==Նախաբան==
=== Հոբիթների մասին ===
Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որ գրել է առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած հոբիթ Բիլբո Պարկինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։
Նա տուն վերադարձավ իր կյանքի 52֊րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22֊ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Պարկինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111 ֊ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։
==ԳԻՐՔ ԱՌԱՋԻՆ==