Changes

Պահապանները

Ավելացվել է 6064 բայտ, 22:15, 15 Դեկտեմբերի 2015
/* Հոբիթների մասին */
==Նախաբան==
=== 1. Հոբիթների մասին ===Մենք հիմնականում պատմելու ենք հոբիթների մասին, և հետաքրքրասեր ընթերցողը մոտիկից կծանոթանա նրանց կյանքին, բնավորությանն ու պատմությանը։ Ոմանք, հավանաբար, արդեն կարդացել են «Հոբիթ» վիպակը, որտեղ կան Արևմտյան Երկրի Ալ Գրքի սկզբնական գլուխները, որ որը գրել է հոբիթներից առաջինը համընդհանուր փառաբանության արժանացած հոբիթ Բիլբո Պարկինսը։ Այդ գլուխները կրում են «Գնալն ու գալը» ենթավերնագիրը, որովհետև պատմում են Բիլբոյի Արևելք կատարած ճամփորդության և տունդարձի մասին։ Հենց Բիլբոյի պատճառով հոբիթներն ընկան ահավոր իրադարձությունների հորձանուտի մեջ, որը հիմնովին ու անճանաչելիորեն փոխեց հին աշխարհը։
Բայց և այնպես նախաբանում համառոտ պատմվում Է Բիլբոյի արշավանքի մասին, չէ՞ որ ոչ բոլորն ունեն «Հոբիթ» գիրքը։ Եթե ցանկանում եք՝ կարդացեք հոբիթների մասին սկզբնական տեղեկությունները և վերհիշեք Բիլբոյի արկածները, երևի մի քիչ մոռացած կլինեք։
Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող, ու մինչև հիմա էլ չեն կարողանում, դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե անտի միշտ խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն, սուր աչք, ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեին որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ էին, և հենց մի փոքր բան էր լինում՝ աչքից կորչում էին, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։
Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկմետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։Եթե հավատանք Ալ Գրքին՝ Բանդեբրոս Տուկը, Իսենգրիմ երկրորդի որդին, մեկ ու կես մետր հասակ է ունեցել և ձի է հեծել: Հոբիթական տարեգրությունում ասվում է, որ միայն երկու հանրաճանաչ հոբիթներ են գերազանցել նրան, բայց այդ հետաքրքիր դեպքի մասին հետո կխոսենք:
Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածին պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազով, սովորաբար, ինչպես և գլխի մազերը՝ մուգ խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին՝ ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց , միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ ստանալ՝ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։
Միանգամայն հասկանալի է, որ հոբիթները մեր ուղղակի ազգականներն են, անհամեմատ ավելի մոտ, քան էլֆերն ու թզուկները։ Հնում նրանք խոսում էին մարդկային, իրենց ձևով փոխակերպված լեզվով, շատ բաներով նմանվում էին մարդկանց։ Բայց թե ի՞նչ ազգակցություն է նրանց հետ, հիմա արդեն դժվար է պարզել։ Հոբիթները Նախասկզբնական դարաշրջանի անհիշելի օրերի ծնունդ են։ Միայն էլֆերն են պահպանում այդ հեռավոր անցյալի խորքն անցած ժամանակների գրավոր ավանդությունները, այն էլ միայն իրենց մասին, մարդկանց մասին քիչ բան կա այնտեղ, իսկ հոբիթների մասին բոլորովին չի հիշվում։ Այսպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալովկասկած չկա, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձանոր հոբիթները հայտնվել են Միջերկրում շատ ավելի առաջ, և նրանց քան մյուս ժողովուրնդներն իմացել են նրան գոյության մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։:
Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել էԱյսպես, և աշխարհն այժմ շատ է փոխվելդարեր շարունակ բոլորից աննկատ, բայց հոբիթներն ապրում են նույն տեղում, որտեղ որ իրենց համար ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Միջերկրում։ Բայց Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթ յան պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերընրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ իրենք էլ ամենևին այդ զրույցներիչցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և ըստ որոշ բառերի նրանց մասին խոսեցին Իմաստունների ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։Տիրակալների խորհուրդներում։
Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց կասկած չկա, որ հոբիթներն առաջվա պես ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթյան պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։ Նրանց ամենահին ավանդույթները պատկանում են, հավանաբար, այն ժամանակներին, երբ հոբիթներն ապրում էին Անդուինի վերին հոսանքների հովիտներում՝ Մառախլապատ Լեռների և մեծ, Կանաչ Անտառի միջև ինչ-որ տեղ: Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել կատարել այդ դժվարին ու վտանգավոր անցումը լեռներով դեպի Էրիադոր: Ճիշտ է, նրանց տարեգրությունում հիշատակվում է, որ այդ վայրերում չափազանց շատ մարդիկ էին հայտնվել, իսկ անտառի վրա սև ստվեր էր ընկել, և սևացել էր անտառը ու նոր անուն ստացել՝ Սև Անտառ կամ Չարքանտառ:  Նախքան լեռներով ճանապարհորդությունը սկսելը հոբիթների ռասան բաժանվում էր երեք հիմնական ցեղերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր, առանց մորուքի, և կոշիկներ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝ դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր: Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր, իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում: Հնում բրդոտները, ապրելով լեռնոտ վայրերում, հաճախ էին թզուկների հետ գործ ունենում: Նրանք առաջինը տեղափոխվեցին արևմուտք, հատեցին Էրիադորը և հասան Ամպամած Բարձունքին՝ Զավերտ սարին, իսկ մյուս հոբիթները շարունակում էին ապրել Խլուտում՝ վայրի հողերում: Բրդոտները հոբիտների ռասայի ամենավառ ներկայացուցիչներն են, և քանակով ել նրանք զգալիորեն գերազանցում են մյուս ցեղերին: Նրանք բոլորից երկար պահպանեցին իրենց ավանդույթները և բնակվում էին հիմնականում բույներում և թունելներում: Ստրուսները դեռ երկար ժամանակ շարունակում էին ապրել Անդուին Մեծի ափերին, քանի որ նրանց մարդիկ այդքան էլ չէին վախեցնում: Սակայն կամաց-կամաց նրանք էլ գաղթեցին բրդոտների հետևից դեպի արևմուտք, բայց հետո Կատաղի գետի երկայնքով թեքվեցին դեպի հարավ, և նրանցից շատերը երկար ժամանակով բնակություն հաստատեցին Թարբադի և Միայնակ Տափաստանների կամ Դունլենդի սահմանների միջև, բայց հետագայում նրանք էլ տեղափոխվեցին հյուսիս: Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝ որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով նրանք խառնվեցին մինչ այդ այստեղ եկած հոբիթներին, սակայն հետագայում շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների նկատմամբ սիրուն Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմ ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ: Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և Էլֆեր էին հանդիպում, և մարդիկ։ Այն ժամանակ այստեղ դեռ ապրում էին դունդանացիները՝ Անդրծայրամասային Արևմուտքից ծովով եկածների թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Լեռնամոտի մասին:
Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանցիների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։
Արևելքից արևմուտք, Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ, նրանց հողերը տարածվոլմ տարածվում էին հարյուրավոր լիգերով և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Այդ բոլորը կոչվեց Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով, ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին, և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բնակիչների ճակատագիրը համարել։ Սրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս֊արևմոլտքում խաղաղության վաղեմի պաշտպանների, ռազմական գործերի մասին։ Հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում և դադարել էին դրա մասին մտածելուց։
Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հ յուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։
Վստահելի
1342
edits