Եւ կուրծքը ազատ ու թեթև էր շունչ քաշում։
Անընհատ Անընդհատ շարքով ձգւում էին սարերը, մեր ամեն շարժումին նկատելի կերպով աճելով, մինչև որ երկու կողմից մեզ բոլորովին մէջ առան։
Մտանք Նագասակիի ծոցը, Ճապոնի նախադուռը։
Նա սուր գալարուն օձի պէս խորը խրւում է ցամաքի մէջ և ձեզ մի անգամից փոխադրում է մի այլ, ուրոյն աշխարհ, ու ամեն֊ինչ զարմանք է պատճառում ձեր աչքերին իր մինիատիւր չափերով։
Բաց ծովը թողնելուց յետոյ շոգենաւը մնում է նեղ ու երկար նեղուցը և առաջ է սողում բլրոտ ու անտառապատ մանրիկ կղզեակների ամբողջ մի լաբիրինիտ լաբիրինտի միջով։
Կանաչ պուրակների անդրադարձումները իրար կցւում են ջրի մէջ։, ծածկում են ծովի ամբողջ մակերեսը՝ ջրի մէջ մի նոր ցոլածու անտառ կազմելով։