|աղբյուր = [[«Մտքի բուրմունքը»]]
}}
[[CategoryԿատեգորիա: Արձակ]][[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]][[Կատեգորիա:Պատմվածք]]
Իսկական անախորժությունները սկսվեցին, երբ Լերոյ Քլիվիի Փոստանավ 243֊ը անցնում էր չգաղութացված Սիրգւն աստղախմբով։ Մինչ այդ Քլիվին բախվում էր միջաստղային փոստատարի համար սովորական պրոբլեմների հետ՝ հալումաշ եղած աստղանավ, ծռմռված խողովակներ եւ անճիշտ աստրովիգացիոն սարքեր։ Բայց այժմ, երբ ստուգում էր որոշ ցուցակներ, նա նկատեց, որ նավի ներսում անսովոր շոգ է դառնում։