:Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ
===Սովորականն ամենակարևորն անսովոր է===
:Գարնանը Գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև։
:―Ես ամենա-ամենան եմ,― ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված դառնալ, նույնիսկ ամենա՜֊ամենա՜ն… Նրա առջև ահռելի անտառն էր, հետո դաշտ էր, հետո էլի անտառ և էլի դաշտ, գյուղ, ու լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ աշխարհում, որում այդքան հեշտ է թռվռալ, որովհետեւ այն հոսելի է։