— Քյինա̈, ա՛ պառավ, տու վըեր քըզետե ազադ ապրե, վըեր տի գյիտկան ըս։
===Թաքավըերեն ըխճըկանը խոսկը===
Մին հարուստ մարթ ա ինո̇ւ̇մ։ Տա օ̈զում ա, վըեր փսակվե մին հարուստ կնգա նհետ։ Կնեգյը պայման ա տինո̇ւ̇մ, վըեր տա իրեք տարեն մեհետ քյինա̈ ո̇ւ̇րա̈ն կոշտը։ Մարթը համաձայնվում ա։
Տահանք ո̇ւ̇րո̇ւ̇ր նհետ վըեր ապրում ըն, էրկու տղա յա ինո̇ւ̇մ։ Տահանց էլ մին շատ ժուլիկ հըրեւան ա ինո̇ւ̇մ։ Մըտածում ա, թե հինչ անե, վըեր իրեքինջի խոխան ո̇ւ̇րա̈ն անա ինի։ Վերչը, տա շորերը փոխում ա, քյինա̈մ տրա կնգանը կոշտը։ Տա վըեր էտ կնգանը քշտան տո̇ւ̇ս ա կյամ քյինա̈մ, էտ կնգանը մարթը կյամ ա ո̇ւ̇րան կոշտը։ Արտեն իրեք տարեն թըմամած ա ինո̇ւ̇մ, վըեր օզուա ա թա նի մննե կնգանը օթաղը, կնեգյն ասում ա․ «Պա նոր չի՞ քըշտաս տո̇ւ̇ս եկեր»։ Ըստեղ մարթը մաննը կծում ա, կլո̈խ ինգյում պենը հինչումն ա, ամմա կնգանը պեն չի ասում, կնեգյն էլ մինչեւ վերչ գյո̇ւ̇դում չի, վըեր իրեքինջի դո̈նումն ո̇ւ̇րա̈ն կոշտը եկողն ո̇ւ̇րա̈ն հըրեւանն ա իլա̈լ։ Մարթն էլ շատ մըտըծելան մըեռնում ա։
Իրեքինջի խոխան հա̈լա̈ իլա̈ծ չի ինո̇ւ̇մ, վըեր մարթը կնգանը տակ ա անում, ասում․ «Իմ մըռնելան ետը իրեք խուխոցան մինին փայ չի տաս»։
Մարթը մըռնելան ետն էտ կնգանը մին տղա յա ծնվում։ Կնեգյն իրեք տղորանցը ամենապեցո̇ւ̇ր ուսումն ա տամ։ Տահանք ավարտում ըն, կյամ տոն։
Մեհենգյ կնեգյն օզում ա մարթին կտակը կադարե, ամմա գյո̇ւ̇դում չի թա հո̇ւ̇ր չի փայ հըսնում։ Կնեգյը տղորանցը քննություն ա կադարում։ Մըեծ տղեն կանչում ա, տո̇ւ̇ս ղարկում, գյիբին տակեն տանը հըվասար մին թոխտ ա քցո̇ւ̇մ, նորից կանչում, տղան ասում ա․ «Գյո̇ւ̇դո̇ւ̇մ չըմ տոնը առաստաղան ա քըշացա՞լ, թա՞ պոլն ա պիցրա̈ցալ»։ Մարը տըսնում ա, վըեր տղան խելունք ա։
Կանչում ա էրկուինջի տղեն։ Սրան էլ մի ըստաքան ճո̇ւ̇ր ա լըսնում, յիրա̈ն թաքուն մին կա̈թ ըրտասունք իվիլցնում, տամ ո̇ւ̇րա̈ն։ Տղան ասում ա․ «Համ ճո̇ւ̇րն ա իվիլա̈ցալ, համ ըրտըսունքու գույն ա ըստացալ»։ Մարը տըեսնում ա, վըեր սա էլ ա խելունք։
Կանչում ա իրեքինջինին։ Սրա քշտին էլ կլխեն մըզերան մինը թաքուն պուկում ա, տղան էլ ասում ա․ «Մազերըտ պըկասալ ըն»։ Մարը տեսնում ա, վըեր սա էլ ա խելունք։ Տղորանցը կանչում ա, ասում․ «Ծըեր հա̈րը կտակ ա ըրալ, վըեր ծըզանա մինին փայ չտամ, մեհենգյ գյո̇ւ̇դո̇ւ̇մ չըմ, թա հո̇ւ̇ր չտամ, ես ծեզ փուրցեցե, տըեսե, վըեր ծըզանա վըեչ մինն էլ անխելք չի, վըեր նրան փայ չտամ, մեհենգյ տուք քյինա̈ցեք աշխարքը շոռ եկեքյ, տըեսեքյ խելունք, իմաստուն մարթ ը՞ք քթենո̇ւ̇մ, թողեքյ նա ասե, թա ծըզաան հո̇ւ̇ր չի փայ հըսնում»։
Տղեքյը հղե յըն ինո̇ւ̇մ, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թե խրեգյ, մին հղըցու վըն հըսնում, ըստեղ մըեծ ախպերն ասում ա․ «Էս հղըցավը մին քոռ օղտ ա քյեցալ»։ Մաշնակ ախպերն էլ ասում ա․ «Պեռանը մին թայը եղ ա, մինը՝ մըեղր»։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ ասում ա․ «Օղտեն յիրա̈ մին պատճառեւուր կնեգյ ա նստած»։
Մին խըրեգյ էլ վըեր քյինա̈մ ըն, տահանց առաչը մին չոբան ա տո̇ւ̇ս կյամ, մին զըեռ մհակ ծըեռքեն։ Տահանց մուտանում ա, հըրցնում, թա ըստեղավ մին օղտ չի՞ քյեցալ։ Տահանք թա՝ քյեցալ ա։ Մըեծ ախպերը թա՝ աշկեն մինը քոռ ա՞ իլա̈լ։ Չոբանը թա՝ հա՛։ Մաշնակ ախպերը հըրցնում ա, թա պեռանը մին թայը եղ, մինը մըեղր ա՞ իլա̈լ։ Չոբանը թա՝ հա՛։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ հըրցնում ա, թա օղտեն յիրա̈ պատճառեւուր կնեգյ ա՞ իլա̈լ նստած։ Չոբանը թա՝ հա՛։
Էտ չոբանը տահանց մհակեն առաչն ա անում, տանում մոտե քաղաքեն քաղաքապետի կոշտը, ասում․ «Օղտըս կուրցըրալ ըմ, սահանք էլ կյո̇ւ̇ղացալ ըն, ամմեն նիշա̈ն ասում ըն, ամմա օղտըս տամ չըն»։ Քաղաքապետը տահանց հըրցնում ա, տահանք ասում ըն․ «Մունք օղտը տըեսալ չընք, բայց գյիդացալ ընք, վըեր տեղավ օղտ ա անց կացալ»։ Քաղաքապետը հըրցնում ա, թա պա հինչին յիրա̈՞ յըք գյիդա̈ցալ։ Մըեծ ախպերն ասում ա․ «Հղըցեն մին կոխկն ըրածած ա իլա̈լ, մինը՝ թողած, տրա յիրա̈ գյիդա̈ցալ ըմ, վըեր օղտը քոռ ա իլա̈լ»։ Մաշնակ ախպերն էլ ասում ա․ «Հղըցեն մին զըրաղը մըեղր ար թափած, մինը եղ, որովհետեւ ճա̈նջերը մըեղրին յիրա̈ յըն ինո̇ւ̇մ հըվաքված, մրչըմնեն էլ եղեն յիրա̈»։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ ասում ա․ «Օղտեն հղըցան ըրեւում ար, վըեր նստած ա իլա̈լ, կոխկեն էլ կնգան ծո̇ւ̇նգյա̈ն հետ, մենակ պատճառեւուր կնեգյը կարող ար չոքե, մինգյել եր կենա, տրա յիրա̈ էլ գյիդա̈ցա̈լ ըմ, վըեր օղտեն յիրա̈ պատճառեւուր կնեգյ ա իլա̈լ նստած»։
Քաղաքապետը չո̇ւ̇բանեն ասում ա․ «Սահանց նհետ հաշեվ չօնես, սահանք օղտ չըն տըեսալ, սահանք իմաստուն մարթիքյ ըն, նշըններան ըն ամմեն հինչ գյիդա̈ցալ»։ Չոբանը թողում ա, քյինա̈մ։
Ախպերքը քաղաքապետին քշտին խոսկ ըն պեց անում, ամմեն հինչ ասում։ Քաղաքապետն ասում ա, վըեր տո̇ւ̇ք էտքան իմաստուն ըք, կարում չըք գյիդաք, թա ծըզա̈ն̈ հո̇ւ̇ր չի փայ հըսնում, ես հինչ կը՞կարեմ գյիդա̈մ, քյեցեքյ Հնդկաստանեն թաքավըերեն կոշտը, նա ծըեզ կասե։
Տահանք հղե յըն ինո̇ւ̇մ, քյինա̈մ Հնդկաստանեն թաքավըերեն կոշտը։ Թաքավըերը լա̈վ ընթունում ա, ո̇ւ̇րան մարթուցն էլ ասում, թա տահանք հինչ վըեր խոսեն, թաքուն կըկյիրիքյ, պիրիքյ կոշտըս։
Ախպերքը վըեր հաց ըն օտում, ամենալա̈վ պեներն ա ինո̇ւ̇մ տահանց հետե պերա̈ծ։ Մըեծ ախպերն ասում ա․ «Մըսան շան վըետ ա կյամ»։ Մաշնակն էլ ասում ա․ «Հացան մըռըլու վըետ ա կյամ»։ Կո̇ւ̇ճո̇ւ̇րն էլ ասում ա․ «Էս պոլեն քցա̈ծ գյա̈բա̈ն կյործող կնեգյը էրկու մարթ ա իլա̈լ պըհելիս»։ Էտ գյա̈բա̈ն էլ թաքավըերեն կնեգյն ա կյործած իլա̈լ։
Թաքավըերեն մարթիքյը տահանց ասածնեն լոխ թաքուն կյիրոտում ըն, տանըմ թաքավըերեն կոշտը։ Թաքավըեր կանչում ա ո̇ւ̇րա̈ն չուբանեն, ասում․ «Ես քեզ ասալ չը՞մ, վըեր ամենալա̈վ վըխճարը կըմորթես պիրիս, էն հինչ մըե՞ս ըս պերալ, վըեր ասում ըն թա շան վըետ ա կյամ»։ Չոբանն ասում ա․ «Տա էն ամենալա̈վ վըեխճարն ա, վըեր ասալ ըս պահե ամենապատվական ղոնաղեն հետե, ես էլ ճոկալ ըմ ամենաքյոք վըեխճարը, վըեր ըսեցեր, մեհենգյ մըետըս ընգյա̈վ, էտ վըեխճարը շատ կուճուր ա իլա̈լ, վըեր մարը ըստակալ ա, ինքյը մըեր մըեծ շանը կաթնն ա ծըծալ, տրա հետե յա մըսան շան վըետ կյամ»։
Ետնան թաքավերը կանչում ա պահեստապետին, ասում․ «Ես քեզ ասալ չը՞մ, վըեր ամենալա̈վ ցորենը կըղարկես ճեղաց մեր էս պատվելի ղունըղներեն հետե, տա հինչ ցո՞րեն ա իլա̈լ, վըեր ասում ըն հացան մըռըլու վըետ ա կյամ»։ Պահեստապետն ասում ա․ «Տա էն արտեն ցորենն ա իլա̈լ, վըեր քու հրամանավ քա̈նդա̈ծ հինգյիստրանումն ընք վարալ, ամենալա̈վ ցորենը տա յա իլա̈լ, տա էլ ղարկալ ըմ ճեղաց»։
Թաքավըերը ետնան կանչում ա կնգանը, թաքուն ասում․ «Ասե տըեսնամ հո՞ւր ըս իլա̈լ սիրա̈ց պըհելիս, վըեր ասում ըն էս գյա̈բա̈ն կյործող կնեգյը էրկու մարթ ա իլա̈լ պըհելիս, վըեր մինին հիշելիս ա իլա̈լ, օ̈րիշ տեսակ ա իլա̈լ կյուրծելիս, էն մինին հիշելիս՝ օ̈րիշ տեսակ»։ Թաքուհին վիզա̈վ ա օնում, ասում ա․ «Մին քեզ ըմ իլա̈լ պըհելիս, մին էլ Չինաստանեն թաքավըերեն տղեն»։
Տրանա ետը թաքավըերն իրեք ախպորցն ասում ա․ «Տուք վըեր էտքան իմաստուն ըք, կարում չըք գյիդա̈ք, ես հունց կը՞կարեմ գյիդա̈մ»։ Ըտեղ թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ես կըկարեմ գյիդա̈մ, մենակ քյեցեքյ ծեր հոր կլո̈խը պերեքյ, նրան խուսըցնեմ, ես վըեր քառասուն տըռնըվան մըռըլու կլո̈խ էլ ինի, կըկարեմ խուսըցնեմ։ Ծեր հոր կլո̈խը վըեր խուսըցնեմ, կըգյիդա̈մ ծըզանա հո̇ւ̇ր ա փայ հըսնում, հո̇ւ̇ր չէ»։ Մըեծ ախպերն ասում ա․ «Ես փայու հետե կարել չըմ իմ հոր կյիրեզմանը քա̈նդիմ, կլո̈խը տո̇ւ̇ս օնեմ»։ Մաշնակն էլ ա էտ ասում, էն ա վըեր կո̇ւ̇ճո̇ւ̇րը օ̈զում ա քյինա̈ կլո̈խը պիրի։ Թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ծըեր հա̈ր հենց տրան ա փայա զրկած իլա̈լ, տա պիճ ա, վըեր հարազատ ինի, էտ խոկը ասել՝ չի»։