Տրանա ետը թաքավըերն իրեք ախպորցն ասում ա․ «Տուք վըեր էտքան իմաստուն ըք, կարում չըք գյիդա̈ք, ես հունց կը՞կարեմ գյիդա̈մ»։ Ըտեղ թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ես կըկարեմ գյիդա̈մ, մենակ քյեցեքյ ծեր հոր կլո̈խը պերեքյ, նրան խուսըցնեմ, ես վըեր քառասուն տըռնըվան մըռըլու կլո̈խ էլ ինի, կըկարեմ խուսըցնեմ։ Ծեր հոր կլո̈խը վըեր խուսըցնեմ, կըգյիդա̈մ ծըզանա հո̇ւ̇ր ա փայ հըսնում, հո̇ւ̇ր չէ»։ Մըեծ ախպերն ասում ա․ «Ես փայու հետե կարել չըմ իմ հոր կյիրեզմանը քա̈նդիմ, կլո̈խը տո̇ւ̇ս օնեմ»։ Մաշնակն էլ ա էտ ասում, էն ա վըեր կո̇ւ̇ճո̇ւ̇րը օ̈զում ա քյինա̈ կլո̈խը պիրի։ Թաքավըերեն ախճիգյն ասում ա․ «Ծըեր հա̈ր հենց տրան ա փայա զրկած իլա̈լ, տա պիճ ա, վըեր հարազատ ինի, էտ խոկը ասել՝ չի»։
===Իտի կնեգյ էլ ա ինո̇ւ̇մ===
Ինո̇ւ̇մ ա չինո̇ւ̇մ մին մարթ, մին կնեգյ։ Տահանք սիրավ֊սո̇ւ̇հբաթավ ըպրելիս ըն ինո̇ւ̇մ։ Էտ կնգանը մարթը շատ ղոչճաղ, օցը ծական տո̇ւ̇ս օնող մարթ ար։
Ուրերան մին օր մարթը եր ա կենում, եր ինո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈ն ծին, քյինա̈մ վըերսի։ Տահանք փիս ին ապրում էտ յըրգյիրումը, ընդեղ ուշըփնեն ըն ըպրելիս ինո̇ւ̇մ։ Տըհանցա մինին աշկը էտ մարթիտ կընգանը յրա̈ յար, օզում ին, վար մարթին շարքա տո̇ւ̇ս օնեն, կնգանը յոր օնեն։ Լհա̈ վար էտ մարթը քյինա̈մ ա վըերսի, ուշըփնեն յրա̈ յըն տա̈ռնում, այբեջառ անում, ըսպանում տրան։ Ո̇ւ̇րո̇ւ̇գյո̇ւ̇նը պիտի մարթը կյա̈ր տո, կյամ չի։ Սաղ քշերը կնգանը աշկը մնամ ա հղըցեն, անջուկն էլ՝ ծենի։
Լո̇ւ̇սը վար պա̈նվում ա, էլհա մարթը կյամ չի, կնեգյը ըստեղ մաննը կծում ա։ Գյո̇ւ̇դո̇ւ̇մ ա, վա ո̇ւ̇րա̈ն մարթը սաղ չի, վար սաղ ինա̈ր, անպայման կըկյա̈ր տոն։ Կյամ ըն կնգանը խաբար տամ, վար էն ա մարթըտ փլան տըեղը ըսպանված։ Կընեգյը քյին̈մ ա մարթին պիրում, լա̈վ բադարաքյ անում։ Մարթին օխնը տալանը ետը էր ա կենում նի մննում թովլան, մին լա̈վ ծի յոր օնում տո̇ւ̇ս կյամ։ Էտ շենումը մին լա̈վ նա̈լբա̈նդ ա ինո̇ւ̇մ։ Ծիյին կապը քաշում ա, տանում նըլբա̈նդին մղակը, վար նալել տա։ Էն ղոլան մին մարթ ո̇ւ̇րա̈ն ծին պիրում ա, վար էլհա նալել տա։ Էտ մարթը ուշափանց ազգան ա ինո̇ւ̇մ։ Վըեչ մին մարթ կարում չի իլա̈լ տրա ըռաշկեն ծին նալել տա։ Տա վար կյամ չի՜ տըեսնում մին կնեգյ ո̇ւ̇ր̈ն ծին նալել ա տամ, կզնըվելան օզում ա թա լհա̈ շա̈շվի։ Էտ մարթը կյամ ա ծին նալել տվող կնգանը առաչը կտրում․
— Քեզ հու վա՞ իրավունք տըվալ, վար իմ ըռաշկեն տու ծի յըս նալել տամ։
— Իսկ ա̈մա̈լ չի կյա̈՞լ, վար լո̇ւ̇զիտ մըխրե քեզ պահես,— ասըմ ա կնեգյը, էտ մարթիտ յըխան փռնում, վըռըվեր կուփի տամ,— տու ըսպասե ծիս նալել տամ, հաշիվ օնեմ, պեդում ա, վար մաքրեմ։
Էտ մարթը հըմընչիլա̈ն նհետ օզում ա թա փախճի, էլ փախճուո չի։ Էնքան կենում ա, վար կնեգյը ծին նալել ա տամ, նոր ո̇ւ̇րա̈ն ծին ինքյն ա նալել տամ։
— Մին հղե կա,— ասում ա կնեգյը, — եք էտ հղըցավը միյասին քյինա̈նք, պա̈ն օնեմ ըսելի։
Էտ մարթը հըմընչիլա̈ն ա, թա վըխելան, համաձայնվում ա։ Տահանք ծըռվում ըն, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թա՝ խրեգյ, ո̇ւ̇ր̈նք ըն գյո̇̇ւ̇դո̇ւ̇մ, լհա̈ վար հըսնում ըն հղեն, կնեգյն ըտեղ ծին վըենն ա կըցնում։ Էտ մարթն էլ վըեննը կըցնում։ Էտ կնեգյն ո̇ւ̇րա̈ն ծիյին կապը տամ ա նրան, ինքյը քըերծնըյեր պըցրա̈նո̇ւ̇մ։ Մին խիլլա̈ վախտ անց կընելանը ետն էտ մարթը եշում ա, տըեսնում՝ կնեգյն ըրեվաց տիյեր, էրկու մարթու կլո̈խ ծըեռքեն։ Տա տըեսնալնը֊բա̈ստ վախը վըեններն ա ըյնո̇ւ̇մ, օզում ա թա փախճի։ Էտ կնեգյը կլո̈խ ա ըյնո̇ւ̇մ, վար տա օզում ա փախճի․
— Վախիլ մի, ինձ քյո̈մա̈գյ ըրա, վըեր կյամ։
Մարթը քյո̈մա̈գյ ա անում, տա վըեր ա կյամ․
— Տըեսնում ը՞ս, սահանք իմ թշնամիքյըս ըն։ Դե, եր իլ ծին, հա̈լա̈ քյիննա̈կան ընք։
Տահանք նորից ծիյըվըերվում ըն, քյինա̈մ։ Շատ ըն քյինա̈մ, թա խրեգյ, մին խիլլա̈ վախտ անց ա կենում։ Քյինա̈մ ըն հըսնում մին կյիրըզմանու կոշտ։ Կնեգյը ծիյան վդեր ա կյամ, ո̇ւ̇րա̈ն ըսպանած մարթուցը կլխընեն վըեր ածում էտ կյիրըզմանեն յրա̈։
— Հանգյիստ քոն իլ, թըշնամուցըտ կլխընեն պիրա̈լ ըմ, համ ընձետի էլ տեղ պա̈ց, ես էլ ըմ կյամ կոշտըտ, — լա̈ց ինիլա̈վ ասում ա էտ կնեգյը։
— Ա՛ քուր, լա̈ց մընիլ, ըսօրա ետ տու իմ քուրըս ըս, ես քու ախպերը, — ասում ա էտ մարթը,— եկ քյինա̈նք տոն։
— Չէ՛,— ասում ա էտ կնեգյը,— թա տու ինձ հարգում ըս մարթիս կոխկավը մին փոս կտրե, ինձ թաղե, նոր քյինա̈։