Changes

Պահապանները

Ավելացվել է 4228 բայտ, 13:31, 25 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
— Բայց դու չես կարող մենակ վերադառնալ,— հանգիստ հիշեցրեց Սամին Գալադրիելը: — Երբ դու շատ էիր ուզում վերադառնալ, վճռեցիր, որ իրավունք չունես Ֆրոդոյին լքելու: Իսկ Հայելին հաճախ այնպիսի իրադարձություններ է ցույց տալիս, որոնց ժամանակը դեռ չի եկել և, շատ հավանական է, որ երբեք էլ չգա, եթե նա, ում ցույց է տվել, չշեղվի իր ընտրած ճանապարհից, որպեսզի կանխի հնարավոր լինելիքը: Մոգական Հայելին վտանգավոր խորհրդատու է:
— Իսկ ինձ ոչ մի խորհուրդ էլ պետք չէ, և կախարդություն էլ այլևս պետք չէ,— փնթփնթաց Սամը: Հետո լռեց ու նստեց խոտերին: Ապա նորից խոսեց, ասես փորձելով խեղդել արցունքները:— Չէ, ամեն ինչից էլ երևում է, որ մեր ճամփան Մորդորով է անցնում: Բայց եթե հասնենք Հոբիթստան ու այնտեղ ամեն ինչ էնպես լինի, ինչպես ցույց տվեց Հայելին, թող չարագործներն ինձանից չնեղանան...
— Իսկ դու ի՞նչ որոշեցիր, Ֆրոդո, չես՞ ուզում նայել,— հոբիթին հարցրեց տիրուհին: — Ասացիր, որ այստեղ ամենուր կախարդանք ու հմայք ես զգում... Մոգական Հայելին քեզ չի՞ գայթակղում:
— Ինքս էլ չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: Եվ մի քիչ լռելուց հետո, հույսի նշույլով ավելացրեց. — կարծում ես, արժե՞ նայել...
 
— Ոչինչ խորհուրդ չեմ տա քեզ,— ասաց Գալադրիելը: — Ինքդ վճռիր: Եվ Հայելու տեսիլքներն էլ որպես խորհուրդ մի ընդունիր, քանզի պատահաբար իմանալով իրադարձությունների մասին, որոնք ընդունակ են փոխելու մեր կյանքը, դիմում ենք մեր մտադրածից հրաժարվելու և սեփական ճակատագրին հավետ դավաճանելու վտանգին: Պատահական իմացությունները շատ վտանգավոր են, թեպետ երբեմն օգնում են պայքարում... Իմ կարծիքով, դու բավական իմաստուն ես ու խիզախ և Հայելում տեսածդ ճիշտ կընկալես, բայց վարվիր, ինչպես դու ես ցանկանում:
 
— Ես ուզում եմ նայել,— որոշեց Ֆրոդոն և, պատվանդանին բարձրանալով, նայեց Հայելու մեջ:
 
Ջրի հայելին իսկույն պայծառացավ, և հոբիթի աչքերի առջև մայր մտնող արևի շողերով լուսավորված հարթավայր բացվեց: Հեռվում հարթավայրը եզրափակում էին լեռները, լեռներից ոլորապտույտ ճանապարհ էր իջնում դեպի Ֆրոդոն, բայց հետո այն կտրուկ թեքվում էր ձախ ու կորչում հորիզոնում: Ճանապարհին հազիվ նկատելի կետ էր շարժվում՝ պստլիկ արարած էր... Հոբիթին ուրախ հուզում պատեց. նա համոզված էր որ դա Գանդալֆն է և քիչ էր մնում կանչեր, բայց ժամանակին նկատեց, որ ճամփորդը մոխրագույնի փոխարեն ճերմակ է հագած, և նրա ճերմակ հանդերձանքը թույլ լուսարձակում է մթնշաղում: Ձեռքին ճերմակ գավազան էր: Դեմքը տեսնել Ֆրոդոյին չհաջողվեց. շուտով ճամփորդը ճանապարհով ձախ գնաց ու լուծվեց հորիզոնում: Ֆրոդոն այդպես էլ չհասկացավ՝ Գանդալֆի՞ն տեսավ, թե... Գուցե դա Սարումա՞նն էր: Տեսիլքը փոխվեց:
 
Գրոտած թղթերով ծածկված քառակուսի սեղանով փոքրիկ սենյակում դռնից-պատուհան հետուառաջ էր անում Բիլբոն: Պատուհանը թակում էին անձրևի կաթիլները, իսկ ծեր հոբիթն ինչ-որ բանից հուզված էր: Հանկարծ տեսիլքը քարացավ, Հայելու մակերեսը կնճիռներով ծածկվեց, ու սենյակն անհետացավ:
 
Մոգական Հայելին պարզվեց, և նոր տեսիլքները արագորեն սկսեցին փոխարինել մեկը մյուսին: Ֆրոդոն մտքի հանկարծակի փայլատակումով գիտակցեց, որ իր առջև տեսիլքների հերթագայությամբ բաժանված անցնում են Մեծ Պատմության փուլերը, որի մեջ իրեն ներքաշել է ճակատագիրը:
 
Նրան երևաց փոթորկածուփ ծովը:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits