Changes

Պահապանները

Ավելացվել է 2660 բայտ, 11:08, 15 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
Դարպասից աջ, բրոնզե շղթայից փայտե կոթով մուրճ էր կախված: Մուրճով բախելով՝ Հալդիրն ինչ-որ բան գոռաց, և ծանր դարպասն անաղմուկ բացվեց, բայց Ֆրոդոն ոչ մի պահակ չտեսավ: Ճամփորդները մտան, և դարպասը փակվեց: Էլի մի քսան-երեսուն քայլ հետո աջ կողմի բարձր պատն ընդհատվեց: Պահապանները մտան Անտառաբերդ՝ էլֆերի հինավուրց քաղաք: Քաղաքի բնակիչները չէին երևում, բայց ամեն տեղ լսվում էին նրանց զրնգուն ձայները, իսկ բլրի վրա գարնան անձրևի նման մեղմալուր և ուրախ երգ էր տարածվում:
Պահապանները բավական երկար էին բարձրանում: Վերջապես նրանք հայտնվեցին մի լայն մարգագետնում, մուգ կանաչ լապտերիկներով լուսավորված բարձր շատրվանի մոտ: Շատրվանի հետևում վեր էր բարձրանում արծաթափայլ, թավիշ կեղևով և ոսկե տերևների մետաքսե շրշյունով մի հսկա ծառ՝ դա ամենամեծ մելորնն էր Քարաս Գալադոնում: Ծառի հզոր բունը բարձրանում էր ճամփորդների գլխավերևում ինչպես մի բերդ: Ամենաստորին ճյուղերը տեսնելու համար հարկավոր էր բարձրացնել գլուխը և նայել վերև: Հզոր ճյուղերը բարձունքից տարածվում էին մարգագետնի վրա, իսկ վերևում խտանում էր տերևների մթին ու փոթորկոտ ամպը: Ծառի բնի երկարությամբ դրված սպիտակ սանդուղքը կորչում էր ոսկեթավ մթնշաղում: Այդ սանդուղքի ստորին աստիճաններին երեք էլֆ էին նստած: Պահապաններին տեսնելով՝ նրանք տեղներից վեր կացան:
— Այստեղ ապրում են Սելեբորնն ու Գալադրիելը,— ասաց Հալդիրը: — Նրանք ցանկանում են, որ դուք բարձրանաք վերև զրուցելու համար:
 
Էլֆերից մեկը փող փչեց, և վերևից լսվեց եռակի պատասխանը:
 
— Առաջինը ես կբարձրանամ,— ասաց Հալդիրը: — Իմ հետևից թող բարձրանան Ֆրոդոն ու Լեգոլասը, ապա՝ մյուսները: Տիրակալների բնակարանը բարձրում է, եթե հոգնեք՝ կարող եք հանգստանալ:
 
Տիրակալների բնակարանը բարձրանալիս Ֆրոդոն շատ դելոններ անցավ: Դրանք հայտնվում էին մեկ աջից, մեկ՝ ձախից, երրորդներն էլ այնպես էին ամրացված ծառի բնին, որ սանդուղքը անցնում էր դրանց միջով: Վերջապես, բնի ճյուղավորման կոնքում, գլխապտույտ բարձրության վրա մի հսկայական սպիտակ դելոն երևաց, որի վրա տուն էր կառուցված: Այդ տունը նույնիսկ գետնին ապրողների համար դղյակ կհամարվեր:
Վստահելի
1342
edits