմ նրանից, գուցե երբևէ ամուսնանում եմ։ Երբեմն անհանգստանում եմ դրա համար։ Հուտտոնի դպրոցում ես մի գրքույկ կարդացի խիստ նուրբ, վայելչատես ու անբարոյական մի տիպի մասին։ Նրա անունը մոսյո Բլանշար էր, այսօրվա պես հիշում եմ։ Գիրքը քարշելի գարշելի բան էր, բայց այդ Բլանշարը՝ ոչինչ։ Նա հոյակապ դղյակ ուներ Րիվիերայում, Եվրոպայում։ Ու ազատ ժամանակ նա գլխավորապես զբաղվում էր ինչ֊որ կանանց քոթակելով։ Ընդհանրապես նա քաջ մարդ է եղել և այլն, բայց կանանց այնքան է ծեծել, որ ուշաթափվել են։ Մի տեղ նա ասում է՝ կնոջ մարմինը ջութակ է, պետք է հրաշալի երաժիշտ լինել, որպեսզի ստիպես նրան լավ հնչել։ Ընդհանրապես անպետք բան էր այդ գիրքը, ― դա ես լավ գիտեմ, ― բայց այդ ջութակը իմ ուղեղից դուրս չէր գալիս։ Այ թե ինչու էի ուզում գոնե մի բան սովորել, որ ամուսնությունից հետո պետք գար ինձ։ Քոլֆիլդը և նրա կախարդական ջութա՞կը, գրողը տանի։ Ընդհանրապես գարշանք է, իսկ գուցեև ոչ այնքան։ Ես կուզենայի փորձված լինել նման գործերում։ Թե չէ, ճիշտն ասած, երբ աղջկա հետ եմ լինում, չգիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ։ Օրինակ՝ այն աղջիկը, որ պատմեցի, թե քիչ էր մնում նրա հետ ամեն ինչ լիներ, մի ամբողջ ժամ չարչարվեցի, մինչև որ հանեցի նրա անիծյալ կրծքակալը։ Իսկ երբ հանեցի վերջապես, նա պատրաստ էր թքելու երեսիս։
Ու այսպես անցուդարձ էի անում սենյակում և սպասում պոռնիկի գալուն։ Անընդհատ մտածում էի՝ գոնե հաճելի լինի։ Ինչևէ, ինձ համար միևնույն էր։ Միայն թե շուտ վերջանար այդ ամենը։ Վերջապես դուռը ծեծցին, և ես գնացի բացելու, բայց ճամպրուկս ոտքի տակ էր դրված, կպա ու այնպես շրմփացի հատակին, որ քիչ մնաց ոտքս ջարդեի։ Միշտ այդպես եմ, ամենակարևոր պահին կսայթաքեմ։
Ոչ թե ես նրան երբեք ինձ հետ չէի տանում։ Չէ՛, տանում էի։ Բայց այդ օրը չտարա։ Իսկ նա բոլորովին չէր նեղացել, ― նա երբեք չէր նեղանում, ― բայց ես միշտ այդ մասին հիշում էի, երբ շատ էի տխուր լինում։
Վերջապես, այնուամենայնիվ, հանվեցի ու պառկեցի։ Պառկեցի ու մտածում եմ, աղոթե՞մ, թե չէ։ Բայց բան չստացվեց։ Չեմ կարողանում աղոթել, նույնիսկ երբ ուզում եմ։ Նախ՝ ես մասամբ աթեիստ եմ։ Քրիստոսն ընդհանրապես ինձ դուր է գալիս, բայց աստվածաշնչային մնածաց խառնափնթորությունը՝ ոչ այնքան։ Վերցնենք հենց թեկուզ առաքյալներին։ Ճիշտն ասած, նրանք ինձ սոսկալի կատաղեցնում են։ Իհարկե, երբ Քրիստոսը մեռավ, նրանք իրենց վատ չպահեցին, բայց քանի դեռ կենդանի էր, նրանցից միայն վնաս էր տեսնում։ Անընդհատ խաբում էին նրան։ Աստվածաշնչի մեջ ամենից քիչ ինձ առաքյլալներն առաքյալներն են դուր գալիս։ Ճիշտն ասած, Քրիստոսից հետո ես Աստվածաշնչից սիրում եմ այն խենթուկին, որ ապրում էր քարանձավում ու ամբողջ ժամանակ իրեն ճանկռոտում էր քարերով և այլ բաներով։ Ես այդ ողորմելի հիմարին տասն անգամ ավելի եմ սիրում, քան առաքյալներին։ Երբ Հուտտոնի դպրոցում էի, ես միշտ վիճում էի մեր հարկում ապրող մի տիպի՝ Արթուր Զայլդսի հետ։ Այդ Զայլդսը կվակեր<ref>Քրիստոնեական բողոքական աղանդ, որ առաջացել է XVII դ․ Անգլիայում։ Լայնորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայում։</ref> էր և միշտ Աստվածաշունչ էր կարդում։ Նա լավ տղա էր, ես սիրում էի նրան, բայց Աստվածաշնչի հարցում մենք տարբեր կերպ էինք դատում, հատկապես առաքյալների հարցում։ Նա ինձ համոզում էր, որ եթե ես առաքյալներին չեմ սիրում, ուրեմն Քրիստոսին էլ չեմ սիրում։ Նա ասում էր, քանի որ Քրիստոսն ինքն է իր առաքյալներին ընտրել, ուրեմն պետք է նրանց սիրել։ Իսկ ես ասում էի․ գիտեմ, որ նա ինքն է ընտրել, բայց ընտրել է պատահմամբ։ Ասում էի, որ Քրիստոսը ժամանակ չուներ ընտրություն կատարելու, ես բոլորովին էլ չեմ մեղադրում նրան։ Մի՞թե նա մեղավոր էր, որ ժամանակ չուներ։ Հիշում եմ, մի անգամ հարցրի Զայլդսին․ ինչ է կարծում նա, Հուդան, որ մատնեց Քրիստոսին, ինքնասպանություն կատարելուց հետո դժո՞խք ընկավ, թե չէ։ Զայլսը ասում է, իհարկե, ընկավ։ Եվ այստեղ ոչ մի կերպ չէի կարողանում համաձայնել նրա հետ։ Ես ասում եմ․ գրազ կգամ հազար դոլարով, որ Քրիստոսը ոչ մի դեպքում այդ ողորմելի Հուդային դժոխք չէր ուղարկի։ Ես հիմա էլ գրազ կգայի հազար դոլարով, եթե այդքան ունենայի։ Այդ առաքյալներն, օրինակ, անպայման դժոխք կուղարկեին Հուդային, առանց տատանվելու։ Իսկ Քրիստոսը՝ ո՛չ, գլխովս եմ երդվում։ Այդ Զայլդսն ասում էր, որ ես այդպես եմ մտածում որովհետև եկեղեցի չեմ գնում։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, չեմ գնում։ Նախ՝ իմ ծնողները տարբեր հավատի են, ու մեր ընտանիքում բոլոր երեխաներս աթեիստներ ենք։ Անկեղծ ասած, ես հոգևորականներին տանել չեմ կարողանում։ Բոլոր դպրոցներում, որտեղ որ ես սովորել եմ, բոլոր հոգևորականներն էլ հենց որ սկսում էին քարոզել, նրանց ձայնը դառնում էր քաղցր֊մեղցր, անտանելի։ Օ՛հ, ատում եմ դրանց։ Չեմ հասկանում, թե ինչու չեն կարողանում սովորական ձայնով խոսել։ Այնքան են ծռմռվում, որ անհնար է լսելը։
Մի խոսքով, երբ պառկեցի, ոչ մի աղոթք չեկավ միտքս։ Հենց ուզում էի մի աղոթք հիշել, այդ Սանիի ձայնն եմ լսում, որ ինձ հիմարիկ անվանեց։ Ի վերջո նստեցի անկողնուս մեջ ու մի սիգարետ էլ ծխեցի։ Փենսիից դուրս գալուց հետո երևի արդեն երկու տուփ սիգարետ ծխած կլինեի։
― Ինչի՞ համար, ― հարցնում եմ։ Աստված իմ, սիրտս այնպես էր տրոփում, որ ասես հիմա դուրս է թռչելու։ Գոնե հագնված լինեի։ Անտանելի է պիժամայով կանգնել, երբ այդպիսի բան է կատարվում։
― Դե, տվեք, շեֆ, տվե՛ք, ― ասում է Մորիսը։ Ու այնպես է հրում իր կեղտոտ թաթով, որ քիչ է մնում շրմփամ հատակին․ շատ ուժեղ էր շան որդին։ Ու դեռ չէի սթափվել, որ երկուսն էլ հայտնվեցին սենյաակում։ սենյակում։ Այնպիսի տեսք ունեին, ասես թե իրենց սենյակն էր։ Սանին նստեց լուսամուտագոգին։ Մորիսը նստեց բազկաթոռին ու արձակեց օձիքը․ նրա հագին վերելակավարի համազգեստ էր։ Տեր աստված, ինչպե՜ս էի նյարդայնանում։ ― Դե լավ, շեֆ, հանեք փողերը, ես պիտի գործի գնամ։
― Ձեզ արդեն ասացի, այլևս ոչ մի ցենտ պարտք չեմ։ Ես նրան հինգանոց եմ տվել։
Բարեհամբո՜ւյր, բարի՜։
― Դե, ինչ ասեմ, թերևս ավելի շատ անգլոսաքսերին, գիտե՞ք, Բեովուլֆին, Գրենդելին և «Ռենդալ, որդիս», դե, բոլորը, ինչ պետք էր կարդալ։ Բայց մեզ տնային ընթերցանություն էլ էին հանձնարարում ու դրա համար առանձին գնահատակն էին դնում։ Թոմաս Հարդիի «Վերադարձ հայրենիքը», «Ռոմեոն և Ջուլիետը», «Հուլիոս կես․․․»Կես․․․»
― Ա՜խ, «Ռոմեոն և Ջուլիե՜տը», սքանչելի է, երևի, ձեզ շատ դուր եկավ։ ― Նա բոլորովին էլ միանձնուհու նման չէր խոսում։
― Առանց այդ էլ դուք չափից դուրս ձեռնառատ գտնվեցիք, ― ասաց։ ― Դուք զարմանալի սիրալիր տղա եք։ ― Նա ինքը շատ լավն էր։ Մի փոքր հիշեցնում էր Էռնեստ Մորոուի մորը, որի հետ ճամբորդել էի գնացքով։ Հատկապես ժպտալիս։ ― Այնքան հաճելի էր ձեզ հետ զրուցել, ― ավելացրեց նա։
Ասացի, որ ինձ համար էլ հաճելի էր, ու չէի ձևացնում։ Բայց շատ ավելի հաճելի կլիներ զրուցել, եթե չվախենայի, թե հանկարծ կարող են ինձ հարցնել, թե կաթոլի՞կ եմ արդյոք։ Կաթոլիկները միշտ ջանք են թափում պարզել՝ կաթոլի՞կ ես դու, թե չէ։ Ինձ հետ հաճախ է պատահում, գլխավորապես այն պատճառով, որ ազգանունս իռլանդական է, իսկ իռլանդացիները մեծ մասամբ ծագումով կաթոլիկ են։ Ի դեպ հայրս էլ առաջ կաթոլիկ է եղել։ Իսկ հետո, երբ ամուսնացել է մորս հետ, թողել է դա։ Բայց կաթոլիկները ընդհանրապես միշտ ջանում են պարզել՝ կաթելի՞կ կաթոլի՞կ ես դու, թե չէ, նույնիսկ եթե ազգանունդ չգիտեն։ Ես մի կաթոլիկ ծանոթ ունեի՝ Լուի Գորմանը, նրա հետ Հուտտոնի դպրոցում էի սովորում։ Առաջինը նրա հետ այնտեղ ծանոթացա։ Մենք կողք֊կողքի նստած՝ բժշկի մոտ մտնելու համար հերթի էինք սպասում, պարապմունքների առաջին օրն էր, սպասում էինք բժշկական քննության ենթարկվելու և զրուցում էինք թենիսի մասին։ Նա շատ էր տարված թենիսով, ես՝ նույնպես։ Ասում էր, որ ամեն ամռան լինում է Ֆորեստ֊հիլլի մրցումներին, ասացի, որ ես էլ եմ լինում, իսկ հետո սկսեցինք քննարկել, թե ով է լավագույն խաղացողը։ Իր տարիքի համար նա շատ լավ էր գլուխ հանում թենիսից։ Լրջորեն հետաքրքրվում էր։ Իսկ հետո առանց որևէ կապի հարցրեց․ «Դու չգիտե՞ս, որտեղ է կաթոլիկական եկեղեցին»։ Նրա տոնից անմիջապես հասկացա, որ ուզում է իմանալ՝ ես կաթոլի՞կ եմ թե ոչ։ Ուզում է իմանալ։ Եվ ոչ թե նախապատվություն էր տալիս կաթոլիկներին, ո՛չ, պարզապես ուզում էր իմանալ։ Նա հաճույքով էր խոսում թենիսի մասին, բայց անմիջապես երևում էր, որ այդ զրույցը նրան ավելի մեծ հաճույք կպատճառեր, եթե իմանար, որ ես կաթոլիկ եմ։ Այդպիսի բաներն ուղղակի կատաղեցնում են ինձ։ Չեմ ուզում ասել, որ դրա պատճառով մեր ամբողջ զրույցը գրողի ծոցը գնաց, չէ, զրույցը շարունակվում էր, բայց մի տեսակ ոչ այնպես։ Ահա թե ինչու ուրախացա, որ միանձնուհիները ինձ չհարցրին՝ կաթոլիկ եմ, թե ոչ։ Գուցեև դա չխանգարեր մեր զրույցին, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Ես բոլորովին չեմ մեղադրում կաթոլիկներին։ Գուցե, եթե ես էլ կաթոլիկ լինեի, ես էլ հարցնեի։ Ընդհանրապես, սա ինչ֊որ չափով նման է ճամպրուկների այն պատմությանը, որ պատմեցի։ Ես միայն ուզում եմ ասել, որ իսկական ջերմ զրույցին նման բաները միայն խանգարում են։ Ուրիշ ոչինչ։
Իսկ երբ միանձնուհիները ոտքի ելան և ուզում էին գնալ, ես հանկարծ մի հիամար հիմար անշնորհք արարք թույլ տվի։ Սիգարետ էի ծխում, ու երբ ոտքի ելա, որպեսզի նրանց հրաժեշտ տամ, անզգուշորեն ծուխը փչեցի հենց նրանց աչքերի մեջ։ Միանգամայն անզգուշաբար։ Գժի պես սկսեցի ներողություն խնդրել, իսկ նրանք շատ սիրալիրությամբ ընդունեցին իմ ներողությունները, բայց միևնույն է, սոսկալի անհարմար ստացվեց։
Երբ նրանք գնացին, ես ափսոսացի, որ ընդամենը տաս դոլլար տվեցի բարեգործության համար։ Բայց այլ կերպ հնարավոր չէր․ պայմանավորվել էի Սալլի Հեյսի հետ ցերեկային ներկայացում գնալ, դրա համար էլ չպետք է ծախսեի բոլոր փողերս։ Բայց միևնույն է, վրդովվեցի։ Գրողը տանի այդ փողերին։ Միշտ դրանց պատճառով տրամադրությունս ընկնում է։
Ժամը տասներկուսին մոտ էր, երբ ավարտեցի նախաճաշս, իսկ Սալլիին պետք է հանդիպեի երկուսին, դրա համար էլ որոշեցի մի քիչ զբոսնել։ Այդ երկու միանձնուհիները դուրս չէին գալիս ուղեղիցս։ Անվերջ աչքիս առաջ էր ծղոտե հին զամբյուղը, որով նրանք գնում էին մանրադրամ հավաքելու, երբ դասեր չէին ունենում։ Ջանում էի պատկերացնել, թե ինչպես մայրս կամ մեր ծանոթներից որևէ մեկը, մորաքույրս կամ այդ թեթևսոլիկը՝ Սալլի Հեյսի մայրը, հանրախանութի մոտ կանգնած, փող են հավաքում աղքատների համար, մաշված ծղոտե զամբյուղով։ Նույնիսկ դժվար է պատկերացնել։ Իմ մայրիկին դեռ կարելի է մի կերպ պատկերացնել, իսկ այն երկուսին՝ չէ։ Թեև մորաքույրս հաճախ է զբաղվում բարեգործությամբ (և՛ կարմիր խաչով, և՛ այլ բաներով), բայց նա միշտ հրաշալի հագնված է լինում, շրթունքները ներկված ու ամեն ինչ տեղը տեղին։ Ես չէի կարողանում պատկերացնել, որ նա կարող է զբաղվել բարեգործությամբ, եթե հարկ լիներ միանձնուհու պարեգոտ հագնել ու չներկել շրթունքները։ Իսկ Սալլիի Մայրի՜կը։ մայրի՜կը։ Տեր աստվա՜ծ։ Նա կհամաձայներ գավաթը ձեռքին շրջել ու փող հավաքել, միայն եթե յուրաքանչյուր փող տվող համաձայներ քծնել նրան։ Իսկ եթե մարդիկ պարզապես փող գցեին ու թողնեին գնային առանց մի խոսք ասելու, առանց նրան ուշադրություն դարձնելու, ապա նա մի ժամ հետո կհրաժարվեր այդ գործից։ Անմիջապես կձանձրանար։ Գավաթը կհանձներ ու կգնար մի որևէ շքեղ ռեստորանում ճաշելու։ Դրա համար էլ ինձ դուր էին գալիս այդ միանձնուհիները։ Անմիջապես երևում է, որ նրանք երբեք չեն ճաշում շքեղ ռեստորաններում։ Ու տրամադրությունս ընկավ, երբ մտածեցի, որ նրանք երբեք չեն ճաշի շքեղ ռեստորաններում։ Հասկանում էի, որ դա այնքան էլ կարևոր չէ, բայց միևնույն է, տխրեցի։
Ես Բրոդվեյ գնացի, պարզապես հաճույքի համար, հարյուր տարի կլիներ, որ այնտեղ չէի եղել։ Բացի այդ, գրամոֆոնի ձայնապնակների խանութ էի որոնում, որը կիրակի օրերը բաց է լինում։ Ուզում էի Ֆիբիի համար մի ձայնապնակ գնել՝ «Պստլիկ Շերլի Բինգը»։ Այդ ձայնապնակը շատ դժվար է ճարվում։ Դա մի փոքրիկ աղջնակի մասին է, որն ամաչում է տնից դուրս գալ, որովհետև ատամներն ընկել են։ Ես այդ երգը Փենսիում էի լսել, մի տղայի մոտ, որ ինձնից մի հարկ վերևում էր ապրում։ Ուզում էի նրանից գնել այդ ձայնապնակը, գիտեի, որ իմ Ֆիբին ուրախությունից ուղղակի կգժվի, բայց նա չվաճառեց։ Ցնցող ձայնապնակ էր, թեև արդեն մաշված, քսան տարի առաջ երգել էր նեգրուհի Էսթելա Ֆլետչերը։ Նա երգում էր հարավային ձևով, նույնիսկ փողոցային ձևով, որից երգը բոլորովին նվնվան ու ողբաձայն չէր դառնում։ Եթե սովորական սպիտակամորթ երգչուհի երգեր, հավանաբար, կնվնվար, բայց այդ Էսթելա Ֆլետչերը իր գործը գիտեր։ Կյանքումս նման հրաշալի ձայնապնակ չեմ լսել։ Որոշեցի, որ ձայնապնակը կգնեմ մի որևէ խանութում, որտեղ կիրակի օրերին էլ են առևտուր անում, իսկ հետո կտանեմ զբոսայգի։ Կիրակի օրերին Ֆիբին հաճախ է գնում զբոսայգի, այնտեղ չմուշկներով սահում է։ Գիտեի որտեղ է լինում սովորաբար։
Դուրս եկա խանութից։ Մի սրճարան պատահեց, ներս մտա։ Մտածեցի՝ չզանգահարե՞մ Ջեյնին, գուցե նա արդեն տուն է վերադարձել արձակուրդին։ Մտա ավտոմատ ու զանգահարեցի։ Դժբախտաբար, հեռախոսին մոտեցավ մայրը, սիտպված եղա կախել լսափողը։ Երկար֊բարակ խոսելու տրամադրություն չունեի։ Առհասարակ չեմ սիրում աղջիկների մայրերի հետ խոսել։ Այնուամենայնիվ, հարկավոր էր հարցնել, թե տա՞նն է արդյոք Ջեյնը։ Դրանից ես չէի մեռնի։ Բայց, չգիտեմ ինչու, չուզեցի։ Այդպիսի խոսակցությունների համար տրամադրություն է պահանջվում։
Սակայն հարկավոր էր այդ անիծյալ թատրոնի տոմս ճարել, ստիպված եղա թերթ գնել և նայել, թե որտեղ ինչ է գնում։ Կիրակի օրվա կապակցությամբ բեմադրվում էին միայն երեք պիես։ Ես մոտեցա և երկու տոմս գնեցի «Ես գիտեմ սերը» ներկայացման համար։ Բարեգործական ներկայացում էր հոգուտ ինչ֊որ բանի։ Առանձնապես ցանկություն չունեի այդ պիեսը դիտելու, բայց գիտեի, որ Սալլին ապրել չի կարող առանց կոտրատվելու, անպայման հիացմունք կարտահայտի, երբ ասեմ, որ պիեսում մասնակցում են Լանտերը<ref>Ալֆրեդ Լանտը և նրա տիկին Լին Ֆոնտանը ԱՄՆ֊ի հանրահայտ դրամատիկ դերասաններ են։</ref> Սալլին պաշտում է լուրջ և նրբաճաշակ համարվող պիեսները, Լանտերի մասնակցությամբ և այլն։ Իսկ ես չեմ սիրում։ Ընդհանրապես, անկեղծ ասած ես այնքան էլ չեմ սիրում թատրոն գնալ։ Իհարկե, կինոն ավելի վատ է, բայց դե թատրոնում էլ ոչ մի լավ բան չկա։ Նախ՝ ես ատում եմ դերասաններին։ Նրանք բեմի վրա իրենց բոլորովին մարդու նման չեն պահում։ Միայն երևակայում են, թե նման են։ Լավ դերասանները երբեմն բավական նման են լինում, բայց ոչ այնքան, որ հետաքրքիր լինի նայել։ Բացի այդ էլ, եթե դերասանը լավն է, անմիջապես երևում է, որ նա այդ բանը գիտակցում է, իսկ դա անմիջապես փչացնում է ամեն ինչ։ Վերցնենք, օրինակ, սըր Լոուրենս Օլիվյեին։<ref>Անգլիացի նշանավոր արտիստ, որ նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում։</ref> Ես նրան տեսել եմ «Համլետում»։ Դ․ Բ֊ն Բ.֊ն անցյալ տարի ինձ ու Ֆիբիին տարավ նայելու։ Սկզբում նա մեզ տարավ նախաճաշելու, իսկ հետո՝ կինո։ Նա արդեն տեսել էր «Համլետը» ու նախաճաշի ժամանակ այնպես էր պատմում դրա մասին, որ ես մեծ ցանկություն ունեցա դիտելու։ Բայց ընդհանրապես ինձ դուր չեկավ։ Չեմ հասկանում, ի՜նչ մի առանձնահատուկ բան կա այդ Լոուրենս Օլիվյեի մեջ։ Ձայնը ցնցող է, նա չափից դուրս գեղեցիկ է, և հաճելի է նրան նայել, երբ քայլում է կամ մենամարտում, բայց բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին Դ․ Բ֊ի Բ.֊ի ասելով պետք է լիներ Համլետը։ Նա ավելի շատ նման էր մի որևէ գեներալի, քան մի քիչ խախտված տարօրինակություններով մարդու։ Այդ ֆիլմում ինձ ամենից շատ դուր էր գալիս այն մասը, երբ Օֆելյայի եղբայրը, նա, որ վերջում մենամարտում է Համլետի հետ, մեկնում է, իսկ հայրը նրան բազմապիսի խորհուրդներ է տալիս․ մինչ հայրը նրան տալիս է այդ խորհուրդները, Օֆելյան ամբողջ ընթացքում խաղում է, մեկ նրա դաշյունն դաշույնն է դուրս քաշում պատյանից, մեկ ծաղրում է նրան, իսկ նա ջանում է ձևացնել, թե ուշադիր լսում է հիմար խորհուրդները։ Այդ մասը շատ լավ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Բայց նման տեղեր քիչ կային։ Իսկ քրոջս՝ Ֆիբիին, դուր էր եկել միայն, երբ Համլետը շոյում է շանը։ Նա ասաց՝ ի՜նչ հետաքրքիր է, ի՜նչ լավ շուն է, և իսկապես շատ լավ շուն էր։ Այնուամենայնիվ, ստիպված կլինեմ կարդալ «Համլետը»։ Վատն այն է, որ պիեսը անպայման պետք է կարդամ ինքս ինձ համար։ Երբ դերասանը խաղում է, ես գրեթե բան չեմ լսում։ Անընդհատ վախենում եմ, որ նա հիմա կսկսի ծռմռվել ու ընդհանրապես ամեն ինչ անել ցուցադրաբար։
Լանտերի մասնակցությամբ ներկայացման տոմսը գնեցի, հետո տաքսի նստեցի ու գնացի զբոսայգի։ Հարկավոր էր մետրոյով գնալ, մոտս քիչ փող էր մնացել, բայց դե ուզում էի որքան հնարավոր է շուտ ազատվել այդ երիցս անիծված Բրոդվեյից։
Զբոսայգում գարշելի էր։ Այնքան էլ ցուրտ չէր, բայց արևը դուրս չէր գալիս, և շուրջն առհասարակ ոչ ոք չկար՝ միայն շների ոտնահետքեր էին, թքահետքեր ու մեկ էլ ծխախոտի մնացորդներ այն նստարանների մոտ, որոնց վրա ծերունիներ էին նստել։ Թվում էր, թե բոլոր նստարանները ամբողջովին թաց են, ու եթե նստես, խոնավությունը կներծծվի քո մեջ։ Ես շատ տխուր էի, նույնիսկ երբեմն դող էր անցնում մարմնովս։ Բոլորովին չէր զգացվում, թե շուտով սկսվելու են Ծննդյան տոները, ընդհանրապես թվում էր, թե եբեք երբեք այլևս ոչինչ չի լինելու։ Այնուամենայնիվ, ես հասա վազքուղուն։ Ֆիբին միշտ այնտեղ է գնում․ նա սիրում է նվագախմբին մոտիկ սահել։ Ծիծաղելի է, որ ես էլ էի սիրում այնտեղ սահել, երբ փոքրիկ էի։
Բայց երբ մոտեցա վազքուղուն, Ֆիբին այնտեղ չէր։ Ինչ֊որ երեխաներ կային, որ սահում էին, տղաները գնդակ էին խաղում, բայց Ֆիբին չկար։ Հանկարծ ես մի աղջնակ տեսա նրա տարիքին, նստարանին նստած՝ չմուշկներն էր ամրացնում։ Մտածեցի, գուցե ճանաչում է Ֆիբիին և կասի, թե նրան որտեղ փնտրեմ, ու մոտեցա նստեցի կողքին։
Ես շատ շուտ հասա հյուրանոց, նստեցի կաշվե բազմոցին, ժամացույցի տակ, ու սկսեցի նայել աղջիկներին։ Շատ պանսիոններում ու քոլեջներում արդեն սկսվել էր արձակուրդը, և հոլլում հարյուրավոր աղջիկներ էին հավաքվել, սպասում էին իրենց կավալերներին։ Ոմանք նստել էին ոտքը ոտքին գցած, ոմանք՝ ուղիղ, ոմանք հրաշալի ոտքեր ունեին, ոմանք՝ այլանդակ, ոմանք հաճելի տեսք ունեին, ոմանց վրայից էլ անմիջապես երևում էր, որ տականք են, բավական է միայն մոտենաս։ Ընդհանրապես հաճելի էր նայել նրանց, դուք ինձ հասկանո՞ւմ եք։ Հաճելի էր ու նաև տխուր, որովհետև ամբողջ ժամանակ մտածում ես․ իսկ ի՞նչ է լինելու սրանց բոլորի վերջը։ Ասենք ավարտեցին իրենց քոլեջները, պանսիոնները։ Ես կարծում էի, որ դրանց մեծ մասը կամուսնանա ինչ֊որ գարշելի տիպերի հետ։ Այնպիսի տիպերի, որոնք հենց միայն գլուխ գովել գիտեն, թե ժամում քանի մղոն կարող են կտրել իրենց մեքենայով, այդ ընթացքում ծախսելով ընդամենը մեկ գալոն վառելանյութ։ Այնպիսի տիպերի հետ, որոնք երեխայի պես խռովում են, երբ նրանց տանում ես ոչ միայն գոլֆում, այլև պինգ֊պոնգի նման հիմար խաղում։ Շատ ստոր տիպերի հետ։ Այնպիսի տիպերի հետ, որոնք կյանքում մի գիրք էլ չեն կարդացել։ Սոսկալի ձանձրալի տիպերի հետ։ Ասենք, դա հարաբերական հասկացողություն է, թե ում կարելի ձանձրալի համարել, ում՝ ոչ։ Ես դրանից բան չեմ հասկանում։ Իսկապես, չեմ հասկանում։ Երբ սովորում էի Էլքտոն֊հիլլում, երկու ամիս ապրեցի մի տղայի հետ, որին անվանում էին Հարրիս Մաքլին։ Նա շատ խելացի տղա էր, բայց նրանից ավելի ձանձրալի մարդ աշխարհը դեռ չի տեսել։ Նա սոսկալի ճռճռան ձայն ուներ ու ամբողջ ժամանակ խոսում էր։ Եվ ամենասոսկալին այն էր, որ երբեք որևէ հետաքրքիր բանի մասին չէր խոսում։ Բայց մի բան շատ լավ էր կարողանում։ Այդ սատանան չտեսնված սուլում էր։ Անկողինն էր կարգի բերում, թե իրերը պահում պահարանում (նա իրերը միշը միշտ կախում էր պահարանում ու ինձ կատաղեցնում), մի խոսքով, որևէ բան էր անում ու հետն էլ սուլում, եթե իհարկե, գլուխդ չէր տանում իր ճռճռան ձայնով։ Նա նույնիսկ դասական երաժշտություն էր կարողանում սուլել, բայց ամենից լավ ջազ էր սուլում։ Մի որևէ չափից դուրս աշխույժ ջազ էր սուլում, ասենք՝ «Բլյուզ տանիքի վրա», ու իր լաթերը կախ տալիս կախարանից, այնպես հրաշալի էր սուլում, որ ուղղակի քեֆդ գալիս էր։ Իհարկե, ես երբեք նրան չէի ասում, թե լավ է սուլում։ Հո մարդու երեսին չես ասի՝ «Դու հրաշալի ես սուլում»։ Չնայած ուղղակի զահլաս գնում էր, բայց դե էլի ամբողջ երկու ամիս ապրեցի նրա հետ և դա այն պատճառով, որ կյանքումս նման սուլողի չեմ հանդիպել։ Այնպես որ դեռ հարց է, թե ո՞վ է ձանձրալի, ով՝ չէ։ Գուցե չարժի ափսոսալ, երբ մի լավ աղջիկ ամուսնանում է որևէ ձանձրալի տիպի հետ, ընդհանրապես դրանք բավական անմեղ բաներ են, իսկ գուցեև նրանք առանձին եղած ժամանակ կարողանում են հրաշալի սուլել կամ մի որևէ այլ բան։ Ո՛վ գիտե, դա իմ խելքի բանը չէ։
Վերջապես աստիճանների վրա հայտնվեց իմ Սալլին, ու ես ընդառաջ գնացի նրան։ Որքա՜ն գեղեցիկ էր նա։ Ազնիվ խոսք։ Սև վերարկուով և ինչ֊որ սև բերետով։ Սովորաբար նա գլխաբաց էր ման գալիս, բայց բերետը շատ էր սազում նրան։ Ծիծաղելի է, հենց որ նրան տեսա, ցանկացա հետը ամուսնանալ։ Չէ, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ։ Նա նույնիսկ շատ չէր դուր գալիս ինձ, իսկ այդ պահին, զգացի որ սիրահարված եմ և պատրաստ եմ նրա հետ ամուսնանալ։ Աստված վկա, ես աննորմալ եմ, ինքս եմ խոստովանում։
«Մազիկնե՜ր» ― պայթել կարելի է։
Ներկայացումն այն անպետքներից չէր, որոնք ես առաջներում տեսել էի։ Բայց դե սա էլ մի բան չէր։ ԻՆչ֊որ ծեր ամուսինների մասին էր, որոնք հինգ հարյուր հազար տարի միասին էին ապրել։ Սկսում է այնտեղից, որ նրանք դեռևս ջահել են, և աղջկա ծնողները թույլ չեն տալիս նրան ամուսնանալ այդ տիպի հետ․ բայց աղջիկը, այնուամենայնիվ, ամուսնանում է։ Իսկ հետո նրանք ծերանում են, ծերանում։ Ամուսինը պատերազմ է գնում, իսկ կնոջ եղբայրը հարբեցող է։ Մի խոսքով հետաքրքիր չէ։ Ուզում եմ ասել, որ ինձ համար միևնույն էր՝ նրանց ընտանիքում մեռնո՞ւմ էր որևէ մեկը, թե ոչ։ Մեջը բան չկար՝ զուտ դերասանություն էր։ Ճիշտ է, մարդ ու կին հրաշալի ծերուկներ էին, սրամիտ և այլն, բայց նրանք էլ ինձ չէին հուզում։ Նախ ամբողջ ժամանակ որևէ մեկը ներս էր մտնում կամ դուրս էր գալիս։ Գլուխդ պտտվում է դրանից, որ անընդհատ ինչ֊որ մարդիկ են նստում կամ վեր կենում։ Ծեր ամուսինների դերերը կատարում էին Ալֆրեդ Լանտը և Լին Ֆոնտանին։ Նրանք շատ լավ էին խաղում, բայց ինձ դուր չէին գալիս։ Ես հասկանում էի, որ նրանք նման չեն մնացած դերասաններին։ Նրանք իրենց պահում էին ոչ դերասանների պես, ոչ էլ սովարական սովորական մարդկանց, ինձ համար դժվար է դա բացատրել։ Նրանք այնպես էին խաղում, ասես ամբողջ ժամանակ հասկանում էին, որ իրենք նշանավոր են։ Հականո՞ւմ Հասկանո՞ւմ եք, նրանք լավ էին խաղում, միայն թե չափից դուրս լավ։ Հասկանո՞ւմ եք՝ մեկը խոսքը դեռ չվերջացրած, մյուսն արդեն պատասխանում էր։ Ասես իրականում մարդիկ զրուցում էին միմյանց հետ, մեկը մյուսի խոսքը կտրում էր և այլն։ Հենց դա էլ փչացնում էր, որ շատ էր նման, թե մարդիկ ինչպես են կյանքում զրուցում և մեկը մյուսի խոսքը կտրում։ Նրանք իրենց դերը կատարում էին ճիշտ այնպես, ինչպես Էռնին էր նվագում Գրինչ֊Վիլեջում։ Երբ մի որևէ բան չափից դուրս լավ ես կատարում, ապա, եթե չհետևես քեզ, դառնում ես ցուցադրական։ Իսկ այդ դեպքում այլևս լավ չի կարող լինել։ Բայց, համենայն դեպս, այդ ներկայացման մեջ այդ Լանտերը միակն էին, որ նման էին մարդու, նրանց գլուխն աշխատում էր, դա պետք է խոստովանել։
Առաջին գործողությունից հետո մենք բոլոր մյուս պիժոնների հետ գնացինք ծխելու։ Ա՜յ թե տեսարան էր, հա։ Կյանքումս այդ աստիճան ցուցադրական սեթևեթանք չեմ տեսել։ Ծխում էին ու բարձրաձայն խոսում պիեսի մասին, որպեսզի բոլորը լսեն, թե որքան խելացի են իրենք։ Մի ինչ֊որ կեղծ կինոդերասան էլ մեզ մոտ կանգնած էր ծխում։ Ազգանունը չգիտեմ, բայց պատերազմական ֆիլմերում նա միշտ խաղում է այն տիպի դերը, որ վախենում է գրոհից առաջ։ Նրա հետ կանգնած էր մի ապշեցուցիչ շիկահեր, և երկուսն էլ անտարբեր տեսք էին ընդունել, ձևացնում էին, թե չեն նկատում, որ նայում են իրենց։ Համեստ են, գրողի տարածները։ Ծիծաղելի էր։ Իսկ իմ Սալլին գրեթե չէր խոսում, միայն հիանում էր Լանտերով, նա ժամանակ չուներ, աջ ու ձախ հայացքներ էր նետում, կոտրատվում։ Հանկարծ նա ծխարանի հակառակ ծայրում տեսավ մի ծանոթ պիժոնի, գորշագույն կոստյումով ու վանդականիշ բաճկոնով։ Բարձրաշխարհի՜կ առյուծ։ Ազնվակա՜ն։ Ծխել է թունդ ու կանգնել է ձանձրացողի տեսքով, ատելի՜։ Սալլին անընդհատ կրկնում է․
Մի խոսքով, մենք գնացինք այնտեղ, և մեզ սկզբում չմուշկներ տվին, իսկ հետո Սալլին հագավ այդպիսի մի կապույտ շրջազգեստ, որը հենց միայն ետևը պարացնելու համար է։ Բայց դե իրեն շատ֊շատ էր սազում, պետք է խոստովանել։ Եվ մի՛ կարծեք, թե նա այդ բանը չէր հասկանում։ Դիտմամբ իմ առջևից էր գնում, որպեսզի ես տեսնեմ, թե ինչպիսի սիրունիկ, կլորիկ ետև ունի։ Պետք է խոստովանել, իսկապես վատը չէր։
Բայց ամենածիծղելին ամենածիծաղելին այն էր, որ այդ անիծյալ սահադաշտում մենք ամենավատ սահողներն էինք։ Այո՛, այո՛, ամենավատ։ Տեր աստվա՜ծ, ի՜նչ էր կատարվում։ Սալլիի կոճերն այնպես էին ոլորվում, որ ուղղակի քսվում էին սառույցին։ Ու ոչ միայն հիմար տպավորություն էր թողնում, հավանաբար նաև ուժեղ ցավ էր զգում։ Համենայն դեպս, իմ բոլոր տեղերը ցավում էին։ Քիչ էր մնում մեռնեի։ Մի տեսնեի՜ք մեզ։ Ու ամենազզվելին այն էր, որ մի երկու հարյուր բերանբացներ էլ կանգնած նայում էին, էլ ուրիշ բան ու գործ չունեին, միայն նայեն, թե մարդիկ ինչպես են ցած ընկնում։
― Գուցե կցանկանայիր գնանք բա՞ր, սեղան վերցնենք, մի որևէ բան խմենք, ― ասացի ես վերջապես։
― Ի՞նչ է, ― հարցնում է։ Ու նայում դահլիճի ծայրին գտնվող ինչ֊որ աղջկա։
― Քեզ պատահո՞ւմ է, որ ամն ամեն ինչի հանդեպ նողկանք զգաս, ― հարցնում եմ։ ― Հասկանում ես, քեզ պատահո՞ւմ է այնպես, որ կարծես ամեն ինչ գրողի ծոցը կգնա, եթե որևէ բան չնախաձեռնես, պատահո՞ւմ է, որ վախենաս։ Ասա, դու սիրո՞ւմ ես դպրոցը, ընդհանարապես ամեն ինչ։
― Չէ, իհարկե, այնտեղ սոսկալի ձանձրալի է։
Հիմարություն, մտքովս անգամ չէր անցնում գոռալ։
― Օրինակ՝ մեքենաները, ― ասացի ես շատ կամացուկ։ ― Տես, թե մարդիկ ինչպե՜ս են խելքները թռցնում մեքենաների համար։ Նրանց համար ողբերգություն է, եթե մեքենայի վրա թեկուզ մի փոքրիկ քերծվածք է առաջանում, ու նրանց ցրույցի զրույցի մշտական թեման այն է, թե մի գալոն բենզինով քանի մղոն կարող են կտրել, իսկ երբ նոր մեքենա են գնում, անմիջապես սկսում են գլուխ ջարդել, թե ինչպես այն փոխարինեն նորագույն մակնիշի մեքենայով։ Իսկ ես նույնիսկ հին մակնիշի մեքենաները չեմ սիրում։ Ավելի լավ է ես ինձ համար ձի ճարեմ։ Ձիերի մեջ գոնե մարդկային ինչ֊որ բան կա։ Ձիու հետ գոնե կարելի է խոսել․․․
― Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել․․․ դու այնպես վայրիվերո ես խոսում։
Ու հանկարծ իմ գլխում մի միտք ծագեց։
― Լսիր, ― ասում եմ։ ― Ահա թե ինչ մտածեցի։ Կուզե՞ս այստեղից փախչենք մի որևէ տեզ։ տեղ։ Այ թե ինչ եմ մտածել։ Ես մի ծանոթ ունեմ Գրինչ֊վիլեջում, կարող եմ նրա մեքենան վերցնել մի երկու շաբաթով։ Նա մեր դպրոցում է սովորել ու մինչև հիմա էլ տասը դոլար ինձ պարտք է։ Տես, թե ինչ կարող ենք անել։ Վաղն առավոտյան կարող ենք գնալ Մասաչուսետս, Վերմոնտ, ման կգանք այնտեղ։ Շա՜տ գեղեցիկ տեղեր կան այնտեղ, գիտե՞ս, գրողը տանի։ Զարմանալի գեղեցիկ տեղեր։ ― Որքան շատ էի խոսում, այնքան ավելի էի հուզվում։ Ես նույնիսկ կռացա ու բռնեցի Սալլիի ձեռքը, անիծյալ ապուշի մեկն եմ։ ― Չէ, առանց կատակի, ― ասում եմ։ ― Ես մոտ հարյուր ոթսուն ութսուն դոլար ունեմ գրքույկիս մեջ։ Վաղն առավոտյան հենց որ բանկը բացեն, կհանեմ, իսկ հետո կարող ենք գնալ ու վերցնել այդ տղայի մեքենան։ Առանց կատակի։ Կապրենք տուրիստական ճամբարներում ու նման տեղերում, մինչև որ փողը վերջանա։ Իսկ երբ վերջանա, ես աշխատանք կճարեմ, կապրենք մի որևէ առվակի ափին, իսկ հետո երբևէ մենք կամուսնանանք, ինչպես հարկն է։ Ես ինքս մեզ համար ձմեռը փայտ կկտրատեմ։ Ազնիվ խոսք, այնպես լավ կլինի, այնպես ուրախ։ Հը, ինչպե՞ս է։ Կգա՞ս։ Կգա՞ս ինձ հետ։ Կգաս, հա՞։
― Ախր ինչպես կարելի է, ― ասում է Սալլին։ Նրա ձայնի մեջ զայրույթ կար։
Ներս մտա այն ժամանակ, երբ դիվերտիսմենտ էր սկսվում։ Ռոկետի խումբը աստված ազատի թե ինչ օյիններ էր անում, գիտեք, նրանք ինչպես են պարում՝ բոլորը կողք֊կողքի կանգնած, միմյանց գոտկատեղից բռնած։ Հասարակությունը խելագարի պես ծափ էր տալիս, իսկ իմ ետևում նստած մի տիպ ամբողջ ժամանակ կրկնում էր․ «Գիտե՞ք, ինչպես է կոչվում սա։ Մաթեմատիկական ճշգրտություն»։ Սպանե՜ց։ Իսկ Ռոկետի խմբից հետո, անվաչմուշկներով ֆրակավոր մի մարդ դուրս եկավ, սկսեց մտնել փոքրիկ սեղանների տակ և այդ ընթացքում սրամտել։ Նա շատ լավ էր սահում, բայց ձանձրանում էի, որովհետև մտածում էի, որ նա ամբողջ օրը մարզվում է, որպեսզի հետո բեմի վրա վարժ սահի։ Հիմար զբաղմունք է։ Իսկ հետո սկսվեց Ծննդյան մնջախաղը, որ ամեն տարի Ծննդյան տոներին ցուցադրում են Ռադիո֊սիթիում։ Բազմապիսի հրեշտակներ էին դուրս գալիս արկղերից, հետո ինչ֊որ տիպեր բեմով խաչելություն էին տանում շալակած, հետո բոլորը միասին երգում էին․ «Եկեք, հավատացյալներ»։ Շատ հին բան է։ Գիտեմ, այդ ամենը խիստ կրոնական և գեղեցիկ է համարվում, բայց ո՞ւր է այստեղ կրոնը և գեղեցկությունը, գրողը տանի, եթե արտիստների մի խումբ խաչելությունը քարշ է տալիս բեմում։ Իսկ երբ ավարտեցին երգն ու ցրվեցին իրենց տեղերը, երևում էր, թե ինչպես են շտապում, որ գնան ծխեն, հանգստանան։ Անցյալ տարի ես այդ ներկայացումը տեսել էի Սալլի Հեյսի հետ, և նա շատ էր հիացած՝ ախ, ի՞նչ կոստյումներ են, ախ, ինչպիսի՜ գեղեցկություն։ Իսկ ես կասեի, որ խեղճ Քրիստոսի սիրտը կխառներ, հավանաբար, եթե նա տեսներ այդ դիմակահանդեսային լաթերը։ Սալլին ասում էր, թե ես աստվածանարգող եմ ու աթեիստ։ Հավանաբար, դա այդպես է։ Բայց, ա՛յ, մի բան, երևի, դուր կգար Քրիստոսին․ դա նվագախմբի թմբկահարն էր։ Ես նրան հիշում եմ դեռ ութ տարեկանից։ Երբ ծնողներս ինձ ու եղբորս՝ Ալլիին բերում էին այստեղ, մենք աշխատում էինք մոտ նստել նվագախմբին, որպեսզի նայենք այդ թմբկահարին։ Ես նրան հիշում եմ այն ժամանակվանից ի վեր։ Նրանից լավին դեռ չեմ տեսել։ Ճիշտ է, ամբողջ համարի ընթացքում նրան միայն երկու անգամ է վիճակվում խփել այդ բանին, այնուամենայնիվ, նրա դեմքին ձանձրույթի հետք անգամ չես նկատում, քանի դեռ սպասում է։ Բայց երբ խփում է, փոխարենն զգում ես, թե դա ինչպես է նրան հաջողվում, որքան մաքուր, լավ է ստացվում, նույնիսկ դեմքից ես զգում, որ նա ջանք է թափում։ Երբ հորս հետ գնացինք Վաշինգտոն, Ալլին այդ թմբկահարին բացիկ ուղարկեց, բայց երևի նա չստացավ։ Մենք հասցեն կարգին չգիտեինք։
Վերջապես Ծննդյան մնջախաղն ավարտվեց, ու սկսվեց այդ երիցս անիծյալ ֆիլմը։ Այնքան գարշելի ֆիլմ էր, որ աչքս չէի կարողանում կտրել։ Մի անգլիացու մասին էր՝ Ալեքի։ Նա պատերազմ էր գնացել և հոսպիտալում զրկվել հիշողությունից։ Հոսպիտալից դուրս է գալիս ձեռնափայտով, կաղալով շրջում է քաղաքում՝ Լոնդոնում, ու չի իմանում, թե որտեղ է գտնվում։ Իրականում նա հերցոգ է, բայց դա չի հիշում։ Հետո հանդիպում է մի տգեղ, հասարակ ու ազնիվ աղջկա, ավտոբուս բարձրանալուս է հանդիպում։ Աղջկա գլխարկը թռչում է, նա բռնում է, հետո երկուսով բարձրանում են վերև ու սկսում զրուցել Չարլզ Դիկենսի մասին։ Պարզվում է, որ նա երկուսի էլ սիրած գրողն է։ Տղամարդը նույնիսկ իր հետ ման է ածում «Օլիվեր Թվիստը», աղջիկը՝ նույնպես։ Սիրտս ուղղակի խառնում էր։ Մի խոսքով, նրանք անմիջապես սիրահարվում են, որովհետև երկուսն էլ գժվում են Չարլզ Դիկենսի համար, և տղամարդը օգնում է աղջկան աշխատանքի անցնել հրատարակչությունում։ Մոռացա ասել, որ աղջիկը հրատարակիչ է։ Բայց աղջկա գործերը լավ չեն գնում, որովհետև եղբայրը հարբեցող է ու ամբողջ փողերը խմում է։ Նա շատ է դաժան դարձել, այդ եղբայրը, որովհետև պատերազմի ժամանակ վիրաբույժ է աշխատել, իսկ հիմա չի կարողանում վիրահատություն կատարել, նյարդերը չեն դիմանում, դրա համար էլ իրեն խմելու է տվել, խմում է գիշեր֊ցերեկ, թեև ընդհանրապես խելացի մարդ է։ Մի խոսքով, Ալեքը գիրք է գրում, իսկ աղջիկը հրատարակում է, և նրանք երկուսով շատ փող են կուտակում։ Քիչ է մնում որ ամուսնանան, մեկ ուրիշ աղջիկ է լույս ընկնում, ոմն Մարսիա։ Այդ Մարսիան Ալեքի հարսնացուն է եղել մինչև նրա հիշողությունը կորցնելը, և ճանաչում է տղային, երբ սա գրախանութում իր գրքերի վրա մակագրություն էր անում սիրողների համար։ Մարսիան խեղճ Ալեքին ասում է, որ նա իրականում հերցոգ է, բայց սա չի հավատում և չի ուզում աղջկա հետ հյուր գնալ իր մորը։ Իսկ Ալեքի մայրը կույր է խլուրդի պես։ Բայց մյուս աղջիկը՝ տգեղը, ստիպում է գնալ։ Նա շատ երախտապարտ է զգում իրեն և այլն։ Տղան գնում է, բայց միևնույն է, հիշողությունը չի վերականգնվում, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա վիթխարի դանիական դոգը գժի պես նետվում է նրա վրա, իսկ մայրը ափերով բռնում է նրա դեմքը ու նրան տալիս թավշյա արջուկը, որով տղան խաղացել է երեխա ժամանակ։ Բայց մի անգամ երեխաները մարզադաշտում կրոկետ խաղալիս գնդակով խփում են այդ Ալեքի գլխին։ Նրա հիշողությունն անմիջապես վերականգնվում է, նա վազում է տուն, համբուրում մոր ճակատը։ Նա կրկին իսկական հերցոգ է դառնում ու բոլորովին մոռանում հասարակ աղջկան, որն իր հրատարակչությունն ունի։ Ես ձեզ կասեի, թե հետո ինչ է լինում, բայց սիրտս խառնում է։ Բանն այն չէ, որ վախենում եմ ձեր տպավորությունը փչացնել, այստեղ փչացնելու բան էլ չկա։ Մի խոսքով, բանն ավարտվում է նրանով, որ այդ Ալեքը ամուսնանում է այդ հասարակ աղջկա հետ, իսկ նրա եղբայրը՝ վիրաբույժը, որ խմում էր, բուժում է իր նյարդերը և վիրահատում Ալեքի մոր աչքերը, ու այդ ժամանակ նախկին հաբեցողն հարբեցողն ու Մարսիան սիրահարվում են։ Իսկ վերջին տեսարանում պատկերված է, թե ինչպես բոլորը նստած են երկար սեղանի շուրջ ու քրքջում են ուրախ, որովհետև դանիական դոգը հանկարծ մի ամբողջ կույտ քոթոթներ է բերում։ Բոլորը կարծում էին, թե նա արու է, պարզվում է՝ էգ է։ Մի խոսքով, մի բան կարող եմ խորհուրդ տալ․ եթե չեք ուզում, որ ձեր սիրտը խառնի ուղղակի ձեր հարևանների վրա, մի՛ գնացեք այդ կինոն։
Բայց դե ես չկարողացա հասկանալ կողքիս նստած կնոջը, որ ամբողջ կինոյի ընթացքում լաց եղավ։ Ու որքան շատ կեղծիք էր ցուցադրվում, այնքան դառն էր լալիս նա։ Կարելի էր կարծել, թե նա շատ գթառատ է, բարի, բայց ես նստած էի կողքին և տեսնում էի, թե ինչքանով է բարի։ Նրա հետ եկել էր որդին, փոքրիկ մի տղա, որի համար տխուր էր, ձանձրալի, և ամբողջ ժամանակ նվնվնում էր, թե զուգարան է ուզում, իսկ մայրը նրան չտարավ։ Ամբողջ ժամանակ ասում էր․ հանգիստ նստիր, քեզ կարգին պահիր։ Գայլը թերևս նրանից բարի լիներ։ Ընդհանրապես, եթե վերցնենք կեղծ կինոնկար նայելիս սրտակեզ արտասվող տասը մարդ, հաստատ կարելի է ասել, որ նրանցից ինը կյանքում ամենաթունդ սրիկաներ են։ Լուրջ եմ ասում։
Երբ ֆիլմն ավարտվեց, գնացի Վիկեր֊բար, որտեղ պետք է հանդիպեի Կառլ Լյուսի հետ, ու գնալիս անընդհատ մտածում էի պատերազմի մասին։ Պատերազմական նկարները միշտ այդպիսի մտորումների առիթ են տալիս։ Հավանաբար, ես չէի դիմանա, եթե հարկ լիներ պատերազմ գնալ։ Ընդհանրապես սարսափելի չէ, եթե քեզ ուղարկեն մի որևէ տեղ ու այնտեղ սպանեն, բայց ախր հարկավոր է բանակում մնալ աստված գիտի, թե որքան։ Դա է ցավը։ Իմ եղբայր Դ․ Բ֊ն Բ.֊ն չորս տարի մնացել է բանակում։ Նա պատերազմում էլ է եղել, մասնակցել է երկրորդ ճակատի մարտերին, բայց, կարծում եմ, բանակում ծառայելն ավելի էր ատում, քան պատերազմը։ Ես դեռ բավական փոքր էի, երբ նա գալիս էր տուն, ամբողջ ժամանակ մահճակալին պառկած էր լինում։ Նա նույնիսկ հյուրասենյակ հազվադեպ էր մտնում։ Հետո գնաց Եվրոպա, պատերազմ, բայց չի վիրավորվել, նրան չի վիճակվել նույնիսկ կրակել որևէ մեկի վրա։ Նրա արածն այն է եղել, որ շտաբի մեքենայով ամբողջ օրը ման է ածել մի կովբոյական գեներալի։ Նա մի անգամ ինձ ու Ալլիին ասաց, որ եթե ստիպված լիներ կռվել, չէր իմանա, թե ում վրա կրակի։ Նա ասաց, թե մեր բանակում էլ քիչ շան որդիներ չկան, քան ֆաշիստների մոտ։ Հիշում եմ, Ալլին հարցրեց նրան, թե գուցե լա՞վ է, որ նա եղել է պատերազմում, որովհետև գրող է, ու հիմա գրելու նյութ ունի։ Իսկ նա Ալլիին ստիպեց բերել բեյսբոլի այն ձեռնոցը, որի վրա բանաստեղծություններ էր արտագրել, և հարցրեց․ ո՞վ է ավելի լավ գրել՝ Ռուպերտ Բրո՞ւկը, թե Էմիլի Դիքինսոնը։ Ալլին ասաց՝ Էմիլի Դիքինսոնը։ Ես ոչինչ չէի կարող ասել, որովհետև առհասարակ բանաստեղծություններ չեմ կարդում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ես հավանաբար կխենթանայի, եթե հարկադրված լինեի ծառայել, ապրել Էկլիի, Ստրեյդլեյթերի և այն վերելակավարի՝ Մորիսի նման տիպերի հետ։ Մի անգամ մի ամբողջ շաբաթ ես բոյսքաութ էի, և գլուխս արդեն պտտվում էր, երբ նայում էի իմ առջև կանգնած տղայի ծոծրակին։ Իսկ մեզ հարկադրում էին նայել առջևը կանգնածի ծոծրակին։ Ազնիվ խոսք, եթե պատերազմ լինի, թող ինձ տանեն ու գնդակահարեն։ Ես չեմ դիմադրի։ Բայց մի հարցում ինձ վրդովում է իմ ավագ եղբայրը․ ատում է պատերազմը, բայց անցյալ ամառ տվեց ինձ կարդալու «Մնաս բարով, զենք» գիրքը։ Ասաց, թե հրաշալի գիրք է։ Այ թե ինչն է ինձ համար անհասկանալի։ Այնտեղ հերոսը, այդ լեյտենանտ Հենրին, հրաշալի տղա է համարվում։ Չեմ հասկանում, թե Դ․ Բ֊ն Բ.֊ն ինչպե՞ս է ատում պատերազմը, ատում բանակը և, այնուամենայնիվ, հիանում այդ կոտրտվածով։ Չեմ կարողանում հասկանալ, թե նրան ինչո՞ւ է դուր գալիս այդպիսի կեղծիքը, և միաժամանակ դուր են գալիս նաև Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Դ․ Բ֊ն Բ.֊ն ինձնից նեղացավ և ասաց, թե դեռևս ես շատ փոքր եմ «Մնաս բարով, զենքը» գնահատելու համար, բայց, իմ կարծիքով, դա ճիշտ չէ։ Ես նրան ասացի․ չէ՞ որ ինձ դուր է գալիս Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Հատկապես՝ «Մեծ Գետսբին»։ Այո, Գետսբին։ Այ դա մար՜րդ մա՜րդ է։ Ո՜ւժ է։
Մի խոսքով, ես ուրախ եմ, որ հայտնագործել են ատոմային ռումբը։ Եթե երբևէ պատերազմ սկսվի, ես կնստեմ ուղղակի այդ ռումբի վրա։ Կամավոր կնստեմ, ազնիվ, անկեղծ խոսք։
Վստահելի
1396
edits